Բեեղզեբուղ
Բեհեղզեբուղ, Բեղզեբուղ (եբրայերեն` «ճանճերի տիրակալ[1]»)՝ սատանաների մեջ հզորագույններից մեկը, այնքան բարձրաստիճան և հզոր, որ նրան հաճախ շփոթում են Լյուցիֆերի հետ, ինչպես նաև հին արևմտասեմական աստվածություն Բահալի անձնավորումն է: Կաթոլիզմում համարվում է, որ Բեղզեբուղի երկնային հակառակորդը սուրբ Ֆրանցիսկոսն է[2]:
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոթանասնում հիշատակվում է, որպես Բեղզեբուղ և որպես «Ճանճերի Բաալ», հիմնական անուն ընդունված է Սիմմահ Էվիոնիտի[3] տարբերակը: Բեղզեբուղ բառացի նշանակում է «ճանճերի տիրակալ», հավանական է, որ հին եբրայերեն բաալ-զեվուվ տարբերակը, հիշատակվում է Հին կտակարանում` հեթանոսական աստվածությանը չհիշատակելու միջոց:
Հիշատակում «Հին կտակարանում»[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիշատակվում է «Հին կտակարանում» որպես փղշտացիների աստվածություն, ում հավատացել են Ակկարոնում.
«Օքոզիան էլ ընկավ ցանցի վրայով իր իսկ սահմանի, որ Սամարիայում էր և հիվանդացավ: Եվ ուղարկեց դեսպաններ և ասաց նրանց. «Գնացեք և հարցրեք Բեղզեբուղին` ակկարոնական աստվածությանը, կառողջանա՞մ ես արդյոք այս հիվանդությունից»:
Այդ ժամանակ Տիրոջ հրեշտակներից ասաց Եղիա Ֆեսվիտանցուն. «Վեր կաց, գնա ընդառաջ Սամարիայի արքայի դեսպաններին և ասա նրանց. «Մի՞թե Իսրայելում չկա Աստված, որ Դուք գնում եք Բեղզեբուղին` ակկարոնական աստծուն հարցնելու: Սրա համար, ինչպես Աստված է ասում, մահճակալից, որի վրա պառկել ես, վեր չես կենա, բայց կմեռնես»»:
Հիշատակում Ավետարանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես դևերի տիրակալ, հիշաատակվում է Ավետարանում.
«Եվ զարմանում էր ամբողջ ազգը և ասում. «Մի՞թե սա չէ Քրիստոսը` որդին Դավթի»: Փարիսեցիները, լսելով դա, ասացին. «Նա վտարում է ոչ այլ կերպ, քան Բեղզեբուղի` դևերի իշխանի ուժով»:
Դևերի դասակարգման մեջ դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]
16-րդ դարում գերմանացի ինկվիզիտոր Դինսֆելդը կազմեց դևերի(սատանաների) դասակարգումը ըստ 7 մահացու մեղքերի: Այնտեղ Բեղզեբուղը անձնավորում է շատակերությունը, որկրամոլությունը: 1801 թվականին մեկ այլ դասակարգում ստեղծվել է բրիտանացի Ֆ. Բարրետի կողմից: Ըստ նրա Բեղզեբուղը հանդիսանում է սուտ աստվածների խորհրդանիշ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Вельзевул - Энциклопедия мифологии - Словари и Энциклопедии»։ www.endic.ru։ Վերցված է 2017-04-28
- ↑ Анастасия Александрова։ «Мифологическая энциклопедия: Демонология: (Веельзевул, Вельзебуб, Вельзевуб, Веельзебут, Баал-Зебуб)»։ myfhology.info։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-25-ին։ Վերցված է 2017-04-28
- ↑ «Симмах Эвионит» (ռուսերեն)։ 2015-11-09