Բեդեր Յուսուպովա
![]() բաշկիրերեն՝ Бәҙәр Әхмәт ҡыҙы Йосопова | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1901 |
Ծննդավայր | Օրսկ, Orsk Uyezd, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 30, 1969 (67 տարեկան) |
Մահվան վայր | Ուֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Բեդեր Ախմետովնա Յուսուպովա (բաշկիրերեն՝ Бәҙәр Әхмәт ҡыҙы Йосопова, դեկտեմբերի 21, 1901, Օրսկ, Orsk Uyezd, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 30, 1969, Ուֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բաշկիր խորհրդային դերասանուհի, ԲԻԽՍՀ վաստակավոր և ժողովրդական դերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր դերասանուհի։ Ստերլիտամակում Բաշկիրական պետական թատրոնի առաջին դերասանուհիներից մեկը[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1901 թվականի դեկտեմբերի 21-ին Օրենբուրգի նահանգի Օրսկ քաղաքում։ 1915 թվականին ավարտել է հայրենի քաղաքի ուսուցչական դասընթացները և սկսել դասավանդել Օրսկի թաթարական դպրոցում։ 1916 թվականին Լյուսի կեղծանունով իր առաջին ելույթն է ունեցել Օրսկի «Երիտասարդական միություն» սիրողական թատրոնի բեմում՝ «Կորած կինը» ներկայացման մեջ (ըստ Ի. Բոգդանովի պիեսի), որտեղ կատարել է Գալիյաբանի Մագրուֆքամալի դերը («Գալիյաբանի» և «Տոն գյուղում» Մ. Ֆայզի), ինչպես նաև հանդես է եկել բաշկիրական ժողովրդական երգերի և պարերի կատարմամբ[2]։
1919-1929 թվականներին դասավանդել է Բաշկիրիայի հանրապետության դպրոցներում և աշխատել ժողովրդական կրթության կոմիսարիատի տարբեր ստորաբաժանումներում։ 1926 թվականից մինչև իր կյանքի վերջն աշխատել է Բաշկիրական առաջին պետական թատրոնի թատերախմբում որպես դերասանուհի։ Հաճախ հանդես է եկել էստրադայում, ռադիոյով և հեռուստատեսությամբ կատարել է կուբաիրներ, բաշկիրական ժողովրդական պարեր և երգեր[3]։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մասնակցել է ռազմաճակատային համերգներին։
Դերեր ներկայացումներում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գալիյաբանու («Գալիյաբանու», Մ. Ֆայզի)
- Մագրուֆկամալ («Տոն գյուղում», Մ. Ֆայզի)
- Ամինա («Սալավաթ», Վ. Մուրթազինա-Իմանսկի)
- Ելիզավետա («Կարագուլ», Դ. Յուլտիյա)
- Թանհիլու («Աշկադար», Մ. Բուրանգուլովա)
- Աննա Անդրեևնա («Ռեվիզոր», Նիկոլայ Գոգոլ)
- Կրուչինինա («Անմեղ մեղավորները», Ալեքսանդր Օստրովսկի)
- Օգուդալովա («Անօժիտը», Ալեքսանդր Օստրովսկի)
- Էմիլիյա («Օթելլո», Ուիլյամ Շեքսպիր)
- Լեդի Միլֆորդ («Խարդավանք և սեր», Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր)
- Լուշկա («Հերկած խոպան», Միխայիլ Շոլոխով)
- Ուլմասբիկա («Խակմար», Սաիդ Միֆտախով)
- Կուբրա («Կահիմ-տուրե, կամ 1812 թվական», Բայազիտ Բիկբայա)
- Ելենա Կոշևայա («Երիտասարդ Գվարդիա», Ալեքսանդր Ֆադեև)
- Մասրուրա («Սև դիմագծեր», Մաժիտ Ղաֆուրի)
- Սարբի («Մաշիկներ», Հաբիբուլա Իբրահիմով)
- Շամսինուր («Նա վերադարձավ», Անգամ Աթանբաև)
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բաշկիրական ԻԽՍՀ ժողովրդական արտիստ (1940)
- ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի (1944)
- Բաշկիրական ԻԽՍՀ վաստակավոր արտիստ (1935)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1955)
- «Պատվո նշան» շքանշան (1944)
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բեդեր Յուսուպովայի անունով է կոչվում Ուֆայի Դերասանների տունը
- Բեդեր Յուսուպովայի անունն է կրում հասարակական տրանսպորտի կանգառը Ուֆա քաղաքում «Բեդեր Յուսուպովայի անվան դերասանի տուն»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Юсупова Б. А. в Театральной энциклопедии»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2019-05-18
- ↑ «Культурный мир Башкортостана»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-24-ին։ Վերցված է 2019-05-18
- ↑ «Юсупова Б. А. в Башкирской энциклопедии»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-16-ին։ Վերցված է 2019-05-18
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Мәһәҙиев М. Театр тураhында. Мәҡәләләр йыйынтығы. - Өфө, 1962.
- Яҡуп Ҡолмой. Бәҙәр Йосопова. - Өфө, 1984.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Юсупова Б. А. в Театральной энциклопедии Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- Культурный мир Башкортостана Archived 2013-12-24 at the Wayback Machine.