Բեթմեն։ Հարձակում Արկհամի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեթմեն։ Հարձակում Արկհամի վրա
անգլ.՝ Batman: Assault on Arkham
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, դրամա, միստիկ ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
ՀիմքԲեթմեն։ Արկհամ և Բեթմեն
Թվական2014
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյ Օլիվա և Իեան Սպոլդինգ
ԵրաժշտությունՌոբերտ Կրալ
ԿինոընկերությունWarner Bros. Animation
Տևողություն76 րոպե

Բեթմեն։ Հարձակում Արկհամի վրա (անգլ.՝ Batman: Assault on Arkham), 2014 թվականին ստեղծված ամերիկյան անիմացիոն ֆիլմ՝ հիմնված Batman: Arkham խաղի վրա։ Գործողությունները տեղի են ունենում Batman: Arkham Origins-ի և Batman: Arkham Asylum-ի միջև։ Այն DC տիեզերքի անիմացիոն ֆիլմերի շարքի 21-րդ ֆիլմն է։ Ունի PG-13 ցուցանիշ։ Թողարկվել է Blu-ray Combo Pack, DVD և թվային HD տարբերակներով։ Ռուսերեն թարգմանությունը կատարվել է TV1000 Megahit HD ընկերության կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական գաղտնի կազմակերպությունն ստեղծում է «Ինքնասպանների ջոկատ» անվամբ մի խումբ, որի մեջ մտնում են վարձկան զինվորներ ու մարդասպաններ։ Նրանց նպատակն է թափանցել Արկհամի հոգեբուժական հիվանդանոց և գտնել գողացված շատ կարևոր ինֆորմացիան, որ Էդվարդ Նիգմայի՝ Հանելուկասացի մոտ էր։ Բայց նրանց ճանապարհին կանգնում է Սև Ասպետը, իսկ Հարլի Քևինն ունի իր ծրագրերը։ Նա Արկհամի հոգեբուժարանից ազատում է իր սիրելիին՝ Ջոքերին։ Ծաղրածուն ծրագրում է պայթեցնել կեղտոտ ռումբ, որը պետք է ճառագայթման ենթարկեր ողջ Գոթհեմին։ Բայց Բեթմենը վնասազերծում է ռումբը, իսկ Դեդշոթը երկնաքերին է հարվածում ուղղաթիռով, որի մեջ էր Ջոքերը, բայց Ջոքերի մարմինը այդպես էլ չեն գտնում ուղղաթիռի ընկնելու վայրում։ Ֆիլմի վերջում Դեդշոտն իր զենքով նշան է բռնում Ամանդա Ուոլլերի՝ «Ինքնասպանների ջոկատի» հիմնադիրի վրա՝ ասելով՝ Ցտեսություն։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինի փորձը տանում է «Հատուկ նշանակության Իքս ջոկատ» «Արդարադատության Լիգա. Առանց Սահմանների» սերիայում, որտեղ ավազակների խումբը, ազատվելով բանտարկությունից, ԱՄՆ-ի բանակի գնդապետի հրամանատարությամբ գաղտնի հրաման է ստանում կառավարությունում ծառայելու համար[1]։

Ֆլմում խառնվում են սև հումորը և ապլոմբի բռնությունը[2]։

Օլիբա Ջեյը, որը նկարահանել է ֆիլմ Իթհան Փոլդինգի հետ, նկատում է որ. «…դա հիմնված չէ ինչ-որ կոնկրետ գծի վրա, որի հանդիսատեսը շատ լավ գիտի, ամեն մի մանրուք և շրջադարձ նոր է։ Դուք չգիտեք, թե ով կապրի, իսկ ով կմահանա։ Նրանց համար, ում հետաքրքիր է, թե ինչու Դեզսթրոուքն այստեղ չէ, քանի որ դուք հաստատ տեսել եք նրան Origins բեռնվող ներածության մեջ, քանի որ, դա Ինքնսպանների խմբի առաջին առաջադրանքը չէ։ Իրականում դա խմբի իներորդ ռեյդն է, իսկ Դեզսթրոուքը փախել է Ուոլլերի ճնշումից»։

Ֆոնը դարձել ավելի մռայլ և հագեցած, քան անիմացիոն ֆիլմի նախկին DC-ները Բեթմենի մասին, որովհետև օգտագործվում է Batman: Arkham տեսախաղերից վերցված ձևավորումը (որտեղից էլ վերցված են հայտնի շարժումներ, ինչպիսին է թիկնոցով խլացումը, նաև որոշ սարքեր)։ Ջեյմս Թաքերն ասել է. «Դա ծանր աշխատանք էր։ Շատ բան է տեղի ունենում տեսախաղերում, և ապա ինչպե՞ս եք դուք փախչելու գործողություններից, որոնք հետո պիտի հակասություններր տեղիք տան։ Երբ մենք հասկացանք, որ ֆիլմը հիմնականում մահկանացուների խմբի մասին, դա ազատեց մեզ։ Հիանալի միջոց է, որպեսզի ճիշտ ներգրավվեն նրան, և Բեթմենի ներկայությունը լինի հիմնավորված»։

Քևին Քոնրոյը այս անգամ կատարել է երկու պարտավորություն՝ մուլտֆիլմ և Batman: Arkham Knight[3]: Սև Ասպետի հնչյունավորումից 23 տարի անց Քոնրոյը՝ տեսախաղերի մեծ սիրահարը, դեմ չէ, որ ուշադրության կենտրոնում լինի Մահկանացուների ջոկատը. «Ինձ դուր է գալիս, որ այս ֆիլմը շեղվել է այս ուղղությամբ։ Այնտեղ կան շատ զարմանահրաշ կերպարներ։ Նրանք շատ հետաքրքիր են եղել տեսարանները տարբերելու համար»[4]։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Քևին Քոնրոյ Բեթմեն / Բրյուս Ուեյն Բեթմեն / Բրյուս Ուեյն
Նիլ Մակդոնաֆ Դեդշոթ / Ֆլոյդ Լոութոն Դեդշոթ / Ֆլոյդ Լոութոն
Հինդեն Ուոլչ Հարլի Քվին / դոկտոր Հարլին Քվինզել Հարլի Քվին / դոկտոր Հարլին Քվինզել
Մեթյու Գրեյ Գաբլեր Հանելուկասաց / Էդվարդ Նիգմա Հանելուկասաց / Էդվարդ Նիգմա
Թրոյ Բեյքեր Ջոքեր Ջոքեր
Ջեննիֆեր Հեյլ Մարդասպան Սառնամանիք / Լուիզ Լինքոլն Մարդասպան Սառնամանիք / Լուիզ Լինքոլն
Ջոն Դի Մաջո Թագավոր-Շնաձուկ / Նանաուե Թագավոր-Շնաձուկ / Նանաուե
Գրեգ Էլլիս Կապիտան Բումերանգ/ Ջորջ Հարքնես Կապիտան Բումերանգ/ Ջորջ Հարքնես
Ջանկարլո Էսպոզիտո Սև Սարդ / Էրիկ Նիդհեմ Սև Սարդ / Էրիկ Նիդհեմ
Քրիստիան Լանց Խրտվիլակ / դոկտոր Ջոնաթան Քրեյն, Վիկտոր Զսասե Խրտվիլակ / դոկտոր Ջոնաթան Քրեյն, Վիկտոր Զսասե
Նոլան Նորթ KGBeast / Անատոլի Կնյազև, Պինգվին / Օսվալդ Կոբլբոտտ KGBeast / Անատոլի Կնյազև, Պինգվին / Օսվալդ Կոբլբոտտ
Սի Սի Էյչ Փաունդեր Ամանդա Ուոլլեր Ամանդա Ուոլլեր
Քրիս Քոքս Ջեյմ Գորդոն կոմիսար Ջեյմ Գորդոն
Մարտին Ջարվիս Ալֆրեդ Փեննիուորթ պալատական Ալֆրեդ Փեննիուորթ
Էրիկ Բաուզա բանտապահ բանտապահ
Փիթեր Ջեսոփ ավագ հսկիչ ավագ հսկիչ
Թրևիս Ուիլինգհեմ դիարանի աշխատող դիարանի աշխատող
Միկ Ուինգերթ Ջոքերի թիկնապահը Ջոքերի թիկնապահը
Անդրեա Ռոմանո կին կին

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համար Երգի վերնագիր Տևողություն
01 Nigma’s Confrontation / It’s Batman 3:11
02 Criminal Montage 3:06
03 Task Force Indoctrination 2:42
04 Dropping Down 2:00
05 Gearing Up / Beer Room Challenge 1:51
06 Welcome Back Cowboy! 1:05
07 Harley Arrested to Arkham 3:02
08 Infiltrating Arkham & Joker Assault 5:33
09 Killer Frost’s Kiss & Black Spider’s Microwave 2:00
10 Harley Bait & King Shark’s Work 1:28
11 Suicide Squad in the Big House 3:45
12 Batman’s Gotham & Property Room Access 2:59
13 Batman Fights Suicide Squad 2:12
14 Riddler Proposes a Cure 1:14
15 Joker’s Out / Suicide Squad vs. SCU 3:35
16 Shocking Solution 2:25
17 Joker Attacks Batman 1:41
18 Prisoners Released 2:46
19 Chopper Fight / Poison Ivy / The Batplane 2:03
20 Chopper Crash 2:25
21 Harley’s Rage 0:57
22 Final Confrontations 2:08
23 Batman: Assault On Arkham End Credits 3:05

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The World’s Finest
  • «Բեթմեն։ Հարձակում Արկհամի վրա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  • Batman: Assault on Arkham (անգլ.) ֆիլմը allmovie կայքում
  • ««Batman: Assault on Arkham»». на сайте DC Comics.
  • ««Batman: Assault on Arkham»». на сайте Rotten Tomatoes.