Բաց նավակը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բաց նավակը անգլ.՝ The Open Boat | |
---|---|
Հեղինակ | Սթիվեն Քրեյն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1898 |
Կազմի հեղինակ | Ուիլ Բրեդլի |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | 1897 |
Թվային տարբերակ | gutenberg.org/ebooks/45524 |
Բաց նավակը կարճ պատմվածք է, որի հեղինակը Սթիվեն Քրեյնն է (1871-1900 թթ.)։ Առաջին անգամ հրատարակվել է 1897 թ. և հիմնված է հեղինակի՝ նավաբեկությունից փրկվելու պատմության վրա։ Նավաբեկությունը տեղի է ունեցել գրքի գրվելուց մի քանի ամիս առաջ Ֆլորիդայի ափերի մոտ, երբ Քրեյնը գնում էր Կուբա՝ որպես լրագրող աշխատելու։ “SS Commodore” նավը խորտակվեց՝ ժայռի հետ բախվելուց հետո թողնելով Քրեյնին 30 ժամ ծովում։ Նա և երեք փրկվածները ստիպված էին շատ փոքր նավակով հասնել ափ։ Փրկվածներից մեկը՝ Բիլլի Հիգինս անունով յուղիչը, խեղդվում է, երբ նավակը շրջվում է։ Քրեյնի անձնական կարծիքն ու մտքերը նավաբեկության ու մարդկանց փրկության վերաբերյալ հրատարակվեցին Քրեյնի փրկվելուց մի քանի օր անց “Սթիվեն Քրեյնի պատմությունը” վերնագրով։
Քրեյնը ի վերջո իր մտքերը վերածեց գեղարվեստական ստեղծագործության։ Արդյունքում ստացված կարճ պատմությունը՝ “Բաց նավակը” վերնագրով հրատարակվեց “Scribner's Magazine”-ում։ Պատմությունը տարվում է անանուն լրագրողի անունից։ Քրեյնի փորձը շատ նման է պատմության մեջ նկարագրված դեպքերին։ 1898 թ. ԱՄՆ-ում լույս է տեսնում “Բաց նավակը և այլ արկածներ” գիրքը։ Միաժամանակ Անգլիայում լույս է տեսնում “Բաց նավակը և այլ պատմվածքներ” նոր հրատարակությունը։ Գրականագետների կողմից գնահատվելով ինովացիոն մոտեցման՝ նյութի նորովի մշակման ու մատուցման համար՝ պատմվածքը համարվում է էտալոնային աշխատանք գրական նատուրալիզմ ժանրի մեջ և Քրեյնի ամենաշատ քննարկվող գործերից մեկն է։ Այն նաև աչքի է ընկնում իր պատկերավոր համեմատությունների, հեգնանքի, սիմվոլիզմի օգտագործմամբ, ինչպես նաև նրանով, որ քննարկում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են փրկությունը, եղբայրությունը և մարդու և բնության պայքարը։ Հայտնի գրականագետ Հ. Գ. Ուելսը համարում է, որ Քրեյնի այս գործը իր ողջ ստեղծագործական աշխատանքի պսակն է[1]։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բաց նավակը» պատվածքը բաղկացած է յոթ մասից և ներկայացված է թղթակցի՝ Քրեյնի անունից։ Առաջին մասում ներկայացվում են հերոսները՝
- Թղթակից - հանդուրժող և խմբից առանձնացած կերպար։ Դիտորդի դերում է[2]։
- Նավապետ - Մռայլ անձնավորություն, որ վիրավորվել էր պատահարի ժամանակ։ Կատարում է առաջնորդի դերը։
- խոհարար - Լավատես և կոմիկական կերպար։ Գեր լինելու պատճառով զգալի օգնություն չի ցուցաբերում խմբին։
- Յուղիչ (Բիլլի) - Ֆիզիկապես ամենաուժեղ հերոսն է և միակն է, որի անունը ներկայացված է պատմվածքում։
Նրանք չորսով ողջ են մնում, երբ խորտակվում է նավը, և հայտնվում են ծովում՝ փոքրիկ նավակով։ Հաջորդ չորս հատվածներում հերոսների հոգեվիճակը զայրույթից և հուսահատությունից փոխվում է մեկը մյուսի հանդեպ ձևավորվող կարեկցանքի։ Չնայած նրան, որ հերոսները հոգնածության պատճառով սկսում են տարբեր հարցերի շուրջ վիճաբանել, միևնույնն է՝ վերադառնում են իրենց գործին։ Մինչ Թղթակիցը և Յուղիչը հերթով վարում են նավակը, Խոհարարը նավակից ջուրը դուրս է թափում, որպեսզի նավակը չխորտակվի։ Երբ նրանք հորիզոնում տեսնում են փարոսը, փորձում են մոտենալ դրան, սակայն գիտակցելով վտանգը՝ մտքափոխվում են։ Հետո, երբ ափին տեսնում են մի մարդու, կասկածների մեջ են ընկնում և չեն հասկանում, թե արդյոք ափին կանգնած մարդը իրական է։ Գիշերը, երբ նավապետը և խոհարարը քնել էին, Թղթակիցը և Յուղիչը շարունակում են հերթով վարել նավակը մինչև առավոտ։ Քիչ անց թղթակիցը, տեսնելով մի շնաձուկ, տագնապի մեջ է ընկնում, սակայն հանգստանում է, երբ հասկանում է, որ մեկ շնաձուկը վտանգ չի ստեղծի իրենց համար։ Հետո նա հիշում է Քերոլայն Նորթոնի բանաստեղծությունից մի կարճ հատված և երգում է։ Բանաստեղծությունը մի զինվորի մասին է, որ մահանում է իր տանից հեռու՝ մի անհայտ վայրում։
Վերջին հատվածը պատմում է այն մասին, որ նավակում երեսուն ժամ մնալուց հետո հերոսները որոշում են լքել այն և ափ հասնել ինքնուրույն։ Երբ նրանք ցատկում են ջուրը և սկսում լողալ, Յուղիչը՝ խմբի ամենաուժեղ հերոսը, առաջ է ընկնում մյուսներից։ Նավապետը լողում է՝ հենվելով նավակի կտորներից մեկի վրա, իսկ խոհարարը՝ նավաթիակի։ Թղթակիցը պատահմամբ ջրապտույտիի մեջ է ընկնում, սակայան ի վերջո կարողանում է դուրս լողալ։ Ափից օգնության են հասնում և փրկում հերոսներին, սակայն թղթակիցը հայտանաբերում է, որ Յուղիչը անշունչ պառկած է ափին։
Սթիվեն Քրեյնի այս պատմվածքը՝ ,,Փոքրիկ առագաստանավը,, վերնագրով, հայերեն թարգմանությամբ լույս է տեսել 1989 թվականին Երևանի պետական համալսարանի հրատարակչության կողմից տպագրված ,,19-րդ դարի ամերիկյան պատմվածք,, ժողովածուում ՝ այդ հեղինակի մեկ այլ՝ ,,Չշրջած դեմքը,, պատմվածքի հետ միասին։ Նավաբեկությունից փրկված չորս մարդկանցից մեկի մականունը թարգմանության մեջ ոչ թե ,,Յուղիչ,, է, այլ՝ ,,մեխանիկ,,։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|