Բելառուսի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱրժույթԲելառուսական ռուբլի (BYN)
Վիճակագրություն
ՀՆԱ$100 միլիարդ (2016)[1]
$168 միլիարդ (ППС 2015)[2]
ՀՆԱ տեղ73
ՀՆԱ-ի աճ 2,4% (2017)[3]
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով$5 000 (նոմինալ 2016)
$17 000 (ППС; 2016)[4]
Գնաճ (ՍԳԻ)5,7 տոկոս[5]
Աղքատության շեմից ցածր բնակչություն27,1% (2003)[6]
10% (2008)[7]
7,3% (2011)[4]
Ջինիի գործակից27,7 (2010)
26,5 (2011)[4]

Բելառուսի տնտեսություն, համաշխարհային տնտեսության մեջ 73-րդը գնողունակությամբ ՀՆԱ-ի ծավալով (2016 թվականը)[8]։ Հանրապետությունն ունի զարգացած գյուղատնտեսություն և մեքենաշինություն։ Այդ ճյուղերի արտադրանքի զգալի մասն արտահանվում է։ Բելառուսի արտաքին առևտրի կարևորագույն գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է։ Հանրապետության տնտեսության զարգացմանը նպաստում է զարգացած տրանսպորտային ցանցը։ Սակայն Բելառուսը շատ խիստ կախված է էներգակիրների մատակարարումից (հիմնականում Ռուսաստանի), ինչպես նաև տուժում է եվրոպական չափանիշների բարձր գնաճից։ Բացի այդ, 2010-ական թվականների սկզբին շատ արագ աճեց Բելառուսի արտաքին պետական պարտքը։ Բելառուսի տնտեսությունում խորհրդային ժամանակներից պահպանվել է պետական հատվածի գերակշռությունը։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դրությամբ Բելառուսի տնտեսությունում աշխատողների թիվը կազմել է 4577 հազար մարդ, այդ թվում՝ 2225 հազար տղամարդ (զբաղվածների ընդհանուր թվաքանակի 49%) և 2352 հազար կին (51%)։ Արտադրության ոլորտում զբաղված է եղել 1984 հազար մարդ, կամ զբաղվածների ընդհանուր թվաքանակի 43%-ը, սպասարկման ոլորտում` 2593 հազար մարդ, կամ 57%-ը։

Արտադրված ՀՆԱ-ի ծավալը 2016 թվականին կազմել է ավելի քան 263 տրիլիոն բելառուսական ռուբլի, այդ թվում` արտադրության ոլորտի բաժինը եղել է ավելի քան 124 տրիլիոն բելառուսական ռուբլի (47 %), սպասարման ոլորտն` ավելի քան 111 տրիլիոն դոլար (42 %)։ 2016 թվականին ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմել է 27,8 մլն բելառուսական ռուբլի։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների, 2016 թվականին արտադրված ՀՆԱ-ի ծավալով ԱՄՆ դոլարով Բելառուսը զբաղեցնում է 73-րդ տեղը աշխարհում 192 երկրների շարքում։ Բելառուսի ներդրումը համաշխարհային ՀՆԱ-ում կազմել է 0.07 %[9]։

Բելառուսի տնտեսության կառուցվածքում երկար ժամանակ գերիշխում է արդյունաբերության ոլորտը, որի վրա է հենվել պետությունը սահմանված տնտեսական աճի տեմպերին հասնելու համար[10]։ Դա հանգեցրել է ՀՆԱ ձևավորման մեջ մասնավոր ձեռնարկությունների ցածր բաժնին` շուրջ 30%, հարևան երկրների 60-80 %-ի դիմաց։ 2011 թվականի հոկտեմբերին էկոնոմիկայի նախարար Նիկոլայ Սնոպկովը նման քաղաքականությունը համարել է սխալ և խոստացել է, որ հետագայում տեղի կունենա անցում մասնավոր հատվածի, որպես կայուն տնտեսական զարգացման համընդհանուր հիմք[11]։

Երկիրը 5 անգամ հետ է մնում ԵՄ -ից աշխատանքի արտադրողականությամբ։ Տարվում է լրիվ զբաղվածության քաղաքականություն, աշխատաշուկայի ամբողջական վերահսկողություն և «պորտաբույծների» դեմ պայքար (պատժամիջոց աշխատատեղերի բացակայության համար)։

Հանրապետության տնտեսության առանձնահատկությունն է գրանցված իրավաբանական անձանց (14462-ը 2011 թվականին) և անհատ ձեռներեցների համեմատաբար փոքր թիվը (42037-ը 2011 թվականին)[12]։ Համեմատության համար նշենք, որ մոտ 15 անգամ ավելի բնակչությամբ Ռուսաստանում 2011 թվականին եղել է 267 անգամ ավելի շատ գրանցված իրավաբանական անձ և 97 անգամ ավելի շատ անհատ ձեռներեցներ։

Փոքր բիզնեսը կազմում է երկրի տնտեսության մոտ 20%-ը (2012 թվականին, նախանշվել է 2013 թվականի ընթացքում հասցնել 35%)։

Քանի որ բելառուսական արտահանումը մեծ մասնաբաժին է կազմում Բելառուսի ՀՆԱ-ում, երկրի տնտեսության աճի գլխավոր գործոններից մեկը հանդիսանում է արտահանման ավելացումը։

Բելառուսի արտահանման կառուցվածքը 2009 թվականին

Համաձայն 2010 թվականի մարտին Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի նախկին նախագահ Ստանիսլավ Բոգդանկևիչի` բելառուսական տնտեսությունը հումքային է. հիմնված է նավթամթերքների վրա, հում նավթի վերաարտահանման և կալիումական աղերի արտահանման վրա[13]։

Ըստ տնտեսագիտության դոկտոր Վլադիսլավ Ինոզեմցևի, Բելառուսի տնտեսության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ փորձ է արվում պլանային համակարգի տարրերը շուկայական մեխանիզմի հետ միացնել, այսինքն փորձում են պահպանել արդյունաբերական բազան պետական սեփականության բազայի վրա հենվելով` ճնշելով մասնավոր ձեռներեցությունը, և տնտեսական գործունեության մեջ պետության միջամտություն սահմանել։ Որպես հետևանք լինում է ցածր արդյունավետություն։ Բելառուսական տնտեսությունը հենվում է ռուսական հումքի վերամշակման և վերաարտահանման վրա, իսկ ռեժիմի լեգիտիմությունն ապահովվում է սոցիալական պետության մոդելով[14]։

Սեփականության հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի Սահմանադրության և Քաղաքացիական օրենսգրքի համաձայն, Բելառուսում կա սեփականության 2 ձև` պետական և մասնավոր։ Պետական սեփականությունը հանդես է գալիս որպես.

  • հանրապետական սեփականություն
  • կոմունալ սեփականություն։

Պետության բացառիկ սեփականություն են կազմում ընդերքը, ջուրը, անտառները, գյուղատնտեսական նշանակության հողերը[15]։

Սեփականության առաջացման փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսում սեփականության առաջացման փուլերն են.

1. 1991-1992 թվականներ

  • ամուր օրենսդրական բազայի բացակայություն ապապետականացման և սեփականության ձևերի ձևավորման ոլորտում
  • գույքի հետգնման իրականացումը միայն դրամական միջոցներով
  • անմիջապես պետական ձեռնարկությունների կոլեկտիվների կողմից պետական գույքի հետգնման իրականացում, այդ ձեռնարկությունների հետագա վերափոխում կոլեկտիվ (ժողովրդական) ձեռնարկությունների, իսկ ավելի ուշ ՝ բաժնետիրական ընկերությունների կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների։

2. 1993-1995 թվականներ

  • առաջացել են ապապետականացման գործընթացները կարգավորող օրենքներ. Օրենք «Բելառուսի Հանրապետությունում պետական սեփականության ապապետականացման և սեփականաշնորհման մասին», Օրենք «Սեփականաշնորհման անվանական չեկերի մասին» և այլն
  • գույքի արժեքի 50%-ի հետգնման իրականացում դրամական միջոցների համար, 50%` «Անշարժ գույքի» չեկերի համար
  • տարբեր ներդրողների կողմից միջին, խոշոր և փոքր ձեռնարկությունների սեփականաշնորհում, այդ ձեռնարկությունների ԲԲԸ վերափոխմամբ։

3. 1996 թվականից

  • օրենսդրության կատարելագործում ապապետականացման և սեփականության ձևերի ձևափոխման ոլորտում
  • պետական սեփականության բարեփոխման միասնական պետական քաղաքականություն
  • մասնավորեցման գործընթացի սոցիալական և բնապահպանական ուղղվածության ուժգնացում
  • սեփականաշնորհման  և այլն ոլորտներում ներդրումների ներգրավման համար բարենպաստ պայմանների ստեղծում։

Ապապետականացման իրականացման արդյունքում էապես ընդլայնվել է տնտեսության ոչ պետական հատվածը։ Այսպես (ըստ 2009 թվականի հրամանագրի), ոչ պետական ձեռնարկություններում աշխատողների մասը կազմել է տնտեսության մեջ զբաղվածների ընդհանուր թվաքանակի 47,7 %-ը։

ՀՆԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՆԱ աճի տեմպը 1995-2009 թվականներին
  • 2010 - 8,9 % (II կվարտալ), 38 015,1 մլրդ ռուբլի (II կվարտալ, համադրելի գներով)[16]
  • 2011 - 5,5 % (ընթացիկ գներով 247,2 տրիլիոն ռուբլի)
  • 2012 - 1,7 %
  • 2013 - 1,1 %
  • 2014 - 1,6 %
  • 2015 -
  • 2016 -

Համախառն ներքին արդյունքի արտադրություն[17]

1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013
ՀՆԱ-ն համադրելի գներով,
տոկոսներով նախորդի համեմատ
89,6 102,8 111,4 108,4 103,4 105,8 104,7 105,0 107,0 111,4 109,4 110,0 108,6 110,2 100,2 107,7 105,5 101,7 100,9
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով
հազար ռուբլի
11909 915* 1722 2634 3703 5088 6656 8145 10015 13407 14457 17330 31368 56036 67271

*  հաշվի առնելով 2000 թվականի դենոմինացիան (1000 անգամ նվազում)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսական ԽՍՀ արդյունաբերության առաջատար ճյուղերը եղել են մետաղամշակումը և մեքենաշինությունը, թեթև և սննդի արդյունաբերությունը։ 1986 թվականին Բելառուսում կար 913 սովխոզներ և 1675 կոլտնտեսություններ։ Գյուղատնտեսական հողերը կազմել են 9,5 մլն հա։ Բելառուսում հացահատիկավորների միջին բերքատվությունը 1960 թվականին կազմել է 8,7 ցենտներ մեկ հեկտարից։

1957 - 1962 թվականներին Բելառուսի ԽՍՀ-ում ռազմական  արտադրության ծավալը  ավելացել է 12 անգամ։

Տրանսպորտի հիմնական տեսակը եղել է երկաթուղայինը։ 1986 թվականի դրությամբ երկաթուղիների երկարության շահագործվող մասը կազմել է 5,54 կմ, ավտոճանապարհներինը` 44,4 հազար կմ է։

Բելառուսի անկախ Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ական թվականներ Զգալի տնտեսական աճ է գրանցվել հանրապետությունում 2004-2006 թվականներին, որը պայմանավորված է եղել Ռուսաստանից ՌԴ ներքին գներով էներգակիրների մատակարարման հետ  և համաշխարհային գներով դրանք վերավաճառելու հետ[18][19][20], Ռուսաստանի և համաշխարհային միտումների հետ հատուկ հարաբերություններով։

Նավթի համաշխարհային գների 1,5 անգամ նվազումից հետո Բելառուսի կառավարությունը հրաժարվել է նվազեցնել վառելիքի գները Բելառուսում։ Հետագայում, մի պահ (2009 թվականի փետրվարի 2) ԱՄՆ դոլարի նկատմամբ բելառուսական ռուբլու 20% - ով արժեզրկումը (պահպանելով նավթամթերքի նախկին գները բելառուսական ռուբլով) որոշ չափով նվազեցրել է նավթամթերքների գները Բելառուսի ներսում (դոլարային արտահայտությամբ)։

Որակի կառավարման համակարգ.  2009 թվականի հունիսի 1-ից Բելառուսում սկսել է գործել Պետական ստանդարտ ԲԱՍ ISO 9001-2009 «Որակի կառավարման համակարգը։ Պահանջները» (ընդունվել է ԻՍՕ ստանդարտիզացման Միջազգային կազմակերպության ստանդարտների հաստատմամբ ըստ միջազգային ստանդարտի նոր տարբերակի ISO 9001:2008)[21]։

2010-ական թվականներ Մարտի 18-ին, 2010-ի փոխնախագահ ՀԲ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին Ֆիլիպ Լե Ուերուն հայտարարել է, որ վերջին 10 տարիների ընթացքում զարգացման բելառուսական տնտեսության նկատվում հրաշալի հաջողությունները, մասնավորապես, տնտեսական աճը եղել է ավելի մոտ է Չինաստանի տնտեսություն, քան եվրոպական շատ խիստ կրճատվել է աղքատության մակարդակը։ Նա նշել է, որ վերջին 15 տարիների ընթացքում Համաշխարհային բանկի նախագծերը Բելառուսում աշխատել են շատ լավ, և դա «պետական կառավարման զարգացման բարձր մակարդակի լավ նշան է»։ Նաև, Համաշխարհային բանկի փոխնախագահի վրա «հսկայական դրական տպավորություն է» թողել էներգետիկ արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ Բելառուսի իշխանությունների վարած քաղաքականությունը[22]։

Այնուամենայնիվ, 2011 թվականին երկրում ֆինանսական ճգնաժամ է բռնկվել։ Մեկ տարում դոլարի փոխարժեքն աճել է 3000-ից մինչև 8500 բելառուսական ռուբլի, գնաճը կազմել է 108,7 % (այդ թվում պարենային ապրանքների գները աճել են 125 %), բազային գնաճը (առանց հաշվի առնելու պետության կողմից կարգավորվող և սեզոնային փոփոխվող ապրանքների և ծառայությունների գները) - 118,1 %, սպառողական վարկերի տոկոսադրույքներն աճել են տարեկան մինչը 120 %, աշխատավարձը դոլարային համարժեքով նվազել է 500-ից 250-450 դոլար։

2012 թվականի գլխավոր արդյունքը ձեռքբերումը եղել է հարաբերական կայունության հասնելը։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նպատակաուղղված է եղել, բայց դանդաղորեն իջել է (մինչև 30 %)։ Գնաճը պահպանվել է սահմանված պարամետրերի շրջանակներում (դեկտեմբերի 11-ին այն կազմել է 21 % կանխատեսվող 19-22 % -ի փոխարեն)։ Միջին անվանական հաշվարկված աշխատավարձը նոյեմբերին կազմել է 4,24 մլն ռուբլի (496 դոլար), այսինքն աշխատավարձի աճն ապահովվել է գրեթե մինչև տվյալ մակարդակը 500 դոլար։

2013 թվական. ծրագրերը - ապահովել տնտեսության մակրոտնտեսական կայունացումը, գնաճի նվազեցում, մրցունակության բարձրացում և արտաքին մնացորդի բարելավում։

2014-2016 թվականներ. Արևմուտքից Ռուսաստան ապրանքների զանգվածային վերաարտահանում (վերագրանցումներից հետո), որոնք արգելված են եղել այնտեղ ի հակակշռող պատժամիջոցների։

Արդյունաբերական արտադրությունը 2015 թվականին նվազել է 7 %-ով։ 2015-2016 թվականների ընթացքում Բելառուսի վնասով աշխատող կազմակերպություններն աճել են 24.8% - ով (1,7 հազար)։ Նրանց տեսակարար կշիռը աճել է 18,3 %-ից մինչև 22,8 % (ըստ Բելստատի տվյալների)։

Գլխավոր պատճառներն են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, նավթից եւ գազից Ռուսաստանի եկամուտների կտրուկ կրճատվելը, ընդհանուր առմամբ ռուսական տնտեսության մեջ վճարունակ պահանջարկի նվազումը։ Քանի որ մենք խիստ կապված ենք ռուսական շուկայից, վաղ թե ուշ ռուսական շուկայի վիճակը պետք է անդրադառնար նաեւ Բելառուսի վրա[23]։
- Տնտեսագետ` Լև Մարգոլին

Պլանավորում

1000 մարդուն բաժին ընկնող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների թիվը ըստ Բելառուսի շրջանային ենթակայության շրջանների ու քաղաքների (2014 թվականի հունվարի 1)։      20 ձեռնարկությունից ավել/1000 մարդ     11 - 20     6 - 10     6-ից պակաս

Ըստ Սոցիալ-տնտեսական զարգացման հնգամյա ծրագրի 2016-2020 թվականների, երկրի առաջ դրված զարգացման նպատակներն են.

  • բնակչության կյանքի որակի բարձրացում` հիմնված տնտեսության մրցունակության աճի վրա
  • ներդրումների ներգրավում և ինովացիոն զարգացում
  • 2020 թվականին 2015-ի համեմատ 12 - 15 %-ով ՀՆԱ աճ
  • քաղաքացիների դրամական եկամուտների իրական աճ. 9,5 - 11,6 %
  • 2020 թվականի ավարտին նվազեցնել վարկերի տոկոսադրույքները 9 -ից մինչև 11 %[24]։

Վառելիքային և էներգետիկ համալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի Էլեկտրակայանները ծածկում են երկրի էլեկտրաէներգիայի սեփական կարիքների 80 % - ը, մնացածը ներկրվում է։ 2012 թվականին 30,8 մլրդ կվտ/ժ-ից 30,7 մլն կվտ/ժ-ը արտադրվել է ջերմային էլեկտրակայաններում, 70 մլն կվտ/ժ-ը` ՀԷԿ-երում, 6 մլն կվտ/ժ -ը` այլ տեսակի էլեկտրակայաններում[25]։ 2013 թվականինին բոլոր տեսակի այլընտրանքային էներգետիկայի կողմից արտադրվել է արդեն 146 մլն կվտ/ժ (աճը կապված է Գրոդնոյի ՀԷԿ-ի շահագործման հետ)[26]։ Էլեկտրաէներգիայի սպառումը երկրի ներսում 2012 թվականին կազմել է 38,4 մլրդ կվտ/ժ, որից 4.6 մլրդ կվտ/ժ-ը օգտագործվել է ՋԷԿ-երի կարիքների համար (ներքին ծախսեր), իսկ 3,4 մլրդ կվտ/ժ-ը կազմել է վերջնական սպառողներին առաքման արդյունքում եղած կորուստները։ Էլեկտրաէներգիայի արտահանումը կազմել է 2,8 միլիարդ կվտ/ժ, ներմուծումը` 10,4 մլրդ կվտ/ժ[27]։

Էլեկտրաէներգիայի և ջերմային էներգիայի ծախսերի կառուցվածքը ըստ տնտեսության ճյուղերի (Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներ ՋԷԿ-ի սեփական կարիքների համար առաքման և ծախսերի կորուստների հաշվարկից հետո)

Ոլորտ Էլեկտրական Էներգիա
(մլն կվտ/ժ)
Ջերմային էներգիա
(տերաջոուլ)
Արդյունաբերություն 13 353 (43,9 %) 68 982 (25.6 %)
Տրանսպորտ 1573 (5,2 %) 0
Բնակարաններ 6330 (20,8 %) 97 862 (36.3 %)
Առևտրային և
պետական կազմակերպություններ
7544 (24,8 %) 50 722 (18,8 %)
Գյուղատնտեսություն և
անտառային տնտեսություն
1569 (5,2 %) 6902 (2,6 %)
Ձկնորսություն 9 (<0,01 %) 3 (<0,01 %)
Ընդամենը 30 378 269 754

Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության 2012 թվականի տվյալների էլեկտրաէներգիայի 96,7 % և ջերմային էներգիայի 87,6 % երկրում արտադրվել է բնական գազով։ Ընդ որում, 1990 թվականին բնական գազի մասնաբաժինը կազմել է էլեկտրաէներգիայի արտադրության ընդամենը 52.1%, իսկ ջերմային էներգիայինը` 36.5% -ը[28]։ Էլեկտրաէներգիայի արտադրության աննշան մասնաբաժինը (0,5 %) և ջերմային էներգիայի արտադրության փոքր (10% - ից էլ քիչ) մասնաբաժինը բաժին է ընկնում տորֆին, ներկրվող ածուխին, տարբեր տեսակի բիովառելիքին և կենցաղային և արդյունաբերական թափոնների այրմանը։ 1980-ական թվականներին Մինսկի մոտ կառուցվում էր ատոմային ՋԷԿ-ը, բայց Չեռնոբիլի աղետից հետո անավարտ շինությունը վերապրոֆիլավորեցին ՋԷԿ-ի։ 2011 թվականին երկրի հյուսիս-արևմուտքում սկսվել է Բելառուսական ԱԷԿ շինարարությունը։

2012 թվականին Բելառուսի նավթի և գազի հանքավայրերում արդյունահանվել է 1,66 մլն տոննա հում նավթ, 218 մլն մ3 բնական գազ, 2,68 մլն տոննա վառելիքային տորֆ[29]։

Բելառուսում զարգանում է այլ աղբյուրներից էներգիայի օգտագործումը, օրինակ, բիովառելիքի։ Միայն 2007-2012 թվականներին ստեղծվել են 1810 հա բիովառելիքի համար անտառային տնկարկներ[30]։

Էլեկտրաէներգետիկան զգալի ազդեցություն ունի բնապահպանության վրա։ 1990 թվականին ածխածնի երկօքսիդի արտանետումները, ըստ ԷՄԳ-ի հաշվարկների, կազմում էին 124,8 մեգատոննա, 1999 թվականին նվազել է մինչև 57,9 մեգատոննա[31], սակայն հետագայում կրկին սկսել են աճել և 2012 թվականին հասել է 71,1 մեգատոննայի։

Բելառուսի խոշորագույն ատոմային, ջերմա- և հիդրոէլեկտրոկայանները և դրանց հզորությունները

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի գյուղատնտեսությունը տնտեսության կարևոր ոլորտն է, որն ապահովում է երկրի ՀՆԱ 5,1 %-ը[32], գյուղատնտեսությունում զբաղված է երկրի բնակչության 9,7 %-ը։

Բելառուսը կարտոֆիլի արտադրության առաջնորդների համաշխարհային տասնյակում է, իսկ կարտոֆիլի աճեցման մեկ շնչին («բուլբաշ») ընկնող չափով զբաղեցնում է առաջին տեղը[33]։ 2010 թվականին Բելառուսը զբաղեցնում է երկրորդ տեղը աշխարհում տրիտիկալեի արտերով[34]։

Բնակչության մեկ շնչի հաշվով մսի և մսամթերքի սպառումը կազմել է (2013) 91 կգ, կաթի և կաթնամթերքինը` 260 կգ, ձվի և դրանցից արտադրանքինը` տարեկան 304 հատ, ձկան և ձկնամթերքինը` 14,9 կգ/տարի, բուսական յուղինը` 17,7 կգ/տարի, շաքարավազինը` 42 կգ/տարի, հացամթերքինը 85 կգ/տարի, կարտոֆիլի և դրանից արտադրանքինը` 179 կգ/տարի, բանջարեղենինը` 146 կգ/տարի, մրգերի, հատապտուղների և դրանցից արտադրանքինը` 69 կգ/տարի[35]։ Մեկ շնչի հաշվով կարտոֆիլի ու մսի սպառումը ամենաբարձրն է ԱՊՀ-ում, կաթի սպառումը մի փոքր ավելի ցածր է, քան Ղազախստանում, ձվի սպառումը փոքր-ինչ ցածր է, քան Ուկրաինայում[36]։

Գյուղատնտեսական արտադրանքի մթերման գները արտադրողների մոտ նկատելիորեն ավելի ցածր է, քան Ռուսաստանում, այն դեպքում, երբ արդեն պատրաստի արտադրանքի վաճառքի գները գրեթե հավասար են։

Նաև հանրապետությունում զարգացած է վանդակային գազանաբուծությունը (ջրաքիսներ, աղվեսներ, բևեռաղվեսներ

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի արդյունաբերության հիմնական ճյուղերն են` մեքենաշինությունը և մետաղամշակումը, կալիումի աղերի հանքարդյունաբերությունը, քիմիական և նավթաքիմիական արդյունաբերությունը, էլեկտրաէներգետիկան, թեթև և սննդի արդյունաբերությունը, անտառային և փայտամշակման արդյունաբերությունը[37]։

Մետալուրգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի մետալուրգիական ճյուղը ներկայացնում է «Բելառուսի մետալուրգիական ընկերություն» հոլդինգը, որը ներառում է. Բելառուսի մետալուրգիական գործարան ԲԲԸ-ում (ԲՄԳ, հոլդինգի ադմինիստրացիան ձեռնարկությունը), «Մոգիլյովի մետաղագործական գործարանը» և այլն ձեռնարկություններ[38]։ ԲՀ-ում երկաթի հանքաքար հանքավայրերի մշակման բացակայության պատճառով ԲՄԳ-ի համար հումք է ծառայում մետաղի ջարդոնը և թուջե ձուլակտորները։ Հոլդինգի կազմի մեջ մտնող «Ռեչիցի մետաղամշակման գործարանը» թողարկում է, մասնավորապես, մեխեր և մետաղալար, «Մոլոդեչնոյի թեթև մետաղակոնստրուկցիաների գործարանը»` պողպատե խողովակներ։ Եվս մեկ խոշոր ձեռնարկություն է Գոմելի «Ցենտրոլիտ» գործարանը, որը մասնագիտացած է մոխրագույն և բարձր ամրության երկաթի ձուլման արտադրանքի վրա (կոյուղու թուջե դիտահորեր և այլն)։ Բացի այդ ձեռնարկություններից, խոշորագույն գործարանների կազմում առկա են ավելի քան հարյուր ձուլման արտադրամասեր և տեղամասեր։

Ապրանքներ 1990 1995 2000 2005 2010 2015
Պողպատից, հազ տ. 1112 744 1624 2075 2672 2577
Վարձույթ գունավոր մետաղների, հազ տ. 686 614 1397 1839 2458 2047
Պողպատե խողովակներ, հազ տ. 90,0 12,3 37,9 108,3 183,7 212,2
Թուջե ձուլվածք, հազ տ. 859 193 213 փ/չ փ/չ փ/չ

Ըստ 2016 թվականի արտադրության պրոկատի պատրաստումը նվազել է 14.4% - ով 2015 թվականի 2,04 մլն տ-ի համեմատ։ Պողպատի արտադրությունը 2016 թվականի ընթացքում նվազել է 12,1% -ով, հասնելով 2,556 մլն տ.-ի, ոչլեգիրացված (ածխածնային) պողպատի մետաղալարերը նույնպես կրճատվել է 8.7% - ով հասնելով մինչև 360,8 հազ. տոննայի։ Պողպատե լարերի թողարկումն աճել է 2,6% - ով և կազմել է 90.2 հազ. տ.։ Մետալուրգիական արտադրության ընդհանուր ծավալը և մետաղե արտադրատեսակների պատրաստման արտադրությունը բելառուսական ձեռնարկություններում (արդյունաբերական արտադրության ընդհանուր ծավալի 6% -ը) 2016 թվականին նվազել է 0,3% - ով, հասնելով մինչև 4,767 մլրդ բել. ռուբլի (2,472 մլրդ դոլար Բելառուսի Ազգային բանկի փոխարժեքով)[39]։

Գունավոր մետալուրգիան զարգացած է ոչ բավարար։ Մինսկում գործում է գունավոր մետաղների վերաձուլման գործարան («Բելցվետմետ» ԲԲԸ, ձուլման արտադրամասը գտնվում է Մինսկի մարզի Գատովո քաղաքում), Գոմելում և Մոզիրում` ձուլման փոքր ձեռնարկություններ կան[40]։ 1990-ական թվականներին Մինսկում սկսել է գործել «Ալյուտեխ» ընկերությունը սեփական ձուլման արտադրությամբ (ալյումինիում

Գիտական ապահովումը և կադրերի պատրաստումը իրականացվում է վեց Բուհերի ամբիոններում, Գիտությունների ազգային ակադեմիայի «БелНИИЛит» Մետաղների տեխնոլոգիաների ինստիտուտիում։ 1972 թվականից գործում է փոշեմետաղագործության ինստիտուտը։

Մեքենաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսում արտադրվում է բազմատեսակ մեքենաշինական արտադրանք։ Դրանցից են` բեռնատար ավտոմեքենաները (ՄԱԶ, ԲելԱզ), ավտոբուսներ (ՄԱԶ, Նեման), տրոլեյբուսներ (Բելկոմունմաշ), տրակտորներ (Մինսկի տրակտորաշինական գործարանՄոգիլյովի ավտոմոբիլային գործարան), հեռուստացույցներ (Հորիզոն, Վիտյազ), սառնարաններ (Ատլանտ), մետաղահատ հաստոցներ և շատ ավելին։

Բելառուսում է գտնվում Բելառուսի ավտոմոբիլային գործարանը (ապրանքանիշը ԲելԱԶ) միակն է ԱՊՀ երկրներում և աշխարհի քարհանքային տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը։

Հաստոցաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիական արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղագործական արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Բելառուսի դեղագործական շուկայի ծավալը կազմել է 636,8 մլն դոլար, ինչը 4 %-ով քիչ է, քան 2015 թվականին։

Հայրենական դեղերի մասնաբաժինը հանրապետության շուկայում 2016 թվականի արդյունքներով արժեքի կազմել են 51,9 %։

Ծավալը արտադրության դեղերի Բելառուսում 2016 թվականին կազմել է 891,5 մլն բել. ռուբլի։ Այս ծավալի 70% - ը ապահովում են պետական դեղագործական ձեռնարկությունները։

Բելառուսում արտադրված դեղամիջոցների արտահանումը 2016 թվականին կազմել է 115 մլն դոլար (աճը 12%), ներկրվել է 29 երկրներ։

Ընդամենը 2017 թվականի մարտի 1-ի դրությամբ Բելառուսում արձանագրվել է 4,5 հազար դեղամիջոցներ, այդ թվում ՝ 1,6 հազար հայրենական արտադրության[41]։

Փայտամշակման արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի տարածքում պատմականորեն գործել են բազմաթիվ փայտամշակման արդյունաբերական ձեռնարկություններ, և այդ ոլորտը մնացել է տնտեսության կարևոր մասը երկրի ողջ տարածքում։ Փայտամշակմամբ զբաղվել են բոլոր մարզերում, իսկ բազմաթիվ քաղաքներում ու փոքր գյուղերում գործում են կահույքի արտադրության ձեռնարկություններ։ Լուցկի արտադրում են Բորիսովում, Պինսկում և Գոմելում։ Գործում են ստվարաթուղթ և թուղթ արտադրող խոշոր ֆաբրիկաներ Դոբրուշում, Սլոնիմում, Բորիսովում, Չաշնիկիում և մի քանի այլ վայրերում, Սվետլոգորսկում աշխատում է խոշոր սոսինձ-ստվարաթղթե կոմբինատ։ Բացի այդ, 2008 թվականին Շկլովում բացվել է լրագրային թղթի գործարան։

Թեթև արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի թեթև արդյունաբերությունն ունի 2250 ձեռնարկություններ։ Ձեռնարկությունների 86 %-ը հիմնականում մասնավոր են։ Խոշոր ձեռնարկությունները մտնում են «Բելլեգպրոմ» կոնցեռնի մեջ, որը միավորում է 114 ձեռնարկություններ, որոնք արտադրում են ողջ թեթև արդյունաբերության արտադրանքի 80 % -ը։ Բելառուսի տեքստիլ և կարի արդյունաբերության գլխավոր խնդիրներից մեկը հիմնական արտադրական ֆոնդերի ակտիվ մասի բարձր մաշվածությունն է (61,4 % 2010 թվականին)։

Սննդի արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթի արդյունաբերություն և կաթնամշակման ձեռնարկություն Բելառուսական կաթնամթերքի ոլորտը Բելառուսի սննդի արդյունաբերության այցեքարտն է։ Մասնագիտացած է կաթի, յուղի, պանրի, պաղպաղակի, կաթնամթերքի պահածոների և այլ ապրանքների վրա։ Վերջին տարիների ընթացքում Բելառուսը աշխարհի կաթնամթերք արտահանող առաջատար երկրների հնգյակում է մշտապես։ 2010 թվականի արդյունքներով նրա մասնաբաժինըհամաշխարհային կաթնամթերքի արտահանման ընդհանուր ծավալում կազմել է 4 %։ Իսկ բելառուսական կաթնամթերքի հիմնական ներկրողներն են ԱՊՀ երկրները` Ռուսաստանն ու Ղազախստանը։

Վերջին մի քանի տարիների ընթացքում կաթնամթերքի ոլորտը յուրացրել է պետական կանոնավոր ներդրումները աջակցության հատուկ ծրագրի շրջանակներում։ 2015 թվականին երկրում կաթի արտադրության տարեկան ծավալը նախատեսվել է հասցնել մինչև 10-10,5 միլիոն տոննա։ Միևնույն ժամանակ, նման ծավալի կաթնամթերքը իրականացնելու համար նաև պահանջվել է կաթնամշակման արդյունաբերության ոլորտի զարգացման ներդրումներ, երկրոմ արտերկրյա ներդրողների ներգրավել։

Ոլորտի խոշոր ձեռնարություններից են «Սավուշկին պրոդուկտ» ԲԲԸ (Բրեստ), «Բաբուշկինա կռինկա» ԲԲԸ (Մոգիլյով), թիվ 1 և թիվ 2 Գոռմոլմզավոդները (Մինսկ) և այլն[42]։

Ալկոհոլային արտադրանք 2016 թվականին բելառուսական ձեռնարկությունները պատրաստել են 9,1 մլն դեկալիտր օղի (մեկ երրորդով ավելի շատ, քան 2015 թվականին)։ Մրգային գինիների թողարկումը կազմել է 5,1 մլն դալ, բնական խաղողինը` 2,6 մլն դալ, փրփրուն գինունը` 1,5 մլն դալ, թրմօղունը` ավելի քան 650 հազար դալ։

Միևնույն ժամանակ, նման թունդ ալկոհոլային խմիչքների ինչպիսիք են բրենդին, ռոմը և վիսկին, Բելառուսում համեմատաբար քիչ է արտադրվում։ Օրինակ, կոնյակի թողարկման տարեկան ծավալը 2016 թվականին կազմել է 239 հազար է դալ, որ գրեթե 40 անգամ ավելի քիչ է, քան օղու արտադրության ծավալը։

2016 թվականին իրացվել է 33667,6 հազար դալ բելառուսական գարջուր (2015 թվականին 33632,4 հազար դալ )[43]։

Բելառուսի Հանրապետությունում ալկոհոլային արտադրանքի ամենամեծ արտադրողն է «Մինսկ Կրիստալ գրուպ» հոլդինգը[44], որն իր մեջ ընդգրկում է (2016 թվականի արդյունքներ).

  • «Մինսկ Կրիստալ» ԲԲԸ - հոլդինգի ադմինիստրացիան ձեռնարկությունը, որ շահույթը կազմել է 7 645 մլն բել. ռուբլի
  • լիկյորաօղեգործական «Բելալկո» ԲԲԸ - վնասը կազմել է 3 554 մլն բել. ռուբլի
  • Վիտեբսկի լիկյորաօղեգործական «Պրիդվինտյե» ԲԲԸ - վնասը 37 617 մլն բել. ռուբլի
  • Գոմելի լիկյորաօղեգործական «Ռադամիր» ԲԲԸ - վնասը 42 380 մլն բել. ռուբլի
  • «Գրոդնենսկի լիկյորաօղեգործական» ԲԲԸ - վնաս 12 881 մլն բել. ռուբլի
  • Կլիմովիչկի լիկյորաօղեգործական ԲԲԸ - վնասը 24 959 մլն բել. ռուբլի
  • «Մոզիրի օղեգործական գործարան» ԲԲԸ - վնասը 35 019 մլն բել. ռուբլի
  • «Վեսելովո» Սննդի կոմբինատ» ԲԲԸ - վնասը 4 416 մլն բել. ռուբլի[45]։

Շինարարական արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի շինարարական արդյունաբերությունն օգտագործում է հումքի բազմաթիվ հանքավայրեր շինարարական նյութերի արտադրության համար։

Բելառուսում գործում են երեք խոշոր ցեմենտի գործարան «Կրասնոսելսկստրոյմատերիալ» ԲԲԸ (Կրասնոսելսկի, Վոլկովսկի շրջաններ), «Կրիչևցեմենտնոշիֆեր» ԲԲԸ (Կրիչև քաղաք) և «Բելառուսի ցեմենտի գործարան» ԲԲԸ (քաղաք Կոստյուչկովիչի), Վետկեում չորրորդ ցեմենտի գործարանը կառուցելու մտադրություն կա։ Ցեմենտի հիմնական սպառողները 300-ից ավելի ձեռնարկություններ են, որոնք արտադրում են երկաթբետոնե կոնստրուկցիաներ (խոշորագույնները գտնվում են Մինսկում)։

Շինարարական քարն արդյունահանում են Միկաշևիչիում (Լունինեցկի շրջան), չափերով ավելի փոքր հանքավայրը մշակվում է Գլուշիկովիչիում (Լելչիցկի շրջան)։ Միկաշևիչիում է գտնվում նաև «Գրանիտ» խոշոր ձեռնարկությունը։ Մշակվում է Ռուբայի մոտ Վիտեբսկի դոլոմիտի խոշոր հանքավայրերը։ Գիպս արտադրվում է Մինսկի «Բելգիպս» ԲԲԸ-ում, կիր արտադրվում է Ռուբայում, Բերեզայում, Մոլոդեչնոյում, Կլիմովիչիում, Կրասնոսելսկում։

Տանիքի վերնածածկի նյութեր (ռուբերոիդ, տոլ և այլն) արտադրողներից խոշորագույններն են «Կռովլյա» ԲԲԸ (Օսիպովիչի), հիդրոապակեմեկուսիչ արտադրվում է Բրոննի Գորայու (Բերեզովսկին շրջան) և Մարյինա Գորկայում։ Ջերմամեկուսիչ նյութեր արտադրվում են Գոմելում և Բերեզայում։ Տանիքածածկման շիֆերը և ազբեստացեմենտային նյութերը պատրաստում են «Կրասնոսելսկստրոյմատերիալի» և «Կրիչևցեմենտաշիֆեր» ԲԲԸ-ում։ Կերամզիտ արտադրվում է Նովոլուկոմլում, պեռլիտ, թենիսիտ և այլն թեթև ծակոտկեն նյութեր` Մինսկում։ Կերամիկական սալիկներ արտադրող խոշորագույն ձեռնարկություն է Մինսկի «Կերամին» ԲԲԸ։ Շինարարական կերամիկա արտադրում է նաև Վիտեբսկում, Մինսկում, Ռադոշկովիչիում, Օրշայում, Բրեստում, Օբոլեում, Բերեզեում, Ռեչիցայում, Պոլոկում։

Կան մի քանի ապակի արտադրողներ. «Գոմելստեկլո»  (Կոստյուկովկա ավան) մասնագիտացած է պատուհանի ապակու արտադրության մեջ (2001 թվականին թողարկվել է 17,9 մլն մ2 թերթավոր ապակի), Գորոդինսկի ապակու գործարանն արտադրում է նախշավոր ապակիներ, ապակե բլոկներ, շագանակագույն և կանաչ ապակուց շշեր (2002 թվականին 53,5 մլն շիշ)։ Ապակետարայի խոշոր արտադրողների թվին են պատկանում Ելիզովոյի, Լիդեի, Զասելյեի, Գուտեի ապակու գործարանները[46]։ Ապակյա գեղարվեստական արտադրանք և սորտավոր ապակե սպասք արտադրում է «Նեման» գործարանը (բերեզովկա բնակավայ, Լիդսկի շրջան) և Բորսովսկի բյուրեղապակու գործարանում։ Հայելիներ են արտադրվում Մինսկում, Գոմելում և Բոբրույսկում։ Ճենապակե ապրանքներ արտադրվում է Դոբրուշսկի ճենապակու գործարանում (2002 թվականին արտադրվել է 23 մլն միավոր սպասքի պարագաներ) և Կլեցկի տեխնիկական ճենապակիու գործարանում։

Ռազմա-արդյունաբերական համալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի ռազմական արդյունաբերության գործունեությունը ղեկավարում է Բելառուսի Հանրապետության Պետական ռազմարդյունաբերական կոմիտեն։ Դրա մեջ մտնում են «Բելսպեցվնեշտեխնիկա», Պետական արտաքին առևտրային ունիտար միավորումը, «Բելտեխէքսպորտ» կազմակերպությունը, «Բելվնեշպրոմսերվիս» Պետական արտաքին առևտրային ունիտար ձեռնարկությունը, «Բելառուսինտորգ» Հանրապետական տնտհաշվարկային արտաքին առևտրային միավորումը և այլ ռադիոտեխնիկական, էլեկտրոնային, օպտիկական-մեխանիկական և ավիացիոն արդյունաբերության կազմակերպություններ, ընդամենը 20-ից ավելի ձեռնարկություններ։ Պետական կոմիտեն աշխատում է տնտեսության պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման և իրականացման ոլորտով նույնպես։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի հիմնական ավտոճանապարհների սխեմա

2016 թվականի հունվարի 1-ից երկաթուղիների շահագործման երկարությունը - 5 490,9 կմ, այդ թվում ՝ 1 128,3 կմ-ը էլէկտրաֆիկացված է[47]։ Բելառուսի երկաթուղային փոխադրումների հիմնական օպերատորը Բելառուսի երկաթուղին է, որին բաժին է ընկնում բեռնափոխադրումների 3/4-ը և ուղևորափոխադրումների ավելի քան կեսը։

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը 83 հազար կիլոմետր է կազմում։

Վերթիռվայրէջքային գոտիների թիվը 67 է, այդ թվում` 36-ը ասֆալտապատ։ Հիմնական ավիափոխադրող է Բելավիա պետական ընկերությունը։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսում զբոսաշրջությունը էապես ազդում է այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են տրանսպորտը, կապը, շինարարությունը, գյուղատնտեսությունը, առևտուրը, ապրանքների ժողովրդական սպառումը և այլն, հանդես է գալիս սոցիալ-տնտեսական զարգացման յուրօրինակ կատալիզատոր։ Միաժամանակ զբոսաշրջության զարգացումը, համախառն ներքին արտադրանքում նրա մասնաբաժնի բարձրացումը, բնակչության զբաղվածությունը, ներդրումները, բյուջեի եկամուտները շարունակում են մնալ Բելառուսի տնտեսության հրատապ խնդիրները։ 2010 թվականին գործարար, տուրիստական և ծառայողական նպատակներով Բելառուս են այցելել 5,7 մլն օտարերկրյա քաղաքացիներ, զբոսաշրջային ծառայությունների արտահանումը կազմել է 411 մլն դոլար, ինչը 1,6 անգամ ավելի է, քան 2005 թվականին։ Բնակչությանը վճարովի և զբոսաշրջային այցելություն մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 474 մլրդ բել. ռուբլի և փաստացի գներով 13 անգամ աճել է 2005 թվականի համեմատ։ Զգալիորեն աճել է զբոսաշրջային կազմակերպությունների թիվը (2010-ին նրանց թիվը հասել է 783), որոնց մեծ մասը զբաղվում է տուրիստական օպերատորության և տուրիստական գործակալության գործունեությամբ։ Ագրոէկոտուրիզմի սուբյեկտների թիվն ավելացել է 2000 թվականի 34-ից մինչև 2010 թվականին 1247։ Զբոսաշրջային ծառայությունների ցուցաբերելուց զբոսաշրջային կազմակերպությունների հասույթը 2010 թվականին հասել է 157 մլրդ բել. ռուբ։ Զբոսաշրջությունից ստացվող եկամուտները Բելառուսի ՀՆԱ-ի կառուցվածքում և, ընդհանուր առմամբ, սպասարկման ծառայությունների ոլորտի ապրանքաշրջանառությունում աննշան են և կազմում են, համապատասխանաբար, 0,3 % և 3 %[48]։

2010-2013 թվականներին Բելառուս այցելած օտարերկրյա քաղաքացիների թվաքանակը (այդ թվում` տարանցում) աճել է 5,7 մինչև 6,2 մլն, որից 4.1 մլն -ը ԱՊՀ երկրներից։ Բելառուսի քաղաքացիները 2013 թվականին կատարել են 8,8 մլն գործուղումներ արտերկիր, այդ թվում` 3,4 մլն ԱՊՀ երկրներ։ Բելառուսների ճնշող մեծամասնությունը մեկնել է Լեհաստան (38,4 %), Ուկրաինա (37,7 %), Լիտվա (16,5 %)[49]։ Ռուսաստանի հետ պաշտպանվող սահմանի բացակայության պատճառով այդ ուղղությամբ գործուղումների ճշգրիտ հաշվառում բացակայում է։

Մասնագիտացված կազմակերպությունների կողմից կազմակերպված զբոսաշրջիկների թիվը 2013 թվականին կազմել է 136,8 հազար, նրանցից 111,3 հազար եկել։ Ռուսաստանից։ 1-ից 5 հազար կազմակերպված զբոսաշրջիկներ եկել են Ուկրաինայից, Գերմանիայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից։ Ընդ որում 2005 թվականին ԱՊՀ-ից դուրս երկրներց կազմակերպված զբոսաշրջիկների թիվը զգալիորեն ավելի շատ է եղել. 7,4 հազար մարդ Գերմանիայից, 3,1 հազար Իսրայելից, 5 հազար Իտալիայից, 7-8 հազար է Մեծ Բրիտանիայից, Լատվիայից, Լիտվայից, 4 հազար ԱՄՆ-ից[50]։ Արտագնա կազմակերպված զբոսաշրջությունը 2013 թվականին կազմել է 708 հազար մարդ։ կազմակերպված տուրիզմի Ամենատարածված ուղղություններից են Ուկրաինան (176 հազար), Թուրքիան (98 հազար դոլար), Բուլղարիան (89 հազ.), Եգիպտոսը և Լեհաստանը (52 հազ.-ական), Լիտվան և Ռուսաստանը (37 հազ.-ական մարդ), Հունաստանը (26 հազար), Չեխիան (17 հազար), Իսպանիան (16 հազար)[51]։ Չկազմակերպված ներգնա և արտագնա զբոսաշրջության ճշգրիտ վիճակագրություն չի կատարվում։ 2013 թվականին երկրի հյուրանոցներում տեղավորվել են 739,9 հազար օտարերկրացիներ[52]։

Ֆինանսական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուջե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի բանկային համակարգը ենթադրում է բանկերի ու վարկային կազմակերպությունների գործունեություն՝ որպես միասնական դրամավարկային մեխանիզմ։ Նրա զարգացման վրա ազդում են օրենսդրությունը, պետության քաղաքականությունը և միջբանկային մրցակցությունը։ Սղող գործոններից են բանկերի շահույթի նկատմամբ զգալի հարկային ճնշումը, ռեսուրսների սակավությունը գործառնությունների հաջող սպասարկման համար, որակյալ կադրերի պակասը։

Բանկային համակարգը, ինչպես և շատ այլ երկրներում, ունի երկու մակարդակ.

Կառույցից դուրս են ներդրումային, ապահովագրական, թրաստային, կենսաթոշակային ֆոնդերը և ձեռնարկությունները, ինչպես նաև գրավատները։

Բելառուսի Հանրապետության Ազգային բանկը (ԲՀ ԱԲ) գտնվում է պետության սեփականության ներքո և գործում է նրա շահերից ելնելով, պաշտպանելով Կառավարության պաշտոնական տնտեսական քաղաքականությունը։ Յուրաքանչյուր 3 ամիսը մեկ հաշվետվություն է ներկայացնում Նախագահին։

Միայն ԲՀ ԱԲ իրավունք ունի դրամական նշաններ և պետական արժեթղթեր թողարկել։ Այնպես ԲՀ ԱԲ լիցենզավորում է բանկային գործունեությունը, սահմանում է բանկերի նկատմամբ պահանջները (օրինակ, կանոնադրական հիմնադրամի և կապիտալի նվազագույն չափը), իրականացնում է դրանց գործունեության վերահսկողություն, ապահովում է միջբանկային հաշվարկների նորմալ անցկացումը, կատարում է կանխիկացում, բանկերին կանխիկ դրամական միջոցներ է տրամադրում։ Մեկ այլ առանձնահատկությունն ունի` հուշադրամների ստեղծում և թողարկում։

Ազգային բանկի ակտիվները ոսկու արտարժութային պահուստներն են, կառավարությանը և առևտրային բանկերին տրված վարկերն են և պետական պարտատոմսերը։ 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Բելառուսի արտարժույթի ոսկու պահուստները համարժեք են 4 026,8 մլն ԱՄՆ դոլարին։

Երկրորդ մակարդակի առևտրային բանկեր. Բելառուսում 2016 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ գրանցված են 24 բանկ և 3 ոչ բանկային կազմակերպություններ («ИНКАСС.ЭКСПЕРТ»,«ЕРИП» և «Хоум Кредит»)[54]։

2015 թվականին որոշում է ընդունվել լուծարել «Дельта Банка», «ИнтерПэйБанка», «Евробанка» и «Банка Инвестиционных Технологий» բանկերը։ 2016 թվականին լիկվիդացվել է «Н.Е.Б. Банк»[55]։

Բելառուսի բանկերը համաշխարհային չափանիշներով փոքր են. համակարգի ակտիվների գումարը մեծ չէ։ 2015 թվականի երկրորդ եռամսյակում 30 առևտրային բանկերից (առանց հաշվի առնելու «Զարգացման բանկը») 12 բանկերի ակտիվները նվազել են։ Խոշոր բանկերի ակտիվներն ավելացել են. «Բելառուսբանկ» - 7,5% - ով, «Բելագրոպրոմբանկ» - 4,5% - ով։

Առաջին կիսամյակի արդյունքներով 2015 թվականին Բելառուսում կապիտալի մեծությամբ առաջին 3 տեղերը զբաղեցրել են հենց պետական բանկերը` «Բելառուսբանկ», «Զարգացման բանը», «Բելագրոպրոմբանկ»։ 2015 թվականին երկրորդ եռամսյակում 28 բանկերից 24-ը կարողացել են մեծացնել կապիտալը (թեկուզ փոքր չափով)։

Բելառուսի բանկերը մեծ մասամբ ունիվերսալ են, տարբեր պրոֆիլի բազմաթիվ ծառայություններ են առաջարկում, ընդ որում, պարբերաբար ընդլայնում են դրանց ցանկը, առաջարկում են վարկավորման նոր ձևեր, մեծացնում են մասնաճյուղերի ցանցը։ Որոշ բանկեր որոշակի սեգմենտի ուղղվածություն ունեն[56]։

Արտաքին պետական պարտք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006-2017 թվականներին ամբողջ տնտեսության սեկտորի արտաքին պարտքն աճել է 5,1-40,5 մլրդ ԱՄՆ դոլար։ Այս նույն ժամանակահատվածում Բելառուսի Հանրապետության յուրաքանչյուր բնակչի հաշվով համախառն արտաքին պարտքի վերահաշվարկը մեծացել է 525 հասնելով մինչև 4281 դոլար, արտաքին պարտքը ՀՆԱ-ի համեմատ 17% - ից աճել է մինչև 55% - ը, այդ թվում` 35% - երկարաժամկետ և 20% - ը կարճաժամկետ պարտքի դիմաց[57]։

Բելառուսի Հանրապետության պետական կառավարման մարմինների արտաքին պարտքը յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ (մլն ԱՄՆ դոլար)։ Կապույտ գույնով արտահայտված է պետական կառավարման հատվածի պարտքը, նարնջագույնով` պետական հատվածի պարտքը ԱՄՀ-ի մեթոդաբանության ընդլայնված սահմանման մեջ. միայն 2010-2014 թվականների տվյալներն են[57].

Ներքին պարտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսների Նախարարության 2008 թվականի հուլիսի 1-ի տվյալներով Բելառուսի պետական ներքին պարտքը կազմել է 6 234,9 մլրդ բելառուսական ռուբլի։ Դրանից, կառավարության կողմից երաշխավորված պարտքը կազմել է 1 785,6 մլրդ բել. ռուբլի (ամբողջ ներքին պարտքի 28,6 % - ը), կենտրոնական կառավարության պարտքը կազմել է 4 449,3 մլրդ բել. ռուբլ[58] ի։ 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ներքին պետական պարտքը կազմել է 13 988 մլրդ բել. ռուբլի[59]։

Միջազգային պահուստային ակտիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի Հանրապետության միջազգային պահուստային ակտիվները հաշվարկված ըստ ԱՄՀ մեթոդաբանության, յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին (մլն ԱՄՆ դոլար)[60]։

2016 թվականի դրությամբ երկրի ոսկու արտաժույթի ռեզերվի ընդհանուր ծավալից 37,2% կազմում է ոսկին` 40,5 տոննա[61]։ 2017 թվականի հունվարի 1-ին ոսկու պաշարը կազմել է 39,1 տ։

Գնաճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի Հանրապետությունում գնաճը 2000 թվականից սկսած[62][63].

  • 2000-107,5 %
  • 2001 - 46,1 %
  • 2002 - 34,8 %
  • 2003 - 25,4 %
  • 2004 - 14,4 %
  • 2005 - 8,0 %
  • 2006 - 6,6 %
  • 2007 - 12,1 %
  • 2008 - 13,3 %
  • 2009 - 10,1 %
  • 2010 - 9,9 %
  • 2011-108,7 %
  • 2012 - 21,8 %
  • 2013 - 16,5 %
  • 2014 - 16,2 %
  • 2015 - 12 %
  • 2016 - 10,6 %

Աշխատանքայի ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Population under employable age in Belarus, 2014 Population of employable age (share of total) in Belarus, 2014 Population over employable age (share of total) in Belarus, 2014
Աշխատունակ տարիքից ցածր     20-23,6%     18-19,9%     16-17,9%     13,8-15,9%
Աշխատունակ տարիք     ավելի քան 63%     60-62,9%     55-59,9%     50-54,9%     менее 50% Աշխատունակ տարիքից բարձր     ավելի քան 34,7%     30-34,6%     25-29,9%     20-24,9%     17,2-19,9%

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Central Intelligence Agency». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  2. «The Central Intelligence Agency». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  3. «Валовой внутренний продукт». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  4. 4,0 4,1 4,2 «The World Bank / World Development Indicators (August 01, 2013 revision)». The World Bank DataBank. World Bank. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. https://www.statbureau.org/ru/belarus/inflation
  6. The World Factbook - Belarus / Economy - overview. Արխիվացված 2017-08-21 Wayback Machine CIA World Factbook (2012)
  7. Антония Ходасевич (2008 թ․ հունիսի 2). «Белоруссия культивирует уравниловку». «Независимая газета» (ռուսերեն). Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
  8. ВВП по ППС стран мира за 2016 год
  9. «Экономика Республики Беларусь в цифрах» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  10. Министр экономики констатирует низкий уровень вклада частного сектора в ВВП
  11. Минэкономики: двигателем экономического роста являются предприниматели
  12. Пелькова, С. В. Сравнительный анализ налоговых систем Республики Беларусь и России // Фундаментальные исследования. — 2013. — № 11-4. — С. 743.
  13. Если Беларуси и отказываться от национальной валюты, то в пользу евро Արխիվացված 2016-03-07 Wayback Machine // Эксперт
  14. Мнение Արխիվացված 2012-12-09 Wayback Machine (таймлайн 01:45-03:20)
  15. Петренко, Д. В. {{{заглавие}}}. — Минск: БНТУ, 2010.
  16. «belstat.gov.by» (PDF). 2010.(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
  17. Производство ВВП : Белстат
  18. Беларусь - оффшор для России? Արխիվացված 2015-02-13 Wayback Machine // Экономическая газета, 17.10.2002
  19. «Белорусский Партизан: Леонид Заико: Путин наказывает Лукашенко за третий срок». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  20. Непокорённый импорт Արխիվացված 2009-03-04 Wayback Machine // liberty-belarus.info
  21. «Предприятия Беларуси переходят на новую версию стандарта ISO 9001». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  22. Вице-президент ВБ рекомендует другим странам изучать экономическую модель Беларуси Արխիվացված 2013-11-11 Wayback Machine // Интерфакс, 18 марта 2010
  23. Белорусское чудо лопнуло: промышленность погибает Արխիվացված 2016-11-20 Wayback Machine // UDF.BY, 19 августа 2016
  24. «Основные положения Программы на 2016 - 2020». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  25. Статистический ежегодник Республики Բելառուս, 2013. էջ 299.
  26. «Производство (добыча) природных видов топливно-энергетических ресурсов». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  27. IEA statistics: Belarus 2012 Արխիվացված 2014-10-22 Wayback Machine(անգլերեն)
  28. IEA statistics: Belarus 1990 Արխիվացված 2014-10-22 Wayback Machine(անգլ.)(англ.)
  29. Статистический ежегодник Республики Բելառուս, 2013. - С. 299.
  30. Ковалевич А. И., Усеня В. В. Роль лесных ресурсов в топливно-энергетическом комплексе Беларуси // Труды Санкт-Петербургского научно-исследовательского института лесного хозяйства. - 2013. - № 1. - С. 28
  31. IEA statistics: Belarus 1999 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(անգլ.)(англ.)
  32. «Белорусский АПК снизил долю в ВВП -agronews.by». agronews.by. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  33. Кто «бульбаш»? Արխիվացված 2009-02-24 Wayback Machine // «АиФ в Белоруссии» № 21 (365) от 23 мая 2007
  34. «Беларусь вышла на второе место в мире по площадям тритикале». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  35. Сельское хозяйство Республики Беларусь, 2014 Արխիվացված 2015-05-16 Wayback Machine. - С. 122.
  36. Сельское хозяйство Республики Беларусь, 2014 Արխիվացված 2015-05-16 Wayback Machine. - С. 134-135.
  37. [«Светлагорскі ЦКК адкрыты для інвестараў(բելառուս.)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին. Светлагорскі ЦКК адкрыты для інвестараў(բելառուս.)]
  38. «Продукция холдинга "БМК"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  39. «Производство проката в Беларуси в 2016 г». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  40. Прамысловасць // Беларуская энцыклапедыя. - Т. 18, ч. 2: Беларусь. - Мн.: Беларуская энцыклапедыя, 2004. - С. 315.
  41. «Фармрынок Беларуси «просел» на 4 процента». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  42. Молочная промышленность
  43. Алкогольные итоги Белоруссии в 2016 году
  44. ОАО «МИНСК КРИСТАЛЛ», оф. сайт
  45. Алкогольная промышленность Беларуси: и здесь одни убытки
  46. Стеклозавод "Гута"
  47. «Лукашенко открыл регулярное движение электричек Минск - Гомель». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  48. Н. А. Масилевич, Н. А. Войтехович «Экономика туризма в Республике Беларусь»
  49. Туризм и туристические ресурсы в Республике Беларусь, 2014 Արխիվացված 2015-04-02 Wayback Machine. - С. 24-26.
  50. Туризм и туристические ресурсы в Республике Беларусь, 2014 Արխիվացված 2015-04-02 Wayback Machine. - С. 34.
  51. Туризм и туристические ресурсы в Республике Беларусь, 2014 Արխիվացված 2015-04-02 Wayback Machine. - С. 35.
  52. Туризм и туристические ресурсы в Республике Беларусь, 2014 Արխիվացված 2015-04-02 Wayback Machine. - С. 47.
  53. «Ставка рефинансирования». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  54. ↑ Сведения о банках и НКФО, действующих на территории РБ по состоянию на 16.07.2016
  55. «Минус один. Нацбанк дал согласие на ликвидацию Н.Е.Б. Банка». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  56. Банковская система Республики Беларусь
  57. 57,0 57,1 Валовой внешний долг Республики Беларусь, Национальный банк Республики Беларусь
  58. и внутренний государственные долги Белоруссии сократились | БЕЛОРУССКИЕ НОВОСТИ(չաշխատող հղում)
  59. Госдолг Беларуси увеличился до 75,3 трлн рублей
  60. Международные резервные активы Республики Беларусь, Национальный банк Республики Беларусь
  61. «Беларусь заняла 48-е место в мире по запасам золота». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  62. Министерство статистики и анализа Республики Беларусь
  63. «Индексы цен по отдельным секторам экономики». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելառուսի տնտեսություն» հոդվածին։