Բելա Կովաչ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բելա Կովաչ Béla Kovács (politician, 1908) | |
Կուսակցություն՝ | Անկախ փոքր հողատերերի կուսակցություն և Անկախ փոքր տերերի, գյուղաշխատողների և քաղաքացիների կուսակցություն[1] |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | ապրիլի 20, 1908 |
Ծննդավայր | Պեչ, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանի օր | հունիսի 21, 1959 (51 տարեկան) |
Վախճանի վայր | Պեչ, Հունգարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Բելա Կովաչ(հունգ.՝ Béla Kovács), (ապրիլի 20, 1908, Պեչ, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հունիսի 21, 1959, Պեչ, Հունգարիա), եղել է հունգարական քաղաքագետ, որը Հունգարիայում ծառայել է որպես գյուղատնտեսության նախարար 1945-1946 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելա Կովաչը ծնվել է Հունգարիայում 1908 թվականին։ Նա մասնակցել է քաղաքականությանը և կապվել Մանր հողատերերի անկախ կուսակցության(FKGP) հետ։ Նա ստացել է գյուղացիության կողմից աջակցություն, որոնք կազմել են երկրի բնակչության 50 %-ը։ Սակայն մինչև 1939 թվականը քվեարկությունը գյուղացիության շրջանում բաց է եղել, և կալվածատերերը կարողացել են ստիպել մեծամասնությանը քվեարկել կառավարող կուսակցության օգտին։ Անկախ կուսակցության առաջնորդները հիմնականում ներկայացրել են միջին խավին, և նրանց քաղաքական հայացքները փոխվել են լիբերալիզմից սոցիալիստականի։ Խորհրդային բանակը ներխուժում է Հունգարիա 1944 թվականին։ Նա ստեղծում է այլընտրանքային կառավարություն, բայց չի կարողանում գրավել Բուդապեշտը մինչև 1945 թվականի հունվարի 18-ը։ Շուտով դրանից հետո Զոլտան Տիլդին դառնում է ժամանակավոր վարչապետ (FKGP)։ 1945 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններին անկախ կուսակցությունը ստանում է ձայների 57 %-ը։ Հունգարիայի Աշխատավորական կուսակցությունը, որն այդ ժամանակ գտնվում էր Ռակոշիի և Էրնե Հերեի ղեկավարության ներքո, ստանում է բնակչության ընդամենը 17 %-ի աջակցությունը։ Հունգարիայում խորհրդային հրամանատարը` մարշալ Վորոշիլովը, հրաժարվել է թույլ տալ, որ փոքր հողատերերը ձևավորեն կառավարություն։ Դրա փոխարեն նա ստեղծում է կոալիցիոն կառավարություն կոմունիստների հետ, որոնք զբաղեցնում էին բոլոր կարևոր պաշտոնները, իսկ Կովաչը դառնում է գյուղատնտեսության նախարար։

Հունգարիայի կոմունիստական կուսակցությունը 1947 թվականի ընտրություններում դառնում է խոշորագույն կուսակցություններից մեկը և ծառայում կոալիցիայում` անկախ կառավարության ժողովրդական ճակատում։ Կոմունիստները աստիճանաբար կառավարության վրա վերահսկողություն են սահմանում, 1948 թվականին կուսակցությունը դադարեցնում է իր գործունեությունը։ Կովաչը ձերբակալվում է և մեղադրվում օկուպանտների դեմ պայմանավորվածության մեջ։ Նա մեղավոր է ճանաչվում և աքսորվում է Սիբիր։ Ռակոշին նույնպես պահանջում է Հունգարիայի Աշխատավորական կուսակցությունից լիարժեք հնազանդություն։ Երբ Լասլո Ռայկը` արտաքին գործերի քաւտուղարը, փորձել է քննադատել Իոսիֆ Ստալինին և Ստալինյան քաղաքականությանը Հունգարիայում, նա ձերբակալվել է և 1949 թվականին ենթարկվել մահապատժի։ Յանոշ Կադարը և այլ այլախոհներ այդ ժամանակ հեռացվել են կուսակցությունից։ Ռակոշին այդ ժամանակ փորձել է ավտորիտար վարչակարգը հաստատել Հունգարիայում։ 2000 մարդ մահվան են դատապարտվել և ավելի քան 100 հազարը փակվել բանտում։ Այդ քաղաքագետները դեմ էին Հունգարիայի բանվորական կուսակցության որոշ անդամների, և մոտ 200 հազարը վռնդվում են Ռակոշիի կազմակերպությունից։ Կովաչը բանտից ազատվում է 1956 թվականին։ 1956 թվականի հոկտեմբերի 23-ին Բուդապեշտում սկսվում է ուսանողների խաղաղ ցույցը։ Ուսանողները պահանջում էին խորհրդային օկուպացիայի կրճատում և իրական սոցիալիզմի հաստատում։ Հաջորդ օրը սպաները և զինվորները Բուդապեշտի փողոցներում միանում են ուսանողներին։ Ստալինի արձանը ներքև է նետվում, իսկ ցուցարարները վանկարկում էին. «ռուսները տուն են գնում», «հեռացի՛ր Հերո», «կեցցե Նագին»։ Հոկտեմբերի 25-ին խորհրդային տանկերը կրակ են բացում ցուցարարների վրա։ 12 մարդ մահանում է, 170-ը` վիրավորվում։ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն ստիպված Էրնո Հերոյին ազատում է պաշտոնից, և նրան փոխարինում է Յանոշ Կադարը։ Նոյեմբերի 3-ին Նագը հայտարարում է մանրամասներ իր կոալիցիոն կառավարության մասին(Իմրե Նագիի երրորդ կաբինետը)։ Նրա մեջ մտնում էին Կովաչին, Աննա Քեթլին, Զոլտան Տիլդին, Ֆերենց Ֆարկաշը, Գեզա Լոշոնցին, Իշտվան Բ Սաբոն, Գյուլա Կելեմեն, Յոժեֆ Ֆիշերը, Պալ Մալետերը, Զոլտան Սանտոն, Իշտվան Բիբոն։ 1956 թվականի նոյեմբերի 4-ին Նիկիտա Խրուշչովը կարմիր բանակը ուղարկում է Հունգարիա, և Նագիի կառավարությունը գահընկեց է արվում։ Բելա Կովաչը, ով մնացել էր խորհրդարանի պատգամավոր, մահանում է 1959 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Hungarian National Namespace — 2019.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Magyar Életrajzi Lexikon
- Vida István: Parasztpolitikus az úri Magyarországgal szemben
- Palasik Mária: A Kisgazdapárt felbomlasztására irányuló kommunista taktika lépései
- Vörös Vince interjú, emlékezése Kovács Bélára
- Csicsery-Rónay István: A fordulat éve Արխիվացված 2011-07-25 Wayback Machine
- http://www.magyarszemle.hu/a(չաշխատող հղում)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելա Կովաչ» հոդվածին։ |
|