Բացօթյա տարածք

Պատիո[1] (իսպ․՝ patio) բացօթյա տարածք է, որը սովորաբար օգտագործվում է ուտելու կամ հանգստի համար, գտնվում է շինության հարևանությամբ և սովորաբար սալահատակված է[2]։ Ավստրիալիայում, այս եզրը ունի ավելի լայն նշանակություն և ներառում է նաև տանիքով ծածկված կառույցներ, օրինակ՝ վերանդաները, որոնք ապահովում են պաշտպանություն արևից և անձրևից[3]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացօթյա տարածքների մեծ մասը հիմնականում ծածկվում է բետոնով կամ քարե սալիկներով (որոնք նաև հայտնի են որպես սալահատակման քարեր)։ Դրանք կարելի է կառուցել նաև աղյուսներից, սալարկից, սալիկներից, խճաքարերով կամ մանրախճից։ Վերջին տարիներին բացօթյա տարածքների համար օգտագործվող այլ նյութեր են նաև ալյումինը, օրգանական ապակին, ալյումավուդը և ապակին։ Այլ տարբերակների մեջ են մտնում նաև սովորական բետոնը, նախշազարդ և խառնուդրային բետոնը։
Ռեստորանի բացօթյա տարածք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատիո բառը նաև ընդհանուր անվանում է ռեստորանների բացօթյա նստատեղերի համար, հատկապես կանադական անգլերենում։ Չնայած Եվրոպայում բացօթյա սնվելը տարածված էր դեռևս մինչև 1900 թվականը, Հյուսիսային Ամերիկայում ռեստորաններում դրսում ուտելը մինչև 1940-ականները համարվում էր էկզոտիկ երևույթ։ 1950-ականներին Նյու Յորքի The «Hotel St. Moritz» գովազդում էր իրեն որպես առաջին իսկական մայրցամաքային սրճարան՝ բացօթյա նստատեղով։ 1960-ականներին T«oronto Star» թերթը ողջունեց Տորոնտոյի առաջին պատիոն։ ԱՄՆ-ում, որն ունի ավելի տաք և արևոտ կլիմա, քան Հյուսիսային Եվրոպան, բացօթյա ճաշելը արագորեն տարածվեց 1960-ականներից սկսած և այսօր շատ տարածված սնվելու ձև է երկրի ավելի տաք շրջաններում[4]։
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Lexico». Wikipedia (անգլերեն). 2025-12-21.
- ↑ Court, Jess (2021-05-17). «How to make the best of your outdoor space». Aqua Warehouse (անգլերեն). Վերցված է 2022-02-28-ին.
- ↑ Department of Planning. «State Planning Policy 3.1 - Residential Design Codes». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Bateman, Chris (2015 թ․ ապրիլի 29). «How Toronto learned to love the patio». Spacing. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- British Precast Concrete Federation (1973). Paving Flags (to B.S. 368: 1971). British Precast Concrete Federation.
- Mildenhall, Henry Seymour (1983). Laying Precast Concrete Paving Flags. Cement and Concrete Association. ISBN 0-7210-1288-4.
- Fwa, T. F. (2005 թ․ սեպտեմբերի 28). The Handbook of Highway Engineering. CRC Press. ISBN 1-4200-3950-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդիաֆայլեր Patios թեմայով Վիքիպահեստում: