Բելվեդեր (Վարշավա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Belweder
Ժամանակակից կարգավիճակ`բնակարան
Երկիր`Լեհաստան
Ճարտարապետական ոճ`նեոդասական ճարտարապետություն[1] և կլասիցիզմ
Ճարտարապետ`Յակուբ Կուբիցկի
Քարտեզ
Քարտեզ

Բելվեդերյան պալատ (ռուս.՝ Бельведер), գտնվում է Վարշավայում՝ Բելվեդերսկո պողոտայի մոտակայքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից պալատի տեղում նախկինում եղել են շենքեր։ Այդտեղ առաջին պալատը կառուցվել է 1662 թվականին։ 1798 թվականին այն դարձել է Կոցկի Լյուդվիկի սեփականությունը, այնուհետև պալատը տվեց իր դստերը՝ Թերեզային և 1818 թվականին նա վաճառեց այն։

Ժամանակակից շենքը կառուցվել է 1824 թվականին ճարտարապետ Յակուբ Կուբիցկիի հանձնարարությամբ։ Պալատում ապրում էր մեծ իշխան Կոստանտին Պավլովիչը։ 1830 թվականի լեհական ապստամբության ժամանակ մի խումբ դավադիրներ մեծ իշխանին սպանելու մտադրությաբ ներխուժել են պալատ, սակայն նրան նախազգուշացրել են և նա հասցրել է փախչել։

1918 թվականին Լեհաստանի անկախության վերականգնումից հետո պալատը դարձել է Լեհաստանի նախագահ Պիլուդսկիի նստավայրը։ Նա մահացել է 1935 թվականին Բելվեդերյան պալատում։ Գերմանական օկուպացիայի ժամանակ Լեհաստանի շենքը վերակառուցվել է գեներալ-նահանգապետ Հանս Ֆրանկի համար։ 1941-1945 թվականներին եղել է Բոլեսլավ Բերուտի նստավայրը։ Այժմ պալատը Լեհաստանի նախագահի բնակավայրերց մեկն է։ Այստեղ գտնվում է փոքր էքսպոզիցիա՝ նվիրված մարշալին[2]։

Պալատը պատկերված է լեհական «Belvedere» օղու շշի վրա[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. register of objects of cultural heritage in Poland
  2. «Belvedere» (em inglês). 23 de março de 2009
  3. Vodka Belvedere

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Бельведерский дворец // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելվեդեր (Վարշավա)» հոդվածին։