Jump to content

Բաքայ կոնֆետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաքայ կոնֆետ
ԵնթատեսակՀրուշակեղեն
Առաջացման երկիր ԱՄՆ

Բաքայ, հրուշակեղեն, որը պատրաստվում է գետնանուշի կարագի ֆաջով՝ մասնակիորեն թաթախված շոկոլադի մեջ, որպեսզի տեսանելի լինի գետնանուշի կարագի շրջանակը: Բաքայը նման է գետնանուշի կարագով գնդիկներին (կամ գետնանուշով լցված շոկոլադե գնդիկներին), որոնք ամբողջությամբ պատված են շոկոլադով։

Օհայոյի նահանգի շագանակի ծառի թունավոր ընկույզին նմանության պատճառով այս կոնֆետը հատկապես հայտնի է Օհայոյում և հարևան նահանգներում:

Օհայոյի բնակիչների համար սովորական է տանը բաքայներ պատրաստելը, բայց դրանք մեծ քանակներով վաճառվում են նաև քաղցրավենիքի խանութներում[1][2][3]։

Դեսերտը հայտնի չի եղել մինչև 1960-1970-ական թվականները, այն ի սկզբանե պատրաստվել է տնային տնտեսուհիների կողմից՝ իրենց խոհանոցներում: Բաղադրատոմսերից մեկը ներառել է կարագ, խրթխրթան կամ սերուցքային գետնանուշի կարագ, շաքարի փոշի և շոկոլադե չիպսեր: Գետնանուշի և սովորական կարագը խառնում են, աստիճանաբար ավելացնելով շաքարի փոշին, այնուհետև ձևավորում են փոքր գնդիկների և թաթախում հալած շոկոլադի մեջ[4]։

Dried buckeye nuts

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mariani, John F. (1999). The Encyclopedia of American Food & Drink. New York: Lebhar-Friedman Books. էջ 45. ISBN 978-0-86730-784-9. OCLC 41319951.
  2. Martin, Chuck (December 14, 2005). «Nuts & bolts about buckeyes». The Cincinnati Enquirer. Արխիվացված է օրիգինալից July 11, 2012-ին.
  3. Campanelli, John (November 22, 2010). «PDQ's guide to the buckeye, just in time for the OSU-Michigan game». The Plain Dealer.
  4. Baggett, Nancy (2005). The All-American Dessert Book. Houghton Mifflin Harcourt. էջ 374. ISBN 0618240004.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]