Բեատրիս Սթրեյթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեատրիս Սթրեյթ
անգլ.՝ Beatrice Straight
Ծնվել էօգոստոսի 2, 1914(1914-08-02)[1][2][3][…]
ԾննդավայրOld Westbury, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 7, 2001(2001-04-07)[1][2][3][…] (86 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներհայր՝ Willard Dickerman Straight?, մայր՝ Dorothy Payne Whitney?
Ամուսին(ներ)Peter Cookson? և Louis Dolivet?
Երեխա(ներ)Gary Cookson?[2] և Tony Cookson?[2]
Պարգևներ և մրցանակներ

Բեատրիս Սթրեյթ (անգլ.՝ Beatrice Straight, օգոստոսի 2, 1914(1914-08-02)[1][2][3][…], Old Westbury, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 7, 2001(2001-04-07)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, «Օսկար» և «Թոնի» մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեատրիս Սթրեյթը ծնվել է 1914 թվականի օգոստոսի 2-ին Նյու Յորք նահանգի Օլդ Ուեստբարի գյուղում, բանկիր Ուիլարդ Դիքերմանի և Դորոթա Փեյն Ուիթնիի ընտանիքում։ Երբ Բեատրիսը եղել է չորս տարեկան, նրա հայրը մահացել է գրիպի համաճարակի ժամանակ Ֆրանսիայում, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայում էր ամերիկյան բանակում։

Մոր՝ բրիտանացի գյուղատնտես Լեոնարդո Ք․ Էլմխիրստեի հետ երկրորդ ամուսնությունից հետո ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Այնտեղ Բեատրիսը կրթություն է ստացել և զբաղվել դերասանական կարիերայով սիրողական թատերական բեմադրություններում։

Վերադառնալով ԱՄՆ՝ նա շարունակել է խաղալ բեմում, իսկ 1939 թվականին կայացել է նրա բրոդվեյան առաջնաելույթը «Մոլագարը» պիեսում։ Դրանից բացի նա կատարել է դերեր «Տասներկուերորդ գիշերը» (1941), «Մակբեթ» և «Տիգել» (1953) բեմադրություններում, որում կատարած դերի համար արժանացել է «Թոնի» մրցանակի։

Թատրոնում խաղալուց բացի Բեատրիսը նկարահանվել է կինոյում և հեռուստատեսության համար։ Նրա մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է «Հեռուստացանց» (1976) կինոնկարը Ուիլյամ Հոլդենի մասնակցությամբ, որտեղ նա խաղացել է անհավատարիմ ամուսնու կնոջ դեր, որի համար Բեատրիսն արժանացել է «Օսկար» երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար»։ Այդ դերը մնում է ամենակարճը (5 րոպե 40 վայրկյան էկրանային ժամանակ) «Օսկարի» պատմության մեջ, որն արժանացել է մրցանակի[5]։

Բեատրիսը ամուսնացած է եղել երկու անգամ։ Նրա առաջին ամուսինը եղել է Ֆրենչման Լուիս Դոլվետը՝ ձախամետ ակտիվիստ, «United Nations World» ամսագրի խմբագիր, իսկ ավելի ուշ կինոպրոդյուսեր։ 1949 թվականին նրանք ամուսնալուծվել են, և Բեատրիսն անմիջապես ամուսնացել է դերասան, պրոդյուսեր Փիթեր Քուկսոնի հետ, ումից ունեցել է երկու որդի։

Կյանքի վերջին տարիները Բեատրիսը տառապել է Ալցհայմերի հիվանդությամբ։ Նա մահացել է 2001 թվականի ապրիլի 7–ին Լոս Անջելեսում թոքաբորբից, 86 տարեկան հասակում և մահից հետո եղել է դիակիզվել է[6]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դերակատարում Մրցանակ
1991 Խաբեություն Մայր Էդրիեն
1990 Մեզ նման մարդիկ Մեյզի Վեյդուրին
1986 Իշխանություն Քլեր Հաստինգս «Ոսկե ազնվամորի» մրցանակի անվանակարգ
1985 Սառցակալող Մերիոն Քրեյտոն
1983 Երկուսը իրենց տեսակի մեջ Ռութ
1982 Փոլթերգեյստ Բժիշկ Լեշ
1981 Հավերժական սեր Ռոուզ Աասելրոդ
1980 Բանաձև Քեյ Նիլի
1979 Արյունակցական կապ Քեյթ Էռլինգ
Խոստում Մերիոն Հիլիարդ
1976 Հեռուստացանց Լուիզա Շումախեր Օսկար երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար
1964 Երիտասարդ սիրեկանները Միսիս Բյոռնս
1959 Միանձնուհու պատմությունը Մայր Քրիստոֆ
1956 Նմուշներ Նենսի Սթեյփլս
1952 Հեռախոսազանգ անծանոթից Քլեր Ֆորտնեսս

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #117306142 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Academy Awards Best Supporting Actor. Shortest and Other Oddities. Film Site.org
  6. White, Rusty (2001 թ․ փետրվարի 15). «Immortalized in Film: April 2001 Film World Obituaries». einsiders.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 4-ին. {{cite web}}: Invalid |url-status=403 (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեատրիս Սթրեյթ» հոդվածին։