Բեթիս հոուփ
Բեթիս հոուփ | |
---|---|
Տեսակ | պլանտացիա |
Երկիր | Անտիգուա և Բարբուդա |
Բեթիս հոուփ (անգլ.՝ Betty's Hope, բառացի՝ Բեթիի հույս), Անտիգուայում շաքարեղեգի նախկին պլանտացիա, այժմ՝ բացօթյա թանգարան[1]։ Այն հիմնադրվել է 1650 թվականին, կղզին անգլիական գաղութ դառնալուց անմիջապես հետո, և դարերի ընթացքում ծաղկել է որպես հաջող գյուղատնտեսական, արդյունաբերական ձեռնարկություն[2]։ Դա Անտիգուայում գործարկված առաջին խոշորածավալ շաքարեղեգի տնկարկն էր և 1674 թվականից մինչև 1944 թվականը պատկանում էր Քոդրինգթոնների ընտանիքին։ Քրիստոֆեր Քոդրինգթոնը, հետագայում՝ Բրիտանական Հողմակողմ կղզիների գեներալ կապիտան, ունեցվածքը ձեռք է բերել 1674 թվականին և անվանել Բեթիս հոուփ՝ իր դստեր անունով[3][4][5]։
Բեթիս հոուփը այլևս չի գործում որպես պլանտացիա։ Այնուամենայնիվ, 1990 թվականինին Անտիգուա և Բարբուդայի Կառավարությունը OEC/ESDU Էկոտուրիզմի բարելավման ծրագրի շրջանակներում նախաձեռնել է վերականգնման աշխատանքներ։ Վերականգնվել են երկվորյակ հողմաղացները, ջրի ցիստեռները, Մեծ տանը ավերակները (Buff կամ Estate House), արտադրամասը, որտեղ՝ շաքար ստանալու համար շաքարեղեգի հյութ են եփել և օղեգործարանը, որտեղ ռոմի արտադրության համար սպիրտ են թորել։ 1995 թվականից ի վեր շինությունները ներկայացվում են որպես բացօթյա թանգարան։ Կա այցելուների կենտրոն։ Թանգարանը կառավարվում է Անտիգուայի և Բարբուդայի թանգարանի կողմից[3][4][4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեթիս հոփ կալվածքը գտնվում է գյուղական վայրում, որտեղ բլրոտ տարածքի երկրագիտական գոյացությունը հիմնականում կրաքար է։ Աշխարհագրական կոորդինատներ են՝ 17 ° 4′51.5 ″ N 61 ° 44′44.26 ″[6]։ Գտնվում է Պարես քաղաքից հարավ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Betty's Hope - SUGAR HISTORY». web.archive.org. 2008 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Betty's Hope». Visit Antigua & Barbuda (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
- ↑ 3,0 3,1 «Betty's Hope». Antigua Museums Organization. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Ryan Ver Berkmoes (2008). Caribbean Islands. Lonely Planet. էջ 530. ISBN 978-1-74059-575-9.
- ↑ Nicholas J. Saunders (2005 թ․ դեկտեմբեր). The peoples of the Caribbean: an encyclopedia of archeology and traditional culture. ABC-CLIO. էջեր 29–31. ISBN 978-1-57607-701-6.
- ↑ «NGA GEOnet Names Server». National Geospatial-Intelligence Agency. 2008 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 22-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Scott, C. R. (ed.) (2005) Insight guide: Caribbean (5th edition). London: Apa Publications.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթիս հոուփ» հոդվածին։ |
|