Բեատրիս Գալինդո
Բեատրիս Գալինդո իսպ.՝ Beatriz Galindo | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 1464 և ոչ ուշ քան 1475 |
Ծննդավայր | Սալամանկա, Կաստիլիա և Լեոն |
Մահացել է | նոյեմբերի 23, 1535[1] |
Մահվան վայր | Մադրիդ, Կաստիլիա և Լեոն |
Գերեզման | Q16552545? |
Քաղաքացիություն | Կաստիլիա և Լեոն |
Մայրենի լեզու | միջնադարյան իսպաներեն |
Կրթություն | Սալամանկայի համալսարան |
Մասնագիտություն | գրող, բժիշկ և Renaissance humanist |
Աշխատավայր | Սալամանկայի համալսարան, գիտության և տեխնոլոգիայի հետազոտությունների ինստիտուտ և Իզաբելլա I |
Ամուսին | Ֆրանցիսկո Ռամիրես դե Մադրիդ |
Beatriz Galindo Վիքիպահեստում |
Բեատրիս Գալինդո (անգլ.՝ Beatriz Galindo, ոչ վաղ քան 1464 և ոչ ուշ քան 1475, Սալամանկա, Կաստիլիա և Լեոն - նոյեմբերի 23, 1535[1], Մադրիդ, Կաստիլիա և Լեոն), իսպանացի լատինագետ, մանկավարժ, գրող, հումանիստ։ Եղել է Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I-ի և նրա երեխաների ուսուցիչը, իր ժամանակի առավել կրթված կանանցից մեկը։ Բեատրիս Գալինդոյի ծննդյան ամսաթվի հետ կապված անորոշություն կա. որոշ հեղինակներ այն համարում են 1464 կամ 1474 թվական։ Բեատրիս Գալինդոն նաև հայտնի է որպես «Լա Լատինա»։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեատրիս Գալինդոն ծնվել է սամորական ծագմամբ իդալգոական ընտանիքում, որը նախկինում եղել է հարուստ, սակայն Էնրիկե IV-ի մահից հետո ծագած քաղաքացիական պատերազմից հետո դարձել է կարիքավոր։
Ընտանիքի որոշմամբ քույրերից Բեատրիսը պետք է դառնար միանձնուհի, սակայն, քանի որ նա սիրում էր կարդալ, նրան թույլ տվեցին քերականություն ուսանել Սալամանկայի համալսարանի կախյալ հաստատություններից մեկում։ Քանի որ Բեատրիս Գալինդոն լավ էր տիրապետում լատիներենին, ակադեմիական կարիերա սկսեց, երբ դեռ տասներկու տարեկան չկար։ Ամենայն հավանականությամբ նա եղել է իսպանացի բանասեր, պատմաբան, ուսուցիչ, հումանիստ Անտոնիո դե Նեբրիխայի ուսանողը[2]։
«Նա Լատինա» մականունը ստացել է լատիներեն հմտությունների համար և նշանակվել է Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I-ի և նրա երեխաների ուսուցիչ[3]։ Նա դասավանդել է Հենրի VIII-ի ապագա կնոջը՝ Եկատերինա Արագոնացուն և Ֆիլիպ I -ի ապագա կնոջը՝ Խուանա I-ին, որը հետագայում հայտնի դարձավ որպես Խուանա Մոլագա[4]։
Գրել է լատիներեն, հորինել բանաստեղծություններ և մեկնաբանություններ Արիստոտելի մասին[4]։
In December 1491 թվականի դեկտեմբերին ամուսանցել է Ֆրնասիսկո Ռամիրես Մադրիդցու հետ և ունեցել են հինգ երեխա։ Բերատրիսն եղել է առաջին կանանցից, որոնք ակտիվ գործունեություն են ծավալել վերածննդի ժամանակ։ Սովորություն է ունեցել կրելու միանձնուհու կամ մայրապետի հագուստ[3]։ 1506 թվականին Մադրիդում հիմնել է Սուրբ Խաչ հիվանդանոցը (Santa Cruz de Madrid), որը դեռևս գոյություն ունի[3]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մադրիդի այն թաղամասը, որտեղ Բեատրիսը մի ժամանակ ապրել է կոչվում է նրա մականունով՝ Լա Լատինա թաղամաս։ Բեատրիսի պատվին հուշարձաններ են կանգնեցվել Սալամանկայում և Մադրիդում։ Մադրիդի Գոյա փողոցի 10 հասցեում է գտնվում Բեատրիս Գալինդոյի անվան դպրոցը։ Սալամանկայի նախակրթարանը և տարրական դպրոցը նույնպես կոչվում են նրա անունով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Biographical Dictionary of Women in Science By Marilyn Bailey Ogilvie, and Joy Dorothy Harvey, Taylor & Francis 2000. 978-0-415-92039-1
- The Hidden Giants Women in Science by starlady. Accessed July 2008
- Women's History Արխիվացված 2008-04-03 Wayback Machine by Jone Johnson Lewis at About.com. Accessed July 2008
- Beatriz Galindo-Breve Reseña Biográfica De La Titular Del Centro Արխիվացված 2008-06-16 Wayback Machine Spanish Ministry of Education, In Spanish Google translation Accessed July 2008
- Arteaga, Almudena de (2007), Beatriz Galindo, The Queens Latin teacher, Algaba editions. 978-84-96107-89-2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեատրիս Գալինդո» հոդվածին։ |