Բելգրադ քաղաքի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բելգրադ քաղաքի թանգարան
KonakLjubice2.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of Serbia.svg Սերբիա
ՏեղագրությունԲելգրադ
Հիմնադրված էհոկտեմբերի 5, 1903
Կայքmgb.org.rs

Բելգրադ քաղաքի թանգարան (սերբ.՝ Muzej grada Beograda), քաղաքային թանգարան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, որի վարչակազմը գտնվում է Զմայ Նովինա 1 հասցեում։ Թանգարանում կան 2500 կտավներ, գրաֆիկական, ջրաներկ աշխատանքներ, գծանկարներ։ Ներկայացված են սերբ նկարիչներ Պայա Յովանովիչի, Սավա Սումանովիչի, Ուրոշ Պրեդիչի, Նադեժդա Պետրովիչի, Պետար Լուբարդայի աշխատանքները, ինչպես նաև օտարերկրացի նկարչների ու գծանկարիչների աշխատանքներ, այդ թվում՝ Ալբրեխտ Դյուրերի, Միկլոս Բարաբասի և Ժան Բատիստ Կամիլ Կորոյի։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ունի 140 հազար ցուցանմուշների հավաքածու, 3 բաժին` հնագիտական, պատմական և գեղարվեստական, որոնք ընդգրկում են 25 ենթաբաժիններ։ Տարածքի սղության պատճառով մշտական ցուցադրություններ չկան, թանգարանը ցուցադրություններ է կազմակերպում իշխանուհի Լյուբիցայի պալատում[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուի ստեղծումը կապվում է բելգրադցի առևտրական Սամուիլո Ստեֆանովիչի անվան հետ, որը 1894 թվականին քաղաքապետարանին առաջարկեց 40 հազար ոսկու ձուլակտորով իրենից գնել հին զենքերի, թանկարժեք իրերի և նկարների հավաքածուն։ Եվ չնայած գնման գործարքը չկայացավ, առաջարկը հիմք հանդիսացավ, որ քաղաքային իշխանություններն աշխատանքներ տանեն թանգարանի ստեղծման ուղղությամբ։

1902 թվականին վաճառականի հավաքածուն գնվեց 30 հազար արծաթե ձուլակտորով։ 1903 թվականի հոկտեմբերի 15-ին քաղաքապետարանի կողմից Ազգային թանգարանում հատկացվեց առանձին սենյակ ցուցանմուշների ցուցադրության համար, որն էլ կոչվեց Քաղաքային թանգարան և այդ օրն էլ համարվեց թանգարանի ստեղծման ամսաթիվը։ Վերաքննիչ դատարանի իշխանուհի Լյուբիցի պալատից տեղափոխվելուց հետո, որոշվեց շենքը հատկացնել թանգարանին։

1911 թվականի հոկտեմբերի 21-ին հրաման արձակվեց թանգարանին տարածք հատկացնելու վերաբերյալ, սակայն այն չկատարվեց Առաջին համաշխարհային պատերազմի, կամ այլ իրադարձությունների պատճառով։

Գույքագրման արդյունքներով 1929 թվականի վերջին թանգարանում հաշվառված էր 155 ցուցանմուշ, որոնց թվաքանակը հինգ տարի հետո հասավ 1062-ի։ 1937 թվականին կազմակերպվեց առաջին գեղարվեստական ցուցահանդեսը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում թանգարանը փակվեց այն բանից հետո, երբ տանիքին ռումբ ընկավ և տանիքն ու երկրորդ հարկը վնասվեցին։

1948 թվականից թանգարանի ուժերով հնագիտական պեղումներ սկսվեցին Ժարկովոյում, իսկ 1954 թվականին այնտեղ բացվեց «Հուլիսի 4-ի թանգարանը», որը դարձավ Քաղաքային թանգարանի մի մասը։

1980 թվականին թանգարանի կազմի մեջ ընդգրկվեց իշխանուհի Լյուբիցի պալատը։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմա-մշակութային թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իշխանուհի Լյուբիցի պալատ
  • Պավայի և Միլան Սեկուլիչի ժառանգություն (Սրբապատկերների թանգարան)

Գավառագիտական թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զեմունի գավառագիտական թանգարան
  • Մլադենովացի թանգարան

Հիշատակի թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իվո Անդրիչի թանգարան
  • Յովան Ցվիիչի թանգարան
  • Թոմ Ռոսանդիչի թանգարան
  • Բանիցի համակենտրոնացման ճամբարի թանգարան
  • Պայա Յովանովիչի թանգարան

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վինչի հնագիտական պեղումներ
  • Բանիչկու լոգորա

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախապատմական ժամանակաշրջան
  • Անտիկ աշխարհ
  • Ժողովուրդների վերաբնակեցման ժամանակաշրջան, Միջին դարեր և Թուրք-ավստրիական ժամանակաշրջան
  • Մետաղադրամներ և մեդալներ
  • Վինչի հնագիտական պեղումներ
  • Բելգրադի պատմություն 1521-1918
  • Զեմունի պատմություն 1521-1918
  • Բելգրադի պատմություն 1918-1941
  • Բելգրադի պատմություն 1941 թվականից
  • Արվեստ և երաժշտություն մինչև 1950
  • Արվեստ և երաժշտություն 1950 թվականից
  • Կիրառական արվեստ և ազգաբանություն
  • Գիտություն և կրթություն
  • Մշակույթ և գրականություն
  • Քաղաքաշինություն և ճարտարապետություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]