Բելիզ (գետ)
| Բելիզ գետ | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 290 կմ |
| Ավազանի մակերես | 5000 կմ² |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Maya Mountains? |
| Գետաբերանի տեղակայում | Gulf of Honduras? |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Macal River?, Mopan River?, Barton Creek? և Red Creek? |
| Երկիր | |
Բելիզ (իսպ.՝ Río Belice), գետ Բելիզում։
Հոսում է Մայա լեռնաշղթայի հյուսիսային հատվածով, ապա անցնում է երկրի կենտրոնական մասով և Բելիզ քաղաքի մոտ թափվում է Կարիբյան ծով[1]։ Գետի երկարությունը 290 կիլոմետր է (Մոպանի գետի հետ միասին)[2], այն ոռոգում է Բելիզի տարածքի ավելի քան քառորդ մասը։ Բելիզի բնակիչների 45%-ը ապրում են այն տարածքներում, որոնք կազմում են Բելիզ գետի ավազանները և այն ձևավորող Մոպան գետերից մեկը։
Բելիզ գետը իր ամբողջ երկյանքով մինչև Գվատեմալայի սահմանը նավարկելի է։ Այն հանդիսանում է Բելիզի ափամերձ և ներքին շրջաններն իրար կապող գլխավոր ճանապարհներից մեկը։ Գետը ձևավորվում է Սան Իգնասիոյց և միանում է Մոպան և Արևելյան Բելիզ (Մակալ) գետերին։ Այն ինտենսիվ օգտագործվում է անտառային վերամշակման ընթացքում (առաջին հերթին՝ մախագոնիի)։ Գետը համարվում է տեղի բնակիչների խմելու ջրի հիմնական աղբյուրը։ Վերջին տարիներին ջրի որակը վատացել է ակտիվ անտառահատումների պատճառով, ինչպես նաև աղտոտվում է պեստիցիդներով, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ։
Գետի ավազանում տեղեկայված են մի քանի հին քաղաքներ Մայաի ժամանակաշրջանից, որոնցից են արխիոլիգական հուշարձաններ՝ Շունանտունիչը, Չա-Կրիկը և Կախալ Պեչը[3][4]։