Բեատրիս Արթուր
Բեատրիս Արթուր | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | մայիսի 13, 1922[1][2][2][…] |
Ծննդավայր՝ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | ապրիլի 25, 2009[3][2][2][…] (86 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ազգություն՝ | ամերիկյան ծագմամբ հրեաներ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և ակտիվիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0037735 |
beatricearthur.com |
Բեատրիս Արթուր (անգլ.՝ Beatrice «Bea» Arthur, մայիսի 13, 1922[1][2][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 25, 2009[3][2][2][…], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է դարձել «Ոսկե աղջիկներ» հեռուստասերիալում Դորոթի Զբորնակի դերով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեատրիս Արթուրը (ի ծնե` Բերնիս Ֆրանկել) ծնվել է 1922 թվականի մայիսի 13-ին, Նյու Յորքում, Ռեբեկա և Ֆիլիպ Ֆրանկելների ընտանիքում։ Նրա ծնվելուց կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Մերիլենդ, որտեղ նրա ծնողները կառավարիչներ են դարձել կանացի հագուստի խանութում։ Կրթությունն ստացել է Վիրջինիա նահանգի Բլեքսթոուն քոլեջում, որտեղ ներգրավված է եղել դրամատիկական խմբակում։
1943-1945 թվականներին ծառայել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի կանանց ռեզերվում։
Նրա դերասանական կարիերան սկսվել է 1940-ական թվականների վերջին, երբ նա դարձել է Բրոդվեյի թատերական խմբի անդամ և սկսել ելույթ ունենալ Նյու Յորքի Չերրի Լեյն թատրոնում։ Բեատրիսն առավել հայտնի թատերական դերեր է խաղացել «Երեք գրոշանոց օպերա» (1954), «Տանիքի ջութակահարը» (1966) և «Մեյմ» մյուզիքլներում (1966). վերջին դերի համար նա արժանացել է «Թոնի» մրցանակին։ 1974 թվականին «Մեյմ» մյուզիքլը էկրանավորվել է։
1970-ական թվականների սկզբին սկսվել է նրա կարիերան հեռուստատեսությունում և նրա առաջին խոշոր դերերից մեկը դարձել է Մոդ Ֆինդլեյի դերակատարումը «Մոդ» հեռուստասերիալում, որի ցուցադրությունը տևել է 1972 թվականից մինչև 1978 թվականը։ Այդ դերի համար Բեատրիսը մի քանի անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, իսկ 1977 թվականին արժանացել այդ մրցանակին։
Դրանից հետո Արթուրը մի քանի հեռուստասերիալներում հայտնվել է որպես հյուր, ինչպես նաև` կազմակերպել իր սեփական թատերական շոուն, որի հետ որոշ ժամանակ շրջագայեց ԱՄՆ-ում։
2002 թվականին վերադարձել է Բրոդվեյ և դարձել «Բի Արթուրը Բրոդվեյում» սեփական բեմադրության գլխավոր դերակատարաը։ Բեմադրությունը բաղկացած էր պատմվածքներից և երաժշտական համարներից, որոնք պատմում էին նրա կյանքի և կարիերայի մասին։
Բի Արթուրը երկու անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին ամուսինը սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր Ռոբերտ Ալան Արթուրն էր, իսկ երկրորդը՝ ռեժիսոր Ջին Սաքսը (1950-1978), որի հետ միասին որդեգրել է երկու երեխա[4]։
Բեատրիս Արթուրը մահացել է 2009 թվականի ապրիլի 25-ին, Լոս Անջելեսի իր տանը՝ 86 տարեկան հասակում։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1958 | ֆ | Այդպիսի մի կին | That Kind of Woman | պայմանագրային |
1970 | ֆ | Սիրահարներ և այլ օտարականներ | Lovers and Other Strangers | Բի Վեխիո |
1972-1978 | ս | Մոդ | Maude | Մոդ Ֆինդլեյ |
1974 | ֆ | Մեյմ | Mame | Վերա Չարլզ |
1981 | ֆ | Համաշխարհային պատմություն, մաս առաջին | History of the World, Part I | Գրասենյակի աշխատող |
1985-1992 | ս | Ոսկե աղջիկներ | The Golden Girls | Դորոտի Զբորնակ |
1995 | ֆ | Դեպի լավը կամ դեպի վատը | For Better or Worse | Բևերլի Մեյքշիֆտ |
2000 | ֆ | Ծիծաղի թշնամիները | Enemies of Laughter | Փոլի մայրը |
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Թոնի» (1966)` «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մյուզիքլում» («Մեյմ»)
- «Էմմի» (1977)` «Լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում» («Մոդ»)
- «Էմմի» (1988)` «Լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում» («Ոսկե աղջիկներ»)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 https://web.archive.org/web/20110604035353/http://abclocal.go.com/wjrt/story?section=news/entertainment&id=6780671
- ↑ «В США скончалась двукратная обладательница премии «Эмми»»։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-12-ին։ Վերցված է 2020-04-12
|
- Մայիսի 13 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 25 մահեր
- 2009 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Քաղցկեղից մահացածներ
- Հրեա ֆեմինիստներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Թատրոնի դերասանուհիներ