Jump to content

Բեատե Մայնլ Ռայզինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեատե Մայնլ Ռայզինգեր
Կուսակցություն՝NEOS՝ Նոր Ավստրիա
Ծննդյան օր՝ ապրիլի 25, 1978(1978-04-25)[1][2] (48 տարեկան)
Ծննդավայր՝Վիեննա, Ավստրիա[1]

Բեատե Մայնլ Ռայզինգեր (գերմ.՝ Beate Meinl-Reisinger, ի ծնե Ռայզինգեր, ապրիլի 25, 1978(1978-04-25)[1][2], Վիեննա, Ավստրիա[1]), ավստրիացի քաղաքական և պետական գործիչ։ «NEOS՝ Նոր Ավստրիա և Լիբերալ ֆորում» ազատական կուսակցության նախագահ 2018 թվականից: Ավստրիայի արտաքին գործերի նախարար 2025 թվականի մարտի 3-ից։ Ավստրիայի ազգային խորհրդի պատգամավոր 2013-2015 և 2018-2025 թվականներին[3].

Կենսագրոթյուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1978 թվականի ապրիլի 25-ին Վիեննայում[3]։

Ավարտել է Վիեննայի արքեպիսկոպոսության մասնավոր տարրական դպրոցը Յուդենպլացումև Վիեննայի BG9 գիմնազիան[3]։

1996-2002 թվականներին իրավագիտություն է սովորել Վիեննայի համալսարանում, ստացել դիպլոմ և իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճան (Mag. iur.)։ Կրթությունը շարունակել է 2002-2003 թվականներին Քրեմս ան դեր Դոնաու քաղաքի Դանուբի համալսարանում, հետդիպլոմային կրթության բազմամասնագիտական հաստատությունում, որտեղ ստացել է Եվրոպական ուսումնասիրությունների մագիստրոսի աստիճան (MES)[3]։

Ավարտել է էքսկուրսավարների որակավորման թեստի նախապատրաստման դասընթացը որակավորման բարձրացման ինստիտուտում (BFI)[3]։

2004-2005 թվականներին վերապատրաստվել է Ավստրիայի էկոնոմիկայի պալատում (ԱԷՊ)[3]։

2005-2006 թվականներին աշխատել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Օթմար Կարասի (Ավստրիայի ժողովրդական կուսակցություն) աշխատակազմում[3]։

Ստաժավորումից հետո, 2007 թվականին աշխատել է որպես ԱԷՊ-ում որպես դաշնային գործադիր տնօրենի տեղակալ[3]։

2007-2009 թվականներին աշխատել է Ավստրիայի էկոնոմիկայի և աշխատանքի դաշնային նախարարությունում և նրան հաջորդած Ավստրիայի էկոնոմիկայի, ընտանիքի և երիտասարդության դաշնային նախարարությունում որպես ռեֆերենտ պետքարտուղար Քրիստինե Մարեկի գրասենյակում[3]։

2009-2010 թվականներին աշխատել է ԱԷՊ ռեֆերենտ[3]։

2010-2012 թվականներին աշխատել է Ավստրիայի Ժողովրդական կուսակցության Վիեննայի բաժանմունքի ռեֆերենտ (ՎԲԺ)[3]։

2012 թվականի հոկտեմբերի 27-ին հիմնադիր համագումարում Ֆայտ Դենգլերի հետ ընտրվել է «NEOS՝ Նոր Ավստրիա» կուսակցության փոխնախագահ[3]։ Կուսակցության նախագահ դարձավ Մաթիաս Շտրոլցը։ Կուսակցության դաշնային ցուցակում զբաղեցրել է երրորդ տեղը։ 2013 թվականի սեպտեմբերի 29-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով առաջին անգամ ընտրվել է Ավստրիայի XXV գումարման Ազգային խորհրդի պատգամավոր դաշնային ցուցակով։

2014 թվականի հունվարի 25-ին «Լիբերալ ֆորումի» հետ կուսակցության միաձուլման ժամանակ Անգելիկա Մլինարի հետ ընտրվել է «NEOS՝ Նոր Ավստրիա և Լիբերալ ֆորում» կուսակցության փոխնախագահ։ Նաև ղեկավարել է կուսակցության Վիեննայի մասնաճյուղը[3]։

2015 թվականի փետրվարին ընտրվել է քաղաքական առաջնորդ Վիեննայի համայնքային խորհրդի ընտրություններում, որն ընտրվում է 100 պատգամավորով 5 տարի ժամկետով և կրում է նաև Լանդթագի գործառույթները։ Հոկտեմբերի 9-ին՝ Վիեննայի համայնքային խորհրդի ընտրություններից երկու օր առաջ, լքել է Ավստրիայի Ազգային խորհուրդը։ Նրան Ավստրիայի Ազգային խորհրդում փոխարինել է Կլաուդիա Գամոնը։ Հոկտեմբերի 11-ի ընտրությունների արդյունքներով ընտրվել է Վիեննայի համայնքային խորհրդի պատգամավոր, որտեղ գլխավորել է NEOS խումբը[3]։

2017 թվականի հոկտեմբերի 15-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցության դաշնային ցուցակում կրկին զբաղեցրել է երրորդ տեղը և դաշնային ցուցակով վերընտրվել Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավոր։ Հրաժարվել է մանդատից՝ հօգուտ Վիեննայի համայնքային խորհրդի։

2018 թվականի հունիսի 23-ին ընտրվել է նոր NEOS կուսակցության նախագահ, փոխարինել է Մատիաս Շտրոլցին, ով հրաժարական է տվել։ Սեպտեմբերի 27-ին ստացել է Շտրոլցի մանդատը Ավստրիայի XXVI գումարման Ազգային խորհրդում և փոխարինել Շտրոլցին NEOS խորհրդարանական խմբի նախագահի պաշտոնում[3]։ Սեպտեմբերի 26-ին լքել է Վիեննայի համայնքային խորհուրդը[3], նրան փոխարինել է Քրիստոֆ Վիդերքերը։

Նա գլխավորել է դաշնային ցուցակը 2019 թվականի սեպտեմբերի 29-ի խորհրդարանական ընտրություններում, որոնցում կուսակցությունը ստացել է հինգ տեղ ավելի, քան 2017 թվականի ընտրություններում։ Ընտրվել է Ավստրիայի XXVII գումարման Ազգային խորհրդի պատգամավոր[3]։

Կրկին գլխավորել է 2024 թվականի սեպտեմբերի 29-ին կայանալիք արտախորհրդարանական ընտրությունների դաշնային ցուցակը, որոնցում կուսակցությունն ավելի շատ տեղեր է ստացել, քան 2019 թվականի ընտրություններում։ Ընտրվել է Ավստրիայի XXVIII գումարման Ազգային խորհրդի պատգամավոր։

2025 թվականի մարտի 3-ին նշանակվել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար կառավարությունում կանցլեր Քրիստիան Շտոքերի ղեկավարությամբ[4][5]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է իրավաբան Պոլ Մայնլի (Paul Meinl) հետ։ Ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Wer ist Wer
  2. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  3. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 «Mag. Beate Meinl-Reisinger, MES» (գերմաներեն). Parlament Österreich. 2023-12-14. Վերցված է 2024-09-30-ին.
  4. «Austria's three-party coalition takes office after a five-month wait for a new government». France 24 (անգլերեն). 2025-03-03. Վերցված է 2025-03-04-ին.
  5. «Austrian liberals take key Ministers in new coalition government». ALDE Party (անգլերեն). 2025-03-03. Վերցված է 2025-03-04-ին.