Բաքու-Բաթում նավթամուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավթամուղի հին լուսանկարներից մեկը

Բաքու-Բաթում նավթամուղ, 1928-1930 թվականներին կառուցված նավթամուղ, որը Բաքվի նավթաարդյունաբերական շրջաններից նավթը մատակարարել է Սևծովյան տարածաշրջանում գտնվող Բաթում նավահանգիստ։ Նավթամուղի նախագծի տեխնիկական մշակումը և կառուցումն իրականացվել է ԽՍՀՄ Պետպլանի փորձագիտական-տեխնիկական կոմիտեի կողմից, որը գլխավորել է ակադեմիկոս Վլադիմիր Շուխովը։ Նախագծի հեղինակը և կառուցման գլխավոր ղեկավարը եղել է ինժեներ Ա․ Վ․ Բուլգակովը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավթամուղի կառուցման գաղափարն դեռ 1880 թվականին առաջ է քաշել Դմիտրի Մենդելեևը։ Բաքու-Բաթում նավթամուղի առաջին նախագիծը մշակվել է Վլադիմիր Շուխովի կողմից դեռ 1884 թվականին։ Ըստ այդ նախագծի նավթամուղի կառուումը ենթադրում էր 6 դյույմ տրամագիծ, իսկ երկարությունը՝ 833 կիլոմետր։ Նախագծով նավթամուղը պետք է ունենար 35 միջանկյալ կայաններ։ Սակայն հետագայում այս տարբերակի հիման վրա նախագծվել ավելի փոքր տրամագիծ ունեցող կերոսինամուղ, որը կառուցվել է 1897-1907 թվականներին։ Կերոսինամուղը կառուցվել է Բաքու-Բաթում երկաթգծի ողջ երկայնքով[2]։ 1936 թվականից հետո Բաթումը վերանվանվել է Բաթումիի։

Նավթամուղի կառուցման ժամանակ օգտագործվել են 10 դյույմանոց պողպատե խողովակներ։ Խողովակների միացման համար կիրառվել են էլեկտրոաղեղնաձև զոդում։ Կառուցման տեխնոլոգիական առանձնահատկություններն ի սկզբանե մշակվել էին Գռոզնի-Տուապսե նավթամուղի համար։ 1943 թվականին, գերմանական զորքերի հնարավոր հարձակումից խուսափելու համար, Բաքու-Բաթում նավթամուղի գործունեությունը դադարեցվել է, իսկ դրա խողովակներն օգտագործվել են Աստրախան-Սարատով մթերամուղի կառուցման համար։ Հետպատերազմյան տարիներին նավթամուղը վերականգնվել է։

ԽՍՀՄ փլուզումից հետո նավթամուղը դարձել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուփսա նավթամուղների բաղկացուցիչ մաս, որը կառուցվել է խորհրդային նախկին Բաքու-Բաթում խողովակաշարի ենթակառուցվածքների հիման վրա[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  2. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 21-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  3. http://www.hydrocarbons-technology.com/projects/supsa/

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • В. Г. Шухов, Проект нефтепровода Баку-Батум (техническая документация), Архив Российской Академии Наук, фонд № 1508, опись 1, дело 37.
  • В. Г. Шухов — выдающийся инженер и ученый։ Труды Объединенной научной сессии Академии наук СССР, посвященной научному и инженерному творчеству почетного академика В. Г. Шухова. М.։ Наука, 1984, 96 с.
  • «В. Г. Шухов (1853—1939). Искусство конструкции.», Райнер Грефе, Оттмар Перчи, Ф. В. Шухов, М. М. Гаппоев и др., 192 стр., «Мир», Москва, 1994, ISBN 5-03-002917-6.
  • «Владимир Григорьевич Шухов. Первый инженер России.», Е. М. Шухова, 368 стр., Изд. МГТУ, Москва, 2003, ISBN 5-7038-2295-5.
  • Shukhov and Oil Industry Արխիվացված 2008-05-30 Wayback Machine
  • «Vladimir G. Suchov 1853—1939. Die Kunst der sparsamen Konstruktion.», Rainer Graefe und andere, 192 S., Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, 1990, ISBN 3-421-02984-9.
  • Mir-Babayev M.F. Pipeline transportation in the Baku oil industry (dedicated to the 115th anniversary of commencing the construction of unique pipeline Baku-Batum) — «Azerbaijan Oil Industry», 2012, #1, p. 63-69.
  • Мир-Бабаев М. Ф. Трубопроводный транспорт в бакинском нефтяном деле (к 115-летию начала строительства уникального трубопровода Баку-Батум) — «Азербайджанское нефтяное хозяйство», 2012, № 1, с.73-79.
  • Мир-Бабаев М. Ф. Краткая история азербайджанской нефти. Книга вторая. — Баку, Изд-вo SOCAR, 2012, 288 с.
  • Трошин А. К. Развитие строительства и техника нефтепроводов в дореволюционной России // Труды Института истории естествознания и техники. М., 1959. Т. 25. С. 177—200.
  • Трошин А. К. Первый российский магистральный трубопровод // Нефть России. 1999. № 9. С. 115—118.
  • Евдошенко Ю. В. «Трубопроводный» кавторанг Антон Булгаков // Нефть России. 2014. № 11 — 12. С. 60 — 64.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]