Բելառուսա-ադրբեջանական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելառուսա-ադրբեջանական հարաբերություններ
Բելառուս և Ադրբեջան

Բելառուս

Ադրբեջան

Բելառուսա-ադրբեջանական հարաբերություններ (բելառուս․՝ Азербайджана-беларускіх адносін, ադրբ.՝ Azərbaycan-Belarus münasibətləri), դիվանագիտական հարաբերություններն Ադրբեջանի և Բելառուսի Հանրապետությունների միջև[1]։

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանը համարում է իր ղեկավարած երկրի գլխավոր դաշնակիցներից մեկը։

Մինչ անկախ պետականություն ձեռք բերելը և՛ Բելառուսը, և՛ Ադրբեջանը Ռուսական կայսրության և Խորհրդային Միության մաս են կազմել։ Ներկայումս Մինսկում գործում է Ադրբեջանի Հանրապետության, իսկ Բաքվում՝ Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանություն։

Երկու երկրներն էլ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամներ են։ Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի անդամ է, իսկ Բելառուսը՝ թեկնածու։ Երկու պետություններն էլ հարում են Չմիացած երկրների շարժմանը։ Ներկայումս Բելառուսի Հանրապետության տարածքում բնակվում են ավելի քան 6 հազար ադրբեջանցիներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ադրբեջանի Հանրապետությունը պահպանում է իր անկախությունն ու սուվերենությունը՝ Բելառուսի Հանրապետության նախագահ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.