Բաքվի Հայոց կուլտուրական միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաքվի Հայոց կուլտուրական միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Ռուսական կայսրություն
Հիմնադրված1906
Լուծարված1918
Գլխադասային գրասենյակԲաքու, Բաքվի նահանգ

Բաքվի Հայոց կուլտուրական միություն, հասարակական կազմակերպություն։

Հիմնադրվել է 1906 թվականին՝ հասարակական-քաղաքական գործիչ Կոստանդին Խատիսյանի ջանքերով, որը և եղել է միության առաջին նախագահը։ Նպատակն էր ընդարձակել հանրակրթական և մասնագիտական դպրոցների ցանցը, նպաստել ինքնուրույն և թարգմանական գրականության հրատարակությանը, հայոց լեզվի, բեմարվեստի, երաժշտության, կերպարվեստի և ճարտարապետության զարգացմանը։

Միությունը կազմակերպել է համերգներ, ներկայացումներ, ստեղծել երգչախմբեր, թատերախմբեր, նպաստել Բաքվի հայկական թատրոնի գործունեությանը։ Գեղարվեստական հանձնախմբի նախաձեռնությամբ Մայիլյանների մեծ թատրոնում Հարավային Կովկասում առաջին անգամ բեմադրվել է (1912) Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերան։ Միությունը դադարել է գործելուց 1918 թվականին[1]։

Տես նաև՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ Սփյուռք հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2003, էջ 26։