Բել (քաղաք, Կալիֆոռնիա)
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1913 թ. | |
Մակերես | 6,783433 կմ², 6,783432 կմ², 6,783432 կմ² | |
ԲԾՄ | 43±1 մետր | |
Բնակչություն | ▼33 559 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Հեռախոսային կոդ | 323 | |
Փոստային դասիչ | 90201–90202, 90270 | |
Պաշտոնական կայք | cityofbell.org(անգլ.) | |
| ||
Բել (անգլ.՝ Bell), քաղաք Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես շրջանում, որի բնակչությունը 2000 թվականի մարդահամարի արդյունքում կազմել է 36 664 մարդ[2]։ Բելը տեղակայված է Լոս Անջելես գետի արևմուտքում։ Քաղաքի մասշտաբը 6,84 կմ² է (Բելը տասներեքերորդն է Ամերիկայի ամենափոքր քաղաքների ցանկում՝ 25 000 բնակչությունից ոչ պակաս[3][2])։ Լոս Անջելեսի արվարձանն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բել քաղաքի պատմությունը հաշվարկվում է մի քանի հազար տարի։ Մ.թ.ա. 500 թվականին այստեղ բնակություն էին հաստատել գաբրիելինո ցեղի հնդկացիները (տոնգվա)։ 16-րդ դարի կեսերից այդ շրջանում բնակվում էին իսպանացիները։ Իսպանացի զինվոր և արիստոկրատ Դոն Անտոնիո Մարիա Լուգան (1775-1860[4]) բնակություն է հաստատել 30 հազար ակր մեծությամբ տարածքում, որի մեջ մտնում էր նաև Բել քաղաքի ներկայիս տարածքը (ինչպես նաև Բել Գարդենսը, Վերնոնը, Կոմերսը, Կուդայը, Լինվուդը, Մեյվուդը, Սաութ Գեյթան, Ուոլնաթ պարկը և Հանթինգթոն պարկը)։ 1810 թվականին Իսպանիայի թագավորը պաշտոնապես այդ հողերը շնորհել է Լուգային՝ որպես պարգև իր զինվորական ծառայության համար[4]։ Այս հսկայական տարածքը կոչվում է Սան Անտոնիո Ռանչո։ Բացի այդ, 1816-1819 թվականներն ընկած ժամանակահատվածում Լուգան Լոս Անջելեսի փոքրիկ քաղաքի քաղաքապետն էր[5]։ Անտոնիո Մարիա Լուգան մահացել է 1860 թվականին 85 տարեկան հասակում։ 1865 թվականին Լուգայի ընտանիքի նյութական վիճակը վատացել է, և նրանք ստիպված են եղել վաճառել իրենց տարածքների մեծ մասը մեկ ակրի համար մեկ դոլարից պակաս գնով։

1870 թվականի և 1890 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Լոս Անջելեսից այստեղ են եկել մի խումբ նորաբնակներ։ 1876 թվականին այստեղ է ժամանել Ջեյմս Ջորջ Բելն իր ընտանիքի հետ։ Բելի ընտանիքը ձեռք է բերել 360 (1,5 կմ²) ակր հող և սկսել է զարգացնել մանր տնտեսությունը և անասնաբուծությունը։ 1898 թվականին Սան Անտոնիոյի Ռանչոն ստացել է նոր անուն՝ Բել[6]։
20-րդ դարում Բելը վատ բնակեցված վայր էր, սակայն 1900-1915 թվականներին ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսել բնակություն հաստատել այստեղ։ Բացվել են դպրոցներ, եկեղեցիներ և գրադարաններ։ 1913 թվականին մի քանի փոքր ձեռնարկություններ սկսել են իրենց աշխատանքը։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ հատկապես 1920-1935 թվականներին, տեղի է ունեցել իսկական «շինարարական բում»։ Մարդիկ շարունակում էին բնակվել այդ տեղանքում, ստեղծում էին նոր դպրոցներ, հասարակական կազմակերպություններ։ Նույն ժամանակ կառուցվել է կոյուղու համակարգը։
1927 թվականի նոյեմբերի 7-ին Բելը պաշտոնապես ստացել է քաղաքի կարգավիճակ[7]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում է 6,84 կմ² (6,42-հողատարածք, 0,42-ջուր)։
Ժողովրդական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների՝ Բել քաղաքի բնակչության թիվը կազմում է 36 664 մարդ[8]։ Ռասայական կազմը հետևյալն է. սպիտակամորթներ՝ 48,45%, աֆրոամերիկացիներ՝ 1,28%, բնիկ ամերիկացիներ՝ 1,7%, ասիացիներ՝ 1,07%, Խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ՝ 0,06%, այլ ցեղեր՝ 43,09%։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2020 United States Census / United States Census Bureau
- ↑ 2,0 2,1 «Cities with 25,000 population or more: C-1. Area and Population»։ County and City Data Book: 2007։ U.S. Census Bureau։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-07-23
- ↑ «Smallest Cities in the United States»։ Geography.about.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-07-26
- ↑ 4,0 4,1 «Timeline»։ Bell.k12.ca.us։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-22-ին։ Վերցված է 2010-07-29
- ↑ http://score.rims.k12.ca.us/score_lessons/foot_prinOn(չաշխատող հղում) April 6, 2000, the Bell House was dedicated as a California State Historical Resource.ts/Files/lugo_era_history.htm
- ↑ «История города Белл»։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-13-ին։ Վերցված է 2010-11-12
- ↑ «Incorporation Dates of California Cities»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-15-ին։ Վերցված է 2007-01-18
- ↑ Данные переписи населения США 2000 года(չաշխատող հղում)