Բացիլներ
Արտաքին տեսք

Բացիլներ (լատիներեն՝ bacillum – ձողիկ), ցուպկաձև բակտերիաներ, որոնք իրենց զարգացման ցիկլում առաջացնում են սպորներ։ Սպորավորված բջիջները խիստ դիմացկուն են միջավայրի անբարենպաստ պայմաններին։ Բացիլները հիմնականում պատկանում են Bacilliaceae ընտանիքին։ Բաժանվում են երկու ցեղի, աերոբներ և անաերոբներ։ Բացիլների մեծ մասը սուցրոֆիտներ են, մի մասն էլ՝ հիվանդությունների (սիբիրախտ, տետանուս են) հարուցիչներ։ Լայն տարածված են բնության մեջ (հողում, գետնաջրերում են), մասնակցում են օրգանական նյութերի հանքայնացմանը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 342)։ |