Բեատրիս Վուդ
Բեատրիս Վուդ անգլ.՝ Beatrice Wood | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1893[1][2][3][…] |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո[4] |
Վախճանվել է | մարտի 12, 1998[1][2][3][…] (105 տարեկան) |
Մահվան վայր | Օխայ, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա, Հոլիվուդի ավագ դպրոց և Shipley School? |
Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ, խեցեգործ, գրող, դիզայներ և արվեստագետ |
Ոճ | դադաիզմ |
Թեմաներ | խեցեգործություն, ակնագործություն[5] և ոսկերչական իրերի դիզայն[5] |
Պարգևներ | |
Beatrice Wood Վիքիպահեստում |
Բեատրիս Վուդ (անգլ.՝ Beatrice Wood, մարտի 3, 1893[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո[4] - մարտի 12, 1998[1][2][3][…], Օխայ, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, գրող, լրագրող, ով ստեղծագործել է դադաիզմի և սյուռեալիզմի բնագավառներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեատրիսը ծնվել է հարուստ, հարգարժան ընտանիքում։ 1898 թվականին Վուդեր ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղից հաճախ նրանք ուղևորվում էին Եվրոպա։ Աղջկա երիտասարդությունը մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը, անցել է Փարիզում, որտեղ նա 1912 թվականից Ժյուլիանայի գեղարվեստի ակադեմիայում ուսումնասիրել է արվեստի պատմություն։ Մի որոշ ժամանակ Բեատրիսն ապրել է Ժիվերնիում, Կլոդ Մոնեի քաղաքում։ Ռազմական գործողությունները սկսվելուն պես նա վերադարձել է Նյու Յորք։ Այստեղ Բեատրիս Վուդը Մարսել Դյուշանի և Անրի-Պիեռ Ռոշեի հետ միասին հրապարակում է Ամերիկայում առաջին դադաիզմի ամսագիրը՝ The Blind Man[8]: 1920-ական թվականներին Բեատրիս Վուդին սկսեցին անվանել «Մամա դադա»[9]։
Վուդն ուներ անկախ, արտասովոր բնավորություն։ Անհաջող սիրային արկածի և ամուսնության արդյունքում նա հասնում է Մոնրեալ, որտեղ որոշ ժամանակ հանդես է գալիս որպես պարային շոուի պարուհի։ Նրա հարաբերությունները հարուստ ծնողների հետ շատ լարված էին, քանի որ նրանք չէին ցանկանում, որ իրենց աղջիկը բոհեմական ապրելակերպով ապրի։ Ցանկանալով դառնալ ազատ նկարիչ և այդ միջոցով վաստակել իր ապրուստը՝ Բեատրիսը մեկնում է Լոս Անջելես, այնտեղ ուսումնասիրում կերամիկայի հմտությունները և 1930-ական թվականների սկզբից զբաղվում է այդ արվեստով։ Այնուհետև բնակություն է հաստատում Կալիֆոռնիայի Օխայ քաղաքում, որտեղ շատ ժամանակ է տրամադրում արևելյան առեղծվածային ուսմունքներին և փիլիսոփայությանը։ Նա կապ է հաստատել գուրու-թեոսոֆիստ Ջիդդու Կրիշնամուրտիի հետ, որը մեծ ազդեցություն է ունեցել նկարչուհու վրա։ 1938 թվականին նա նորից ամուսնանում է, այս անգամ ճարտարագետ Սթիվ Հոգգի հետ։
1961 թվականին Ճապոնիայում տեղի է ունենում Վուդի աշխատանքների ցուցահանդեսը, 1961-1965 թվականներին նա ապրել և ստեղծագործել է Հնդկաստանում, 1972 թվականին կրկին այցելել է Հնդկաստան։
Չհարելով որևէ կոնկրետ քաղաքական կամ գաղափարախոսական տեսությունների՝ Բեատրիս Վուդը զգալիորեն ազդել է իր ժամանակի գեղարվեստական ուղղությունների վրա, մասնավորապես՝ դադաիզմի։ Իր մտերիմ ընկերների և սիրեցյալների շարքում են եղել 20-րդ դարի համաշխարհային մշակույթի այնպիսի խոշոր գործիչներ, ինչպեսիք են՝ կոմպոզիտոր Էդգար Վարեզը, քանդակագործ Կոնստանտին Բրանկուզին, նկարիչներ Ֆրանսիս Պիկաբիան, Ման Ռեյը և Ջոզեֆ Ստելլան, գրող Անաիս Նինը։
Վուդը մի շարք գրական ստեղծագործությունների հեղինակ է, ինչպիսիք են The Angel Who Wore Black Tights, ինքնակենսագրական I Shock Myself, ինչպես նաև Pinching Spaniards և 33rd Wife of a Maharajah: A Love Affair in India: Ստեղծագործել է «Countess Lola Skrevinskaya» (Կոմսուհի Լոլա Սկրևինսկայա) կեղծանվամբ։
Վուդի ծննդյան հարյուրամյակին ընդառաջ նկարահանվել է «Բեատրիս Վուդ։ Մադա Դադա» (Beatrice Wood: Mama of Dada) վավերագրական ֆիլմը։ Նա Ջեյմս Քեմերոնի Տիտանիկ ֆիլմում եղել է 101-ամյա մի այրու՝ Ռոզա Դյուիտ Բյուկեյտերի հերոսի նախատիպը, որը մարմնավորել է դերասանուհի Գլորիա Ստյուարտը։
Վուդը մահացել է 1998 թվականի մարտի 12-ին, իր 105-ամյա ծննդյան տարեդարձից 9 օր անց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119204592 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 https://hedendaagsesieraden.nl/2023/07/21/philadelphia-museum-of-art/
- ↑ https://www.craftcouncil.org/resources-programs/acc-awards/gold-medal
- ↑ https://www.craftcouncil.org/resources-programs/acc-awards/college-of-fellows
- ↑ Beatrice Wood Collection : Historical Note
- ↑ Beatrice Wood
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wood, Beatrice (1985). I Shock Myself: The Autobiography of Beatrice Wood. San Francisco: Chronicle Books.
- Clark, Garth (2001). Gilded Vessel: The Lustrous Life and Art of Beatrice Wood. Guild Publishing.
- Wallace, Marlene (1994). Playing Chess With the Heart: Beatrice Wood at 100. San Francisco: Chronicle Books.
- "Beatrice Wood". New Mexico Museum of Art. Retrieved 9 December 2013.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beatrice Wood papers, 1894-1998, bulk 1930-1990. Archives of American Art, Smithsonian Institution
- Beatrice Wood Center for the Arts
- Archives at New Mexico Museum of Art
- Oral history interview with Beatrice Wood, 1976 Aug. 26, Archives of American Art, Smithsonian Institution
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեատրիս Վուդ» հոդվածին։ |
|
- Մարտի 3 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնվածներ
- Մարտի 12 մահեր
- 1998 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Ժյուլիանի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի դիզայներներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի նկարչուհիներ
- Ամերիկացի քանդակագործներ
- Կին քանդակագործներ
- Ամերիկացի կին արվեստագետներ
- Ամերիկացի կին քանդակագործներ
- Ամերիկացի երկարակյացներ
- Ստեղծագործական կեղծանուններ