Բեգլար Ամիրջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեգլար Ամիրջանյան
Բեգլար Ամիրջանյան.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԲեգլար Ամիրջանյան
Ծնվել էհուլիսի 2, 1868(1868-07-02)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 18, 1937(1937-05-18) (68 տարեկանում)
Թբիլիսի, ԽՍՀՄ
Մասնագիտությունօպերային երգիչ և ուսուցիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՄեծ թատրոն
ՇրջանավարտՆերսիսեան դպրոց, Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա և Միլանի կոնսերվատորիա

Բեգլար Աստվածատուրի Ամիրջանյան (Ամիրջան) (1868, հուլիսի 2, Թիֆլիս - 1937, մայիսի 18, Թբիլիսի), հայ երգիչ (բարիտոն)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեգլար Ամիրջանյանը ծնվել է Թիֆլիսում։ 1885 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը և հանդես է եկել մենահամերգներով։ Մակար Եկմալյանի հրավերով 1886 թվականին երգել է Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցում։ 1886-1889 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, 1894 թվականին ավարտել Միլանի կոնսերվատորիան։ 1895 թվականին իտալական օպերային թատրոնի կազմով հանդես է եկել Մոսկվայում։ 1895-1916 թվականներին՝ Մոսկվայի Մեծ, Թիֆլիսի արքունական թատրոնների, Սանկտ Պետերբուրգի ժողովրդական տան օպերայի մեներգիչ[1]: 1899-1916 թվականներին հանդես է եկել Պերմում, Իրկուտսկում, Դոնի Ռոստովում, Օդեսայում, Նիժնի Նովգորոդում, Կազանում, Սարատովում, Վորոնեժում, Բաքվում, Սիմֆերոպոլում, Աստրախանում, Կիևում, Խարկովում և այլուր։

1913 թվականից երգեցողություն է դասավանդել Պետերբուրգում, 1916 թվականից՝ Թիֆլիսում։ 1921 թվականին Ամիրջանյանի նախաձեռնությամբ բացվել են 5 ժողովրդական երգի դպրոցներ, որոնցից մեկում նա դասավանդել է մինչ 1932 թվականը։ Համագործակցել է Կոմիտասի, Քրիստափոր Կարա-Մուրզայի հետ։ 1932 թվականին նկարահանվել է «Շակիր» ֆիլմի գլխավոր դերում[2]:

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Բեգլար Ամիրջանյանի կենսագրությունը avproduction.am կայքում