Jump to content

Բելգիական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելգիական գրականություն
գրականության ենթաբաժին Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիագրականություն Խմբագրել Wikidata
ԵրկիրԲելգիա Խմբագրել Wikidata

Քանի որ ժամանակակից Բելգիան բազմալեզու երկիր է[note 1], բելգիական գրականությունը հաճախ ընկալվում է որպես ֆրանսիական կամ հոլանդական գրականության ենթաճյուղ: Որոշ գրական ստեղծագործություններ գրվել են նաև Բելգիայի տարածաշրջանային լեզուներով, որոնցից աշխատանքներ հրապարակվել են վալոներենով (սերտորեն կապված է ֆրանսերենի հետ), ինչպես նաև ֆլամանդերենով և հոլանդերենով կամ դրանց հետ կապված տարածաշրջանային բարբառներով:

Գերմաներենը Բելգիայում երրորդ պաշտոնական լեզուն է, որով խոսում է փոքրիկ համայնք՝ բաղկացած շուրջ 70,000 գերմանախոսներից (հիմնականում Բելգիայի գերմանախոս համայնքում, որը գտնվում է Էյպեն-Մալմեդի սահմանամերձ շրջանում)։

Հոլանդացի/ֆլամանդացի գրողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հենդրիկ Կոնսիանս (1812 – 1883), Ֆլանդերների առյուծը գրքի հեղինակը (1838)
  • Գուիդո Գեզել (1830 – 1899), հայտնի է Արևմտյան ֆլամանդերեն բարբառ օգտագործելով
  • Սիրիել Բայս (1859 – 1932)
  • Ուիլեմ Էլսքոտ (Ալֆոնսուս Ջոզեֆուս դը Ռիդերի կեղծանունը, 1882 – 1960)
  • Մարնիքս Գիջսեն (Ջոանես Ալֆոնսիուս Ալբերտուս Գորիսի գրական անունը, 1899 – 1984)
  • Լուի Պոլ Բուն (1912 – 1979)
  • Հյուգո Կլաուս (1929 – 2008)
  • Ջեֆ Ջիրաերթս (1930 – 2015)
  • Էրիկ դը Կապեր (ծնվել է 1942)
  • Հերման դը Կոնինկ (1944 – 1997) բանաստեղծ
  • Հերման Բրասելմենս (ծնվել է 1957)
  • Թոմ Լանուա (ծնվել է 1958)
  • Էրվին Մորթիեր (ծնվել է 1965)
  • Դմիտրի Վերհուլսթ (ծնվել է 1972)

Բելգիական գրականությունը ֆրանսերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիական գրականությունը վալոներենով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալոներենով գրականությունը տպագրվել է 16-րդ դարից կամ առնվազն 17-րդ դարի սկզբից[1]։ Նրա ոսկե դարը եղել է 19-րդ դարում. «Այդ ժամանակաշրջանում վալոներենով գրականությունը ծաղկում է ապրում, հիմնականում պիեսներն ու բանաստեղծությունները, ինչպես նաև բազմաթիվ թատրոններ և պարբերականներ են ստեղծվում»[2]։ Իվ Կուեյրիոն 1860–1914 թվականների համար հաշվել է 4800 տպագրված և չտպագրված պիես[3]։ Այս շրջանում պիեսները Վալոնիայում գրեթե միակ հանրաճանաչ ներկայացումներն էին։ Սակայն այս թատրոնը շարունակում է հանրաճանաչ մնալ ներկայիս Վալոնիայում։ Թատրոնը դեռ ծաղկում է ապրում ավելի քան 200 ոչ պրոֆեսիոնալ ընկերություններով, որոնք խաղում են Վալոնիայի քաղաքներում և գյուղերում ամեն տարի ավելի քան 200,000 հանդիսատեսի համար[4]: Ժակ Անսիոնը ցանկանում էր զարգացնել կանոնավոր չափահաս լսարան[5]: Տարածաշրջանային այս գրականությունը հիմնականում վերաբերում է տեղական բանահյուսությանը և հնագույն ավանդույթներին և ամենահայտնի վալոն հեղինակը Արթուր Մասսոնն է[6][7]:

  • Շառլ-Նիկոլաս Սիմոնոն (1774-1847): "Li Côparèye" (1822)
  • Նիկոլաս Դեֆրեշո (1825-1874): "Lèyîs-m'plorer" (Let me weep, 1854)
  • Էդվարդ Ռեմուշեմփ (1836-1900), գրել է վոդևիլ թատերական գործ "Tatî l'pèriquî" (Gautier, the barber, 1885)
  • Սալմ Դիեդոնե, "Li Houlot" վեպը (The cadet, 1888)
  • Ուիլամ Ջորջ (1863-1917), սոնետներ
  • Ֆրանսուա Ռենկին (1872-1906), ոճավորված արձակ
  • Անրի Սիմոն (1856-1939): "Li Mwert di l'abe" (Ծառի մահը, 1909) and "Li pan dè bon Dieu" (Բարի Տիրոջ հացը, 1914)
  • Ժուլ Կլասկին (1884-1926), պոեզիա
  • Լալու Օգուստ (1908-1976): "Li p'tit Bêrt", գրվել է 1940թ-ից առաջ, տպագրվել է 1963թ․
  • Ջոե Լիբրեքթ (1891-1976): պոեզիա, "Les cloques / Les cleokes (1964)."

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ և ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նշումներ․
  1. Հոլանդերենը, ֆրանսերենն ու գերմաներենը Բելգիայի Թագավորության երեք պաշտոնական լեզուներն են։ Տես Belgium, European Union
  • Ծանոթագրություններ․
  1. In his Anthologie de la littérature wallonne, Mardaga, Liège, 1978, 2-8021-0024-6 Maurice Piron is speaking (p. 5) about four dialogues printed between 1631 and 1636
  2. 'Switching Languages', Translingual Writers Reflect on Their Craft, Edited by Steven G. Kellman Lincoln: University of Nebraska Press, 2003, p. 153. 978-0-8032-2747-7
  3. Yves Quairiaux, L'image du Flamand en Wallonie, Essai d'analyse sociale et politique (1830-1914), Labor, Bruwxelles, 2006, p. 126. 2-8040-2174-2
  4. «The Walloon Language Page» (վալոներեն). Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
  5. Joan Gross, Speaking in Other Voices: An Ethnography of Walloon Puppet Theaters. Amsterdam and Philadelphia: John Benjamins Press, 2001, 1-58811-054-0
  6. «Biography of Arthur Masson» (ֆրանսերեն). Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
  7. «Arthur Masson Museum bibliography» (ֆրանսերեն). www.espacemasson.be. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելգիական գրականություն» հոդվածին։