Բելխատուվ (լեհ.՝ Bełchatów), քաղաք Լեհաստանի կենտրոնական մասում՝ Լոձի վոևոդությունում, Ռակուվկա գետի ափին, երկրի մայրաքաղաք Վարշավայից մոտավորապես 160, Լոձից՝ 50 կիլոմետր հեռավորության վրա։ Ընկած է լեհական Սերաձ պատմական մարզում։ Հիմնադրվել է XIV դարում, քաղաքի կարգավիճակ ստացել 1743 թվականին, 1870 թվականին զրկվել է այդ կարգավիճակից, 1925 թվականին վերստացել այն։ Լեռնահանքային արդյունաբերության խոշոր կենտրոն է. քաղաքից շուրջ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվում են գորշ ածխի հարուստ հանքավայր և «Բելխատուվ» ջերմաէլեկտրակայանը, որն ածուխով աշխատող ամենախոշոր էլեկտրակայանն է Եվրոպայում, տալիս է Լեհաստանում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի 20 տոկոսը[2]։ Ածխահանքում ու ջերմաէլեկտրակայանում ընդհանուր առմամբ աշխատում է շուրջ 8 հազար մարդ[2]։
Քաղաքն զբաղեցնում է 34.63 քառակուսի կիլոմետր տարածք։ 2019 թվականիդեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 56 973[3], բնակչության խտությունը՝ 1 073,8 մարդ/կմ²[4][5][4][5][6]:
Պաշտոնապես Բելխատուվի ավանդական կերակրատեսակ է գրանցվել wyborowa krówka bełchatowska-ն, որը լեհական ազգային «կովիկ» (krówki) քաղցրավենիքի տեղական տարատեսակն է[7]։
Geoportal miasta (m.in. granice miasta, granice osiedli, miejscowy plan zagospodarowania przestrzennego, ortomapy, parki, wody, punkty charakterystyczne powodzi itd.