Բելառուսի պատմություն
Բելառուսի պատմություն | |
---|---|
![]() Պոլոցկի իշխանությունը Կիևյան Ռուսիայում 11-րդ դարում | |
Տեսակ | երկրի կամ պետության պատմություն |
Բելառուսի պատմություն, ընդգրկում է երկար ժամանակաշրջան՝ սկսած մարդու կողմից նրա տարածքի բնակեցումից՝ 100-ից 35 հազար տարի առաջ, մինչև մեր օրերի իրադարձությունները։ 862 թվականին արձանագրվել է առաջին հիշատակումը Պոլոցկի մասին՝ առաջին հայտնի ցեղային կենտրոնը ներկայիս Բելառուսի տարածքում։
13-րդ դարից մինչև 18-րդ դարի վերջը ներկայիս Բելառուսի տարածքը եղել է Լիտվայի մեծ իշխանության կազմում։
1796 թվականին՝ Ռուսական կայսրությանը միացված Ռեչ Պոսպոլիտայի տարածքներում ստեղծվել է Բելառուսական գուբերնիա, որի կենտրոնը Վիտեբսկն էր։ 1918 թվականի մարտի 25-ին՝ նախկին Ռուսական կայսրության՝ Գերմանիայի կողմից օկուպացված տարածքի մի մասում, հռչակվել է Բելառուսի Ժողովրդական Հանրապետությունը, իսկ 1919 թվականի հունվարի 1-ին՝ Խորհրդային Սոցիալիստական Բելառուսի Հանրապետությունը (ՍՍՌԲ), որի անվանումը շուտով փոխվել է Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունի (ԲԽՍՀ)։
1991 թվականի սեպտեմբերի 19-ին Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը հռչակել է անկախություն և վերանվանվել է Բելառուսի Հանրապետություն։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բելայա Ռուս» («Սպիտակ Ռուսիա») անվանման ծագումը միանշանակ չի պարզաբանվել[1], և դրա առաջին հիշատակումները վերաբերում են 13-րդ դարի կեսերին[2]։
Բելառուսական էթնոսի նկարագրման ամենակարևոր աշխատանքներից մեկը Եֆիմ Կարսկու «Բելառուսները» ուսումնասիրությունն է։ Հիմնվելով խորքային, համապարփակ պատմա-համեմատական վերլուծության վրա՝ Կարսկին գիտականորեն հիմնավորել է բելառուսների՝ որպես ինքնուրույն սլավոնական ժողովրդի գոյությունը՝ իրենց հարուստ ու հին մշակույթով և ավանդույթներով։
1903 թվականին (Վարշավա) և 1904 թվականին (Վիլնյուս) հրատարակված աշխատության առաջին հատորում՝ «Ներածություն լեզվի և ժողովրդական գրականության ուսումնասիրության մեջ», հեղինակը մանրամասն վերլուծել է բելառուս ժողովրդի ծագումն ու անվանման նախապատմությունը։
![]() |
Ներկայումս Բելառուսիայում ժողովուրդը չի օգտագործում այս անվանումը։ Երբ նրան հարցնում ես՝ ով ես դու, նա պատասխանում է՝ ռուս։ Իսկ եթե նա կաթոլիկ է, ապա անվանում է իրեն կաթոլիկ կամ լեհ։ Երբեմն իր հայրենիքը կոչում է Լիտվա, իսկ երբեմն էլ ուղղակի ասում է՝ «տեղացի» (tutejszy), այսինքն՝ տեղաբնակ՝ ակնարկելով, որ նա մեծ ռուսախոս մարդու համեմատ այս կողմերից է, իսկ վերջինս՝ նորեկ է[3]: - Ե. Ֆ. Կարսկի, «Բելառուսները»
|
![]() |
![]() |
— Ովքե՞ր եք դուք, ո՞ր ազգին եք պատկանում։ 1924 թվականի ֆիլոլոգիական արշավախումբ, զրույց Նովոզիբկովի գավառի (այժմ՝ Ռուսաստանի Բրյանսկի մարզ) բնակչի հետ[4] |
![]() |
Այս ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատմականորեն բելառուսների ինքնության ընկալումը բազմազան է եղել՝ ներառելով ինչպես «ռուս» և «լիտվացի» ինքնանվանումները, այնպես էլ «տեղացի» հասկացությունը։
Հնագույն շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ամենատարածված վարկածի՝ մարդկանց առաջին ներկայացուցիչների (նեանդերթալցիների) ներկայությունը ներկայիս Բելառուսի տարածքում թվագրվում է մոտ 100000-35000 տարի առաջ[5]։ Մոգիլյովյան և Գոմելյան մարզերում հայտնաբերվել են 3 միջին պալեոլիթյան ֆլինտե իրեր, որոնք ենթադրաբար պատրաստել են նեանդերթալցիները։ Մարդու Homo sapiens կենսաբանական տեսակի առաջին անվիճելի հետքերը ներկայիս Բելառուսի տարածքում՝ 2 նախապատմական ուշ պալեոլիթյան բնակատեղիներ են կրոմանյոնցիների՝ 24000-27000 տարվա վաղեմության, որոնք գտնվել են Յուրովիչիում և Բերդիժում (երկուսն էլ գտնվում են Գոմելի մարզում)։ Այս տարածքները լիովին բնակեցվել են մոտ 10000-8000 տարի առաջ։
Վերջին սառցադաշտը նահանջել է մոտ 13000-8000 տարի առաջ, որից հետո Բելառուսի ներկայիս տարածքում սկսվել է մեզոլիթը։ Սառույցի հալման և նահանջի հետ մեկտեղ կլիման դարձել է ավելի տաք, իսկ տարածքը՝ անտառապատ։ Մարդիկ շարժվել են հյուսիս՝ հետագա տարածքների յուրացման նպատակով։ Գյուտ է եղել աղեղը, ինչը փոխել է որսորդության բնույթը։ Բելառուսի ներկայիս տարածքում հայտնի է 120 մեզոլիթյան բնակատեղի՝ պատկանող 3 հիմնական հնագիտական մշակույթներին (Գրենսկի, Սվիդերսկի և Սոժսկի)։ Ընդհանուր բնակչությունը կազմել է մոտ 4500-6000 մարդ։
Նեոլիթի դարաշրջանում (մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակ) կլիման դարձել է ավելի տաք։ Պարեն հայթայթող տնտեսությունը հասել է իր գագաթնակետին։ Բելառուսի ներկայիս տարածքում նեոլիթի հետ կապված են Նեմանյան, Դնեպրո-Դոնեցկյան, Նարվենյան և Վերին Դնեպրյան մշակույթների ցեղերը։ Ուկրաինայում գտնված Դնեպրո-Դոնեցկյան մշակույթի գերեզմանոցների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ մշակույթի ներկայացուցիչները պատկանել են հյուսիսային եվրոպեոիդներին կամ ուշ կրոմանյոնցիներին։ Նեոլիթյան ցեղերի հիմնական զբաղմունքը ձկնորսությունն էր, մինչդեռ մյուս զբաղմունքները այդքան էլ տարածված չէին։ Մոտավորապես մ.թ.ա. 3-րդ հազարամյակ Պոդվինյեում և Պոդնեպրովյեում բնակվել են ֆիննո-ուգորական ժողովուրդներ, իսկ Պրիպյատի հարավ-արևմտյան ծայրամասում՝ փոքրաքանակ հնդեվրոպական խմբեր։ Սկսվել է աստիճանական անցումը արտադրողական տնտեսության՝ երկրագործության և անասնապահության։ Այս շրջադարձային փոփոխությունն ստացել է նեոլիթյան հեղափոխություն անվանումը[6]։
Հնդեվրոպացիները սկսել են ներթափանցել Բելառուսի ներկայիս տարածք մ.թ.ա. 3-րդ հազարամայակում։ Բելառուսի տարածքում հայտնաբերված ամենահին գանգը, որի դեմքը վերականգնվել է, պատկանել է լարային կերամիկայի մշակույթի ներկայացուցչին՝ 30-40 տարեկան տղամարդու, որն ապրել է բրոնզի դարում մ.թ.ա. 2-րդ հազարամյակում և գտնվել է Կրասնոսելսկի գյուղում, Գրոդնոյի մարզի Վոլկովիսկի շրջանում[7]։ Երկրորդ գանգի մի հատված, որը պատկանել է միջին Դնեպրյան մշակույթի ներկայացուցչին, հայտնաբերվել է Վետկայի շրջանում, Գոմելի մարզում[8]։
Սլավոնների վերաբնակեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելառուսի տարածքում առաջին սլավոնները հայտնվել են 8-9-րդ դարերում՝ տեղական բալթիկ մշակույթի ավելի քան երկու հազար տարվա պատմության ֆոնին։ Այս ժամանակահատվածը համընկնում է ընդհանուր սլավոնական լեզվի մասնատման սկզբի հետ։ Սլավոններն ավելի զարգացած էին, քան բալթերը, ուստի վերջիններս արագորեն ենթարկվել են սլավոնացումի։ Կոլոչինյան մշակույթը հաստատվել է Գոմելի և Մոգիլևի շրջանի Դնեպրի ավազանում։ Պոսոժիե տարածաշրջանում այս մշակույթի կրողները համարվում են ռադիմիչների նախնիները։
9-րդ դարի սկզբին Բելառուսում բնակչության մեծ մասը արդեն սլավոնացվել էր։ Այս գործընթացը հիմնականում խաղաղ էր, սակայն որոշ բալթական ամրակառույցներում հայտնաբերվել են բռնի բախումների հետքեր (7-8-րդ դարերի սահմանագծում որոշ բալթական բնակավայրերում հայտնաբերվել են հրդեհի հետքեր)։
7-10-րդ դարերում՝ մոտ երկու-երեք դար շարունակ, Արևելա-Եվրոպական հարթավայրի արդեն սլավոնական բնակավայրերում տեղի էր ունենում նոր ներհոսք՝ սլավոնական տարբեր խմբերի ներգաղթ՝ Մորավյան Պոդունավիեի տարածքից, որը մեծ դեր խաղաց Արևելյան Եվրոպայի սլավոնների համախմբման գործում։ Այս գործընթացի վերջնական արդյունքը դարձավ հինռուսական ազգության ձևավորումը[9][10]։
Բելառուսների էթնոգենեզի և նրանց առանձնացման հարցը արևելյան սլավոնական զանգվածից մնում է վիճահարույց։
Մեկ վարկածի համաձայն, բելառուսական էթնոսը սկսել է ձևավորվել 8-9-րդ դարերում՝ հիմք ունենալով արևելյան սլավոնական խմբերը՝ դրեգովիչները (գրավում էին ժամանակակից Բելառուսի կենտրոնական և հարավային շրջանները), կրիվիչները (Արևմտյան Դվինայի վերին և միջին հոսանքները, Դնեպրի վերնհոսքը) և ռադիմիչները (Սոժ գետի ավազանը), ինչպես նաև որոշ արևելյան բալթական ցեղեր։ Մեկ այլ վարկածի համաձայն, բելառուսական ազգության ձևավորումն իրականացվել է Լիտվական մեծ իշխանությունի և Ռեչ Պոսպոլիտայի կազմում, այն ժամանակ, երբ արդեն գոյություն ուներ հինռուսական ազգությունը։
10-րդ դարից սկսած՝ դրեգովիչները և կրիվիչները ակտիվորեն սլավոնացնում էին Նեման գետի ավազանը, սակայն այնտեղ բալթական բնակչությունը պահպանվել է ևս մի քանի դար
Կիևյան Ռուսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիևյան Ռուսիայի ձևավորումը տեղի է ունել 9-10-րդ դարերում՝ ներառելով ինչպես ներքին (արևելյան սլավոնական ցեղերի հասարակական զարգացում), այնպես էլ արտաքին գործոններ (վարյագների ռազմական-առևտրային արշավանքները Արևելյան Եվրոպա)։ Արխեոլոգիական տվյալների համաձայն՝ սկանդինավյան տարրը հայտնվել է Արևելյան Եվրոպայի հյուսիսում VIII դարի երկրորդ կեսին կամ 9-րդ դարի սկզբին։
10-1-րդ դարերում արևելյան սլավոնական ցեղային միությունների մեծ մասը միավորվել է Կիևյան Ռուսիայում։ Այդ ժամանակաշրջանին է պատկանում Մոխովսկի արխեոլոգիական համալիրը։ Ժամանակակից Բելառուսի տարածքում ձևավորվել են կարևոր ֆեոդալական պետական միավորումներ՝ Պոլոցկի իշխանություն, Տուրովո-Պինսկի իշխանություն և Գրոդնոյի իշխանություն։ Սակայն X դարի կեսերից որոշ բելառուսական տարածքներ դարձան կիսանկախ՝ Պոլոցկը ղեկավարվում էր Ռոգվոլոդի կողմից, իսկ Տուրովը՝ Տուրի։
980 թվականին Վլադիմիր Սվյատոսլավիչը գրավել է Պոլոցկը, սպանել Ռոգվոլոդին և միացրել Պոլոցկի իշխանությունը Կիևյան Ռուսիային։ Մոտ 988 -990 թվականներին Տուրովի իշխան դարձավ Վլադիմիրի որդին՝ Սվյատոպոլկը, և բելառուսական իշխանությունները կրկին կորցրել են իրենց անկախությունը։
10-րդ դարի վերջին՝ Ռուսի մկրտությունից հետո, արևելյան սլավոնական իշխանությունների տարածքում տարածվել է կիրիլյան այբուբենով գրված գրավոր մշակույթը։
Պոլոցկի իշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոլոցկի իշխանությունը եղել է միջնադարյան ամենահին պետական կազմավորումներից մեկը Արևելյան Եվրոպայում։ Հնագիտական գտածոներն ապացուցում են, որ մարդիկ բնակվել են Պոլոցկի տարածքում արդեն 4-5-րդ դարերում[11]։ Պոլոցկի բերդավայրը գոյություն է ունեցել դեռևս մինչև Պոլոցկի առաջին գրավոր հիշատակումը։ 8-9-րդ դարերում գյուղատնտեսության և արհեստների զարգացումը նպաստել է ֆեոդալական հարաբերությունների ձևավորմանը, առևտրի ընդլայնմանը, ինչպես նաև քաղաքների առաջացմանը։ Ամենահին քաղաքները Պոլոցկն էր (առաջին անգամ հիշատակվել է 862 թվականին), Վիտեբսկը (քաղաքային լեգենդի համաձայն հիմնադրվել է 974 թվականին) և Տուրովը (առաջին հիշատակումը՝ 980 թվականին)։
Հավանաբար, այդ շրջանում Պոլոցկը եղել է կրիվիչների նախապատմական պետական կազմավորման կենտրոնը։ Նմանատիպ նախապատմական իշխանություն կարող էր գոյություն ունենալ նաև դրեգովիչների շրջանում։ Բելառուսի տարածքում սլավոնների մինչ-քրոնիկական պատմության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Այդ ժամանակ ձևավորվել են առաջին իշխանությունները, որոնց կենտրոնները քաղաքներն էին։ Կրիվիչների շրջանում առանձնացել են Պոլոցկը և Սմոլենսկը, իսկ դրեգովիչների շրջանում՝ Տուրովը։ Ըստ հինռուսական տարեգրությունների՝ հին բելառուսական իշխանությունները (Պոլոցկի, Տուրովի, Սմոլենսկի և այլք) մինչև 10-րդ դարի կեսերը եղել են կամ Կիևյան Ռուսիայի մաս, կամ նրա ազդեցության տակ։ Դա հաստատվում է Կիևյան Ռուսիայի ռազմական արշավներին Բելառուսի սլավոնական ցեղերի մասնակցությամբ։

Պոլոցկի իշխանությունը Կիևյան Ռուսիայի մաս համարելու հարցը վիճարկվում է մի շարք բելառուս պատմաբանների կողմից։ Կարծիք կա, որ արևելյան սլավոնական ցեղային միությունների միավորների՝ իշխանական դինաստիաների ծննդավայրերը եղել են ոչ միայն Կիևն ու Նովգորոդը, այլև Պոլոցկը[12]։
10-րդ դարի կեսերին Պոլոցկի իշխանությունը ղեկավարել է իշխան Ռոգվոլոդը, որը կապ չի ունեցել Ռյուրիկովիչների դինաստիայի հետ։ Արևմտյան պատմագրությունում կա տեսակետ, որ Ռուսիայում գոյություն են ունեցել երկու սկանդինավյան դինաստիաներ՝ Ռյուրիկովիչները և Ռոգվոլոդովիչները[13][14][15]։ Դանիացի գիտնական Ա. Ստենդեր-Պետերսենը կարծել է, որ Ռուսիայում ձևավորվել են երկու սկանդինավա-սլավոնական պետություններ՝ Նովգորոդ-Կիևյան և Պոլոցկի։ Այս տեսակետը նա հիմնավորել է «Ժամանակի պատմություն» տարեգրությունում Ռոգվոլոդի իշխանության հիշատակմամբ և նրա անվան սկանդինավյան ծագմամբ։ Ամերիկա-ուկրաինացի պատմաբան Օմելյան Պրիցակը ենթադրել է, որ Ռոգվոլոդովիչների դինաստիան եղել է հնագույն սկանդինավյան միակ տոհմը, որը կարողացել է պահպանվել Ռյուրիկովիչների հետ պայքարում[16]։ Պոլոցկի իշխանությունը երբեմն հայտնվել է Կիևի իշխանության տակ, սակայն շուտով դարձել է փաստացի անկախ պետություն՝ բոլոր համապատասխան հատկանիշներով՝ ինքնիշխան իշխան, վարչակազմ, մայրաքաղաք, բանակ և հարկային համակարգ։ Պոլոցկի իշխանությունը ընդլայնել է իր ազդեցությունը Բալթյան տարածաշրջանում՝ ենթարկելով մի շարք բալթյան ցեղեր։

Մոտ 980 թվականին Ռոգվոլոդը երկու որդիների հետ սպանվել է իշխան Վլադիմիրի կողմից, իսկ նրա դուստրը՝ Ռոգնեդան, Վլադիմիրը ստիպողաբար ամուսնացրել է։ Ռոգնեդայից Վլադիմիրը ունեցել է երեք որդի՝ Իզյասլավ (մոտ 978-1001), Յարոսլավ (մոտ 978-1054) և Վսևոլոդ (983/984 - մինչև 1013)։ Իզյասլավը մոտ 989 թվականից սկսել է կառավարել Պոլոցկի իշխանությունը, և նրանից սկիզբ է առել Իզյասլավիչների Պոլոցկյան գիծը, որը Ռյուրիկովիչների տոհմի ճյուղավորումներից էր։ Նրանց նաև անվանել են Ռոգվոլոդովիչներ կամ «Ռոգվոլոդի թոռներ», ինչպես նշված է տարեգրություններում։
10-12-րդ դարերում Պոլոցկի իշխանությունը զբաղեցրել է ընդարձակ տարածք, ներառյալ Բելառուսի կենտրոնական և հյուսիսային հատվածները, ինչպես նաև Լատվիայի, Լիտվայի և Ռուսաստանի Սմոլենսկի մարզի մի մասը։
Աստիճանաբար ի հայտ են եկել նոր քաղաքներ՝ Վոլկովիսկ (առաջին հիշատակումը՝ 1005), Բրեստ (1019), Մինսկ (1067), Օրշա (1067), Լոգոյսկ (1078), Պինսկ (1097), Բորիսով (1102), Սլուցկ (1116), Գրոդնո (1128), Գոմել (1142)։ Այս քաղաքները դարձել են քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոններ։
Վսեսլավ Բրաչիսլավիչի օրոք Պոլոցկի իշխանությունը հասել է իր հզորության գագաթնակետին։ Սակայն նրա մահից հետո իշխանությունը սկսել է թուլանալ։
Կիևյան Ռուսիայի անկումից հետո Պոլոցկի իշխանությունը փաստացի դարձել է անկախ, սակայն շուտով մասնատվել առանձին իշխանությունների։
Բելառուսական տարածքների իշխանությունները.
- Վոլկովիսկի իշխանություն
- Վիտեբսկի իշխանություն
- Գրոդնոյի իշխանություն
- Դրուցկի իշխանություն
- Տուրովի իշխանություն
- Սմոլենսկի իշխանություն
- Մինսկի իշխանություն
- Սլուցկի իշխանություն
- Բրեստի իշխանություն
Առաջին հիշատակվող քաղաքները Բելառուսի տարածքում
Պոլոցկ - 862, Վիտեբսկ - 1021, Տուրով - 980, Մինսկ - 1067, Բրեստ -1019, Գոմել - 1142, Գրոդնո - 1127, Պինսկ - 1097, Սլուցկ - 1116, Օրշա - 1067, Մոգիլև - 1267։ Այս քաղաքները դարձան տարածաշրջանի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնները, նպաստելով բելառուսական պետականության հետագա զարգացմանը։
Լիտվայի Մեծ իշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալթյան ցեղերի հարևանությունը ժամանակակից Լիտվայի տարածքներում եղել է Պոլոցկի իշխանության զարգացման գործոններից մեկը։ Բալթերը օգտագործվել են Պոլոցկի իշխանների կողմից 1156, 1161, 1181 և 1198 թվականների միջև ցեղային պատերազմներում, ինչպես նաև 1216 թվականին՝ գերմանական ասպետների դեմ պայքարում։ Իշխան Վոլոդար Գլեբովիչը «չի համբուրել խաչը»՝ որպես հաշտության նշան, քանի որ «թաքնվում էր Լիտվայի անտառներում»[17]։
19-րդ դարում լիտվացի իշխան Մինդաուգասը միավորել է մի շարք բալթյան և արևելյան սլավոնական հողեր՝ հիմնելով Լիտվայի Մեծ իշխանություն պետությունը։ 1392 թվականից Պոլոցկի իշխանությունը դարձել է Լիտվայի Մեծ իշխանության վարչական միավոր՝ կառավարվելով նահանգապետերի կողմից։ Լիտվայի Մեծ իշխանությունը իր տարածքային առավելագույն զարգացմանը հասել է 14-րդ դարի երկրորդ կեսին, երբ նրա սահմանները ձգվել են Բալթյան ծովից մինչև Սև ծով՝ հյուսիսից հարավ, իսկ արևմուտքից արևելք՝ Բրեստից մինչև Սմոլենսկ։ Լիտվայի Մեծ իշխանության աշխարհիկ-գործնական լեզուն եղել է արևմտառուսական գրավոր լեզուն (բելառուսական պատմագրությունում հայտնի է որպես հինբելառուսերեն, ուկրաինական պատմագրությունում՝ հինուկրաիներեն)։
13-րդ դարի կեսերից ժամանակակից Բելառուսի տարածքին համապատասխանող հողերի քաղաքական կառուցվածքում կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել։ Պոլոցկի իշխանության հողերը (այն ժամանակ այն ընդգրկում էր մեծ ֆեոդալական կալվածքներ) ընդգրկվել են Լիտվայի Մեծ իշխանության կազմում։ Այս աստիճանական գործընթացի հիմքում բազմաթիվ պատճառներ կային, սակայն գլխավորները քաղաքական, ռազմական և տնտեսական միություն ստեղծելու նպատակի ենթարկված էին՝ Պոլոցկի և Լիտվայի հողերի միջև՝ խաչակիրների, Գալիցկո-Վոլինյան իշխանների և թաթար-մոնղոլների դեմ։ Պոլոցկի հողերը վերջնականապես ընդգրկվել են Լիտվայի Մեծ իշխանության կազմում 1307 թվականին՝ ինքնավարության իրավունքով, համաձայնագրով։ 1320 թվականին Վիտեբսկի իշխանությունն ընդգրկվել է Լիտվայի Մեծ իշխանության կազմում։

Լիտվայի Մեծ իշխանության ձևավորման գործընթացը երկարատև էր։ Դինաստիական ամուսնությունները, պայմանագրերը (հազվադեպ՝ զավթումները) տարբեր իշխանությունների միջև հանգեցրել են ֆեդերատիվ միավորման ձևավորմանը։ Այն կառավարվել է հիմնականում հինռուսական պետական կառավարման ձևերով, համապատասխան օրենքներով, լեզվով և կրոնով։ 14-րդ դարի վերջին Լիտվայի վերնախավի անցումը կաթոլիկության նշանակալի ազդեցություն է թողել Բելառուսի հողերի ճակատագրի վրա։ Մեծ իշխան Յագելոն (1377-1392) 1385 թվականին համաձայնել է մկրտել Լիտվայի բնակչությանը կաթոլիկ ծեսով՝ որպես Լեհաստանի թագավորի գահը ստանալու պայմաններից մեկը (Կրևոյի միություն 1385 թ.)։

Այստեղից Լիտվայի Մեծ իշխանության ներսում սկսել է աճել լարվածությունը ուղղափառ և կաթոլիկ բնակչության միջև։ 1413 թվականի Գրոդնոյի արտոնագիրն ընդունելուց հետո Լիտվայի Մեծ իշխանության քաղաքական վիճակը սկսել է բնորոշվել կաթոլիկ վերնախավի գերիշխանությամբ, որը ստացել էր բացառիկ իրավունք պետական պաշտոններ զբաղեցնելու և տիրոջ տիտուլ կրելու համար։ Արևելյան սլավոնական բոյարները և իշխանները պահպանել են իրենց մասնակցությունը Լիտվայի Մեծ իշխանության գործերին, աջակցել են պետությանը, նպաստել նրա հզորացմանը, ինչպես նաև ձգտել մեծացնել իրենց ազդեցությունը քաղաքական որոշումների կայացման վրա։ Նրանց շահերի արտահայտողը դարձել է մեծ իշխան Սվիդրիգայլոն, որը սկսել է պետական պաշտոններ, ամրոցներ և կալվածքներ հատկացնել ուղղափառ ռուս բոյարներին և ֆեոդալներին, ինչը հանգեցրել է երկարատև քաղաքացիական պատերազմի (1432-1438)։ 1432 թվականին Սվիդրիգայլոն փախել է Պոլոցկ, որտեղ բելառուս իշխաններն ու բոյարները նրան Լիտվայի Մեծ իշխանության գահ են բարձրացրել, արդյունքում առաջացել է Լիտվայի Մեծ իշխանության ժամանակավոր բաժանում, իսկ Պոլոցկը որոշ ժամանակ դարձել է բելառուսական պետության մայրաքաղաք։ Լիտվայի Մեծ իշխանության կաթոլիկ վերնախավը գնացել է փոխզիջումների։ Յագելոն 1432 թվականին արտոնություն է շնորհել, իսկ Սիգիզմունդ Կեյստուտովիչը 1434 թվականին՝ արտոնություն, որոնցով ուղղափառ ֆեոդալներին որոշ տնտեսական և քաղաքական իրավունքներով հավասարեցրել են կաթոլիկներին։
Մեծ իշխան Կազիմիր IV-ի օրոք առանձին հողերի (Նովոգրոդյան, Պոլոցկի, Վիտեբսկի, Սմոլենսկի և այլք) իրավունքները հաստատվել են ինքնավար կառավարման համար։ Կազիմիրը հաստատել է 1468 թվականի դատական օրենսգիրքը՝ առաջին համակարգված օրենսգրքի։ Նրա մահից հետո Մոսկովյան պետությունը սկսել է պատերազմներ՝ Հին (Կիևյան) Ռուսիայի հողերը միավորելու համար։ 15-16-րդ դարերում այդ պատերազմների արդյունքում Լիտվայի Մեծ իշխանության արևելյան սլավոնական հողերից մի քանիսը միացվել են Մոսկվային։ 15-րդ դարի վերջից սկսած Լիտվայի Մեծ իշխանությունը ռուս-լիտվական պատերազմների արդյունքում սկսել է զիջել զգալի տարածքներ Ռուսական պետությանը։ Այս ժամանակաշրջանի առանցքային ճակատամարտը դարձել է Վեդրոշի ճակատամարտը։
1508 թվականին ժամանակակից Բելառուսի տարածքում ստեղծվել է մի շարք վոևոդություններ՝ Բրեստի, Վիտեբսկի, Մինսկի, Մստիսլավի, Նովոգրոդյան և Պոլոցկի։

1517-1525 թվականներին Պոլոցկից Ֆրանցիսկ Սկորինան արևմտառուսերենով սկսել է գրքերի հրատարակությունը՝ առաջին անգամ արևելյան սլավոնների շրջանում։ Լիտվայի Մեծ իշխանության իրավական փաստաթղթերի ժողովածուներ՝ Լիտվայի Մեծ իշխանության իրավական գրքերը, դարձել են միջնադարյան Եվրոպայի ֆեոդալական իրավունքի դասական օրինակ։
Ռեչ Պոսպոլիտա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիվոնյան պատերազմի ընթացքում, 1561 թվականին, Լիտվայի Մեծ իշխանությունը հանդես է եկել Լիվոնյան օրդենի աջակցությամբ և հայտնվել ծանր վիճակում։ 1563 թվականին Իվան Ահեղը գրավել է Պոլոցկը, որը Մեծ իշխանության խոշորագույն քաղաքն էր։ Վտանգ է առաջացել պետության մայրաքաղաք Վիլնյուսի նկատմամբ։ Դաշնակից փնտրելով՝ Լիտվայի Մեծ իշխանությունը դիմել է Լեհական թագավորությանը, որի հետ ուներ հին կապեր։ Սակայն լեհական թագի առաջարկած պայմանները, որոնք գործնականում հանգեցնում էին Մեծ իշխանության պետականության վերացմանը, չէին կարող ընդունելի լինել լիտվական կողմի համար։ Այդ պայմաններում Լեհական թագավորությունը միացրել է Լիտվայի Մեծ իշխանության զգալի տարածքները (ժամանակակից Ուկրաինայի հողերը), ինչը լիտվական պետականությունը կանգնեցրել է ոչնչացման եզրին։

Արդյունքում, 1569 թվականին Լեհական թագավորությունը և Լիտվայի Մեծ իշխանությունը ստորագրել են Լյուբլինի միությունը՝ միավորվելով Ռեչ Պոսպոլիտայի մեջ։ 1575 թվականին ընտրված թագավոր Ստեֆան Բատորին կարողացել է վերադարձնել Պոլոցկը և Լիտվայի Մեծ իշխանության այլ քաղաքներ։ Դրանից հետո նա պաշարել է Պսկովը, բայց անհաջողության մատնվելուց հետո ծանր պատերազմն ավարտվել է Յամ-Զապոլսկիի հաշտությամբ 1582 թվականին։
16-րդ դարի կեսերին Լիտվայի Մեծ իշխանությունը ենթարկվել է Ռեֆորմացիայի գործընթացին։ Նեսվիժում, Բրեստում, Կլեցկում և այլ տասնյակ քաղաքներում հայտնվել են բողոքական համայնքներ, իսկ Ռեֆորմացիայի հայտնի գործիչներ դարձել են Սիմեոն Բուդնի, Վասիլի Տյապինսկի, Նիկոլայ Ռաձիվիլ Սև և այլք։
1596 թվականի Բրեստի եկեղեցական միությունը ուղղափառ եկեղեցի ենթարկել է Հռոմի պապի իշխանությանը Ռեչ Պոսպոլիտայի տարածքում։ Սա դժգոհություն է առաջացրել տեղական ուղղափառ բնակչության շրջանում և հանգեցրել ունիաթների և ուղղափառների արյունալի դիմակայությանը, որը տարածվել է ամբողջ Արևմտյան Ռուսիայում։ Բելառուսի հողերում այն արտահայտվել է մի շարք ապստամբություններով, ինչպիսիք են Մոգիլյովյան և Վիտեբսկի ապստամբությունները։ Վիտեբսկում 1623 թվականի ապստամբության ճնշումից հետո Հռոմի պապ Ուրբանոս VIII-ը գրել է Սիգիզմունդ III-ին.
![]() |
Դուք կտեսնեք, որ ուղղափառներին պաշտպանող ամրոցը կործանվել է, և նրանց հանդգնությունը, ովքեր ուրախանում էին կաթոլիկ կրոնի տառապանքով, կմարի։ | ![]() |
Սակայն, ի տարբերություն Ուկրաինայի կենտրոնական և արևելյան հողերի, 17-րդ դարում Լիտվայի Մեծ իշխանությունում ուղղափառների դիմադրությունը կոտրվել է, և Բելառուսի ամբողջ տարածքում ինտենսիվորեն տարածվել են կաթոլիկ և ունիաթ եկեղեցիները։ Լիտվայի արիստոկրատիան մասսայաբար պոլոնիզացվել է, առաջացել է մշակութային, լեզվական և կրոնական խզում հասարակության վերին և ստորին խավերի միջև։

1696 թվականին արևմտառուսերեն գրավոր լեզուն վերջնականապես դուրս է մղվել պաշտոնական գործածությունից՝ հօգուտ լեհերենի։ 17-րդ դարում Բելառուսի մշակութային կյանքին մեծ ազդեցություն է ունեցել հակառեֆորմացիան, որի կրողը եղել է Հիսուսյան միաբանությունը։ Միաբանության գործունեությունը բազմաշերտ էր, սակայն հիմնականում նպաստել է այդ ժամանակաշրջանում լուսավորության, կրթության, գրականության, թատրոնի, երաժշտության, ճարտարապետության և կերպարվեստի բուռն զարգացմանը։ Հենց հիսուսյանների շրջանում ստեղծագործել են նշանավոր վարպետներ, բանավեճերի մասնակիցներ, գրողներ, քարոզիչներ։ Հակառեֆորմացիայի շարժումը նպաստել է բելառուսական արվեստում և ճարտարապետությունում բարոկկո ոճի մուտքին և յուրացմանը։
17-րդ դարը Բելառուսի հողերում եղել է շարունակական ռազմական գործողությունների ժամանակաշրջան՝ ուղեկցված սովով, համաճարակներով և բնակչության զանգվածային միգրացիաներով։ 1648 թվականից սկսած Բոգդան Խմելնիցկու ապստամբության ընթացքում ժամանակակից Բելառուսի տարածքում բնակչության թիվը զգալիորեն նվազել է։ Գործնականում դաժան էին նաև 1632-1634 թթ. ռուս-լեհական պատերազմը և 1654-1667 թթ. ռուս-լեհական պատերազմը, որոնք մղվել են Բելառուսի հյուսիսարևելյան և հարավային հողերի, ինչպես նաև ուկրաինական տարածքների համար։ Միայն Անդրուսովոյի հաշտությունը (1667) վերջ դրել է այս հակամարտությանը։ Սակայն արդեն 17-րդ դարի վերջին լարվածություն է առաջացել Ռեչ Պոսպոլիտայի և Շվեդիայի միջև, ինչը վերաճել է Հյուսիսային պատերազմի (1700-1721)։
1764 թվականին լեհական գահին բազմել է Ստանիսլավ Ավգուստ Պոնյատովսկին (Ավգուստ IV)։ Նրա վարչական բարեփոխումների փորձերը ձախողվել են։ 1772 թվականին տեղի է ունեցել Ռեչ Պոսպոլիտայի առաջին բաժանումը Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև, այնուհետև՝ 1793 և 1795 թվականներին։ Արդյունքում Ռեչ Պոսպոլիտան դադարել է գոյություն ունենալ որպես պետություն։ Ժամանակակից Բելառուսի հողերը անցել են Ռուսական կայսրության վերահսկողության տակ։
Ռուսական կայսրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեչ Պոսպոլիտայի առաջին բաժանման (1772) արդյունքում Ռուսական կայսրությանը միացան Վիտեբսկը և Պոլոցկը։ Միացված տարածքներում ստեղծվել է Մոգիլյովյան նահանգը։ Երկրորդ բաժանման (1793) արդյունքում Ռուսական կայսրությանը միացվել է Մինսկը, իսկ Երրորդ բաժանումից (1795) հետո Ռուսաստանի սահմանները դուրս եկան մինչև Բրեստ։
Միացված տարածքներում, որտեղ գերակշռում էր սլավոնական բնակչությունը, ռուսական կառավարությունը սկսել է ռուսականացման քաղաքականություն։
1796 թվականի դեկտեմբերի 12-ին Պավել I-ը ստեղծել է Բելառուսական նահանգը՝ Վիտեբսկ կենտրոնով (Վիլնոն դարձավ Լիտվական նահանգի կենտրոնը)։ Նահանգը բաժանվել է 16 գավառի, որոնց թվում կային ժամանակակից Վիտեբսկի, Գոմելի և Մոգիլյովի մարզերի տարածքներ, ինչպես նաև Արևմտյան Ռուսաստանի (Նևել, Սեբեժ) և Արևելյան Լատվիայի (Դվինսկ, Լյուցին) շրջաններ։ Բելառուսի տարածքում տեղի հրեաների շրջանում տարածում գտավ Հաբադի ուսմունքը։
Բելառուսը 1812 թվականի Հայրենական պատերազմի տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]1812 թվականի Հայրենական պատերազմ (1812)ի սկզբում Նապոլեոնը Վիլնան գրավելուց հետո ժամանակավորապես վերականգնել է Լիտվայի Մեծ իշխանություն (1812)ը՝ կազմելով երկու նահանգապետություններ՝ «Լիտվայի գեներալ-նահանգապետություն» և «Բելառուսի գեներալ-նահանգապետություն»։

Բելառուսի հյուսիսում ռուսական բանակը Պյոտր Վիտգենշտեյնի հրամանատարությամբ վարվել է պաշտպանական մարտեր (Կլյաստիցի ճակատամարտ, Առաջին Պոլոցկի ճակատամարտ)՝ պաշտպանելով Սանկտ-Պետերբուրգ տանող ուղին։ 1812 թվականի հունիսին Գրոդնոյի մոտակայքում Մատվեյ Պլատովի կազակների և Նապոլեոնի առաջխաղացող բանակի միջև տեղի է ունեցել Գրոդնոյի ընդհարումը (1812)։ 1812 թվականի հուլիսի 10-ին Միրի մոտ տեղի է ունեցել Միրի ճակատամարտ (1812)ը ռուսական կազակների և Նապոլեոնի բանակի միջև։ Հուլիսի 16-ին Նապոլեոնը մտավ Վիտեբսկ[18]։
Ռուսական զորքերը 1812 թվականի նոյեմբերին վերականգնել են վերահսկողությունը Մինսկի վրա, ֆրանսիացիները Բերեզինայի ճակատամարտից հետո շարունակել են նահանջել դեպի արևմուտք և դեկտեմբերի վերջին լքել են Ռուսական կայսրության սահմանները։
Բելառուսի տարածքում լեհական ապստամբությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]1830 թվականին լեհականացված բելառուսական շլյախտան միացավ Լեհական ապստամբություն (1830)ին, ինչը հանգեցրել է տարածաշրջանի ապապոլոնիզացման։ Կառավարությունը նախաձեռնել է «շլյախտայի ստուգման» քաղաքականություն, որի համաձայն նրանք, ովքեր հավակնում էին ազնվականական տիտղոսի, պետք է ներկայացնեին հիմնավոր ապացույցներ։ Արդյունքում որոշ մարդիկ զրկվել են ազնվական կարգավիճակից։
1839 թվականին Պոլոցկի ժողովը չեղարկել է 1596 թվականի Բրեստի եկեղեցական միությունը և հաստատել է Բելառուսի եկեղեցու միավորումը Ռուսական եկեղեցու հետ։ Պոլոցկի ժողովի որոշումներին ստորագրել են 1305 ունիաթոր հոգևորականներ։ Կարևոր դեր այս միավորման հարցում խաղաց Լիտվայի ուղղափառ եպիսկոպոս Յոսեֆ Սեմաշկոն։
1863-1864 թվականներին Լեհական թագավորությունի և Հյուսիսարևմտյան մարզի տարածքներում բռնկվել է հերթական Լեհական ապստամբություն (1863)ը, որի հիմնական նպատակը Ռեչ Պոսպոլիտայի վերականգնումն էր։ Ապստամբությունը, որը բելառուսական գյուղացիության կողմից լայն աջակցություն չստացավ, ղեկավարում էր Կոնստանտին Կալինովսկին։
Վիլնոյի նոր գեներալ-նահանգապետ Միխայիլ Մուրավյով-Վիլենսկիի ձեռնարկած արդյունավետ միջոցներով ապստամբությունը ճնշվել է։ Կալինովսկին ձերբակալվել է, դատապարտվել և կախաղան հանվել է։


Բելառուսը 19-20-րդ դարերի սահմանագծին
[խմբագրել | խմբագրել կոդը]1860-1870-ականների բարեփոխումները արագացրին Բելառուսի սոցիալ-տնտեսական զարգացումը և նպաստել են կապիտալիզմի ձևավորմանը։ 1871 թվականի նոյեմբերին բացվել է Սմոլենսկ - Օրշա - Բորիսով - Մինսկ - Բրեստ երկաթուղին[19]։
1897 թվականի Ռուսական կայսրության մարդահամարի (1897)տվյալներով Բելառուսերեն լեզուն գերիշխում էր ժամանակակից Բելառուսի Հանրապետության գրեթե ողջ տարածքում, բացառությամբ Բրեստի և Կոբրինի գավառների, որտեղ գերակշռում էր ուկրաիներենը։
Բելառուս ժողովրդի ինքնուրույնության գաղափարը առաջին անգամ առաջ քաշվել է 1880-ականներին Պետերբուրգում գործող «Գոմոն» խմբի կողմից, որը գործում էր բելառուս ուսանողների շրջանում՝ ուկրաինական նմանատիպ խմբերի ազդեցությամբ[20]։
1902 թվականին հիմնվել է Բելառուսական սոցիալիստական համայնքը։ 1906 թվականին սկսել է հրատարակվել առաջին բելառուսերեն թերթը՝ «Նաշա Նիվա (1906)»։ Միևնույն ժամանակ Բելառուսի տարածքում շարունակվում էին պահպանվել արևմտառուսիզմի գաղափարները։ 1912 թվականին սկսել է հրատարակվել ռուսամետ «Մինսկի ռուսական խոսք» թերթը։
Բելառուսը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմ (1914-1918)ի ընթացքում Բելառուսի տարածքը դարձել է ակտիվ ռազմական գործողությունների թատերաբեմ։ Պատերազմի սկզբից Բարանովիչիում, իսկ Մոգիլյովում տեղակայվել է Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբը։ 1915 թվականին գերմանական զորքերը օկուպացրել են ժամանակակից Բելառուսի արևմտյան տարածքները, որտեղից ռուսական իշխանությունները ապամոնտաժել կամ Ռուսական կայսրության այլ նահանգներ տեղափոխել են 432 արդյունաբերական օբյեկտներ և մի շարք կրթական հաստատություններ[21]։
Նույնպես, Մինսկի, Մոգիլյովի և Վիտեբսկի նահանգներից, որոնք գտնվել են ռազմաճակատի գծում, տարհանվել են 29 ձեռնարկություններ։ 1915 թվականի ամռանը այն շրջաններում, որոնք գտնվում էին օկուպացման սպառնալիքի տակ, իրականացվել է ցանքսերի և գյուղատնտեսական պահուստների ոչնչացում, գյուղացիներին փոխհատուցում տալով պետական գներով[21]։ Բելառուսից Ռուսաստան և Ուկրաինա տարհանվել են նաև կրթական հաստատություններ[21]։ Օկուպացված տարածքներում ձևավորվել է Բելառուսական ժողովրդական կոմիտեն։
Պատերազմը հանգեցրել է ինֆլյացիայի, կանանց և երեխաների աշխատանքային ներգրավվածության զգալի աճին, իսկ ռազմաճակատի մոտ գտնվող շրջաններում խաղաղ բնակչությունը բռնազբաղեցվել է ռազմական աշխատանքներում (օրինակ՝ 1916 թվականի վերջում Մինսկի նահանգում մոբիլիզացվել է 219300 տղամարդ և կին)[22]։
1915 թվականին գերմանացիների կողմից օկուպացված արևմտյան տարածքները (մոտ 50000 կմ²) բաժանվել են երեք հատվածների՝ Օբեր-Օստ ռազմական-վարչական շրջան, ռազմական-օպերացիոն գոտի և Բրեստ։ 1915 թվականին օկուպացված տարածքները ենթարկվել են գերմանական ռազմական հրամանատարությանը, որը տեղական բնակչության համար սահմանել է մի շարք սահմանափակումներ (անձնագրային ռեժիմ՝ մատնահետքերով նույնիսկ երեխաների համար, տեղաշարժման հատուկ թույլտվություններ)։ Գերմանական բանակի սպաները նշանակվել են փախստական հողատերերի կալվածքների կառավարիչներ[23]։ Օկուպացիոն իշխանությունները շրջանառության մեջ են դրել հատուկ արժույթ՝ Օբեր-Օստ ռուբլի[23]։
1915 թվականին օկուպացված տարածքի բնակչության համար ներդրվել են հարկեր՝ գլխահարկ (1917 թվականին 8 մարկ՝ 15-ից 60 տարեկան անձանց համար), արդյունաբերության և առևտրի հարկեր։ Նույնպես իրականացվել են գյուղատնտեսական մթերքների բռնագանձումներ, ինչպես նաև արգելվել է առանց հատուկ թույլտվության տնային անասունների և թռչունների մորթը (թույլտվությունը ենթադրում էր մսի որոշակի քանակի հանձնում իշխանություններին)[24]։
1915 թվականին ներդրվել է պարտադիր վարձատրվող աշխատանք կանանց համար (18-45 տարեկան) և տղամարդկանց համար (16-50 տարեկան)։ Բելովեժյան անտառում 1915 թվականին սկսել են գործել 7 անտառամշակման գործարաններ։ Միևնույն ժամանակ, գերմանական օկուպացիոն իշխանությունները բացել են մի շարք բելառուսական, լիտվական և հրեական դպրոցներ, որտեղ պարտադիր էր գերմաներենի ուսուցումը (ռուսերենով ուսուցումը արգելված էր)[24]։
Բելառուսը Փետրվարյան հեղափոխությունից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]
1917 թվականի մարտին Մինսկում կայացավ բելառուսական ազգային կազմակերպությունների համագումարը, որը ներկայացրել է Բելառուսի պետական ինքնավարության պահանջը Ռուսաստանի Դաշնային Դեմոկրատական Հանրապետությունի կազմում և ստեղծել է Բելառուսական ազգային կոմիտե (ԲԱԿ) գործադիր մարմինը։ 1917 թվականի հուլիսին տեղի ունեցել է բելառուսական կազմակերպությունների և կուսակցությունների համագումարը, որի արդյունքում ԲԱԿ-ը վերակազմավորվել է՝ դառնալով Մեծ Բելառուսական ռադա։
1917 թվականի դեկտեմբերի 5-ին մեկնարկել է Առաջին Համաբելառուսական համագումարը, որի ընթացքում քննարկվել են Բելառուսի պետականության հարցերը։ Համագումարի մասնակիցները բաժանվել են երկու ճամբարի՝ Մեծ Բելառուսական ռադա (անկախության կողմնակիցներ) և Բելառուսի Մարզային Կոմիտե (Ռուսաստանի կազմում լայն ինքնավարության կողմնակիցներ)։ Համագումարը որոշում ընդունել է ստեղծել Բելառուսական գյուղացիների, զինվորների և բանվորների պատգամավորների խորհուրդ։ Խորհուրդը պետք է պատրաստեր Սահմանադիր ժողովի գումարումը՝ Բելառուսի պետական կառուցվածքի հարցը լուծելու համար[25]։ Սակայն արդեն դեկտեմբերի 18-ին Արևմտյան մարզի և ռազմաճակատի Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշել է ցրել համագումարը։
1918 թվականի մարտի 25-ին գերմանական օկուպացիայի պայմաններում բելառուսական ազգային շարժման ներկայացուցիչները հայտարարել են անկախ Բելառուսի Ժողովրդական Հանրապետությունի (ԲԺՀ) ստեղծման մասին[26]։
Գերմանական զորքերի հեռանալուց հետո ԲԺՀ-ի կառույցների գործողությունների տարածքը առանց դիմադրության զբաղեցվել է Կարմիր բանակի կողմից, իսկ ԲԺՀ կառավարությունը ստիպված եղավ էմիգրել Վիլնո։ 1920 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին բելառուսական սոցիալիստ-հեղափոխականները Սլուցկի ապստամբությունի ղեկավարությամբ փորձել են վերականգնել ԲԺՀ-ն։
Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թ. նոյեմբեր - 1919 թ. փետրվար ամիսներին Կարմիր բանակը իրականացրել է Բելառուսական օպերացիան, որը նպատակ ուներ վերցնել գերմանացիների լքած Բելառուսի տարածքները։ Սակայն բոլշևիկների շրջանում չկար միասնական տեսակետ այն մասին, թե անհրաժեշտ էր արդյոք ստեղծել առանձին Բելառուսական խորհրդային հանրապետություն։
Խորհրդային Բելառուսի ստեղծման դեմ հանդես եկան Արևմտյան մարզի գործադիր կոմիտեի (Облисполкомзап) և Արևմտյան մարզի Ժողկոմխորհի ներկայացուցիչները, որոնք Բելառուսի տարածքը համարում էին Ռուսաստանի մաս։ Նրանք գաղափարապես հակված էին համաշխարհային սոցիալիստական հեղափոխությանը և գտնում էին, որ ազգերի ինքնորոշման գաղափարը խոչընդոտում է այդ նպատակին։ Ըստ նրանց՝ բելառուսները չէին հանդիսանում առանձին ազգ, հետևաբար նրանք չէին կարող ինքնորոշման իրավունք ունենալ։
Իսկ Բելառուսական ազգային կոմիսարիատը (Белнацком) և ՌԿՊ(բ) բելառուսական բաժինները աջակցում էին անկախ Բելառուսի խորհրդային հանրապետության ստեղծմանը։ Ավելի ուշ նրանց աջակցությունը ստացավ նաև բոլշևիկների կենտրոնական ղեկավարությունը։
1918 թ դեկտեմբերի 30-31-ին Սմոլենսկում տեղի է ունեցել ՌԿՊ(բ) Հյուսիս-Արևմտյան մարզի VI համաժողովը, որի ժամանակ ստեղծվել է Խորհրդային Բելառուսի կառավարությունը։ 1919 թ. հունվարի 1-ին Սմոլենսկում հայտարարվել է Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ԽՍԲՀ, ССРБ) ստեղծման մասին՝ ՌԽՖՍՀ-ի կազմի մեջ։
Հունվարի 8-ին Բելառուսական խորհրդային կառավարությունը տեղափոխվել է Մինսկ, քանի որ քաղաքը լքել էին գերմանական զորքերը։
1919 թ. հունվարի 16-ին ՌԿՊ(բ) Կենտրոնական Կոմիտեի նիստում որոշում կայացվել է Բելառուսի տարածքից առանձնացնել Վիտեբսկի, Սմոլենսկի և Մոգիլյովի գավառները՝ դրանք փոխանցելով ՌԽՖՍՀ-ին։ Արդյունքում ԽՍԲՀ-ի կազմում մնացին միայն Մինսկի և Գրոդնոյի գավառները։ 1919 թ. փետրվարի 2-ին Մինսկում գումարվել է Բելառուսի առաջին համաբոլշևիկյան համագումարը, որտեղ փետրվարի 3-ին ընդունվել է ԽՍԲՀ Սահմանադրությունը։ Այսպիսով, Բելառուսական խորհրդային պետականությունը ձևավորվել է բոլշևիկների հակասական քաղաքականության պայմաններում, և չնայած անկախ պետություն հռչակվելուն՝ այն շարունակել է մնալ Ռուսաստանի ազդեցության տակ։
Բելառուսը խորհրդա-լեհական պատերազմի տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականի փետրվարի 9-ին լեհական զորքերը գրավել են Բրեստ-Լիտովսկը, սկսվել է Խորհրդա-լեհական պատերազմը։ 1919 թվականի փետրվարի 27-ին ԲԽՍՀ-ն միավորվել է Լիտվայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունի հետ՝ կազմելով Լիտվա-Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (ԼիտԲել), որը գոյատևել է մինչև 1919 թվականի հուլիսի 17-ը։
1919 թվականի ապրիլին լեհական զորքերը գրավել են Լիդան, Նովոգրուդոկը, Բարանովիչին, իսկ ապրիլի 28-ին՝ Գրոդնոն։ Օգոստոսի 8-ին լեհական զորքերը գրավել են Մինսկը, իսկ օգոստոսի 29-ին՝ Բոբրույսկը։
1920 թվականի հուլիսի 10-ին Կարմիր բանակը Միխայիլ Տուխաչևսկիի հրամանատարությամբ գրավել է Բոբրույսկը, հուլիսի 11-ին՝ Մինսկը։ Հուլիսի 26-ին Կարմիր բանակը մտավ Բելոստոկ, իսկ օգոստոսի 1-ին գրավել է Բրեստը[27]։
Ռիգայի հաշտության պայմանագիրի (1921) արդյունքում Արևմտյան Բելառուսի տարածքները, որոնք գտնվում էին Կերզոնի գիծի արևելքում և որոնցում գերակշռում էր բելառուսական բնակչությունը, անցան Լեհաստանի վերահսկողության տակ։
Բելառուսական ԽՍՀ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԲԽՍՀ-ն 1920 -1930-ական թվականներին
[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականի մարտին Վիտեբսկի, Գոմելի և Սմոլենսկի նահանգների 15 գավառների և առանձին վոլոստների ԲԽՍՀ-ին փոխանցելու որոշումը ընդունվել է ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի կողմից և հաստատվել է ԲԽՍՀ Խորհուրդների VI արտակարգ համագումարի կողմից։ Սակայն 1923 թվականի սկզբնական ծրագրի համաձայն, ԲԽՍՀ-ի մեջ պետք է մտնեին նաև Գոմելի և Ռեչիցկի գավառները Գոմելի նահանգից, ինչպես նաև Վելիժսկի, Նևելսկի և Սեբեժսկի գավառները Վիտեբսկի նահանգից, սակայն սահմանները վերանայվել են ԽՍՀՄ ԿԳԿ-ի հանձնաժողովի կողմից՝ նրա քարտուղարի և շրջանների բաժանման հանձնաժողովի ղեկավար Տիմոֆեյ Սապրոնովի մասնակցությամբ։ ԲԽՍՀ-ի տարածքը հասավ 110 584 կմ²-ի, բնակչությունը՝ 4,2 միլիոնի։ Բնակչության 70,4%-ը բելառուսներ էին։ Հանրապետության պատմության այս փուլը խորհրդային պատմագրության մեջ ստացել է «Բելառուսի ԽՍՀ-ի առաջին խոշորացում» անվանումը[28]։ 1920-ական թվականների կեսերին ԲԽՍՀ-ում ակտիվորեն իրականացվում էր բելառուսացումը՝ միջոցառումների համալիր, որը նպատակ ուներ ընդլայնելու բելառուսերենի կիրառության ոլորտը և զարգացնելու բելառուսական մշակույթը։
Յուզեֆ Պիլսուդսկու հեղաշրջումից հետո Լեհական Հանրապետությունում 1926 թվականի մայիսի 12-ին, Գոմելի և Ռեչիցկի գավառները ԲԽՍՀ-ին միացնելու հարցով հետաքրքրվեց ԽՍՀՄ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը։ Պլանավորվում էր, որ արևելյան բելառուսական բոլոր տարածքների միավորումը ԲԽՍՀ-ի կազմում կխոչընդոտի լեհական ղեկավարությանը՝ ազգային փոքրամասնությունների հետ մանևրելուն[29]։ Արդեն 1926 թվականի դեկտեմբերի 4-ին, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Նիկոլայ Շվերնիկը տեղեկացրեց Գոմելի նահանգային և քաղաքային կոմիտեները ԲԽՍՀ-ին Գոմելի և Ռեչիցկի գավառների միացման մասին։ Այսպիսով, ԲԽՍՀ-ի սահմանների ընդլայնման և արևելյան բելառուսական տարածքների միավորման մասին որոշումները ընդունվում էին Մոսկվայում։ ԲԽՍՀ-ի տարածքը ավելացավ կմ²-ով, իսկ բնակչությունը՝ 649 հազարով։ Սա կոչվեց «Բելառուսի ԽՍՀ-ի երկրորդ խոշորացում»[28]։
ԲԽՍՀ-ն 1920 -1930-ական թվականներին
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 -1930-ական թվականներին Խորհրդային Բելառուսիայում ակտիվորեն ընթանում էին արդյունաբերականացման գործընթացները, ձևավորվում էին նոր արդյունաբերական և գյուղատնտեսական ճյուղեր։
Արդյունաբերականացման սկզբում ԲԽՍՀ-ում բնակվում էր ԽՍՀՄ բնակչության 3,4%-ը, իսկ արդյունաբերական արտադրանքը կազմում էր ընդամենը 1,6%։ Առաջնահերթ զարգանում էին թեթև, պարենային, փայտամշակման և քիմիական արդյունաբերությունները, իսկ երկրորդ հնգամյակից սկսած՝ մեքենաշինությունը և շինարարական նյութերի արտադրությունը։ Մեծ ուշադրություն էր դարձվում աշխատատար ճյուղերին, ինչպիսին էր տեքստիլ արդյունաբերությունը, քանի որ դրա զարգացումը հնարավորություն էր տալիս արագորեն լուծելու գործազրկության և գյուղական գերբնակեցման խնդիրները։ Առաջին երկու հնգամյակների ընթացքում բացվել են Գոմելի գյուղատնտեսական մեքենաշինության գործարանը «Գոմսելմաշ», կարի գործարանը «Արդյունաբերականացման դրոշ» և ԿԻՄ գործարանը Վիտեբսկում, Օրշայի վուշի կոմբինատ, Կրիչևի ցեմենտի գործարան, Մոգիլյովի ավտոմեքենաների վերանորոգման գործարան, Գոմելի ապակու գործարան և ԲելԳՐԷՍ էլեկտրակայանի երկու փուլ։ Կառուցվեց 11 խոշոր տորֆի գործարան։ Երեք հնգամյակի ընթացքում ԲԽՍՀ-ի արդյունաբերական արտադրությունը աճել է 23 անգամ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ԲԽՍՀ-ն ապահովում էր ԽՍՀՄ-ի թերթատախտակի 33%-ը, լուցկու 27%-ը և մետաղամշակման հաստոցների 10%-ը։
1920-ականների ագարակների զարգացման քաղաքականությունը փոխարինվել է 1930-ականների ակտիվ կոլեկտիվացմամբ[30]։
1920-ական թվականներին բելառուսերեն, իդիշ, լեհերեն և ռուսերեն լեզուները ԲԽՍՀ-ի պաշտոնական լեզուներն էին։ Որոշ ժամանակ ԲԽՍՀ-ի զինանշանի վրա «Բոլոր երկրների պրոլետարներ, միացե՛ք» լոզունգը գրված էր բոլոր չորս լեզուներով։ 1932 -1938 թվականներին ԲԽՍՀ-ում գործել է լեհական ազգային ինքնավար տարածք՝ Ձերժինսկի լեհական ազգային շրջան։

1926 թվականի մարդահամարի արդյունքներով, Բելառուսի ԽՍՀ-ում բնակչության 80,6%-ը բելառուսներ էին, 8,2%-ը՝ հրեաներ, 7,7%-ը՝ ռուսներ, և 2%-ը՝ լեհեր։ Դրանցից 67,2%-ը իրենց մայրենի լեզուն անվանել էին բելառուսերեն, 23,4%-ը՝ ռուսերեն, 7,5%-ը՝ իդիշ, իսկ մոտ 1%-ը՝ լեհերեն։ Մինսկի, Սլուցկի, Բորիսովի, Մոզիրի, Բոբրույսկի, Պոլոցկի, Վիտեբսկի, Օրշայի, Մոգիլյովի և Կալինինի շրջանները հիմնականում բելառուսալեզու էին, իսկ Ռեչիցկի և Գոմելի շրջանները՝ ռուսալեզու (չնայած բելառուսները դրանցում ամենամեծ էթնիկ խումբն էին)[31]։
1933 թվականի լեզվական բարեփոխման ժամանակ կատարվել է «տարաշկևիցայից» հրաժարում՝ բելառուսերեն լեզվում ներդրվել է ավելի քան 30 ֆոնետիկ և մորֆոլոգիական առանձնահատկություն, որոնք այն մոտեեցրել են ռուսերենին[32]։
Ռեպրեսիաների ընթացքում շատ մտավորականներ, մշակույթի և արվեստի գործիչներ, բարեկեցիկ գյուղացիներ գնդակահարվել են, աքսորվել են Սիբիր և Կենտրոնական Ասիա։ 1920-1930-ական թվականներին Բելառուսիայում հրատարակվող 540 -570 գրողներից ոչ պակաս քան 440 -460-ը (80%) ենթարկվել են ռեպրեսիաների, իսկ եթե հաշվի առնենք նաև հայրենիքից հեռացած հեղինակներին, ապա այդ թիվը հասնում էր 500-ի (90%)՝ խորհրդային ամբողջությամբ ռեպրեսիայի ենթարկված 2000 գրողների ընդհանուր թվի մեկ քառորդը[33]։ Լագերների միջով անցածների թիվը գնահատվում է մոտ 600 -700 հազար մարդ[34], իսկ գնդակահարվածների թիվը՝ ոչ պակաս, քան 300 հազար[35]։ Ռեպրեսիայի ենթարկվածների մեջ որոշակի թիվ էին կազմում նաև 1938 թվականին լուծարված Լեհական ազգային շրջանի լեհերը, որոնք աքսորվել են Ղազախստան և Սիբիր։
Արևմտյան Բելառուսը Լեհաստանի Հանրապետության կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմտյան Բելառուսի տարածքը, ինչպես նաև դրան հարակից ուկրաինական, լիտվական և լեհական տարածքները, Լեհաստանի իշխանությունների կողմից բաժանվել են չորս վոևոդությունների միջև՝ Բելոստոկի, Վիլնյուսի, Նովոգրուդոկի և Պոլեսիայի։
Արևմտյան Բելառուսի տարածքում լեհական կառավարությունը չէր պահպանում Ռիգայի պայմանագրով ամրագրված բոլոր էթնիկ խմբերի իրավահավասարության սկզբունքը և իրականացնում էր լեհականացման քաղաքականություն։ 1923 թվականի մարտին 400 գործող բելառուսական դպրոցներից մնացել էին միայն 37-ը, մինչդեռ Արևմտյան Բելառուսում բացվել էր 3380 լեհական դպրոց։ 1938—1939 թվականներին մնացել էին ընդամենը 5 հանրակրթական բելառուսական դպրոցներ։ 1300 ուղղափառ եկեղեցիներ վերափոխվել են կաթոլիկ եկեղեցիների, հաճախ՝ բռնի միջոցներով[36]։ «Բելառուսի պատմության հանրագիտարանի» տվյալներով՝ 1921—1939 թվականներին Լեհաստանի էթնիկ լեհական տարածքներից Արևմտյան Բելառուս վերաբնակեցվել է մոտ 300 հազար օսադնիկներ և լեհ պաշտոնյաներ տարբեր կարգավիճակներով։ Օսադնիկներին տրամադրվում էին կալվածքներ, որոնք նախկինում պատկանում էին անձանց, «որոնք թշնամական էին Լեհաստանի նկատմամբ», ինչպես նաև պետական հողեր[37]։ 1931 թվականի մարդահամարի տվյալներով, Լեհաստանի Հանրապետությունում ապրում էր գրեթե 1 միլիոն մարդ, ովքեր մայրենի լեզուն նշում էին բելառուսերեն, ինչպես նաև ավելի քան 700 հազար, ովքեր նշում էին «տուտեյշիե»՝ (հիմնականում Արևմտյան Պոլեսիեի բնակիչներ)։
1922 թվականի ընտրություններից հետո Արևմտյան Բելառուսի տարածքից ընտրված 11 պատգամավորները և 3 սենատորները ձևավորել են «Բելառուսական պատգամավորական ակումբ»՝ նպատակ ունենալով պաշտպանել Լեհաստանի բելառուսների շահերը։ 1923 թվականի հոկտեմբերին, որպես Լեհաստանի կոմունիստական կուսակցության (ԼԿԿ) ինքնավար կազմակերպություն, ստեղծվել է Արևմտյան Բելառուսի կոմունիստական կուսակցությունը (ԱԲԿԿ)։ 1925 թվականին հիմնադրվել է Բելառուսական գյուղացիա-աշխատավորական համայնքը (ԲԳԱՀ)։ 1926 թվականին Լեհաստանում «սանացիայի» ավտորիտար ռեժիմի հաստատումից հետո ազգային փոքրամասնությունների մշակութային իրավունքները ավելի շատ սահմանափակվել են։ 1927 թվականի հունվարին ԲԳԱՀ-ի ղեկավարներ Բրոնիսլավ Տարաշկևիչ, Սիմոն Ռակ-Միխայլովսկի և մյուսները, ովքեր Լեհաստանի սեյմի պատգամավորներ էին, ձերբակալվել են, իսկ մարտին ԲԳԱՀ-ը արգելվել է։ 1928 թվականին Լեհաստանի սեյմում ընտրվել է 10 բելառուս պատգամավոր և 2 սենատոր, 1930 թվականին՝ ընդամենը 1 բելառուս պատգամավոր, իսկ 1935 և 1938 թվականներին՝ ոչ մեկը[38]։
1934 թվականին Բերեզա-Կարտուզսկայա քաղաքում (այժմ՝ Բերեզա, Բրեստի մարզ) գործում էր լեհական համակենտրոնացման ճամբար՝ իշխանությունների հակառակորդներին մինչև 3 ամիս արտադատական կալանքի ենթարկելու նպատակով։ Ազգային-ազատագրական շարժմանը ծանր հարված էր հասցրել նաև 1938 թվականին Կոմինտերնի որոշումը՝ լուծարելու ԼԿԿ-ն և ԱԲԿԿ-ն (այդ կուսակցությունների ղեկավարություն իբր թե թափանցել էին հակառակորդի գործակալները)։ Հետագայում ԱԲԿԿ նախկին ղեկավարներից շատերը ենթարկվել են ռեպրեսիաների։
1930-ական թվականների կեսերին Արևմտյան Բելառուսի բնակչության 43%-ը դեռևս անգրագետ էր, իսկ ամբողջ Լեհաստանում բելառուս ուսանողների թիվը չէր հասնում 200-ի։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ծանր հարված է հասցրել տնտեսական հետամնացությունից և գյուղական գերբնակեցումից տառապող Արևմտյան Բելառուսին, և տասնյակ հազարավոր մարդիկ արտագաղթել են Արևմտյան Եվրոպա և Ամերիկա։
Արևմտյան Բելառուսի տարածքում, մինչ այն անցավ լեհական վերահսկողության տակ, գործում էին 400 բելառուսական դպրոց, 2 մանկավարժական սեմինարիա, 5 գիմնազիա։ Մինչև 1939 թվականը բոլոր բելառուսական կրթական հաստատությունները փակվել են։ Այդ տարիներին Արևմտյան Բելառուսի տարածքում չկար ոչ մի բելառուսական թատրոն, երաժշտական հաստատություն, բելառուսերեն ռադիոհաղորդում կամ կինեմատոգրաֆ[39]։
Արևմտյան Բելառուսի միացումը ԽՍՀՄ-ին
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև ազդեցության ոլորտների բաժանման պայմանագրի հիման վրա, 1939 թվականի սեպտեմբերի 17-ին խորհրդային զորքերը գրավել են Արևմտյան Բելառուսի տարածքը։ Լեհական զորքերի թիկունքում բելառուս կոմունիստները կազմակերպել են Սկիդելի ապստամբություն։ Սեպտեմբերի 22-ին Կարմիր բանակը մտավ Բրեստ։ 1939 թվականի սեպտեմբերի 28-ին ստորագրվել է ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև բարեկամության և սահմանների մասին պայմանագիր, որով սահմանվել է ԽՍՀՄ-ի և Գերմանիայի սահմանը՝ հաստատելով Արևմտյան Բելառուսի արևմտյան սահմանը։ Խորհրդային զորքերի կողմից գրավված Լեհաստանի արևելյան տարածքի հարավային մասը (Արևմտյան Ուկրաինա) միացվել է Ուկրաինական ԽՍՀ-ին, իսկ Վիլնոյի քաղաքը և նրա շրջակայքը, որը հյուսիսից սահմանակից էր Արևմտյան Բելառուսի հետ, Մոլոտով-Ռիբենտրոպի պակտի գաղտնի արձանագրության համաձայն 1939 թվականի հոկտեմբերի 10-ին փոխանցվել են Լիտվային։

1939 թվականի հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Արևմտյան Բելառուսի Ժողովրդական ժողովի ընտրությունները, որը գործել է հոկտեմբերի 28-30-ը Բելոստոկում։ Ժողովը ընդունել է մի շարք կարևոր որոշումներ, այդ թվում՝ Արևմտյան Բելառուսը Բելառուսի ԽՍՀ-ին միացնելու մասին հռչակագիրը, արդյունաբերության ազգայինացման և հողերի բռնագանձման մասին որոշումները։ 1939 թվականի նոյեմբերի 14-ին Բելառուսի ԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ Երրորդ նստաշրջանը ընդունել է Արևմտյան Բելառուսը Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում ընդունելու մասին օրենքը։ Միավորման արդյունքում Բելառուսի ԽՍՀ-ի տարածքը կազմել է 225,7 հազար կմ², իսկ բնակչությունը՝ 10,2 միլիոն մարդ։ Արևմտյան Բելառուսը բաժանվել է 5 մարզերի՝ Բարանավիչի, Բելոստոկի, Բրեստի, Վիլեյսկի և Պինսկի։
1940 թվականի ամռանը, երբ Լիտվայի նկատմամբ հաստատվել է խորհրդային վերահսկողությունը, 1940 թվականի նոյեմբերի 6-ին Լիտվայի ԽՍՀ-ին փոխանցվել է Բելառուսի ԽՍՀ-ի 2,6 հազար կմ² տարածք՝ Շվենչյոնիս (Վիլեյսկի մարզից), Սոլեչնիկի (Բարանավիչի մարզից) և Դրուսկինինկայ (Բելոստոկի մարզից) քաղաքներով և դրանց շրջակայքով։
Հայրենական մեծ պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմի սկզբում գերմանական զորքերը օկուպացրին Բելառուսիայի տարածքը։ Բելառուսիայի տարածքը հայտարարվել է գեներալային օկրուգ՝ Ռայխսկոմիսարիատ Օստլանդի կազմում։ Արևմտյան Բելառուսի որոշ մասը (այսպես կոչված Բելոստոկյան օկրուգը, որը ներառում էր Բելոստոկը և Գրոդնոն) նախատեսվում էր միացնել Գերմանական Արևելյան Պրուսիային։ 1943 թվականի դեկտեմբերին ստեղծվել է Բելառուսի կենտրոնական խորհուրդը, որը հիմնականում ուներ խորհրդատվական և կալանավորման գործառույթներ։
Պարտիզանական շարժումը, որը լայն թափ ստացավ Բելառուսիայում, դարձավ կարևոր գործոն, որը ստիպում էր նացիստներին այստեղ պահել մեծ զորախումբ և նպաստում էր Բելառուսիայի արագ ազատագրմանը։ 1944 թվականին Բելառուսիայի տարածքում գործող պարտիզանների թիվը կազմում էր մարդ[40]։
Բելառուսիայի արևելյան և հարավարևելյան շրջանները ազատագրվել են Կարմիր բանակի կողմից 1943 թվականի աշնանը, իսկ ամբողջ հանրապետությունը՝ 1944 թվականի ամռանը «Բագրատիոն» գործողության ընթացքում։
Գերմանացիների կողմից Բելառուսիայի տարածքում ստեղծվել էր 287 համակենտրոնացման ճամբար, որոնցում ոչնչացվել էր մոտ 1,7 միլիոն խաղաղ բնակիչ և խորհրդային ռազմագերիներ[41]։
Բելառուսիայից նացիստները հարկադիր աշխատանքների համար Գերմանիա են տեղափոխել 399 374 մարդ[42]։
Խատինի հուշահամալիրի տվյալներով՝ նացիստները և համագործակցողները Բելառուսիայում իրականացրել են ավելի քան 182 խոշոր պատժիչ գործողություններ․ այն շրջանների բնակչությունը, որոնք կասկածվում էին պարտիզաններին աջակցելու մեջ, ոչնչացվում էր, գերեվարվում համակենտրոնացման ճամբարներ կամ հարկադիր աշխատանքի ուղարկվում Գերմանիա։ 9857 գյուղերից, որոնք ավերվել և այրվել էին գերմանական օկուպանտների և նրանց տեղական աջակցողների կողմից, ավելի քան 5460-ը ոչնչացվել են ամբողջությամբ կամ մասամբ բնակչությամբ[43]։ Այլ տվյալներով, պատժիչ գործողությունների արդյունքում ոչնչացված բնակավայրերի թիվը կազմում է 628[44]։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ պարտիզանները ևս կարող էին իրականացնել պատժիչ գործողություններ խաղաղ բնակչության նկատմամբ[45][46]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի թիվը Բելառուսիայում վիճելի է և տարբեր հետազոտողների կողմից գնահատվում է 2,5-3 միլիոն մարդ[47]։
Հոլոքոստի հետևանքով ոչնչացվել է 400-ից 840 հազար հրեա՝ գրեթե մեկ միլիոնանոց նախապատերազմյան բնակչությունից։ Ըստ Է. Գ. Իոֆեի հաշվարկների, Բելառուսիայի տարածքում, ներառյալ Բելոստոկի մարզը, պատերազմի տարիներին զոհվել է 946 հազար հրեա, որից 898 հազարը՝ «հրեական հարցի վերջնական լուծման» ծրագրի շրջանակում, իսկ 48 հազարը՝ ռազմաճակատում[48]։ Օրինակ՝ Բրեստում 1941 թվականին ապրող 25 000 հրեաներից 1945 թվականին կենդանի էր մնացել միայն 186 մարդ[49]։
Պատերազմից հետո Բելառուսիայի տարածքում մի քանի տարի շարունակ գործում էին հակախորհրդային պարտիզանական խմբեր[50][51]։ Որոշ խմբեր փորձում էին կապ հաստատել արևմտյան հատուկ ծառայությունների հետ։ ՆԿՎԴ-ի ջոկատները պատժիչ գործողություններ էին իրականացնում հակախորհրդային ընդհատակյա խմբերի դեմ[52]։
Հետպատերազմյան շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականին, Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո, ԲԽՍՀ-ն հիմնադիր անդամ դարձավ և միացավ Միավորված ազգերի կազմակերպությանը։ 1945 թվականի հունիսի 26-ին Կուզմա Կիսելյովը՝ Բելառուսի ԽՍՀ պատվիրակության ղեկավարի պաշտոնով, ստորագրել է ՄԱԿ-ի Կանոնադրությունը[53][54], որը 1945 թվականի օգոստոսի 30-ին վավերացվել է ԲԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության կողմից։ 1945 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին բելառուսական պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Պատրաստման հանձնաժողովի աշխատանքներին Լոնդոնում, որտեղ ԲԽՍՀ պատվիրակության ղեկավար Կիսելյովը ընտրվել է չորրորդ կոմիտեի փոխնախագահ։
1945 թվականի օգոստոսին սահմանվել է ԲԽՍՀ-ի և Լեհաստանի միջև նոր սահմանը։ Բելոստոկի մարզն ու Բրեստի մարզի 3 շրջանները միացվել են Լեհաստանին։
Պատերազմի ընթացքում դպրոցական շենքերը և գույքը ոչնչացվել էին։ Դպրոցների վերանորոգմամբ և կառուցմամբ զբաղվում էին շինարարները, ուսուցիչները, աշակերտների ծնողները, զինվորականները։ Սա հնարավորություն տվել է 1945/46 ուսումնական տարում գործարկել պատերազմից առաջ եղած դպրոցների 80%-ը։ 1950/51 ուսումնական տարում աշակերտների թիվը դեռևս ավելի քիչ էր, քան նախապատերազմյան տարիներին, ինչը պատերազմի մեծ կորուստների հետևանքն էր։ Որպեսզի ներգրավվեին այն երեխաները, որոնք պատերազմի պատճառով չէին հաճախել դպրոց, տարրական դասարաններում ընդունվում էին մինչև 15 տարեկան երեխաներ, իսկ առաջին և երկրորդ դասարաններում՝ մինչև 11 տարեկանները[54]։
Առաջին ուսումնական տարում վերականգնված դպրոցներում աշխատում էր ընդամենը ուսուցիչների կեսը՝ համեմատած նախապատերազմյան շրջանի հետ։ Դպրոցներում աշխատանքի էին ուղարկվում բանակից զորացրված նախկին ուսուցիչները։ Արդյունքում՝ արդեն 1946 թվականին ուսուցիչների թիվը կազմել է նախապատերազմյան շրջանի 80%-ը։
1959 թվականին Վիտեբսկում, Ազատության հրապարակում, հողի աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Բելառուսի առաջին կեղևագիր նամակը, որը թվագրվում է XIII-XIV դարերի սահմանագծով[55]։


Պատերազմից հետո առաջին տարիներին ԲԽՍՀ-ն շարունակում էր զարգանալ ստալինյան սոցիալիստական մոդելով։ Արևմտյան մարզերում ավարտվել է կոլեկտիվացման գործընթացը։ 1947—1948 թվականներին, «Science» ամսագրում հրապարակումների և Տ. Լիսենկոյի հայացքների դեմ բացահայտ ելույթի համար, պաշտոնանկ արվել է, ապա հեռացվել է ԲԽՍՀ ԳԱ-ից գենետիկ Ա. Ժեբրակը։
1949 թվականին՝ Ի. Ստալինի 70-ամյակի կապակցությամբ, ԲԿԿ Կենտրոնական կոմիտեն դիմում ուղարկել է ԽՄԿԿ ԿԿ քարտուղար Գ. Մալենկովին՝ առաջարկելով վերանվանել Բոբրույսկ քաղաքը Ստալինսկ, ինչպես նաև Մինսկի տրակտորների գործարանին տալ Ստալինի անունը[49]։
1950-1970-ական թվականներին երկրում արագ զարգացում էր ապրում տնտեսությունը։ Բելառուսի տնտեսությունը ԽՍՀՄ-ի համախառն տնտեսական համալիրի հիմնական մասն էր։ Բելառուսը հաճախ անվանում էին խորհրդային տնտեսության «հավաքման արտադրամաս»։ Առավել ակտիվորեն զարգանում էին մեքենաշինությունն ու քիմիական արդյունաբերությունը՝ (Սոլիգորսկի կալիումի կոմբինատները, նավթավերամշակման գործարաններ Նովոպոլոցկում և Մոզիրում, «Բելշինա»)։
1985 թվականին ԲԽՍՀ-ում հաշվվում էր 209 քաղաք և քաղաքային տիպի ավան, ինչպես նաև գյուղական բնակավայր[56]։ Արդյունաբերության արագացված զարգացման հետևանքով նկատվել է քաղաքայնացման աճ, որը կապված էր արդյունաբերական ձեռնարկությունները աշխատուժով, այդ թվում՝ բարձր որակավորում ունեցող մասնագետներով, ապահովելու անհրաժեշտության հետ։
ԲԽՍՀ-ի տարածքում տեղակայված էր Բելառուսի ռազմական օկրուգը, որը Խորհրդային բանակի խոշոր և մարտունակ խմբավորումներից էր։ Ավելի քան 32 հազար բելառուսներ կռվել են Աֆղանստանում խորհրդային զորակազմի կազմում։ Մոտ հազար բելառուս զոհվել է, ևս այդքան վերադարձել են հաշմանդամություն ունեցող կարգավիճակով[30]։
Պատերազմից հետո սկսված ռուսականացման գործընթացը հանգեցրել է բելառուսերեն լեզվի դիրքերի զգալի թուլացման հանրապետության հասարակական կյանքի շատ ոլորտներում և ռուսերենի դերի ուժեղացման[57]։
Չեռնոբիլի վթար, բողոքի ցույցեր Մինսկում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերակառուցման ժամանակաշրջանում ԲՍՍՀ-ի հասարակական-քաղաքական կյանքին ամենամեծ ազդեցությունը թողել են երկու իրադարձություններ՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը և Մինսկի մոտ Կուրոպատներում զանգվածային գնդակահարությունների վայրի հայտնաբերումն ու դրա հասարակական մեծ արձագանքը[58][59][60][61]։
Կուրոպատներում զանգվածային գնդակահարությունների վայրի հայտնաբերումը դարձավ ԲԺՃ-ի(Բելառուսի ժեղովրդական ճակատ) համար խորհրդային իշխանությունների դեմ բողոքի ցույցեր սկսելու առիթ։
1988 թվականի հոկտեմբերի 30-ին կազմակերպված առաջին հանրահավաքը ցրվել է ոստիկանության կողմից՝ արցունքաբեր գազի կիրառմամբ։
1989 թվականի հունիսի 24-25-ը Լիտվայի ԽՍՀ-ում անցկացվել է ԲԺՃ համագումարը, որի ընթացքում հաստատվել է կուսակցության ծրագիրը։ Մինսկում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ։ 1989 թվականի փետրվարի 19-ի հանրահավաքի ժամանակ, որին մասնակցում էր 40 հազար մարդ, հայտարարվել է Բելառուսի Ժողովրդական Հանրապետության խորհրդանիշների վերականգնման մտադրության մասին՝ սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշը և «Պագոնյա» զինանշանը։
Այնուամենայնիվ, ԲԺՃ-ի համար Բելառուսի Գերագույն խորհրդի ընտրությունները ձախողվել են։ Դրանցից հետո անցկացվել է նոր հանրահավաք, որը հավաքել է մոտ 100 հազար մարդ։ Հետագայում ԲԺՃ-ն կազմակերպել է մի շարք բազմամարդ ցույցեր Լենինի հրապարակում։ 1980-ականների վերջի և 1990-ականների սկզբի քաղաքական գործընթացները հանգեցրել են Խորհրդային Միության փլուզմանը։
Դեկլարացիա պետական ինքնիշխանության մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]
ԲԺՃ-ի ճնշման տակ, 1990 թվականի հուլիսի 27-ին ԲԽՍՀ Վերին խորհուրդը ընդունել է Պետական ինքնիշխանության դեկլարացիա։ Դեկլարացիայի նախապատրաստման որոշուն ընդունվել էր 1990 թվականի հունիսի 18-ին՝ ՌԽՍՖՀ Պետական ինքնիշխանության դեկլարացիայի ազդեցության տակ, որն ընդունվել էր հունիսի 12-ին[62]։ Դեկլարացիայի նախագիծը ներկայացվել էր հուլիսի 23-ին և քննարկման ընթացքում անցել էր հոդվածների և առանձին ձևակերպումների հաստատման փուլեր։ Արդյունքում, հուլիսի 27-ին Դեկլարացիայի ընդունման օգտին քվեարկել էր 229 պատգամավոր 232 գրանցվածներից (երեքը չէին մասնակցել քվեարկությանը)[62]։
Նոյեմբերի 7-ին 1990 թվականին, Մինսկում տեղի է ունեցել ամենամեծ հակակոմունիստական ընդդիմադիր հանրահավաքը ԲԽՍՀ պատմության մեջ[63]։
1991 թվականի մարտի 17-ին ԽՍՀՄ-ի պահպանման հանրաքվեի արդյունքներով՝ 82,7% քվեարկածներից արտահայտվել էին ԽՍՀՄ-ի պահպանման օգտին՝ որպես «նորացված ֆեդերացիա՝ իրավահավասար ինքնիշխան հանրապետությունների միություն»։
Սակայն 1991 թվականի օգոստոսյան իրադարձություններից հետո ԲԽՍՀ Վերին խորհուրդը 1991 թվականի օգոստոսի 25-ին որոշում է ընդունել Պետական ինքնիշխանության դեկլարացիային սահմանադրական օրենքի կարգավիճակ տրամադրելու մասին[64]։ Նույն օրն ընդունվել են նաև որոշումներ՝ հանրապետության քաղաքական և տնտեսական ինքնուրույնությունը ապահովելու, ինչպես նաև ԲԿԿ գործունեության կասեցման մասին։ 1991 թվականի սեպտեմբերի 19-ին Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվել է Բելառուսի Հանրապետություն, ընդունվել են նոր պետական զինանշանը և նոր պետական դրոշը, իսկ ավելի ուշ՝ նոր Սահմանադրությունն ու քաղաքացիական անձնագիրը։
ԽՍՀՄ-ի փլուզում
[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականի դեկտեմբերի 8-ին Բելովեժյան համաձայնագրերի արդյունքում Բելառուսը միացել է ԱՊՀ-ին։ Բելառուսի Հանրապետության Վերին խորհուրդը 1991 թվականի դեկտեմբերի 10-ին վավերացվել է ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը և չեղարկել է 1922 թվականի Միութենական պայմանագիրը։
ԽՄԿԿ-ն իր Պլենումում (1985) և 17-րդ համագումարում (1986) որոշել է նոր քաղաքական ուղեգիծ, որը նպատակ ուներ արագացնել պետության սոցիալ-տնտեսական զարգացումը, շտկել թույլ տրված սխալները և ամբողջովին վերանայել հասարակության կառուցվածքը։ Այս քաղաքականությունը հետագայում ճշգրտվել է ԽՄԿԿ 19-րդ համագումարում (1988) և ԽՄԿԿ 18-րդ համագումարում, սակայն իրականության ճշգրտումները թույլ են տվել այն իրականացնել միայն մասնակիորեն։
Վերակառուցման սկսվելու հետ ԽՍՀՄ-ում աստիճանաբար մեծանում էր ԲԽՍՀ Գերագույն խորհրդի դերը, մինչդեռ Բելառուսի Կոմունիստական կուսակցության հեղինակությունը անկում էր ապրում։ Հենց Գերագույն խորհուրդն էր, որ 1990 թվականի հունվարի 26-ի նիստում բելառուսերեն լեզվին պետական լեզվի կարգավիճակ է շնորհել։ Գերագույն խորհուրդը նաև ճանաչել է Չեռնոբիլի խնդրի առկայությունը։
Ժամանակակից Բելառուս
[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականի օգոստոսի 25-ին՝ Վերին խորհրդի հինգերորդ արտահերթ նստաշրջանի (օգոստոսի 24 -25) ընթացքում, ընդունվել է «Բելառուսական ԽՍՀ Գերագույն խորհրդի Պետական ինքնիշխանության դեկլարացիային սահմանադրական օրենքի կարգավիճակ տալու մասին» օրենքը և «Բելառուսական ԽՍՀ-ի քաղաքական և տնտեսական ինքնուրույնության ապահովման մասին» որոշումը։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Բելառուսը դարձավ խորհրդարանական հանրապետություն։ Բելառուսի Վերին խորհրդի առաջին նախագահն է դարձել Ստանիսլավ Շուշկևիչ։
1992 թվականին ներդրվել է ազգային արժույթը, սկսվել է զինված ուժերի ձևավորումը[65]։
1993 թվականին Բելառուսը ստորագրել է Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը՝ և կարճ ժամանակում երկրի տարածքից հեռացվել են բոլոր միջուկային զինատեսակները։ Նույն թվականին Բելառուսը վավերացրել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը։
1994 թվականի մարտի 15-ին Վերին խորհուրդը ընդունել է Բելառուսի սահմանադրությունը[66], որով երկիրը հայտարարվել է միասնական ժողովրդավարական սոցիալական իրավական պետություն։ Սահմանադրության համաձայն, Բելառուսը նախագահական հանրապետություն է։
Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարման շրջանը
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականի հունիս-հուլիս ամիսներին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնք անցկացվել են երկու փուլով։ Ընդհանուր քվեարկության արդյունքում Բելառուսի առաջին նախագահ ընտրվել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
1995 թվականին տեղի ունեցել է Խորհրդարանական ընտրություններ՝ Բելառուսի Գերագույն խորհրդի 13-րդ գումարման համար։ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվել է Ագրարային կուսակցության առաջնորդ Սեմյոն Շարեցկին։ Մայիսին անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում ընդունվել են նոր պետական դրոշը և զինանշանը, որոնց հիմքում դրվել էին ԲԽՍՀ-ի դրոշը և զինանշանը։ Հաստատվել է նաև Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական ինտեգրման կուրսը։
1995 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Գորդոն Բենեթի գավաթի չորրորդ օրը, Բերեզա քաղաքի մոտակայքում ամերիկյան օդապարիկը խոցվել է Մի-24 ռազմական ուղղաթիռով, որը պատկանում էր Բելառուսի ԶՈւ-ին[67]։
1996 թվականի ապրիլի 2-ին՝ հումանիտար և տնտեսական ոլորտներում ինտեգրման նպատակով, ստեղծվել է Ռուսաստանի և Բելառուսի համագործակցության համայնքը՝ համակարգող և գործադիր մարմիններով։

1996 թվականին նախագահ Լուկաշենկոն նախաձեռնել է հանրաքվե՝ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ։ Գերագույն խորհուրդը դա համարել է իշխանությունը ընդլայնելու փորձ։ Ընդդիմադիր պատգամավորները սկսել են ստորագրահավաք՝ իմփիչմենթի գործընթաց սկսելու համար։ Քաղաքական ճգնաժամի կարգավորման նպատակով որպես միջնորդներ ժամանել են ՌԴ Պետդումայի պատգամավորները՝ Գենադի Սելեզնյովի գլխավորությամբ։ Ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ պատգամավորները հետաձգել են իմփիչմենթի գործընթացը մինչև հանրաքվեի արդյունքների ամփոփումը։ Սահմանադրական դատարանի որոշմամբ, հանրաքվեի արդյունքները պետք է ունենային խորհրդատվական կարգավիճակ։
1996 թվականի նոյեմբերի 24-ին անցկացվել է հանրաքվե՝ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ։ Փոփոխվել է օրենսդիր մարմնի կառուցվածքը. Գերագույն խորհրդի փոխարեն ձևավորվել է երկպալատանոց Ազգային ժողով։ Ստեղծված խորհրդարանի առաջին կազմը ամբողջությամբ նշանակվել է Ա. Լուկաշենկոյի կողմից՝ այն պատգամավորներից, ովքեր աջակցում էին նրա քաղաքական կուրսին։ Դրանով պատգամավորական մանդատները պահպանել են 110 պատգամավոր 385 ընտրվածներից։ Աշխարհի որոշ երկրներ չճանաչել են Ազգային ժողովի լիազորությունները։
1997 թվականի ապրիլի 2-ին Ռուսաստանի և Բելառուսի համագործակցությունը վերափոխվել է Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետության։ Նախատեսվում էր աստիճանաբար ստեղծել միացյալ Սահմանադրություն և օրենսդրական համակարգ, միասնական խորհրդարան և պետական կառույցներ, ներդնել ընդհանուր արժույթ, մաքսային համակարգ և այլն։
1999 թվականին տեղի են ունել ընդդիմադիր գործիչների անհետացումներ, որոնց վերաբերյալ հետաքննությունները մինչ օրս չեն ավարտվել[68]։
2000 թվականի հոկտեմբերին անցկացվել են պատգամավորական ընտրություններ՝ Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի համար, որոնք բոյկոտվել են ընդդիմության կողմից։ 2001 թվականի սեպտեմբերին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է Բելառուսի նախագահ երկրորդ ժամկետով։
2004 թվականի հոկտեմբերի 17-ին անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում ընտրվել են 110-ից 107 պատգամավոր։ Ընդդիմադիր «Հնգյակ պլյուս» դաշինքի թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվել։
2004 թվականի հոկտեմբերին անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում չեղարկվել է նախագահի պաշտոնում ընտրվելու երկու ժամկետային սահմանափակումը։

2006 թվականի մարտի 19-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց պաշտոնական տվյալներով, առաջին փուլում հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով 82,3% ձայն։ ԵՄ-ն և ԱՄՆ-ն չճանաչել են ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ դրանք կեղծվել են։ Ջորջ Բուշ-ը արգելել է Լուկաշենկոյի կառավարության անդամների մուտքը ԱՄՆ[69]։
Այս ընտրություններից հետո Բելառուսում սկսվել են Մինսկի բողոքի ցույցերը, որոնք իշխանությունների կողմից ճնշվել են։ 2006 թվականի նոյեմբերի 23-ին Լուկաշենկոն մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են[70]՝ նշելով, որ իր իրական արդյունքը 93% էր, սակայն այն փոքր-ինչ իջեցվել է՝ ավելի «եվրոպական» թվեր ապահովելու համար։
2008 թվականի սեպտեմբերի 28-ին անցկացվել են պատգամավորական ընտրություններ, որոնց արդյունքում ընդդիմադիր թեկնածուները կրկին չմտան խորհրդարան։ Արևմտյան երկրները ընտրությունները չճանաչել են որպես ազատ և արդար, սակայն նկատել են որոշակի դրական փոփոխություններ։
2008-2009 թվականներին Բելառուսը միացավ Արևելյան գործընկերություն ծրագրին՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ միասին։ ԵՄ-ն չեղարկել է մի շարք բելառուս պաշտոնյաների մուտքի արգելքը, որի արդյունքում Լուկաշենկոն այցելել է Իտալիա և Վատիկան, իսկ Սեմաշկոն և Մարտինովը մասնակցել են Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։

2010 թվականի դեկտեմբերի 19-ին անցկացվել են նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է չորրորդ ժամկետով։ Ընտրություններից հետո ընդդիմադիր թեկնածուները կազմակերպել են հանրահավաք, որը, դատարանի որոշմամբ, որակվել է որպես զանգվածային անկարգություններ։
2011 թվականի ապրիլի 11-ին Մինսկում տեղի է ունեցել ահաբեկչություն, որը կազմակերպել էին Վլադիսլավ Կովալյովը և Դմիտրի Կոնովալովը։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է 15 մարդ։ 2012 թվականի մարտի 16-ին Կովալյովին և Կոնովալովին դատապարտել են մահապատժի, ինչը լայն հանրային արձագանք առաջացրել է։
2011 թվականին Բելառուսում սկսվել է ֆինանսական ճգնաժամ, որը հանգեցրել է հիպերինֆլյացիայի և դևալվացիայի։ Ամբողջ երկրով մեկ անցկացվել են բողոքի ակցիաներ, որոնք ճնշվել են իշխանությունների կողմից։
2014 թվականին սկսվել է արժութային և ֆինանսական ճգնաժամ։
2012 թվականի հունվարի 1-ին Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ստեղծել են Միասնական տնտեսական տարածք։
2015 թվականի հունվարի 1-ին Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը միավորվել են Եվրասիական տնտեսական միության մեջ։
2017 թվականին անցկացվել են բողոքի ցույցեր՝ ընդդեմ № 3 հրամանագրի «Հասարակական պարազիտիզմի կանխարգելման մասին»[71]։
2020 թվականին նշանակվել են հերթական նախագահական ընտրությունները։ Երեք թեկնածուներ՝ Վիկտոր Բաբարիկո, Վալերի Ցեպկալո և Սերգեյ Տիխանովսկի, չգրանցվել են, իսկ Բաբարիկոն և Տիխանովսկին շուտով կալանավորվել են։ Վալերի Ցեպկալոն լքել է Բելառուսը՝ հետապնդումից խուսափելու համար։ Տիխանովսկու ձերբակալությունից հետո նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայա, ներկայացրել է իր թեկնածությունը և գրանցվել է որպես նախագահի թեկնածու։ Նրա թեկնածությունն աջակցել են չգրանցված երեք թեկնածուների նախընտրական շտաբները։
Ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ Լուկաշենկոն հաղթել է, սակայն Տիխանովսկայան և նրա կողմնակիցները՝ ինչպես նաև մի շարք երկրներ, չճանաչել են այդ հաղթանակը։ Տիխանովսկայան մեղադրել է Լուկաշենկոյին իշխանության զավթման մեջ և կոչ է արել անցկացնել նոր, արդար ընտրություններ։
Ընտրություններից հետո սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ։ 2020 թվականի սեպտեմբերի 1-ին ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ Բելառուսում արձանագրվել է 450 դեպք՝ կապված ձերբակալված ցուցարարների նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի հետ։
2021 թվականի մայիսի 23-ին Բելառուսի իշխանությունները ստիպել են վայրէջք կատարել Աթենք-Վիլնյուս չվերթ իրականացնող Ryanair ավիաընկերության Boeing 737 օդանավին Մինսկի օդանավակայանում։ Այնտեղ ձերբակալվել են Nexta թելեգրամ-ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը և նրա ընկերուհին՝ Սոֆյա Սապեգան[72]։ 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանը սկսել է ներխուժումը Ուկրաինա։ Բելառուսը տրամադրել է իր տարածքը ռուսական բանակին, ինչը հաստատվել է Բելառուսի իշխանությունների կողմից։ 2023 թվականին, Եվգենի Պրիգոժինի ապստամբությունից հետո, որի կարգավորմանը միջնորդել էր Լուկաշենկոն, «Վագներ» խմբավորման որոշ անդամներ տեղաբաշխվել են Բելառուսի տարածքում[73]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մարոզավա Ս. Էթնիկական գործընթացները բելառուսական տարածքներում Արխիվացված է Դեկտեմբեր 4, 2010 Wayback Machine-ի միջոցով:.(բելառուս.)
- ↑ Չամյարյցկի Վ., Ժլուտկա Ալեքսանդր Անատոլևիչ «Սպիտակ Ռուսիայի» առաջին հիշատակումը՝ XIII դարից Արխիվացված է Օգոստոս 23, 2010 Wayback Machine-ի միջոցով: // Վերածնունդ. Պատմական ալմանախ. — Թողարկում 1. — Մինսկ, 1995. — Էջ 143—152.(բելառուս.)
- ↑ Ե. Ֆ. Կարսկի, «Բելառուսները», հ. I, գլ. 5, էջ 116
- ↑ : Յա. Ստանկևիչ, «Լեզուն և լեզվաբանները», Վիլնյուս, Բելառուսագիտության ինստիտուտ, 2007, էջ 853։
- ↑ Գիտական աղբյուր
- ↑ Նովիկ Ե. Կ. Բելառուսի պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչ 2012 թ.. — Մինսկ: Վիշեյշայա Շկոլա, 2012. — С. 12. — 542 с.
- ↑ Հնագույն բելառուսը եղել է բարձրահասակ, ուժեղ եվրոպեոիդ
- ↑ «Ինչով է տիպիկ պոլեշուկը տարբերվում տիպիկ մոգիլյովցուց».
- ↑ Վ. Սեդով Դրեվներուսսկայա նարոդնոստ. Իստորիկո-արխեոլոգիչեսկոյե իսսլեդովանիե Արխիվացված է Նոյեմբեր 6, 2021 Wayback Machine-ի միջոցով:. Մ., 1999.
- ↑ Վալենտին Սեդով. Սլավոնները. Պատմա-արխեոլոգիական ուսումնասիրություն (Սլավոնների միգրացիան Դանուբի տարածաշրջանից) // Մոսկվա: Սլավոնական մշակույթի լեզուներ, 2002.
- ↑ Դուկ, Դ. Ու. Պոլոցկը և պոլոչանները (IX-XVIII դդ.) / Դ. Ու. Դուկ. - Նավապոլոցկ: ՊԴՈւ, 2010. - էջ 28
- ↑ Ալեքսանդրով Դ. Ն., Վոլոդիխին Դ. Մ., Պոլոցկի համար պայքարը Լիտվայի և Ռուսիայի միջև XII-XVI դարերում
- ↑ Stender-Petersen Ա. Varangica. Aarhus, 1953. էջ 130-131։
- ↑ Pritsak O. The Origin of Rus'. Cambridge (МА), 1981. Հատոր 1։ Old Scandinavian Sources other than the Sagas. էջ 137։
- ↑ Duczko W. Viking Rus: Studies on the Presence of Scandinavians in Eastern Europe. Leiden, 2004. էջ 126-127։
- ↑ Մարտինյուկ Ա. Վ. Alba Ruscia: Բելառուսական հողերը մշակութային և քաղաքակրթական խաչմերուկում (X-XVI դդ.). — Մոսկվա, 2015. — С. 9.
- ↑ Դովնար-Զապոլսկի Մ. Վ. Կրիվիչների և Դրեգովիչների հողերի պատմության ակնարկ մինչև XII դարի վերջ Արխիվացված է Մարտ 20, 2019 Wayback Machine-ի միջոցով:.
- ↑ «10 փաստ Վիտեբսկի մասին 1812 թվականի պատերազմի ժամանակ».
- ↑ «Բելառուսի երկաթուղիների զարգացումը».
- ↑ Նոսևիչ Վ. Բելառուսները. էթնոսի ձևավորումը և «ազգային գաղափարը»
- ↑ 21,0 21,1 21,2 Բելյավինա Վ. Բելառուսը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին // Գիտություն և նորարարություններ. 2014. Հատոր 10. № 140. Էջ 66
- ↑ Բելյավինա Վ. Բելառուսը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին // Գիտություն և նորարարություններ. 2014. Հատոր 10. № 140. Էջ 67
- ↑ 23,0 23,1 Բելյավինա Վ. Բելառուսը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին // Գիտություն և նորարարություններ. 2014. Հատոր 10. № 140. Էջ 68
- ↑ 24,0 24,1 Բելյավինա Վ. Բելառուսը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին // Գիտություն և նորարարություններ. 2014. Հատոր 10. № 140. Էջ 69
- ↑ Գիտության աղբյուր, 2007, էջ 93
- ↑ Յանիս Շիլինշ (2018-03-25). «Ինչու պետք է իմանալ Բելառուսի անկախության մասին».
- ↑ Ռայսկի Ն. Ս. Խորհրդա-լեհական պատերազմ 1919-1920 թթ.
- ↑ 28,0 28,1 Տ. Ի. Դովնար. «ԲՍՍՀ-ի խոշորացում» (PDF). core.ac.uk. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-08-17-ին. Վերցված է 2021-06-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Բելառուսի պատմությունը 6 հատորով։ Հ.5։ — Մինսկ, 2007։ — Էջ 185
- ↑ 30,0 30,1 «Կարմիր քարավանը «Եվրոպայի» առաջ». Արխիվացված է օրիգինալից 2021-01-25-ին. Վերցված է 2017-06-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Ուկրաինական և Բելառուսական ԽՍՀ բնակչության ժողովրդագրական և լեզվական առանձնահատկությունները 1926 թվականի մարդահամարի տվյալներով» (ուկրաիներեն). datatowel. 2021-08-10.
- ↑ http://mb.s5x.org/homoliber.org/rp030114.htmlԿաղապար:Չգործող հղում Տատյանա Ամոսովա։ Սովետական իշխանության ռեպրեսիվ քաղաքականությունը Բելառուսիայում
- ↑ Լեոնիդ Մորյակով։ Ռեպրեսիայի ենթարկված գրողներ, գիտնականներ, կրթության, հասարակական և մշակութային գործիչներ Բելառուսիայում։ 1794—1991. Հանրագիտարանային տեղեկատու երեք հատորով (բելառուսերեն)
- ↑ Բելառուսը հարգեց ստալինյան ռեպրեսիաների զոհերի հիշատակը
- ↑ «Վիլեյսկի շրջանում կայացավ ստալինիզմի զոհերի հիշատակման արարողություն». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2007-05-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Hg. Johannes Vollmer/Tilman Zülch. Aufstand der Opfer, Göttingen, 1989
- ↑ Յակովլևա Ե. Լեհաստանը ԽՍՀՄ-ի դեմ։ — ISBN 978-5-9533-1838-9
- ↑ Բելառուսի պատմությունը 6 հատորով։ Հ.5։ — Մինսկ, 2007։ — Էջ 368
- ↑ Բելառուսի պատմությունը երկու մասով։ Մաս 2։ Փետրվար 1917—1997 թթ. Խմբագիրներ՝ պրոֆեսորներ Յ. Կ. Նովիկ և Գ. Ս. Մարցուլ։ Մինսկ, Ունիվերսիտետսկոե, 1998
- ↑ Ռազմական գրականություն - Սոկոլով Բ. Վ. «Օկուպացիա։ Ճշմարտություն և առասպելներ»
- ↑ ««Խատին»՝ Ցեղասպանության քաղաքականություն | Համակենտրոնացման ճամբարներ». Արխիվացված է օրիգինալից 2020-05-03-ին. Վերցված է 2007-08-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Ռուսաստան և ԽՍՀՄ XX դարի պատերազմներում։ Զինված ուժերի կորուստներ։ Վիճակագրական հետազոտություն։ Գ. Ֆ. Կրիվոշեևի խմբագրությամբ Արխիվացված է Մարտ 31, 2008 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ ««Խատին»՝ Ցեղասպանության քաղաքականություն | Պատժիչ գործողություններ». Արխիվացված է օրիգինալից 2017-04-15-ին. Վերցված է 2007-08-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ ԽՍՀՄ մարդկային կորուստները Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Էջ 179
- ↑ ԲԴԳ. Սերգեյ Շապրան. Առաջին հայտնությունը Արխիվացված է Հոկտեմբեր 12, 2007 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ «Վիկտոր Խուրսիկ․ «Դրաժնա գյուղում պետք է կանգնեցնել հուշարձան՝ «Պարտիզանների հանցագործությունների զոհերին»»». Արխիվացված է օրիգինալից 2008-01-22-ին. Վերցված է 2007-12-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Հանրային որոնողական միավորում «Պատերազմ 1945» Արխիվացված է Փետրվար 22, 2014 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Իոֆե Է․ «Քանի՞ հրեա է զոհվել Բելառուսական հողերում 1941-1945 թթ.» // Բելառուսական պատմական հանդես։ Մինսկ, 1997. № 4. Էջ 49-52
- ↑ 49,0 49,1 Բելառուսական պետականության պատմության ակնարկ։ XX դար։ - Մինսկ, ԻԳ ՆԱՆ ՌԲ, «Բելառուսական գիտություն», 2008
- ↑ «Սոլիդարնոստ»։ Հատուկ գործողության ձախողում Արխիվացված է Մարտ 13, 2013 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Սերգեյ Յորշ․ «Բելառուսական հեղինակներ» նախագծի մասին Արխիվացված է Մարտ 2, 2009 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ «Արխիվացված պատճեն». Արխիվացված է օրիգինալից 2007-12-26-ին. Վերցված է 2011-11-17-ին.
- ↑ «UN.org. ՄԱԿ-ի Կանոնադրության ստորագրումը». Արխիվացված է օրիգինալից 2011-11-16-ին. Վերցված է 2007-10-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 54,0 54,1 ։
- ↑ Դրոչենինա Ն. Ն., Ռիբակով Բ. Ա. Վիտեբսկից գտնված կեղևագիր նամակը // Խորհրդային հնագիտություն. — Մ., 1960. — № 1. — Էջ 283
- ↑ ։
- ↑ Կորյակով Յու. Բ. Լեզվական իրավիճակը Բելառուսիայում և լեզվական իրավիճակների տիպաբանությունը։ Էջ 39-42
- ↑ Բարբարիչ Գ. «Հիշողության տարում». Արխիվացված է օրիգինալից 2009-02-24-ին. Վերցված է 2009-02-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) Պատմաբան Եվգենի Շմիգալյովի հետ համատեղ Զենոն Պոզնյակը գրեց «Կուրոպատներ – մահվան ճանապարհ» հոդվածը, որտեղ պատմվում էր Մինսկի մերձակայքում զանգվածային գնդակահարությունների մասին։ Հոդվածը մեծ արձագանք ունեցավ, վերատպվեց ԽՍՀՄ-ի և աշխարհի բազմաթիվ պարբերականներում։ - ↑ Կուզնեցով Ի. «Մոռանալ նշանակում է դավաճանել». Բելառուսական բիզնես թերթ. Արխիվացված է օրիգինալից 2005-04-21-ին. Վերցված է 2009-02-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) Հոդվածը մեծ արձագանք առաջացրեց և հիմք հանդիսացավ ԲՍՍՀ դատախազության կողմից 1988 թվականի հունիսի 14-ին քրեական գործ հարուցելու համար։ Սա ԽՍՀՄ-ում առաջին քրեական գործն էր՝ խորհրդային պետության դեմ՝ իր ժողովրդի դեմ գործած հանցագործությունների համար 1930-ականներին։ - ↑ https://www.naviny.media/rubrics/society/2008/10/30/ic_news_116_300729/ 1988 թվականի հոկտեմբերի 30-ին Մինսկում տեղի ունեցավ առաջին զանգվածային բողոքի ակցիան, որն ուներ հստակ հակակոմունիստական ուղղվածություն
- ↑ «Հրատարակումը գրողների թերթում անմիջապես հանրապետական ճանաչում ստացավ։ Մի քանի օր անց «Մոսկովյան նորություններ», «Իզվեստիա», «Օգոնյոկ» թերթերում տպագրվեցին նույն փաստերին հիմնված հոդվածներ, իսկ Կենտրոնական հեռուստատեսությամբ ռեպորտաժ ներկայացվեց։».
- ↑ 62,0 62,1 «Պետական ինքնիշխանության դեկլարացիայի ընդունում՝ փաստեր, թվեր, մեջբերումներ». Արխիվացված է օրիգինալից 2020-10-30-ին. Վերցված է 2020-08-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Գրուշեցկի, Օլեգ (2020-11-08). ««Պլոշչա-90» — 30 տարի անց». Նովի Չաս (բելառուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-10-30-ին. Վերցված է 2023-10-30-ին.
- ↑ «Բելառուսի Հանրապետության օրենքը 1991 թվականի օգոստոսի 25-ի № 1017-XII «Բելառուսի Հանրապետության Պետական ինքնիշխանության վերաբերյալ Բելառուսի Վերին խորհրդի դեկլարացիային սահմանադրական օրենքի կարգավիճակ տալու մասին»». Արխիվացված է օրիգինալից 2015-06-27-ին. Վերցված է 2013-08-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Национал-демократия в Беларуси. Часть II: Оттепель (рус.). — 2011. — 15 июль..
- ↑ Материалы для подготовки к обязательному экзамену по истории Беларуси. — Վիտեբսկ: Ավերսև, 2015.
- ↑ Browne, Malcolm W. (1995-09-14). «2 American Balloonists Die When Shot Down in Belarus». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2010-10-12-ին. Վերցված է 2015-10-07-ին.
- ↑ Елена Данейко Без вести пропавшие в Беларуси: 15 лет нет ответа (русский) // Deutsche Welle. — 2014. Архивировано из первоисточника 8 հունիսի 2022.
- ↑ «Բուշը արգելեց Լուկաշենկոյի կառավարության անդամների մուտքը ԱՄՆ». Արխիվացված է օրիգինալից 2007-07-12-ին. Վերցված է 2009-06-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Լուկաշենկոն հայտարարեց, որ 2006 թվականի նախագահական ընտրությունները կեղծվել են
- ↑ «Մինսկում անցկացվեց անսպասելիորեն մեծ «Զայրացած բելառուսների երթը»». TUT.BY. 2017-02-17. Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին. Վերցված է 2018-06-07-ին.
- ↑ «ՍՎՌ, ՖՍԲ և Բելառուսի ԿԳԲ-ն առևանգեցին Nexta-ի գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչին». Արխիվացված է օրիգինալից 2021-05-25-ին. Վերցված է 2021-05-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Պարզվեց, որ «Վագներ»-ի մարտիկները վերադառնում են Ուկրաինայի պատերազմի գոտի». don24.ru (ռուսերեն). 2023-09-18. Արխիվացված օրիգինալից 2023-10-30-ին. Վերցված է 2023-10-30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Белоруссия в Мировой цифровой библиотеке
- Белорусский исторический портал Научно-популярные статьи по истории Белоруссии от древнейших времён до наших дней. Книги в доступных для скачивания файлах. Галерея портретов исторических деятелей. Аудио-, видеоматериалы.
- История Белоруссии на официальном сайте Белоруссии.
- История Белоруссии за 5 минут (совместный проект) Արխիվացված է Սեպտեմբեր 9, 2014 Wayback Machine-ի միջոցով:.
- Совместный проект TUT.BY и Центральной научной библиотеки им. Якуба Коласа - Новости временных лет Արխիվացված է Հուլիս 27, 2011 Wayback Machine-ի միջոցով:
- Беларускі Гістарычны Агляд. Интернет-версия научного журнала по истории Белоруссии.
- ВИДЕО #LV99плюс: 95 секунд о независимости Беларуси // Rus.lsm.lv.
- Բելառուս
Պատմություն Աշխարահգրություն Քաղաքականություն Տնտեսություն Բելառուսի տեղադրությունՄիջազգայնորեն ճանաչված պետություններ Ալբանիա •
Անդորրա •
Ավստրիա •
Բելառուս •
Բելգիա •
Բոսնիա և Հերցեգովինա •
Բուլղարիա •
Գերմանիա •
Դանիա •
Էստոնիա •
Իռլանդիա •
Իսլանդիա •
Իսպանիա •
Իտալիա •
Լատվիա •
Լեհաստան •
Լիխտենշտայն •
Լիտվա •
Լյուքսեմբուրգ •
Խորվաթիա •
Հունաստան •
Հունգարիա •
Մալթա •
Հյուսիսային Մակեդոնիա •
Միացյալ Թագավորություն •
Մոլդովա •
Մոնակո •
Չեռնոգորիա •
Նիդերլանդներ •
Նորվեգիա •
Շվեդիա •
Շվեյցարիա •
Ուկրաինա •
Չեխիա •
Պորտուգալիա •
Ռումինիա •
Ռուսաստան •
Սան Մարինո •
Սերբիա •
Սլովակիա •
Սլովենիա •
Վատիկան •
Ֆինլանդիա •
Ֆրանսիա
Մասամբ ճանաչված և
չճանաչված պետություններԿախյալ տարածքներ Ասիայի պետություններ, որոնք ունեն տարածքներ
ԵվրոպայումԱսիայի պետություններ, որոնց Եվրոպայում տարածք
ունենալու փաստը
քննարկելի/վիճարկելի է համարվումԱսիայի պետություններ, որոնք դասվում են Եվրոպային,
ոչ թե աշխարհագրական,
այլ քաղաքական և մշակութային սկզբունքներով1 Տարածքի հիմնական մասը գտնվում է Ասիայում, 2Ամբողջությամբ կամ հիմնականում գտնվում են Ասիայում, կախված նրանից թե Եվրոպայի և Ասիայի սահմանները ինչպես են անցկացվում։3 Ճանաչված է ՄԱԿ-ի 4 պետություն-անդամների կողմից։ 4 Ճանաչված է ՄԱԿ-ի 72 պետություն-անդամների կողմից։ 5 Ճանաչել է Թուրքիան։ 6 Չճանաչված պետությունԲելառուսի միջազգային անդամակցություներԱրևելյան գործընկերության երկրներԱՊՀ երկրներ
ԱՊՀ անդամներ ԱՊՀ-ի զուգորդավորված անդամներ Թուրքմենստան (չի վավերացրել ԱՊՀ-ի կանոնադրությունը)
Նախկին անդամներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելառուսի պատմություն» հոդվածին։ |
|