Բելավիա
Բելավիա | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
![]() | ||||
| ||||
Հիմնադրվել է | մարտի 5, 1996 | |||
Գործունեության սկիզբ | մարտի 5, 1996 — այժմ | |||
Կենտրոններ | Մինսկ | |||
Միություն | գոյություն չունի | |||
Ինքնաթիռներ | Boeing 737-300?, Boeing 737-500?, Boeing 737-800, Bombardier CRJ100/200?, Embraer E-175 և Embraer 195 | |||
Նավատորմ | 26 | |||
Նպատակակետեր | Մինսկի միջազգային օդանավակայան | |||
Գլխամաս | Մինսկ, Բելառուս[1] | |||
Ղեկավարություն | Գուսարով Անատոլի Նիկոլաևիչ (գլխավոր տնօրեն) | |||
belavia.by |
Բելավիա, բելառուսական ավիաընկերություն։ Ընկերության գրասենյակը գտնվում է Մինսկում։ Հիմնադրվել է 1996 թվականին։ Հիմնականում միջազգային չվերթներն իրականացվում է Մինսկի Ազգային օդանավակայանում։ Լրիվ անվանումը՝ Բաց բաժնետիրական ընկերություն «Բելավիա Ավիաընկերություն»[2]։
Ընկերությունն ունի գրասենյակներ 17 երկրներում, նաև արտասահմանում, անդամ է Միջազգային Օդային տրանսպորտում։ Վերջին տարիների ընթացքում նկատվել է ուղևորների աճ, 2010 թվականին ավիաընկերությունը տեղափոխել է ավելի քան 968.000 ուղևոր, 2011 թվականին այդ թիվը կազմել է 1.036.000:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավիաընկերությունը հիմնադրվել է 1966 թվականին։ 1961-1983 թվականներին, ավիաընկերությունը համարվել է բելառուսական կառավարման քաղաքացիական ավիացիա։ Տարիների ընթացքում, ավիաընկերությունը ձեռք է բերել Ան-10 օդանավ, 1964 թվականին Տու-124 օդանավ, 1973 թվականին սկսել է թռիչքներ իրականացնել Տու-134 օդանավով։ 1995-1997 թվականներին բացվեցին նոր չվերթներ դեպի՝ Լառնակա, Լոնդոն, Պեկին, Հռոմ և Ստամբուլ։ 2010 թվականի դեկտեմբերի 14-ին Belavia ավիաընկերությունը բացեց իր հերթական չվերթը դեպի Մինսկ - Աշխաբադ - Մինսկ։ 2013 թվականի ապրիլի 28-ին «Բելավիա» ավիաընկերությունը բացեց նոր չվերթ դեպի Սամարա, թռիչքը սկսեց իրականացնել շաբաթական 2 անգամ[3]։
Ուղղություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունիսին, «Բելավիա» ավիաընկերությունը իրականացրել է նախատեսված չվերթները հետևյալ քաղաքներում՝
Ամստերդամ
Աստանա
Աշգաբադ
Բաքու
Բարսելոնա
Բաթում
Բեյրութ
Բելգրադ
Բուդապեշտ
Վարշավա
Վիլնյուս
Վիեննա
Եկատերինբուրգ
Երևան
Ժնև
Կալինինգրադ
Կարագանդա
Կիև
Կրասնոդար
Քութայիս
Սամարա
Սանկտ Պետերբուրգ
Լոնդոն
Մանչեսթեր
Մոսկվա
Փարիզ
Պրահա
Պոդգորիցա
Ռիգա
Հռոմ
Սոչի
Ստամբուլ
Ստոկհոլմ
Թբիլիսի
Թեհրան
Թել Ավիվ
Ֆրանկֆուրտ
Չվերթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունվարին «Բելավիա»-ն ուներ հետևյալ ինքնաթիռները[4][5][6][7][8]՝
Ինքնաթիռի տեսակը | Ընդհանուր | Ուղևորների տեղը | Շարժիչներ | Ռեգիստրացիա | Նշումներ | ||
---|---|---|---|---|---|---|---|
Բիզնես դասի | Էկոնոմիկայի դաս | Ընդամենը | |||||
9 | 0 0 |
145 148 |
145 148 |
2x CFMI CFM56-3B1 2x CFM56-3B2 2x CFM56-3C1 |
EW-254PA, EW-282PA, EW-283PA | Բոլոր մոդելները 737-308 | |
6 | 8 8 0 |
112 115 138 |
120 123 148 |
2x CFM56-3B1 2x CFM56-3C1 |
EW-250PA, EW-252PA, EW-253PA, EW-251PA, EW-290PA, EW-294PA | Boeing 737-505 - 1 անոթ Boeing 737-524 - 3 անոթ Boeing 737-5Q8 - 2 անոթ | |
1 | EW-437PA | ||||||
1 | VIP | 2x CFM56-7B27 | EW-001PA | Boeing 737-8EV (BBJ2) WL, օգտագործվում է Բելառուսի Հանրապետությունում։ | |||
1 | 10 | 40 | 50 | 2x GE CF34-3A1 | EW-100PJ | ||
4 | 0 | 50 | 50 | 2x GE CF34-3B1 | EW-276PJ, EW-277PJ, EW-303PJ | ||
Bombardier Challenger 850 (VIP) | 1 | 0 | VIP | VIP | 2x GE CF34-3B | EW-301PJ օգտագործվում է Բելառուսի Հանրապետությունում։ | |
3 | ? 0 |
? 167 |
131 167 |
3x Д-30КУ-154-II | EW-85703, EW-85706, EW-85741, EW-85748, EW-85815 | EW-85815 օգտագործվում է Բելառուսի Հանրապետությանում. | |
Embraer 175 | 2 | 12 | 64 | 76 | 2x GE CF34-8E | EW-340PO & EW-341PO | Առաջինը ժամանել է Մինսկ 2012 թվականի Սեպտեմբեր 17-ին, Երկրորդը՝ 2012 թվականի հոկտեմբերի 18-ին։ |
Embraer 195 | 2 | 11 | 96 | 107 | 2x GE CF34-10E | EW-399PO & EW-400PO | Առաջինը ժամանել է Մինսկ 2014 թվականի ապրիլի 30-ին, Երկրորդը - 2014 թվականի մայիս 10-ին։ |
Ավիաընկերության պայմանագրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բելավիա» ավիաընկերությունն ունի համաձայնագիր հետևյալ ավիաընկերությունների հետ[9]՝
Պատահարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մինսկի օդանավակայանի մոտ վթարի է ենթարկվել Տու-134 օդանավաը։ Զոհվել է 58 մարդ։ Վթարի պատճառը հանդիսացել է այն, երբ շարժիչներից մեկը դադարել է աշխատելուց։
- 2008 թվականի փետրվարի 14-ին վթարի ենթարկվեց CRJ-100LR օդանավը, չվերթը իրականացվել է հետևյալ երթուղղով՝ Երևան-Մինսկ։ Ըստ նախնական տվյալների «սև արկղերը» ցույց են տվել, որ օդանավաը դուրս է եկել թռիքուղղուց և հայտնվել ձախ ափին։ Օդանավի մեջ են եղել 18 ուղևորները և 3 անձնակազմի անդամները։ Այդ ուղևորները քաղաքացիներ էին Բելառուսի Հանրապետությունում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում։ Բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները փրկվել են։ Զոհեր չկան։
- 2011 թվականի մարտի 7-ին Բորիսպոլ օդանավակայանում CRJ 100/200 օդանավաը կատարել է վթարային վաջրէջք, չվերթը իրականացվել է հետևյալ երթուղղով՝ Կիև-Մինսկ։ Ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան մեկնելուց 20 րոպե հետո երբ օդանավից սկսել է ծուխ դուրս գալ[12]։
- 2011 թվականի օգոստոսի 12-ին Սոչի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Boeing 737 օդանավը, չվերթը իրականացվել է հետևյալ երթուղղով՝ Բաթում-Մինսկ։ Այս օդանավում զգացվել է շարժիչի հետ խնդիր, և անձնակազմի անդամները որոշել են վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում[13]։
- 2012 թվականի ապրիլի 4-ին, Boeing 737 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Մինսկ օդանավակայանում։ Չվերթը իրականացվել է հետևյալ երթուղղով՝ Մինսկ-Աշգաբադ։ Ավիաընկերությունը ստիպված էր վերադառնալ և վթարային վայրէջք կատարել։ Արտակարգ վայէջքի ընթացքում ոչ ոք չի վիրավորել։ Օդանավի մեջ են եղել 96 ուղևորները և 8 անձնակազմի անդամները[14]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Global LEI index
- ↑ «Национальная авиакомпания «Белавиа» получила новый юридический статус». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Белавиа» открыла рейс в Самару
- ↑ AVIA.RU: Пресс-релизы
- ↑ Fleet age Belavia
- ↑ http://www.belta.by/en/news/econom?id=474506(չաշխատող հղում)
- ↑ «Belavia». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
- ↑ «CH-Aviation». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
- ↑ Авиакомпании-партнеры
- ↑ Национальная авиакомпания «Белавиа» и авиакомпания Etihad Airways подписали код-шеринговое соглашение
- ↑ Белавиа и Авиапредприятие «Северсталь» подписали код-шеринговое соглашение
- ↑ Самолет «Белавиа» загорелся через 20 минут после вылета из Киева
- ↑ Причины неполадок, по информации авиакомпании, выясняются.
- ↑ Самолет "Белавиа" совершил аварийную посадку в Минске
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բելավիասերվիս Արխիվացված 2020-07-12 Wayback Machine
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |