Բելլա Ռամզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բելլա Ռեմսիից)
Իզբելլա Մեյ Ռամզի
Isabella May Ramsey
Հասակը1.56մ
Ծնվել էՍեպտեմբեր, 2003
ԾննդավայրՆոթինգհեմ, Անգլիա
ԿրթությունStagecoach Theatre Arts? և CJTV
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան և երգիչ
ԸնտրանիԳահերի խաղ և Ջուդի
bellaramsey.com

Իզաբելլա Մեյ Ռամզի (սեպտեմբեր 2003[1], Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի դերասանուհի։ Նա հայտնի է Լյաննա Մորմոնտի՝ երիտասարդ ազնվականի բեկումնային դերով HBO-ի «Գահերի խաղը» (2016–2019) ֆանտաստիկ հեռուստասերիալում ինչպես նաև հետագա հեռուստատեսային դերերով, ինչպիսիք են՝ Միլդրեդ Հաբլը 2017 թվականի CBBC «Վատագույն վհուկը» սերիալում, Netflix- ի Հիլդա անիմացիոն սերիալի տիտղոսային հերոսի հնչյունավորումը (2018–ներկայիս), և Ջեյն Գրեյը 2022 թվականի Starz «Եղիսաբեթի դարձումը» դրամայում։

Նա նաև խաղացել է 2022 թվականին նկարահանված «Ծիտիկ մականունով Քեթրինը» պատմական կատակերգական ֆիլմում ինչպես նաև Էլլիի դերում 2023 թվականի HBO«Մեզանից Վերջինները» դրամատիկ սերիալում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզաբելլա Մեյ Ռամզին ծնվել է Նոթինգհեմում 2003 թվականի սեպտեմբերին։ Նա կրթվել է առցանց՝ InterHigh դպրոցի միջոցով։ Նա սկսել է խաղալ չորս տարեկանից որպես հոբբի՝ Stagecoach Theatre Arts-ի Լաֆբորոու մասնաճյուղի միջոցով, ուր նա հաճախել է յոթ տարի[3]։ Այնուհետև նա գնացել է CJTV և մասնակցել պրոֆեսիոնալ դերերի համար լսումներին[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016-ից 2019 թվականներին Ռամզին մարմնավորել է Լյաննա Մորմոնտին HBO-ի «Գահերի խաղը» հեռուստասերիալում։ Սա Ռամզիի առաջին վարձատրված դերն է։ «Կոտրված մարդը» (եթերաշրջան 6, սերիա 7) սերիայում դեբյուտից հետո երկրպագուներն ու քննադատները նշեցին, որ Ռամզին աչքի էր ընկնում իր կերպարի ողջամիտ ղեկավարման ոճը պատկերելու համար։ Այս արձագանքը կրկնվեց եթերաշրջանի եզրափակիչում հայտնվելուց հետո , երբ The Hollywood Reporter- ը նրան անվանեց «6-րդ եթերաշրջանի բեկումնային աստղը»։ Ռամզին շարունակեց այդ դերը սերիալի յոթերորդ և ութերորդ եթերաշրջաններում։

Ռամզին նկարահանվել է 2017 թվականի «Վատագույն Վհուկ» գրքերի հեռուստատեսային ադապտացիայի մեջ՝ Միլդրեդ Հաբլի դերում, որի համար նա արժանացել է «Երիտասարդ կատարող» մրցանակին 2019 թվականի Բրիտանական ակադեմիայի մանկական մրցանակաբաշխության ժամանակ[5]։ Իր Instagram-յան էջում նա հայտարարեց, որ լքել է սերիալը 2020 թվականին հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով[6], և որ իր դերը չորրորդ և վերջին եթերաշրջաններում կշարունակի խաղալ Լիդիա Փեյջը։

2018 թվականից Ռամզին հնչյունավորել է Netflix-ի «Հիլդա» օրիգինալ սերիալի գլխավոր կերպարին, որի համար արժանացել է 2019 թվականի BAFTA մրցանակին` լավագույն «Մանկական անիմացիա» անվանակարգում՝ Լյուկ Փիրսոնի, Կուրտ Մյուլլերի և Ստեֆանի Սիմփսոնի հետ միասին։ Սերիալը նշանավորեց Ռամզիի երգեցողական տաղանդը իր դեբյուտային «The Life of Hilda» երգով, որը թողարկվեց 2020 թվականի նոյեմբերի 25-ին և ավելի ուշ՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին՝ շոուի երկրորդ եթերաշրջանի թողարկման հետ մեկտեղ։ Նա կրկնեց Հիլդայի դերը «Հիլդան և լեռան արքան» 80 րոպեանոց հատուկ ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին։

2021 թվականի փետրվարին Ռամզին ընտրվեց որպես Էլլիի՝ 2013 թվականի The Last of Us տեսախաղի HBO-ի կինոադապտացիայում գլխավոր հերոսուհու մարմնավորող, որտեղ նա դերակատարելու է իր հետ նախկինում «Գահերի խաղում» խաղացած Պեդրո Պասկալի հետ[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամզին ոչ-բինար գենդերի է և օգտագործում է բոլոր դերանունները.[8] «Մեզանից վերջինների» պրեմիերային ընդառաջ տված հարցազրույցում նա ասաց. «Սեռավորված լինելն ինձ այդքան էլ դուրեկան չէ»։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2017 Էլեֆթերիա Էլլի Կարճամետրաժ ֆիլմ[9]
2018 Two for Joy Միրանդա
Հոլմս և Ուոթսոն Ֆլոցամ
2019 Արքայադուստր Էմմի Արքայադուստր Գիզանա (ձայն)
Ջուդի Լորնա Լյուֆթ
Նենսի Նենսի Կարճամետրաժ ֆիլմ
Զրո Ալիս Կարճամետրաժ ֆիլմ
Լողափերում Քիթի Կարճամետրաժ ֆիլմ
2020 Կրիայի ճանապարհորդություն Դուստր Կրիա (ձայն) Կարճամետրաժ ֆիլմ[10]
3 րոպե լռություն Ջեյն Կարճամետրաժ ֆիլմ
Դիմադրություն Էլսբեթ
2021 Ռեքվիեմ Էվելին Կարճամետրաժ ֆիլմ
Չարագործ Ջորջիա Կարճամետրաժ ֆիլմ
Հիլդան և լեռան արքան Հիլդա (ձայն)
2022 Ծիտիկ մականունով Քեթրինը Ծիտիկ
2023 Chicken Run. Dawn of the Nugget Մոլլի (ձայն) Արտադրության մեջ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2016–2019 Գահերի խաղը Լյաննա Մորմոնտ Կրկնվող դեր (6–8 եթերաշրջաններ)
2016–2017 Future-Worm! Լրացուցիչ ձայներ 1 սերիա[11]
2017–2020 Ամենավատ վհուկը Միլդրեդ Հաբլ Գլխավոր դեր (սերիա 1–3)[6][11]
2018 Ռեքվիեմ Երիտասարդ Մաթիլդա Սերիա՝ «Կապույտ սենյակը»[12]
2018–ներկա Հիլդա Հիլդա (ձայն) Առաջատար դեր; 26 սերիա[13]
2020 Հովվի հրճվանքը Աղջիկ այգում Սերիա՝ «Ինքնաերիզ 48»[14]
Նրա մութ նյութերը Անժելիկա 6 դրվագ[15]
Ամառային ճամբարի կղզի Ռամոնա (15 տարեկան) (ձայն) Սերիա՝ «Ghost Baby Jabberwock»
2022 Եղիսաբեթի դարձումը Ջեյն Գրեյ Գլխավոր դերը[16]
2023–ներկայիս[17] Մեզանից Վերջինները Էլլի Գլխավոր դեր[7]

Տեսախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր
2018 Doctor Who Infinity Ֆրեյա (ձայն)[18]

Ռադիո և փոդքաստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2020 Էդիթ Սիտվելը Սկարբորոյում Միսս Էդիթ [19]
2022 Impact Winter Շշուկ 6 սերիա[20]

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Ալբոմ Նշումներ
2020 «The Life of Hilda»[21][22] Hilda «Գլուխ 7. Կաթսայի կղզու գազանը» (մաս 1)
2022 «Birdy Song» Catherine Called Birdy

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2018 RTS North West մրցանակներ Լավագույն բեկումնային տաղանդ Ամենավատ վհուկը Առաջադրված
ԲԱՖՏԱ Լավագույն երիտասարդ կատարող Ամենավատ վհուկը Առաջադրված

[23]

2019 ԲԱՖՏԱ Լավագույն երիտասարդ կատարող Ամենավատ վհուկը Հաղթանակ[24]
ԲԱՖՏԱ Մանկական անիմացիա (համօգտագործվում է Լյուկ Փիրսոնի, Ստեֆանի Սիմփսոնի և Կուրտ Մյուլլերի հետ) Հիլդա Հաղթանակ
2020 Բրիտանական անիմացիոն մրցանակաբաշխություն Լավագույն ձայնային կատարում Հիլդա Առաջադրված

[25][26]

CinEuphoria մրցանակաբաշխություն Վաստակ – Պատվավոր մրցանակ (shared with the cast) Գահերի խաղ Հաղթանակ[27]
Էկրանային դերասանների գիլդիայի մրցանակներ Էկրանային դերասանների գիլդիայի մրցանակ դրամատիկական սերիալում անսամբլի լավագույն կատարման համար (կիսվում է դերասանական կազմի հետ) Գահերի խաղ Առաջադրված

[28]

2022 Բրիտանական անիմացիոն մրցանակաբաշխություն Լավագույն ձայնային կատարում Հիլդա Առաջադրված

[29][30]

Քննադատների ընտրության մրցանակաբաշխություն Քննադատների ընտրության ֆիլմի մրցանակ լավագույն երիտասարդ կատարողի համար Ծիտիկ մականունով Քեթրինը Առաջադրված

[31]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://twitter.com/BellaRamsey/status/1068527483937378305
  2. 2,0 2,1 https://www.nytimes.com/2023/01/11/arts/television/bella-ramsey-the-last-of-us.html
  3. «Stagecoach Performing Arts Northallerton - Posts». Stagecoach Theatre Arts. 2016 թ․ հունիսի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին. «Bella attended Stagecoach Loughborough for 7 years»
  4. «Interview with Bella Ramsey». Stagecoach. 2016 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  5. «Children's Awards Winners 2019». BAFTA. 2019 թ․ դեկտեմբերի 2.
  6. 6,0 6,1 Gillibr, Abigail (2020 թ․ փետրվարի 13). «Game of Thrones' Bella Ramsey leaves The Worst Witch to prioritise mental health». Metro (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  7. 7,0 7,1 Kit, Borys (2021 թ․ փետրվարի 10). «'Last of Us': 'Game of Thrones' Breakout Bella Ramsey to Star as Ellie». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  8. Lavietes, Matt (2023 թ․ հունվարի 13). «The Last of Us star Bella Ramsey says she's gender fluid». NBC News. Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  9. «A short film by Alexander Halford created for the purposes of university application starring; Bella Ramsey Emma Healy music by Luke Immins». twitter. 2017 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  10. «'Turtle Journey' shows us why we urgently need to protect the oceans». greenpeace.org. 2020 թ․ հունվարի 17. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  11. 11,0 11,1 Hawkes, Rebecca (2016 թ․ հունիսի 8). «Game of Thrones: who is Lyanna Mormont, the 10 year-old taking the show by storm?». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
  12. «Game of Thrones star shooting new witch trial film Requiem at Bromsgrove's Avoncroft Museum». Bromsgrove Standard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  13. Armstrong, Vanessa (2021 թ․ փետրվարի 10). «The Last of Us: HBO series finds its Ellie in Bella Ramsey (aka Game of Thrones' Lady Mormont)». SYFY WIRE (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  14. «There's a New Mildred in Season 4 of 'The Worst Witch'». Distractify (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբեր. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  15. Yslyven (2020 թ․ հուլիսի 1). «Game of Thrones Lyanna Mormont star Bella Ramsey cast in His Dark Materials Season 2». Redanian Intelligence (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
  16. «'Becoming Elizabeth': Romola Garai, Jessica Raine, Tom Cullen, Bella Ramsey, More Join Alicia von Rittberg In Starz Series». Deadline (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ մայիսի 12.
  17. Andreeva, Nellie (2022 թ․ փետրվարի 16). «'The Last Of Us': HBO Chief Gives Premiere Date Update On Video Game Adaptation». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  18. «Doctor Who Infinity launches on PC and Mac, new trailer released». GARY COLLINSON. 2018 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  19. «Edith Sitwell in Scarborough». bbc. 2020 թ․ մարտի 17. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  20. Impact Winter (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ մարտի 19. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  21. «The Life of Hilda by Bella Ramsey». youtu.be. 2020 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  22. «The Life of Hilda by Bella Ramsey». youtu.be. 2020 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  23. «Children's in 2018». bafta.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.
  24. «Children's in 2019». bafta.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.
  25. «Aardman dominates British Animation Awards noms». kidscreen.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  26. «CN & Aardman top British Animation Awards». kidscreen.com. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
  27. «CinEuphoria Awards». imdb (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  28. «2020 SAG Awards nominations: See the full list of nominees from Joker to Parasite». ew (անգլերեն). 2020 թ․ հունիսի 17. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  29. «British Animation Awards 2022 – Nominations». britishanimationawards.com. 2022 թ․ փետրվարի 10. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
  30. «Congratulations to all the BAA 2022 Winners and nominees!». britishanimationawards.com. 2022 թ․ մարտի 10. Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.
  31. «Film Nominations Announced for the 28th Annual Critics Choice Awards, hosted by Chelsea Handler». criticschoice.com. 2022 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելլա Ռամզի» հոդվածին։