Բելգիայի գավառներ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Բելգիան բաժանված է երեք շրջանների։ Դրանցից երկուսը՝ Ֆլանդրիան և Վալոնիան, յուրաքանչյուրը բաժանված են հինգ գավառի։ Երրորդ շրջանը՝ մայրաքաղաք Բրյուսելի շրջանը, բաժանված չէ գավառների, քանի որ այն ի սկզբանե ինքնուրույն գավառի փոքր մաս էր։
Գավառների մեծամասնության անվանումը ծագում է ավելի վաղ գոյություն ունեցած դքսությունների և կոմսությունների նմանատիպ վայրերից, մինչդեռ դրանց տարածքն առավելապես տարածվում է Ֆրանսիական կցման ընթացքում հիմնադրած նահանգների վրա։ Բելգիայի ստեղծման ժամանակ՝ 1830 թվականին, գոյություն ունեին միայն ինը գավառ՝ ներառյալ Բրաբանի երկրամասը, որը ներառում էր Բրյուսել քաղաքը։ 1995 թվականին Բրաբանը բաժանվեց երեք տարածքի՝ Ֆլամանդական Բրաբանի, որը դարձավ Ֆլանդրիայի շրջանի մաս, Վալոնի Բրաբանի, որը դարձավ Վալոնիայի շրջանի մաս և մայրաքաղաք Բրյուսելի շրջանի, որը դարձավ երրորդ շրջանը։ Այս բաժանումներն արտահայտում էին ֆրանսախոս վալոնացիների և հոլանդախոս ֆլամանդացիների միջև առկա քաղաքական լարվածությունները. մայրաքաղաք Բրյուսելի շրջանը պաշտոնապես երկլեզու է։
Գավառների բաժանումն ամրագրված է Բելգիայի սահմանադրության հինգերորդ հոդվածում։ Գավառները բաժանված են 43 վարչական շրջանների, որոնք էլ իրենց հերթին՝ 581 համայնքների։
Ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրոշ | Զինանշան | Երկրամաս | Հոլանդերեն անվանում | Ֆրանսերեն անվանում | Գերմաներեն անվանում | Կենտրոն | Ղեկավար | Տարածք[2] | Բնակչություն(առ 2019 թ. հունվարի 1)[1] | Խտություն | Փոստային դասիչներ[3] | ՀՎԵԿ[4] | ԻՄՖՍ[5] | ISO 3166-2:BE[3] | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ֆլանդրիա | |||||||||||||||
Անտվերպեն | Antwerpen | Anvers | Antwerpen | Անտվերպեն | Cathy Berx | Սկսած 2008 | 2876 կմ2 | 1,857,986 | 647 կմ2 | 2000–2999 | BE.AN | BE01 | VAN | ||
Արևելյան Ֆլանդրիա | Oost-Vlaanderen | Flandre orientale | Ostflandern | Գենտ | Jan Briers | Սկսած 2013 | 3007 կմ2 | 1,515,064 | 504 կմ2 | 9000–9999 | BE.OV | BE08 | VOV | ||
Ֆլամանդական Բրաբանտ | Vlaams-Brabant | Brabant flamand | Flämisch-Brabant | Լյովեն | Lodewijk De Witte | Սկսած 1995 | 2118 կմ2 | 1,146,175 | 542 կմ2 | 1500–1999, 3000–3499 | BE.VB | BE12 | VBR | ||
Լիմբուրգ | Limburg | Limbourg | Limburg | Հասելտ | Herman Reynders | Սկսած 2009 | 2427 կմ2 | 874,048 | 361 կմ2 | 3500–3999 | BE.LI | BE05 | VLI | ||
Արևմտյան Ֆլանդրիա | West-Vlaanderen | Flandre occidentale | Westflandern | Բրյուգե | Carl Decaluwé | Սկսած 2012 | 3197 կմ2 | 1,195,796 | 375 կմ2 | 8000–8999 | BE.WV | BE09 | VWV | ||
Վալոնիա | |||||||||||||||
Էնո | Henegouwen | Hainaut | Hennegau | Մոնս | Tommy Leclercq | Սկսած 2013 | 3813 կմ2 | 1,344,241 | 353 կմ2 | 7000-7999 (Արմ.,)
6000-6999 (Արլ., նաև Լյուքսեմբուրգի համար) |
BE.HT | BE03 | WHT | ||
Լիեժ | Luik | Liège | Lüttich | Լիեժ | Hervé Jamar | Սկսած 2015 | 3857 կմ2 | 1,106,992 | 288 կմ2 | 4000–4999 | BE.LG | BE04 | WLG | ||
Լյուքսեմբուրգ | Luxemburg | Luxembourg | Luxemburg | Արլոն | Olivier Schmitz | Սկսած 2016 | 4459 կմ2 | 284,638 | 64 կմ2 | 6000-6999 (նաև Արլ. Էնոյի համար) | BE.LX | BE06 | WLX | ||
Նամյուր | Namen | Namur | Namür | Նամյուր | Denis Mathen | Սկսած 2007 | 3675 կմ2 | 494,325 | 135 կմ2 | 5000–5999 | BE.NA | BE07 | WNA | ||
Վալոնյան Բրաբանտ | Waals-Brabant | Brabant wallon | Waals-Brabant | Վավր | Gilles Mahieu | Սկսած 2015 | 1097 կմ2 | 403,599 | 368 կմ2 | 1300–1499 | BE.BW | BE10 | WBR | ||
Բրյուսել մայրաքաղաքային տարածաշրջան | |||||||||||||||
Բրյուսել մայրաքաղաքային տարածաշրջան | Brussels Hoofdstedelijk Gewest | Région de Bruxelles-Capitale | Region Brüssel-Hauptstadt | Brussels City | Rudi Vervoort | Սկսած 2013 | 162,4 կմ2 | 1,208,542 | 7442 կմ2 | BE.BR | BE02 | BBR | |||
Ընդհանուր | België | Belgique | Belgien | Քաղաք Բրյուսել | 30689 կմ2 | 11,431,406 | 373 կմ2 |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարյան Ցածր երկրները, ներառյալ մերօրյա Բելգիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը, ինչպես նաև ժամանակակից Գերմանիայի և Ֆրանսիայի մասերը, ներառում էին տարբեր չափերի ֆեոդալական մրցակից և անկախ մի շարք տարածքներ։ Դրանցից յուրաքանչյուրն ուներ սեփական անհատականությունն ու կառավարությունը, չնայած որ վաղմիջնադարյան ժամանակահատվածում Բելգիայի գրեթե բոլոր նահանգները դարձան ավելի մեծ իրավաբանական սուբյեկտներ (Տասնյոթ գավառները, 1549-81 թթ.) և Հյուսիսային Նիդերլանդները (1581 թ. հետո)։ Ավելի վաղ ակնառու նահանգները Բելգիայի ժամանակակից տարածքում ներառում էին Բրաբանի դքսությունը, Ֆլանդրիայի գավառը, Լիեժի արքայազնություն-եպիսկոպոսությունն ու Լյուքսեմբուրգի դքսությունը. առավել փոքրերը ներառում էին Էնոյի գավառը, Լիմբուրգի դքսությունն ու Նամյուրի գավառը, չնայած որ կային ավելի փոքր նահանգներ ևս։
Երբ Ֆրանսիան իրեն կցեց այս տարածքները 1795 թվականին, դրանք վերակազմակերպվեցին դեպարտամենտների. սահմանները վերաձևավորվեցին և պատմական անվանումները փոխարինվեցին աշխարհագրական տեղանուններով (գլխավորապես տվյալ տարածքի հիմնական գետի անվանմամբ)։
Ֆրանսիական տիրապետման ավարտից և Նիդերլանդների միացյալ թագավորության ստեղծումից հետո՝ 1815 թվականին, դեպարտամենտային տարածքները գլխավորապես պահպանվեցին, բայց անվանափոխվեցին երկրամասերի և վերականգնվեցին դրանց պատմական անվանումները։ 1830 թվականին, երբ Բելգիան Նիդերլանդներից անկախություն ձեռք բերեց, Բելգիայի տարածքը պարզապես բաղկացած էր առկա ինը հարավային գավառներից։ Բելգիայի սահմանադրության առաջին հոդվածում գրված էր. «Բելգիան բաժանված է գավառների։ Այդ գավառներն են՝ Անտվերպենը, Բրաբանը, Արևմտյան Ֆլանդրիան, Արևելյան Ֆլանդրիան, Էնոն, Լիեժը, Լիմբուրգը, Լյուքսեմբուրգը, Նամյուրը՝ բացառությամբ Գերմանական համադաշնության հետ Լյուքսեմբուրգի հարաբերությունների»։ Որպես այդպիսին, Բելգիայի ժամանակակից գավառներից (բացառությամբ Անտվերպենի) յուրաքանչյուրն անվանակոչվում է միջնադարյան նախորդներից մեկի անվամբ, մինչդեռ տարածքները գլխավորապես համապատասխանում են Ֆրանսիական վարչական շրջանների տարածքին, որոնք շատ դեպքերում էականորեն տարբերվում են պատմական իրավաբանական անձանցից։
1839 թվականին, որպես Լոնդոնի պայմանագրի մաս, Լիմբուրգի երկրամասի կեսը դարձավ Նիդերլանդների մաս, որն էլ հետևաբար ունի Լիմբուրգի իր երկրամասը։
1920 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Բելգիան կցեց Օյպեն-Մալմեդիի տարածքը, որը ներառվեց Լիեժի գավառի կազմում։
20-րդ դարի երկրորդ կեսի ընթացքում Բելգիան ունիտար պետությունից ձևափոխվեց դաշնային պետության երեք համայնքներով և շրջաններով հանդերձ։ Ի թիվս պետական բարեփոխումների՝ Բրաբանի երկլեզու գավառը 1995 թվականին բաժանվեց երեք մասի՝ երկու միալեզու գավառների (Ֆլամանդրիական Բրաբանի և Վալոնյան Բրաբանի) և երկլեզու մայրաքաղաք Բրյուսելի շրջանի (վերջինս չի պատկանում որևէ եգավառի, գավառ չէ և չունի որևէ գավառ)։ Բրաբանի երկու նոր գավառները ներառվեցին համապատասխանաբար Ֆլամանդական շրջանի և Վալոնիայի շրջանի կազմում։ Մնացյալ ութ գավառները նույնպես դարձան այս շրջանների մաս՝ այնպես, որ Ֆլանդանական շրջանն ու Վալոնիայի շրջանը յուրաքանչյուրն ունի հինգ գավառ։
Սխեմատիկ պատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետևյալ աղյուսյակը պարզեցված ներկայացնում է Ֆրանսիական վարչական շրջանների զարգացումը մերօրյա Բելգիական գավառների.
Մաս Ֆրանսիայի առաջին հանրապետության
Ֆրանսիական առաջին կայսրության |
Մաս Նիդերլանդների միացյալ
թագավորության |
Բելգիայի թագավորություն | ||
---|---|---|---|---|
1795–1815 | 1815–1830 | 1830–1839 | 1839–1995 | 1995–մինչ օրս |
Ներքին Մոյզ | Լիմբուրգ | Լիմբուրգ (NL) | ||
Լիս | Արևմտյան Ֆլանդրիա | |||
Էսկո | Արևելյան Ֆլանդրիա | |||
Դյո Նետ | Անտվերպեն | |||
Դիլ | Հարավային Բրաբան | |||
Կաղապար:Optional | ||||
Ժեմապ | Էնո | |||
Սամբր և Մոյզ | Նամյուր | |||
Ուրտ | Լիեժ | |||
Ֆորե | Լյուքսեմբուրգի մեծ դքսություն (անձնական միավոր) | |||
Լյուքսեմբուրգի մեծ դքսություն (LU) |
Գավառային կառավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառային կառավարությունը բաղկացած է երեք հիմնական ճյուղից՝ Գավառային խորհրդից, որն ընտրովի մարմին է, Գավառային քոլեջի պատգամավորությունից, որը գործադիր մարմին է և Կառավարչից, որը նշանակվում է շրջանային կառավարության կողմից (այսինքն՝ Ֆլամանդական կամ Վալոնիայի կառավարության կողմից)։
Գավառային խորհուրդները գավառների բնակչության ներկայացուցչական մարմիններն են։ Դրանք Նիդերլանդներում նահանգ-գավառի համարժեքներն են։ Գավառային խորհրդում աթոռների թիվը համամասնական է գավառային բնակչության թվին. թվերը նվազեցին Ֆլանդրիայում և Վալոնիայում՝ սկսած 2013 թվականից (ի շարունակություն 2012 թվականի ընտրությունների)։ Նրանք ուղղակիորեն ընտրվում են վեց տարի ժամկետով, համայնքային ընտրությունների հետ միաժամանակ։ Մինչև 1994 թվականը, գավառային ընտրությունները համընկնում էին ազգային ընտրությունների հետ։ Այդ ժամանակվանից ի վեր գավառային խորհուրդները նաև նշանակում էին Գավառային սենատորներին Բելգիայի սենատում։ Վերջին ընտրությունները կայացել են 2018 թվականի հոկտեմբերի 14-ին։
Գործադիր ճյուղին նախկինում անվանում էին Մշտական պատգամավորություն։ Ֆլամանդական շրջանում այն այժմ պարզապես անվանում են Պատգամավորություն և բաղկացած է Կառավարչից ու վեց պատգամավորից, որոնք ընտրվում են Գավառային խորհրդի կողմից՝ վերջինիս անդամներից։ 2018 թվականին կայացած ընտրություններից հետո պատգամավորների թիվը մեկով պակաս է։ Վալոնիայի շրջանում այն անվանում են Գավառային քոլեջ, որը բաղկացած է Կառավարչից և չորսից հինգ պատգամավորներից (կախված տվյալ գավառի բնակիչների թվից), որոնք ընտրվում են Գավառային խորհրդի կողմից՝ վերջինիս անդամներից։
Ֆլամանդական Բրաբանում կա նաև Փոխկառավարիչ։ Նրան նշանակում է Ֆլամանդական Բրաբանի կողմից՝ Ֆլամանդական կառավարության Նախարարների դաշնային խորհրդի միաձայն խորհրդի հիման վրա և պետք է ունենա հոլանդերենի և ֆրանսերենի բավականաչափ գիտելիք։ Նա պատասխանատու է լեզվական օրենսդրության ապահովման համար, որպեսզի այն պահպանվի Բրյուսելի ծայրամասի համայնքներում։
Ի շարունակություն Պետական հինգերորդ բարեփոխման՝ գավառային ինստիտուտների համար պատասխանատվությունը ընկավ Շրջանների վրա։ Շրջաններն իրավունք ունեն բարեփոխել կամ փոխարինել առկա օրենսդրությունը գավառային ինստիտուտների մասին, հատկապես 1936 թվականի ապրիլի 30-ին ընդունված Գավառային օրենքը։ Ֆլամանդական շրջանում կիրառվում է 2005 թվականի դեկտեմբերի դեկտեմբերի 9-ի Գավառային դեկրետը։ Վալոնիայի շրջանում կիրառվում է Տեղական ժողովրդավարության և ապակենտրոնացման օրենսգիրքը։ Շրջաններում իրավական շրջանակը դեռ շատ նմանատիպ է, բայց կարող է փոփոխվել ապագայում։ Չնայած Շրջանները պատասխանատու են գավառային ինստիտուտների համար, Դաշնային նահանգը որոշ դեպքերում պատասխանատու է որոշ գավառների համար։ Օրինակ, Շրջանները պատասխանատու են Շրջանային կառավարիչների նշանակման համար, սակայն Նախարարների դաշնային խորհրդի միաձայն որոշումից հետո միայն։ Մայրաքաղաք Բրյուսելի կառավարչին և փոխկառավարչին, ինչպես նաև Ֆլամանդական Բրաբանի Կառավարչի տեղակալին վերաբերող օրենսդրությունը մնացել է որպես դաշնային իրավասություն։
Մայրաքաղաք Բրյուսելի շրջանում որևէ գավառի բացակայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայրաքաղաք Բրյուսելի շրջանը չի պատկանում որևէ գավառի և ոչ էլ գավառ ունի։ Բրյուսելի արտագավառային կարգավիճակը գոյություն է ունեցել սկսած 1995 թվականից, երբ նախկին Բրաբանի գավառը, որի մայրաքաղաքը Բրյուսելն էր, բաժանվեց հոլանդախոս Ֆլամանդական Բրաբանի գավառի և ֆրանսախոս Վալոնիայի Բրաբանի գավառի։
Հիմնական այս ֆրանսախոս շրջանում նախկին գրեթե բոլոր գավառային իրավասությունները ստանձնում են շրջանային ինստիտուտները և Ֆրանսիական համայնքային հանձնաժողովը, Ֆլամանդական համայնքային հանձնաժողովը կամ Միացյալ համայնքային հանձնաժողովը։ Համենայն դեպս, մայրաքաղաք Բրյուսելի արվարձանն ունի Դաշնային կառավարության երկու կոմիսիոներ, որոնց անվանում են «Մայրաքաղաք Բրյուսելի շրջանի կառավարիչ» և «Փոխկառավարիչ»։ Կառավարիչն իրականացնում է մնացյալ իրավազորություններից որոշը, որոնք իրականացնում է գավառային կառավարիչը, մասնավորապես՝ հանրային կարգի ոլորտում, քանի դեռ դաշնային օրենքը, շրջանային դեկրետները, կարգը կամ որոշումն այլ բան չեն սահմանում[6]։
Կառավարչին նշանակում է Մայրաքաղաք Բրյուսելի շրջանի խորհրդարանը՝ Նախարարների դաշնային խորհրդի միաձայն որոշման հիման վրա։ Շրջանային կառավարությունը նաև նշանակում է փոխկառավարչին, ով պետք է ունենա ֆրանսերենի և հոլանդերենի բավականաչափ գիտելիք և պետք է ապահովի, որպեսզի լեզուներին վերաբերող օրենսդրությունը հարգվի Բրյուսելում[7]։
Առաջարկված հավելյալ գավառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ գերմանախոս համայնքն ամբողջովին բնակվում է Լիեժի գավառում, բազմաթիվ առիթներով առաջարկվել է ստեղծել 11-րդ գավառ՝ Իյոպեն-Սանկտ Վիտի գավառը, որը կներառեր գերմանախոս համայնքի ինը մունիցիպալիտետներ։ Գործառույթների մեծամասնությունը, որոնք իրականացնում են գավառային օրգանները, կիրականացվեին գերմանախոս համայնքի օրգանների կողմից[8][9]։
Համենայն դեպս, Համայնքի տարածքը փոքր է (854 կմ2) և ունի շուրջ 76000 բնակիչ, որը նրան կդարձներ ամենափոքր և մեծ հաշվով ամենաքիչ բնակվեցված գավառը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://statbel.fgov.be/nl/themas/bevolking/structuur-van-de-bevolking
- ↑ https://bestat.statbel.fgov.be/bestat/crosstable.xhtml?view=90c1e218-dc4f-4827-824d-9b25abfefe59
- ↑ 3,0 3,1 «Province of Belgium». statoids.com.
- ↑ http://www.statoids.com/ube.html
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Federal_Information_Processing_Standards
- ↑ Proposal for an ordinance, stating the Governor's powers for the "arrondissement Brussels", the latter should be seen as the part of the arrondissement Brussels-Halle-Vilvoorde that is not part of the Flemish Brabant province.
- ↑ «Factsheet on the Provinces» (PDF). The Belgian Chamber of Representatives. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Ferdy Willems and Danny Pieters (2000 թ․ մարտի 21). «Proposal of Law creating the Province of Eupen-Sankt Vith and a German-speaking electoral circle for the elections of the Chamber of Representatives and the Senate» (PDF) (Dutch and French). The Belgian Chamber of Representatives. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Jan Loones (VU) (1995 թ․ հուլիսի 13). «Proposal of Law granting all provincial competences to the organs of the German-speaking Community and on the representation of the German language area in the Legislative Chambers» (Dutch). The Belgian Senate. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելգիայի գավառներ» հոդվածին։ |
|
|