Բելգիական հովվաշուն
Բելգիական հովվաշուն | |
![]() |
Բելգիական հովվաշուն, ընտանի շների ցեղատեսակ։ Պատկանում է հովվաշների ցեղին։ Բելգիական հովվաշներ են գրյունենդալը, լակենուան, մալինուան և թերվյուրենը։ Ըստ ՇՄՖ դասակարգման, բոլոր այդ շները համարվում են մեկ ցեղի շներ։ Որոշ երկրներում այդ ցեղերից յուրաքանչյուրը ներկայացված է առանձին։
Ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես արդեն նշվեց, բելգիական հովվաշան 4 տեսակ կա.
- Գրյունենդալ (երկարամազ, սև)
- Լակենուա (հաստամաշկ)
- Մալինուա (կարճամազ)
- Թերվյուրեն (այլ գույնի, երկար մազերով, բացի սևից)
Նրանք բոլորը տարբերվում են միայն բրդի և գույնի հյուսվածքով և երկարությամբ.
ԱՄՆ-ում բելգիական հովվաշուն անունով հայտնի է միայն գրյունենդալը, մալինուան և թերվյուրենը գրանցված են որպես առանձին ցեղատեսակներ՝ «բելգիական մալինուա» և «բելգիական տերվյուրեն», իսկ լակենուա՝ չորս տարատեսակներից ամենահազվագյուտը, ընդհանրապես ճանաչված չէ[1][2][3][4]։
Ցեղատեսակի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելգիական հովվաշունը միջին չափի սպորտային ցեղատեսակ է, սովորաբար հասակը տատանվում 56-66 սմ միջև։ Նրանք սովորաբար կշռում են 20-ից մինչև 30 կգ։ Իդեալական հասակը 62 սմ է[5][6]։
Գլուխ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլուխը երկար է, բայց ոչ շատ։ Գանգի մասի և դնչի երկարությունը։ Քիթը սև է, քթանցքները լայն են։ Շուրթերը բարակ են, պիգմենտացված։ Այտոսկրերը սուր են, գրեթե հարթ, ջլոտ։ Ծնոտն ամուր է, ատամները՝ սպիտակ։
Աչքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Աչքերը շագանակագույն են,միջին չափի, ոչ ուռուցիկ, իրար մոտ։ Հայացք ուղիղ է, աշխույժ, խելացի և հետաքրքրասեր.
Ականջներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ականջները եռանկյունաձև են, ուղիղ և վեր տնկված։
Պարանոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարանոցը լավ արտահայտված է, երկար է, աստիճանաբար լայնանում է դեպի ուսերը։
Առջևի վերջույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առջևի վերջույթներն ամուր են, մկանուտ։
Պոչ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոչը լավ տնկված է, միջին երկարության։ Հանգիստ վիճակում այն ներքև է իջեցրած, շարժվելու ընթացքում պոչը բարձրանում է կորի տեսքով։
Գույն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թերվյուրեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գույնը կարմիր-կրակագույն է։ Ոչ վառ գունավորման պատճառով բոլոր շները չեն կարող հավակնել «գերազանց» գնահատականի, առավել ևս ստանալ CAC, CACIB կամ CAC, CACIB տիտղոս։
Մալինուա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գույնը համաչափ է, շիկակարմիր։
Գրյունենդալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գույնը համաչափ է, սև։ Միայն փողկապանման սպիտակ նախշ կա և ոտքի թաթերն են սպիտակ։
Լակենուա[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիկակարմիր է, դենչի և պոչի հատվածում սև հետքերով։ Կրծքավանդակի և ոքի մատների վրա սպիտակ հետքեր կան։
Հասակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորաբար հասակը տատանվում 56-66 սմ միջև։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնությունից այս ցեղատեսակի շներն օժտված են խելքով և լավ հիշողությամբ։ Նրանք հնազանդ են, համարձակ և հասկացաղ, ինչպես նաև շատ խելացի[7][8][9]։
Վարժեցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելգիական հովվաշները լավ են վարժվում, փորձառու վարժեցնողի ձեռքում շունը արագ սովորում է կատարել այն ամենը, ինչ պահանջվում է։ Ընդհակառակը, կոպիտ վերաբերմունքից ժամանակի ընթացքում կարող է ագրեսիվ դրսևորումներ ցուցաբերել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Praetorius Dean (5 May 2011)։ «Belgian Malinois: the dog that took down Osama Bin Laden?»։ Huffington Post։ Արխիվացված է օրիգինալից 6 May 2011-ին։ Վերցված է 7 May 2011
- ↑ Laporta James (28 October 2019)։ «Classified name revealed of Special Ops hero dog wounded in Syria raid that killed ISIS leader Baghdadi»։ Newsweek։ Վերցված է 24 November 2020
- ↑ «Dickin Medal for Diesel the police dog killed in Paris attacks raid»։ BBC Newsbeat։ 28 December 2015։ Վերցված է 24 November 2020
- ↑ «Medal for hero military dog Kuno who tackled al Qaeda gunman and saved UK soldiers' lives»։ Sky News։ 24 November 2020։ Վերցված է 26 November 2020
- ↑ «Military working dogs»։ Royal Australian Air Force։ Վերցված է 24 November 2020
- ↑ Martin Guy (28 March 2017)։ «Anti-poaching dogs a game-changer for Kruger»։ defenceWeb։ Վերցված է 24 November 2020
- ↑ «Breed Sheet: Belgian Shepherd Laekenois»։ Société Royale Saint-Hubert։ 2020։ Արխիվացված է օրիգինալից 14 October 2020-ին։ Վերցված է 6 October 2020
- ↑ «Breed Sheet: Belgian Shepherd Malinois»։ Société Royale Saint-Hubert։ 2020։ Վերցված է 6 October 2020(չաշխատող հղում)
- ↑ «Breed Sheet: Belgian Shepherd Tervuren»։ Société Royale Saint-Hubert։ 2020։ Արխիվացված է օրիգինալից 10 October 2020-ին։ Վերցված է 6 October 2020
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Д. Патрушев Амстафф // Мой друг собака : журнал. — М.: ООО «Издательство Энимал Пресс», 2013. — № 5. — С. 47—50.
- О. Шилова Бельгийская овчарка малинуа // Друг. Журнал для тех, кто любит собак : Журнал. — М.: ООО «Премьера Медиа», 2009. — № 1 (180). — С. 20—37. — ISSN 1609-052-7.
- О. Шилова Бельгийские овчарки (грюнендаль, тервюрен, лакнуа) // Друг. Журнал для тех, кто любит собак : Журнал. — М.: ООО «Премьера Медиа», 2009. — № 1 (180). — С. 41. — ISSN 1609-052-7.