Բելի Դրինի գետահովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բելի Դրինի գետահովիտ
ալբ․՝ Gryka e Drinit të Bardhë, սերբ.՝ Кањон Белог Дрима
White Drin Gorge.JPG
Գետահովիտը Շվանի կամրջից
Խորություն45 մ
Երկարություն0,9 կմ

Բելի Դրինի գետահովիտ կամ Բելի Դրինի փոքրիկ գետահովիտ (ալբ․՝ Gryka e Drinit të Bardhë, սերբ.՝ Кањон Белог Дрима), ոչ մեծ գետահովիտ՝ տեղակայված մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության հարավ-արևմուտքում։ Գետահովտում հոսում է Բելի Դրին գետը։ Գետահովիտը համեմատաբար կարճ է՝ ընդամենը մոտավորապես 900 մ, իսկ խորությունը՝ 45 մ։ Գետահովտի մուտքի մոտ գտնվում է Շվանի հին կամուրջը, որը Օսմանյան կայսրության ժամանակներից էր, որը Բալկանների բոլոր անկյուններից գրավում է սուզորդների։ Բելի Դրին գետի գետահովիտը իր ջրաբանական և գեոմորֆոլոգիական նշանակության շնորհիվ 1986 թվականից պետական պահպանության տակ է գտնվում՝ որպես բնության հուշարձան[1][2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելի Դրինի գետահովիտը տեղակայված է Զրզե գյուղի մոտի (Օրահովաց վարչական միավորում) Շվանի կամրջի կողքին, Ջյակովիցա-Պրիզրեն ճանապարհին։ Գետահովիտը ձևավորվել է նեոգեն ժամանակաշրջանում։ Նրա ձևավորումը պայմանավորված էր բազմաթիվ տեկտոնիկ գործընթացներով։ Քարանձավն ունի գետահովիտներին բնորոշ առանձնահատկություններ և պարունակում է կարբոնատային շատ միացություններ[3]։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեոմորֆոլոգիական երկար գործընթացների ընթացքում Բելի Դրինը գետահովիտ է ձևավորել երկու ժայռերի միջև, որն այժմ շատ գրավիչ է հետազոտողների և զբոսաշրջիկների համար: Գտնվում է Ջյակովիցան և Պրիզրենը իրար հետ կապող հիմնական ճանապարհի կողքին: Բելի Դրինի կիրճն այցելում է բազմաթիվ օտարազգի զբոսաշրջիկներ, ինչպես նաև տեղացիներ: Միակամար Շվանի կամուրջը այս տարածքի ևս մի կարևոր զբոսաշրջային կետ է: Ամեն տարի տեղի են ունենում ցատկող մարզիկների միջև մրցություններ, դրան մասնակցում են տարածաշրջանի շատ մարզիկներ: 1986 թվականից կամուրջը և գետահովիտը գտնվում են պետական հսկողության տակ: Պաշտպանված տարածքը կազմում է 199 հա, այն գտնվում է Օրահովացի (124,96 հա) և Ջյակովիցայի (73,86 հա) մունիցիպալիտետների կազմում[4]: Գետահովիտի վերջում կա ռեստորան, որտեղ մատուցվում է Բելի Դրինում բռնած ձուկը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]