Բեդրժիխ Վշեմիր ֆոն Բերխտոլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեդրժիխ Վշեմիր ֆոն Բերխտոլդ
չեխ․՝ Bedřich Všemír von Berchtold
գերմ.՝ Friedrich von Berchtold
Bedřich Karel Eugen Všemír hrabě Berchtold z Uherčic.jpeg
Ծնվել էհոկտեմբերի 25, 1781(1781-10-25)[1][2]
Stráž nad Nežárkou, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր[1][2]
Մահացել էապրիլի 3, 1876(1876-04-03)[1][2] (94 տարեկան)
Buchlovice, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][2] կամ Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3]
Բնակության վայր(եր)Չեխիա
ՔաղաքացիությունFlag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա և Flag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
Մասնագիտությունբուսաբան, պտերիդոլոգ, պտերաբան և բժիշկ
Գործունեության ոլորտբուսաբանություն
Ալմա մատերՊրահայի Կարլի համալսարան
Տիրապետում է լեզուներինչեխերեն[1]
ՀայրProsper Anton Graf Berchtold?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Bercht.
Commons-logo.svg Bedřich Všemír von Berchtold Վիքիպահեստում

Բեդրժիխ Վշեմիր ֆոն Բերխտոլդ (չեխ․՝ Bedřich Karel Eugen Všemír hrabě Berchtold z Uherčic, Ֆրիդրիխ Բերխտոլդ գերմ.՝ Friedrich von Berchtold. հոկտեմբերի 25, 1781(1781-10-25)[1][2], Stráž nad Nežárkou, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր[1][2] - ապրիլի 3, 1876(1876-04-03)[1][2], Buchlovice, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][2] և Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][4])[5], չեխ բժիշկ, բուսաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1804 թվականին Պրահայի Կառլով համալսարանն ավարտած Բեդրժիխ Վշեմիր ֆոն Բերխտոլդը շարունակել է համագործակցել այդ համալսարանի բժշկագիտական ֆակուլտետի հետ, բժշկական իր գործունեության հետ մեկտեղ զգալի ժամանակ է հատկացրել բնագիտական և հատկապես բուսաբանական պրպտումներին։

Բժշկական 11-ամյա աշխատանքից հետո վճռել է բացառապես զբաղվել գիտությամբ, ամբողջովին նվիրվել բնության ուսումնասիրությանը։ 1834-ից մինչև 1842 թվականը ներառյալ՝ գիտական նպատակներով ճամփորդել է եվրոպական բազմաթիվ երկրներով, Հյուսիսային Աֆրիկայով, Փոքր Ասիայով, իսկ 1846 թվականին՝ նաև Հարավային Ամերիկայով (հիմնականում Բրազիլիայով)[6]։

1830—40 թվականների սահմանագծին հրատարակել է իր բազմահատոր աշխատությունը Չեխիայի պատմական Բոհեմիա մարզի բուսական աշխարհի մասին։ Չեխ ականավոր բուսաբաններ՝ եղբայրներ Կարել և Յան Պրեսլների հեղինակակցությամբ լույս է ընծայել գիտա-հետազոտական մի շարք աշխատություններ։ Չեխ գիտնականներից առաջինը նա է բուսաբանական աշխատություն հրատարակել կարտոֆիլի մասին («Die kartoffeln.»(գերմ.)):

Լինելով չեխական ազգային վերածննդի աջակից՝ իր հորեղբորորդու՝ Լեոպոլդ Բերխտոլդի հետ եռանդուն մասնակցություն է ունեցել Պրահայի ազգային թանգարանի ստեղծման աշխատանքներին։

Բեդրժիխ Վշեմիր ֆոն Բերխտոլդի անունով է կոչվել բույսերի մի ցեղ Berchtoldia J.Presl, 1830[7][8], հետագայում այդ անվանումը ներառվել է համապատասխան հոմանիշների շարքում։

Գիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատիվ Բեդրժիխ Վշեմիր ֆոն Բերխտոլդի անվանվել են[խմբագրել | խմբագրել կոդը]

բուսացեղ
  • (Poaceae) Berchtoldia J.Presl[9]
բուսատեսակներ
  • (Potamogetonaceae) Potamogeton berchtoldii Fieber[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Czech National Authority Database
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Wurzbach D. C. v. Berchtold, Friedrich Graf (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 24. — S. 377.
  4. Citace elektronické monografie|titul = DigiArchiv SOA v Třeboni - ver. 16.01.01|url = http://digi.ceskearchivy.cz/cs/7476/108%7Cvydavatel = digi.ceskearchivy.cz|datum přístupu = 2016-01-10
  5. Citace elektronické monografie|titul = Actapublica - Moravský zemský archiv Brno|url = https://www.mza.cz/actapublica/matrika/detail/9472?image=216000010-000253-003377-000000-011464-000000-00-B04211-00920.jp2 |vydavatel = actapublica.eu|datum přístupu = 2016-01-10
  6. Cita web|url=http://huntbot.andrew.cmu.edu/HIBD/Departments/Library/Berchtold.shtml%7Ctitolo=Friedrich von Berchtold and Jan Svatopluk Presl - O Prirozenosti Rostlin aneb Rostlinár (1823–1835)|editore=Hunt Institute for Botanical Documentation|accesso=24-03-2013|lingua=en|urlmorto=sì|urlarchivio=https://web.archive.org/web/20120329212629/http://huntbot.andrew.cmu.edu/HIBD/Departments/Library/Berchtold.shtml%7Cdataarchivio=29 marzo 2012
  7. Berchtoldia: տեղեկություններ IPNI կայում (անգլ.)
  8. Cita libro|autore=Umberto Quattrocchi|titolo=CRC World Dictionary of Grasses: Common Names, Scientific Names, Eponyms, Synonyms, and Etymology -|città=|editore=CRC Press|anno=2006|id=ISBN 1-4200-0322-4|pagine=p. 301|volume=1
  9. Reliq. Haenk. 323. t. 43 1830 (IK)
  10. Boehm. Gew. 164; Natural. i 1823 (IK)
  11. Berch. & Fib. Potamog. 40. t. 4 (IK)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikispecies-logo.svg
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։