Բել Գաննես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բել Գաննես
անգլ.՝ Belle Sorenson Gunness
Belle gunness br d 640068a.jpg
Ծնվել էնոյեմբերի 11, 1859(1859-11-11)[1][2]
ԾննդավայրՍելբու, Սյոր Տրյոնդելագ, Նորվեգիա
Մահացել էանհայտ
Մահվան վայրԼա Պորտե, Ինդիանա, Ինդիանա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհանցագործ և ագարակապան

Բել Սորենսեն Գաննես (անգլ.՝ Belle Sorenson Gunness), ի ծնե Բրունհիլդ Պոլսդատեր Սթորշեթ (նորվ.՝ Brynhild Paulsdatter Størseth,նոյեմբերի 11, 1859(1859-11-11)[1][2], Սելբու, Սյոր Տրյոնդելագ, Նորվեգիա - անհայտ, Լա Պորտե, Ինդիանա, Ինդիանա, ԱՄՆ), նորվեգական ծագմամբ ամերիկացի սերիական մարդասպան: 

Բելը ֆիզիկապես ուժեղ կին է եղել: Ունեցել է 183 սմ հասակ և 90 կիլոգրամ քաշ: Նա սպանել է իր սիրեկանների մեծ մասին, ինչպես նաև իր երկու դուստրերին՝ Միրթլին և Լյուսիին: Հնարավոր է, որ նա մեղավոր է նաև իր երկու ամուսինների և բոլոր երեխաների մահվան մեջ: Գաննեսի կողմից սպանությունների իրականացման մոտիվացիա են հանդիսացել ապահովագրական վճարները, փողերը և այլ արժեքներ, ինչպես նաև հնարավոր վկաների վերացումը: Որոշ տվյալներով մի քանի տասնամյակում սպանել է 25-ից մինչև 40 մարդու[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավականին վիճելի է Բել Գաննեսի ծագումնաբանության հարցը: Նրա կենսագիրների մեծ մասը պնդում է, որ Բելը ծնվել է Նորվեգիայում, լճից ոչ հեռու գտնվող Սելբու կոմունայում, Սյոր Թրյոնգելագ ֆյուլքեում: Ի ծնե անվանումը եղել է Բրունգիլդա Պոլսդատեր Սթորշեթ: Նրա հայրը եղել է քարագործ Պաուլ Պեդերշեն Սթորշեթը, իսկ մայրը՝ Բերիթ Օլսդաթերը: Բելը եղել է ընտանիքի ութերորդ՝ կրտսեր զավակը: Ընտանիքը բնակվել է Կենտրոնական Նորվեգիայի ամենամեծ քաղաքի՝ Տրոնհեյմից հարավ-արևելք գտնվող Սթորշեթ ֆերմայում:

2006 թվականին նկարահանված իռլանդական փաստավավերագրական ֆիլմում նկարագրվում են չհաստատված փաստեր, որոնք վերաբերում են Բելի կյանքի վաղ տարիներին: Ֆիլմում նշվում է, որ Բելը վիժել է, երբ մի տղամարդ հարձակվել է նրա վրա և ոտքով հարվածել փորին: Այդ մարդը եղել է հարուստ ընտանիքից և երբևիցե չի կասկածվել կատարած մեղքի համար: Գաննեսի ծանոթները պատմել են, որ այդ դեպքից հետո Բելը շատ է փոխվել: Շուտով Բելիվրա հարձակված տղամարդը մահացել է՝ իբր ստամոքսի քաղցկեղից: Աղքատության մեջ մեծացած Գաննեսը սկսել է աշխատել մեծ ֆերմաներում: Աշխատելով երեք տարի՝ գումար է տնտեսել ԱՄՆ տեղափոխվելու համար:

Հետևելով իր քրոջ՝ Նելլի Լարսոնի օրինակին, ով տեղափոխվել էր ԱՄՆ, Գաննեսը 1881 թվականին հասել է ԱՄՆ և փոխել անունը: Սկզբնական շրջանում աշխատել է որպես սպասուհի:

Առաջին զոհը[խմբագրել | խմբագրել կոդը]

1884 թվականին Բել Գաննեսը ամուսնացել է Չիկագոյից Մեդս Սորենսենի հետ: Մեկ տարի անց նրանք բացել են իր հրուշակեղեցի խանութը: Բիզնեսը մեծ եկամուտներ չի բերել, իսկ խանութը այրվել է մեկ տարի անց: Նրանք վերցրել են ապահովագրությունն և մեկ այլ տուն գնել:

Որոշ հետազոտողներ փաստում են, որ Գաննեսը և Սորենսենը չեն ունեցել երեխաներ, մյուսներն էլ պնդում են, որ նրանց ամուսնությունից ծնվել է չորս երեխա՝ Քերոլայնը, Աքսելը, Միրթլը և Լյուսին: Մեդսը տուն է բերել մեկ այլ աղջկա ևս՝ Մորգան Քոուչին, ով փոխել էր իր անունը և դարձել Ջեյն Օլսեն: Վերջինս օգնում էր նրանց՝ տնտեսությունը վարելու գործում: Քերոլայնը և Աքսելը մահացել են դեռ մանուկ հասակում՝ իբր հաստ աղիքի բորբոքումից: Հաստ աղիքի բորբոքման և թունավորման սիմտոմները նույնն են՝ լուծ, սրտխառնոց, տենդ և սպազմ: Մահացած երեխաները ունեցել են ապահովագրություն: Ապահովագրական ընկերությունը ընտանիքին է վճարել համապատասխան վճարները: 1908 թվականի մայիսի 7-ի «New York Times-ի» հոդվածներից մեկում գրված է, որ երկու երեխաներ, ում ծնողներն են Բել Գաննեսը և Մեդս Սորենսենը, թաղվել են Ֆորեսթ Հոումի գերեզմանատանը: Բելը 1902 թվականին երկրորդ անգամ ամուսնացել է մսագործ Փիթեր Գաննեսի հետ:

Սև այրու մահը մինչ օրս մնում է գաղտնի: Հանցագործը հանկարծակի անհետացել է: Որոշ ժամանակ անց ոստիկանությունը գտել է նրա գլխատված և խոշտանգված մարմինը: Այն հարցը, թե արդյոք մասունքները պատկանել են Բելին, մինչ օրս պարզ չէ, քանի որ 2007 թվականին՝ փորձաքննության ժամանակ ԴՆԹ-ի անցկացման համար չեն եղել բավարար փաստեր, որոնք հիմք կտային ժխտելու ոստիկանության եզրակացությունները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Norsk biografisk leksikonKunnskapsforlaget.
  3. Oliver Cyriax — The Penguin Encyclopedia of Crime (1996) p.220