Բեբե (երգչուհի)
| Բեբե | |
|---|---|
| Ի ծնե անուն | իսպ.՝ María Nieves Rebolledo Vila |
| Նաև հայտնի է որպես | Bebe |
| Ծնվել է | մայիսի 9, 1978[1] (48 տարեկան) Վալենսիա |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ |
| Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, կինոդերասանուհի, ստուդիական երաժիշտ և երաժիշտ |
| Գործիքներ | վոկալ |
| Լեյբլ | EMI |
| Պարգևներ | |
| Կայք | bebeoficial.com |
Մարիա Նևես Ռեբոյեդո Վիլա (իսպ.՝ María Nieves Rebolledo Vila, հայտնի է Բեբե անունով, մայիսի 9, 1978[1], Վալենսիա), իսպանացի երգչուհի, Latin Grammy Awards մրցույթի հաղթող, պարբերաբար նկարահանվել է ֆիլմերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեբե Ռեբոյեդոն երգել է մանուկ հասակից, նրա ծնողները աշխատել և երգել են «Surberina» ժողովրդական երգի խմբում։ Բեբեն, որպես երգչուհի հայտնի է դարձել 1995 թվականին, երբ սկսեց երգել «Vanagloria» խմբում։
Մեկ տարի անց նա մեկնել է Մադրիդ և սկսել ուսումնասիրել թատերական արվեստը, բայց 2001 թվականին նա արդեն երգիչ և երգերի հեղինակ էր, Թստրեմադուրայում հաղթող է ճանաչվել։
2004 թվականին դուրս է եկել նրա առաջին ալբոմը՝ «Pafuera Telarañas», բայց այս ալբոմը նա թողարկել է անհանգստությամբ։
Բեբե Ռեբոյեդոն աջակցել է իր երգերով Ֆերնանդո Կոլոմոյի «Հարավային Գրանադա» (Al sur de Granada) և Հեսուս Բենելի «Ոսկե Մոսկվա» ֆիլմերին (Oro de Moscú)։ 2006 թվականին նա նկարահանվել է Խոսա Լուիս Կուերդի «Փերիների դաստիարակությունը» ֆիլմում (La educación de las hadas), որի համար առաջադրվել է լավագույն դերասանուհի մրցանակին և արժանացել է արձանկի՝ իսպանական կինոակադեմիայի կողմից, որպես լավագույն երգի հեղինակ։ Նախկինում նա արժանացել էր մրցանակի Միգել Բարդեմայի «Անխոհեմ» ֆիլմում նկարահանվելու համար (Incautos)։
Բեբեն միշտ համեմատում էր իր կատարած աշխատանքը թատրոնում և երգարվեստում։ Նա եղել է Մոսկվայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում։
Բեբեն ունեցել է աղջիկ (2001 թվականին)։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիայի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #135421527 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեբեի պաշտոնական կայքը Արխիվացված 2009-02-06 Wayback Machine
- Բեբեի երկրպագուների կայք Արխիվացված 2009-02-26 Wayback Machine
- Բեբեն Last.fm-ում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեբե (երգչուհի)» հոդվածին։ |
| ||||||||||||||||