Բացարձակ իշխանություն (ֆիլմ, 1997)
Բացարձակ իշխանություն անգլ.՝ Absolute Power | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վեպի էկրանավորում և քաղաքական թրիլեր |
Թեմա | ԱՄՆ գաղտնի ծառայություն և ԱՄՆ-ի հորինված նախագահ |
Հիմք | Բացարձակ հիշողություն վեպ |
Թվական | փետրվարի 4, 1997[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քլինթ Իսթվուդ |
Պրոդյուսեր | Քլինթ Իսթվուդ |
Սցենարի հեղինակ | Ուիլյամ Գոլդման |
Դերակատարներ | Քլինթ Իսթվուդ, Ջին Հեքմեն, Էդ Հարիս, Լորա Լիննի, Սքոթ Գլեն, Դեննիս Հայսբերտ, Ջուդի Դևիս, Ի. Գ. Մարշալ, Ռիչարդ Ջենքինս, Էլիսոն Իսթվուդ, Քեն Ուոլշ, Մարկ Մարգոլիս, Մելորա Հարդին, Փեննի Ջոնսոն Ջերալդ, Քենեթ Ուելշ[2] և Բադի Վան Հորն[2] |
Օպերատոր | Ջեք Գրին |
Երաժշտություն | Լենի Նայհաուս |
Մոնտաժ | Ժոել Քոքս |
Պատմվածքի վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան |
Նկարահանման վայր | Բալթիմոր |
Կինոընկերություն | Castle Rock Entertainment և Malpaso Productions |
Տևողություն | 121 րոպե |
Բյուջե | 50 000 000 $ |
Շահույթ | 50 068 310 $ |
Absolute Power (film) Վիքիպահեստում |
«Բացարձակ իշխանություն» (անգլ.՝ Absolute Power), ռեժիսոր Քլինթ Իսթվուդի ամերիկյան քաղաքական թրիլլերը, որն էկրանավորվել է Դեյվիդ Բալդաչչիի համանուն վեպի (1996 թվական) հիման վրա։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյութեր Ուիթնին արհեստավարժ գող է, որ հազվադեպ է գործում։
Նա հաշվարկել է, որ եթե իր վերջին «գործը» հաջողվի, ապա ինքն ընդմիշտ կթողնի գողության ուղին։ Հարուստ առանձնատան գողության ժամանակ նա ստիպված է լինում թաքնվել գաղտնի սենյակում, որտեղից երկկողմանի հայելու հետևից կարողանում է տեսնել տանտիրոջ կնոջն ուրիշ տղամարդու հետ։ Վերջինս, պարզվում է, սադիստ է։ Կինը ձգվելով վերցնում է գրենական դանակն ու վիրավորում տղամարդուն, ապա ձեռքը հետ տանում` կրկին հարվածելու համար։ Սակայն այդ միջոցին վիրավոր տղամարդն օգնություն է կանչում, և սենյակ են մտնում 2 տղամարդ, որոնցից մեկը կրակելով սպանում է կնոջը։
Պարզվում է, որ ներս մտնողներն ԱՄՆ-ի նախագահի անվտանգության գաղտնի գործակալներ են, իսկ այդ տղամարդը` Ալան Ռիչմոնդը, ԱՄՆ-ի նախագահը։ Նույն պահին հայտնվում է Գլորիա Ռասսելը` նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Իմանալով կատարվածի մասին` վերջինս որոշում է թաքցնել սպանությունը։ Որոշվում է կատարվածը ներկայացնել այնպես, որ իբր կնոջը սպանել է բնակարանահատ ինչ-որ մեկը։ Հետքերը մաքրելուց հետո, սակայն, նրանք սենյակում մոռանում են դանակը։ Ուիթնին թաքստոցից դուրս է գալիս ու… վերցնում այն։ Գործակալները, հիշելով դանակի մասին, վերադառնում են ու, նկատելով Ուիթնիին, սկսում են հետապնդել նրան։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսում ու թաքցնում բազմաթիվ փաստեր, որոնք նկատում է խուզարկու Սեթ Ֆրանկը։ Վերջինս արդեն կասկածում էր, որ ինչ-որ բան այն չէ։ Սեթ Ֆրանկը Ուիթնիին կասկածում է հանցագործության մասնակից լինելու մեջ, սակայն վստահ է, որ մարդասպանն Ուիթնին չէ։ Ուիթնին փորձում է լքել քաղաքը, սակայն իմանալով, թե ինչ կաշառակեր ու բարոյալքված մարդ է Ռիչմոնդը, որոշում է խաղ խաղալ Ռիչմոնդի ու վերջինիս մարդկանց գլխին։ Միևնույն ժամանակ Ռիչմոնդը ցանկանում է, որ Ուիթնին ընդմիշտ լռի։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քլինթ Իսթվուդ - Լյութեր Ուիթնի
- Ջին Հեքմեն - նախագահ Ալան Ռիչմոնդ
- Էդ Հարիս - խուզարկու Սեթ Ֆրանկ
- Լորա Լինի - Քեյթ Ուիթնի
- Սքոթ Գլեն - գործակալ Բիլ Բարթոն
- Դեննիս Հայսբերտ - Թիմ Քոլի
- Ջուդի Դևիս - Ռասել Գլորիայի վերադասը
- Է.Գ. Մարշալ – Ուոլթեր Սալիվան
- Մելորա Հարդին - Քրիստի Սալիվան
- Քենեթ Ուելչ - Սենդի Լորդ
- Փենի Ջոնսոն - Լաուրա Սիմոն
- Ռիչարդ Ջենքինս - Մայքլ Մաքքարտի
- Մարկ Մարգոլիս - Ռեդ Բրենսդֆորդ
- Էլեյն Քագան - Վալերիա
- Էլիսոն Իսթվուդ – ուսանող-նկարիչ
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ Քլինթ Իսթվուդն իմացավ գրքի` ֆիլմ դառնալու մասին, հավանեց կերպարներին ու հիմնական սյուժեն, բայց նրան դուր չեկավ այն, որ իր կարծիքով հետաքրքիր շատ կերպարներ սպանվում են։ Բանակցելով սցենարիստ Ուիլյամ Գոլդմանի հետ` նա պահանջեց, որ վերջինս վերանայի տեքստն ու «չսպանի ու վերստեղծի նրանց, ում սիրում է լսարանը»[3]։
Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ում ցուցադրության առաջին շաբաթվա ընթացքում ստացվել էր 16 770 220 միլիոն դոլարի շահույթ։ Ցուցադրությունից ստացված ընդհանուր գումարը կազմել է 50 068 310 միլիոն դոլար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Описание фильма в TCM Movie Database
- «Абсолютная власть»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բացարձակ իշխանություն (ֆիլմ, 1997)» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1997 ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- ԱՄՆ-ի քաղաքականություն
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան քրեական թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Դերասաններ այբբենական կարգով
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Ռեժիսորներ այբբենական կարգով
- Վեպերի էկրանավորումներ
- Քլինթ Իսթվուդի ֆիլմեր
- Ֆիլմեր ոստիկանների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում