Բակքիլիդես (հին հունարեն՝ Βακχυλίδης, ծն. է մոտ մ.թ.ա. 500 - մահ. 452), հին հույն բանաստեղծ։
Բակքիլիդեսը Սիմոնիդես Քիոսացու ազգականն է և նրա ժամանակակիցը։ Ծնվել է Քիոս կղզում։ Նրա մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են։ Ասում են, որ նա իր ամբողջ կյանքը նվիրել է արվեստին։ Նա նույնպես, Սիմոնիդեսի և Պինդարոսի նման, ապրել է բռնապետների պալատում, եղել արիստոկրատբանաստեղծ։ Նրա երեք ներբող նվիրված է Սիրակուզա քաղաքի Հերոն բռնապետին։
Մինչև 1897 թվականը նրա երգերից հայտնի է եղել միայն 50-ը, այն էլ ոչ լրիվ վիճակում։ Բայց հետո գտնվել է եգիպտական պապիրուս, որը պարունակել է Բակքիլիդեսի 20 պոեմները, բաղկացած 1400 ոտանավորից, որոնք պահվում են Բրիտանական թանգարանում։ Այդ պոեմներից 14-ը հաղթական օդաներ են[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 343)։