Բեատուս Լունգերնացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեատուս Լունգերնացի
Beatenberg-coat of arms.svg
Ծնունդ1-ին դար
ԾննդավայրԻռլանդիա
Վախճան112[1]
Վախճան վայրSt. Beatus Caves
Սրբացված կարգկաթոլիկ սուրբ
Հիշատակության օրմայիսի 9
Աշխատանքվանական, ճգնավորություն և dragonslayer

Բեատուս Լունգերնացի, հայտնի նաև որպես Շվեյցարիայի առաքյալ կամ Բեատուս Բեատենբերգցի կամ Բեատուս Թանցի, վաղ քրիստոնեության ժամանակաշրջանի առասպելական վանական ու ճգնավոր, որին երկրպագում են որպես սրբի։ Թեև նրա մասին լեգենդում ասվում է, որ նա մահացել է 2-րդ դարում, հավանական է, որ նրա պատմությունը խառնվել է նույն անունով այլ սրբերի՝ հատկապես Բեատուս Վանդոմացու և աբբա Բեատուսի հետ, որը 810 թվականին հրովարտակ է ստացել Շարլեմանից, որով հաստատվում էր, որ Հոնաու աբբայությունը կառավարելու էին իռլանդացի վանականները[2]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ լեգենդը պնդում է, որ նա շոտլանդական թագավորի[2] որդի է, այլ լեգենդներ նրա ծննդավայր համարում են Իռլանդիան։ Բեատուսը սուրբ Բառնաբասի կողմից Անգլիայում մկրտված կրոնափոխ էր։ Նա ենթադրաբար Հռոմում քահանա է ձեռնադրվել Սուրբ Պետրոս առաքյալի[3] կողմից, որից հետո Աքատես անունով մի ուղեկցի հետ նրան ուղարկել են Հելվեթիի ցեղում քարոզելու համար։ Նրանք երկուսով ճամբար են հիմնել Արգաուում՝ Յուրա լեռների մոտակայքում, որտեղ տեղացիներից շատերին դարձի են բերել[4]։

Այնուհետև Բեատուսը ճանապարհվել է դեպի Թուն լճից վերև գտնվող լեռները և ճգնարան ստեղծել Բեատենբերգ գյուղի մերձակայքի այն տարածքում, որն այժմ հայտնի է որպես Սուրբ Բեատուսի քարանձավներ։ Ավանդույթի համաձայն այս քարանձավում է նա կռվել վիշապի դեմ։ Սուրբ Բեատուսի գերեզմանը գտնվում է վանքի և քարանձավի մուտքի միջև։ Մահացել է մ.թ. 112 թվականին ծեր հասակում[3]։

Վանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Բեատուսի քարանձավների մոտակայքում ավգուստինյան վանք է կառուցվել։ Այսօր զբոսաշրջիկների համար բացվել և լուսավորվել է քարանձավային համակարգի մոտավորապես մեկ կիլոմետր հատվածը։ Վանքի տարածքում այժմ կա նաև ռեստորան և հուշանվերների խանութ՝ զբոսաշրջիկների հարմարավետության համար։

Սրբադասում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեատուսը համարվում է Շվեյցարիայի առաջին առաքյալը։ Բեատուսի պաշտամունքը տարածված էր միջնադարում և հաղթահարել է նույնիսկ ռեֆորմացիայի շրջանի թշնամությունը, երբ ուխտավորներին Ցվինգլիի բողոքականները[4] նիզակներով քշում էին նրա քարայրից։ Այս իրարանցումից հետո Բեատուսի մասունքները տեղափոխվել են Օբվալդենի Լունգերն քաղաքում գտնվող մատուռը[3]։ Լեռը, որտեղ նա բնակվել է մինչև իր մահը, ներկայումս նույնպես ուխտագնացության վայր է և կրում է նրա անունը՝ Բեատենբերգ[4]։

Պատմականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Բեատուսի կյանքի ամենավաղ արձանագրված դեպքերը թվագրվում են ոչ շուտ, քան 10-րդ և 11-րդ դարերով, և դրանք պատմականորեն վավերացված չեն։ Այսպիսով, ոմանք կասկածանքով են վերաբերվում Սուրբ Բեատուսին «Շվեյցարիայի առաքյալ» համարելու փաստին։ Սուրբ Գալլը, հավանաբար, ավելի արդարացիորեն է արժանի այդ պատվին[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. opac.vatlib.it
  2. 2,0 2,1 Rabenstein Katherine (August 1999)։ «Beatus of Beatenberg (RM)»։ Saints O' the Day for July 16։ Արխիվացված է օրիգինալից 2007-02-06-ին։ Վերցված է 2007-05-07 
  3. 3,0 3,1 3,2 Jones Terry։ «Beatus of Lungern»։ Patron Saints Index։ Արխիվացված է օրիգինալից 2007-04-30-ին։ Վերցված է 2007-05-07 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Lopez-Ginisty Claude։ «Saint Beatus»։ Orthodoxy’s Western Heritage - Mission in the Alps։ Orthodox America։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-14-ին։ Վերցված է 2007-05-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]