Բա Մո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բա Մո
բիրմաներեն՝ ဘမော်
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8, 1893(1893-02-08)[1]
ԾննդավայրMa-ubin, Ma-ubin District, Մյանմա
Մահացել էմայիսի 29, 1977(1977-05-29)[1] (84 տարեկան)
Մահվան վայրՅանգոն, Մյանմա
ՔաղաքացիությունFlag of Myanmar.svg Մյանմա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունԿալկաթայի համալսարան և Ռանգունի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ba Maw Վիքիպահեստում

Բա Մո (անգլ.՝ Ba Maw, փետրվարի 8, 1893(1893-02-08)[1], Ma-ubin, Ma-ubin District, Մյանմա - մայիսի 29, 1977(1977-05-29)[1], Յանգոն, Մյանմա), բիրմացի քաղաքական գործիչ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկզբում գլխավորել է Բիրմայի կոլաբորացիոնիստական պրոճապոնական ժամանակավոր վարչակազմը, իսկ 1943 թվականից՝ Բիրմայի խամաճիկային պետությունը, որը գոյություն ուներ մինչև 1945 թվականը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բա Մոն ծնվել է Մաուբին քաղաքում Բա նշանավոր բիրմանական ընտանիքում[2], որը, հնարավոր է, ունեցել է հայկական արմատներ[3]: Նրա ավագ եղբայրներից մեկը՝ դոկտոր Բա Խանը (1890-1969), հայտնի փաստաբան էր, ինչպես նաև բառարանագիր և իրավագետ:

1924 թվականին Բա Մոն գիտական աստիճան է ստացել Ֆրանսիայի Բորդոյի համալսարանում. դոկտորական ատենախոսություն է պաշտպանել ֆրանսերենով՝ նվիրված Բիրմայում բուդդայականության տարբեր տեսանակյուններին։ Ընդ որում, ինքը՝ Բա Մոն, կաթոլիկ էր[4][5]:

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականից Բա Մոն զբաղվել է իրավաբանական պրակտիկայով, մասնակցել Բրիտանական Բիրմայի քաղաքական կյանքին: Որպես փաստաբան՝ նա հայտնի է դարձել 1931 թվականին՝ Սայա Սանի դատավարության ժամանակ: Վերջինս գլխավորում էր 1930 թվականի դեկտեմբերի ապստամբությունը Բիրմայում՝ հարկերի բարձրացման հիմքով, որը շուտով վերածվեց բրիտանական տիրապետության դեմ ազգային ապստամբության: Սայա Սանին բռնեցին, դատապարտեցին ու կախեցին: Սակայն Բա Մոն դարձավ այն փաստաբաններից, որոնք պաշտպանեցին նրան:

1930-ական թվականների սկզբներից Բա Մոն դարձավ Բիրմայի ինքնակառավարման ակտիվ կողմնակից: Սկզբում նա դեմ էր Բիրմայի բաժանմանը՝ որպես Բրիտանական Հնդկաստանից առանձին գաղութ, սակայն հետագայում աջակցեց և նշանակվեց բրիտանական Բիրմայի առաջին գաղութային վարչապետ 1937 թվականից մինչև 1939 թվականի փետրվարը՝ օրենսդիր ժողովում իր ընտրվելուց հետո: Նրա կազմում նա ներկայացնում էր «Սինետա» («Աղքատներին» կամ «պրոլետարներին») կուսակցությունը[6]: Այն ժամանակ, երբ Բա Մոն ղեկավարում էր կառավարությունը, Բիրմայում գործադուլներ, հանրահավաքներ, ցույցեր և բոյկոտներ էին փոթորկվում, որոնք կազմակերպում էր տիկիների կուսակցությունը («Մեր Բիրմա» ասոցիացիա): Շարժման մասնակիցները պահանջում էին գաղութատիրական սահմանադրության վերացում, աշխատանքի մասին օրենքների ընդունում, հողային բարեփոխումների անցկացում: Շարժումը ճնշելիս հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին: Այդ իրադարձությունների արդյունքում Բա Մոյի կառավարությունը ստիպված էր հրաժարական տալ[7]: Իր հրաժարականից հետո Բա Մոն շարունակել է ակտիվ քաղաքական գործունեությունը: Շուտով նա պաշտոնանկ է արվել օրենսդիր ժողովից, ինչպես նաև ձերբակալվել է 1940 թվականի օգոստոսի 6-ին հակակառավարական քարոզչության համար: Նա Մոգոկ բանտում անցկացրել է ավելի քան մեկ տարի (Արևելյան Բիրմա)՝ որպես քաղբանտարկյալ:

Բիրմա պետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի հունվար-մայիս ամիսներին տեղի է ունեցել Ճապոնական կայսերական բանակի կողմից Բիրմայի նվաճումը: Ճապոնական զորքերի կողմից Ռանգունը գրավելուց հետո Բա Մոն ազատ է արձակվել բանտից: Շուտով նա նշանակվել է Բիրմայի ժամանակավոր քաղաքացիական վարչակազմի ղեկավար, որը ենթարկվում էր ճապոնական վարչակազմին: 1942 թվականի օգոստոսի 1-ին Ճապոնական կայսրության հովանու ներքո Ռանգունում ձևավորվում է Բիրմայի կենտրոնական գործադիր վարչությունը Բա Մոյի գլխավորությամբ[8]:

Ենթադրվում էր, որ Բիրմային ինքնուրույնության շուտափույթ տրամադրումը կբարձրացներ Երկրորդ համաշխարհային պատերազմում Առանցքի երկրների հաղթանակի հավանականությունը, կկանխեր արևմտյան տերությունների կրկնակի գաղութացման հնարավորությունը և կավելացներ Բիրմայից ռազմական ու տնտեսական աջակցության մասշտաբները ճապոնական զորքերի համար: Բիրմայում անկախության հռչակման նախապատրաստման կոմիտեն, որը ներկայացնում էր Բա Մոն, ստեղծվել է 1943 թվականի մայիսի 8-ին, իսկ նույն թվականի օգոստոսի 1-ին հայտարարվել է Բիրմայում պետության ստեղծման մասին: Նոր պետությունը պատերազմ էր հայտարարել Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ին, ինչպես նաև համաձայնագիր էր ստորագրել Ճապոնական կայսրության հետ փոխգործակցության մասին: 1943 թվականի նոյեմբերին Բա Մոն Տոկիոյում ներկա է գտնվել Արևելաասիական մեծ համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով[9]:

Չնայած պաշտոնական անկախությանը՝ Բիրմայի պետությանը չի հաջողվել հասնել բնակչության աջակցությանը կամ որևէ պետության կողմից դիվանագիտական ճանաչմանը՝ կապված Բիրմայի տարածքում Ճապոնական կայսերական բանակի զորամասերի շարունակական ներկայության հետ: 1945 թվականին Բա Մոյի կառավարությունը վերջնականապես կորցնում է իր լեգիտիմությունը, իսկ Բիրմայի ազգային բանակի զինվորները՝ պաշտպանության նախկին նախարար Աուն Սանի գլխավորությամբ, սկսում են զանգվածաբար անցնել հակահիտլերյան կոալիցիայի կողմը[10]:

Կյանքը պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական զորքերի՝ Բիրմա ներխուժման նախօրեին Բա Մոն Թաիլանդով փախավ Ճապոնիա, որտեղ նրան բնակեցրին բուդդայական վանքում՝ խուլ ու համր վանականի անվան տակ։ Սակայն շուտով նա գերի ընկավ ամերիկյան օկուպացիոն իշխանություններին և մինչև 1946 թվականը պահվեց Սուգամոյի բանտում[11]: Ազատվելով՝ նա Բիրմա վերադառնալու թույլտվություն ստացավ, որը 2 տարի անց անկախացավ Մեծ Բրիտանիայից, և դա թույլ տվեց Բա Մոյին վերադառնալ քաղաքական կյանք: Որոշ ժամանակ՝ 1947 թվականի ընթացքում, նա բանտարկված էր՝ կասկածվելով Աուն Սանի սպանության մեղսակցության մեջ, սակայն շուտով ազատ արձակվեց:

Երբ 1963 թվականին Բիրմայում իշխանությունը հայտնվեց գեներալ Նե Վինի ձեռքում, Բա Մոն կրկին բանտարկվեց, ինչպես բիրմայան շատ քաղաքական գործիչներ, 1965 կամ 1966 թվականից մինչև 1968 թվականի փետրվարը:

Ազատ արձակվելու պահից մինչև կյանքի վերջը Բա Մոն այդպես էլ չկարողացավ զբաղեցնել պետական որևէ պաշտոն: 1968 թվականին լույս տեսավ նրա հուշերի գիրքը՝ «Ճեղքվածք Բիրմայում. հիշողություններ 1939-1946-ի հեղափոխության մասին»: Հետպատերազմյան շրջանում նա դարձավ նաև Մահամաբի քաղաքական կուսակցության հիմնադիրը:

Բա Մոն մահացել է 84 տարեկանում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. A History of Modern Burma (1958), pg 317.
  3. The Burma we love (1945), In a school catering especially for Anglo-Burman boys, St. Paul’s English High School, it was considered superior not to be of full native blood. It was rumoured that he had some Armenian or European blood. This rumour was strengthened by the fact that one Thaddeus, an Armenian, occasionally visited the two boys in school on behalf of the mother who was living Maubin; colour was also lent to this rumour by the fair complexion of the two boys, a complexion much fairer than that of most of the Anglo-Burman boys in the school. It seems, however, that both their parents were of pure Mon blood. Ba Maw took English Honours in his BA Examination. In those days there was no University in Burma and the Rangoon College was an affiliated college of the…
  4. A History of Modern Burma (1958), pg 318.
  5. A History of Modern Burma (1958), pg 464; Although a Catholic, Ba Maw identified himself publicly with the Buddhist faith during his tenure as the Adipadi. As Adipadi, Dr. Ba Maw completely identified himself with the Buddhist faith. He took the oath of refuge in the Three Jewels (Buddha, Dhamma, Sangha), and pledged himself to «defend the Buddhist faith like the royal defenders of the old». He fed the monks at…
  6. История Востока : в 6 т. Т. 5. / Редкол.: Р. Г. Ланда (отв. ред.), Р. Б. Рыбаков, Л. Б. Алаев, В. Я. Белокреницкий и др. — М.: Восточная литература РАН, 2006. — С. 517. — ISBN 5-02-018500-0
  7. История Востока : в 6 т. Т. 5. — С. 518.
  8. История Востока : в 6 т. Т. 5. — С. 523.
  9. John Toland. The Rising Sun: The Decline and Fall of the Japanese Empire 1936—1945. Random House New York, 1970. pg 457.
  10. John Toland The Rising Sun: The Decline and Fall of the Japanese Empire 1936—1945. Random House New York, 1970. pg 456.
  11. He was captured on 18 january 1946

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • John Frank Cady. A History of Modern Burma, Cornell University Press, 1958.
  • Kyaw Min. The Burma we love, India Book House, 1945.
  • Louis Allen Burma: the Longest War 1941-45. — J.M. Dent and Sons, 1986.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]