Բելասիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բելասիցա
Kalabak IMG 4600.jpg
Տեսակ լեռնաշղթա
Երկիր Flag of Greece.svg Հունաստան, Flag of Bulgaria.svg Բուլղարիա և Flag of Macedonia.svg Մակեդոնիայի Հանրապետություն
Նյութ փոխակերպված ապար
Բարձրություն (ԲԾՄ) 2029 մետր
Երկարություն 63 կիլոմետր
Մեծագույն գագաթ Radomir

Բելասիցա (բուլղար․՝ Беласица, հուն․՝ Μπέλλες), լեռնաշղթա Բալկանյան թերակղզու վրա՝ Մակեդոնիա երկրամասում։

Լեռնաշղթային ամենաբարձր լեռնագագաթը Ռադոմիր լեռն է, որն ունի 2029 մետր բարձրություն։ Գտնվում է Հունաստանի և Բուլղարիայի միջպետական սահմանի երկայնքով։ Ընդհանուր լեռնազանգվածը գտնվում է երեք պետությունների տարածքներում․ Հունաստան (45 %), Մակեդոնիայի Հանրապետություն (35 %) և Բուլղարիա (20 %):

Լեռնաշղթայի ընդհանուր երկարությունը կազմում է 60 կմ, իսկ լայնությունը՝ մինչև 9 կմ։ Բուլղարիայի պատմության մեջ Բելասիցայի լեռնաշղթան նշանավորվում է 1014 թվականի հուլիսի 29-ին բուլղարական և բյուզանդական բանակների միջև այստեղ տեղի ունեցած ճակատամարտում։ Ճակատամարտում հաղթեցին բյուզանդացիները և այն անմիջականորեն նպաստեց Արևմտաբուլղարական թագավորության կործանմանը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]