Բեատրիս Ուեբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեատրիս Ուեբ
Ծնվել էհունվարի 22, 1858(1858-01-22)[1][2]
Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Մահացել էապրիլի 30, 1943(1943-04-30)[4][1][2] (85 տարեկան)
Liphook, Bramshott and Liphook, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[3]
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունտնտեսագետ, սոցիոլոգ, քաղաքական գործիչ, պատմաբան, սոցիալական բարեփոխիչ և սուֆրաժիստ
Գործունեության ոլորտտնտեսագիտություն և քաղաքականություն[5]
ԱնդամակցությունՖաբիանների ընկերություն
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]
Պարգևներ
ԿուսակցությունԼեյբորիստական կուսակցություն
Ամուսին(ներ)Sidney Webb?[6]
ՀայրRichard Potter?[1][6]
ՄայրLawrencina Heyworth?[1][6]
 Beatrice Webb Վիքիպահեստում

Բեատրիս Ուեբ (Վեբ) (ծնվ. Փոթերանգլ.՝ Potter), Լեդի Փասֆիլդ (անգլ.՝ Beatrice Webb, Lady Passfieldհունվարի 22, 1858(1858-01-22)[1][2], Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - ապրիլի 30, 1943(1943-04-30)[4][1][2], Liphook, Bramshott and Liphook, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[3]), բրիտանացի հասարակական ակտիվիստ, սոցիոլոգ, տնտեսագետ, սոցիալական բարեփոխիչ և սոցիալիստ, ով եղել է գործազրկության և կանանց դրության հարցերով կառավարական մի շարք հանձնաժողովների անդամ։ Եղել է նաև աշխատավորական շարժման պատմաբան ու տեսաբան, ներմուծել է « կոլեկտիվ աշխատանքային վեճ » (collective bargaining) տերմինը։ Սիդնեյ Ջեյմս Ուեբի կինն էր և նրա մի շարք գրքերի համահեղինակը։ Նրանք միասին եղել են Ֆաբիան ընկերության առանցքային դեմքեր (Բեատրիքսը ղեկավարել է այդ ընկերությունը 1939-1941 թվականներին), մասնակցել են Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի հիմնադրմանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է փաստաբան և հարուստ գործարար Ռիչարդ Փոթերի ընտանիքում (en:Richard Potter). Ակտիվորեն զբաղվել է ինքնակրթությամբ։ Նրա վրա խոր ազդեցություն են գործել կոոպերատիվ շարժումը և Հերբերտ Սպենսերի գաղափարները։

1882 թվականին սիրավեպ է սկսել երկու անգամ այրիացած քաղաքական գործիչ Ջոզեֆ Չեմբերլենի հետ։ Չորս տարի անց նրանք բաժանվել են։

1892 թվականին Բեատրիսն ամուսնացել է Սիդնեյ Ջեյմս Ուեբի հետ և դարձել նրա համախոհն ու համահեղինակը՝ կիսելով նրա սոցիալական և քաղաքական հայացքները ֆաբիանական սոցիալիզմի մասին։

Նա Էլեն Բոսանկեի հետ եղել է աղքատների մասին օրենքների թագավորական հանձնաժողովի անդամ (1905-1909)։

1932 թվականին Սիդնեյ և Բեատրիս Ուեբերն այցելել են ԽՍՀՄ և 1935 թվականին հրատարակել «Խորհրդային կոմունիզմ. նոր քաղաքակրթությո՛ւն». (հատոր 1 - 2, 1935; ռուսերեն թարգմանությունը՝ հ. 1 - 2, 1937) աշխատությունը, որը հավանության է արժանացել և կարճ ժամանակ անց թարգմանվել ու հրատարակվել ԽՍՀՄ-ում։ Այդուհանդերձ՝ պատմաբան Ա. Ջ. Թեյլոր-ը այն անվանել է «Ռուսաստանի մասին երբևէ գրված ամենածիծաղելի գիրքը»:[փա՞ստ] .

Ուեբ ամուսինները թողել են գրական մեծ ժառանգություն՝ բազմաթիվ հոդվածներ և մի շարք աշխատություններ։ Դրանցից են Մեծ Բրիտանիայում արհմիութենական շարժման զարգացման մասին գրված հիմնարար «Տրեդյունիոնիզմի պատմությունը» (1894, նոր խմբագրմամբ՝ 1920) և «Արդյունաբերական դեմոկրատիան» (1897), որի առաջին հատորը ռուսերեն է թարգմանել և. երկրորդի թարգմանությունն էլ խմբագրել Վլադիմիր Լենինը՝ հրատարակելով Անգլիական տրեդյունիոնիզմի տեսությունը և պրակտիկան վերնագրով։ (Արդյունաբերական դեմոկրատիա), հ. 1-2, 1900-1901):

Սիդնեյ և Բեատրիս Ուեբերի աշխատություններն ազդել են սոցիալ-ռեֆորմիզմի բազմաթիվ տեսաբանների վրա։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Co-Operative Movement in Great Britain (1891)[7]
  • Women and the Factory Acts (1896)
  • The Abolition of the Poor Law (1918)[8]
  • Wages of Men and Women: Should they be Equal? (1919)
  • My Apprenticeship (1926)[9]
  • A new Reform Bill (1931)[10]
  • Our Partnership (1948), London: Longmans, Green & Co., edited by Barbara Drake & Margaret Cole at the request of Sidney Webb. Covers the period from 1892 up to 1911.
  • "The Diary of Beatrice Webb, 1873–1943", complete typescript and manuscript on microfiche, and Index to the Diary of Beatrice Webb 1873–1943 with a preface by Matthew Anderson, "The text of the Diary" by Geoffrey Allen, "Historical Introduction" by Dame Margaret Cole DBE, "The Diary as Literature" by Norman Mackenzie, Chronology. (1978), Chadwyck-Healey Ltd. Bishops Stortford 0-85964-052-3
  • The Diaries of Beatrice Webb (2000), selected entries edited by Norman and Jeanne Mackenzie and abridged by Lynn Knight. Published by Virago in conjunction with the LSE: London. Covers period from 1873 to 1943; the diaries are also available in typescript and manuscript facsimile at LSE digital library, Beatrice Webb's diaries.

Սիդնեյ Ուեբի հեղինակակցությամբ

  • History of Trade Unionism (1894)
  • Industrial Democracy (1897); translated into Russian by Lenin as The Theory and Practice of British Trade Unionism, St Petersburg, 1900.
  • The Webbs' Australian Diary (1898)
  • Bibliography of road making and maintenance in Great Britain (1906), a sixpenny pamphlet for the Roads Improvement Association.[11]
  • English Local Government Vol. I-X (1906 through 1929)
  • The Manor and the Borough (1908)
  • The Break-Up of the Poor Law (1909)
  • English Poor-Law Policy (1910)
  • The Cooperative Movement (1914)
  • Works Manager Today (1917)
  • The Consumer's Cooperative Movement (1921)
  • Decay of Capitalist Civilization (1923)
  • Methods of Social Study (1932)
  • Soviet Communism: A New Civilization? (1935, Vol. I, Vol. II, 1st edn. The 2nd and 3rd editions of 1938 and 1941, respectively, dropped the "?" from the title)
  • The Truth About Soviet Russia (1942). The introduction to Soviet Communism (1941), reprinted as a brochure with a preface about the Webbs by George Bernard Shaw, and the text of the 1936 Soviet Constitution, translated by Anna Louise Strong.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոն քաղաքական կուսակցությունում
Նախորդող՝
Նոր սահմանված պաշտոն
Ֆաբիան ընկերության նախագահ
1939–1941
Հաջորդող՝
Պաշտոնը չի զբաղեցվել
next: Stafford Cripps