Jump to content

Բելոգրադչիկ (ամրոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելոգրադչիկ
բուլղար․՝ Белоградчишка крепост
Նկարագրություն
Տեսակամրոց և թանգարան
Վարչական միավորԲելոգրադչիկ և Վիդինի մարզ
Երկիր Բուլղարիա
Համալիրի մասԲուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներ[1]
Կայքbelogradchishki-skali.com(բուլղ.)
Քարտեզ
Քարտեզ
 Belogradchik Fortress Վիքիպահեստում

Բելոգրադչիկ ամրոց (բուլղար․՝ Белоградчишка крепост) կամ Կալետո (բուլղար․՝ Калето, թուրքերեն՝ kale` ամրոց բառից), հին ամրոց, որ գտնվում է Բուլղարիայում` Բալկանյան լեռների հյուսիսային լանջին` Բելոգրադչիկ քաղաքից հյուսիս-արևմուտք։ Բելոգրադչիկի ժայռերի հետ պատմական ու մշակութային կարևոր արժեք է ներկայացնում[2]։ Բուլղարիայի այն ամրոցներից է, որ լավ են պահպանվել մինչև մեր օրերը։ Բուլղարիայի մշակույթի հուշարձան է։

Ամրոցային պատերի հաստությունը 2 մ է հիմքի մոտ, բարձրությունը` 12 մ։ Երեք առանձին ամրություններն իրար են միացված դարպասներով։ Ամրոցի ընդհանուր մակերեսը 10.210 մ² է։ Ավելի ուշ ամրոցը վերակառուցվել է` ստանալով Բուլղարիայի մշակույթի հուշարձանի կարգավիճակ։ Ներկայումս գտնվում է Պատմության թանգարանի ենթակայության տակ։

Ամրոցը հիմնադրվել է դեռևս Հռոմեական կայսրության օրոք։ Շրջակա ժայռերը բնական լավ պաշտպանություն են հանդիսացել, այդ իսկ պատճառով ամրոցային պատեր են կառուցվել հիմնականում հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում։ Ամրոցն ավելի շատ ունեցել է դիտարկումների և ոչ պաշտպանական նշանակություն։ Ամրոցի բարձրությունը որոշ տեղերում հասել է 70 մ-ի։ 14-րդ դարում Իվան Սրացիմիր արքան ընդարձակել է ամրոցի տարածքը` մի քանի աշտարակներ կառուցելով լեռնազանգվածի դիմաց։ Նրա կառավարման օրոք Բելոգրադչիկ ամրոցը Բուլղարիայի կարևորագույն աշտարակն է եղել` իր չափերով զիջելով միայն ժամանակի մայրաքաղաք Վիդինի Բաբա Վիդա ամրոցին։

1396 թվականին թուրքերը գրավեցին ամրոցը` ոչ միայն վերափոխելով այն, այլև այնտեղ պահակազոր տեղակայելով ապստամբությունները ճնշելու նպատակով։ 19-րդ դարի սկզբին ամրոցը վերակառուցել են` նրան ավելացնելով թուրքական և եվրոպական ճարտարապետական տարրեր։ Վերակառուցման համար հրավիրվել են ֆրանսիացի և իտալացի ինժեներներ։ 1850 թվականին ամրոցը կարևոր դեր է խաղացել Բուլղարիայում հակաթուրքական ապստամբությունները ճնշելու գործում։ Վերջին անգամ ամրոցը պաշտպանական նկատառումներով օգտագործվել է 1885 թվականին՝ սերբա-բուլղարական պատերազմում։ Ներկայումս Բելոգրադչիկը թանգարան-ամրոց է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.btsbg.org/100nto/belogradchishki-skali-i-krepost-kaleto
  2. «Belogradchik Attractions». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]