Բարրի Սանդերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարրի Սանդերս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Barry Sanders
Մասնագիտացում՝Ամերիկյան ֆուտբոլիստ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 16, 1968(1968-07-16)[1] (55 տարեկան)
Ծննդավայր՝Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ

Բարրի Սանդերս[2] (անգլ.՝ Barry Sanders, հուլիսի 16, 1968(1968-07-16)[1], Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ), ամերիկյան ֆուտբոլի խաղացող, հանդես է գալիս ռանինբեքի դիրքում։ 1989-1998 թվականների իր ողջ մարզական գործունեությունը ծավալել է Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Detroit Lions» ակումբում։ Ներառված է Պրոֆեսիոնալ ֆուտբոլի փառքի սրահում, գլխավորում է NFL-ի պատմության լավագույն ռանինբեքների տասնյակը[3], ինչպես նաև սուպերբոուլներում երբևէ չպարտված մեծագույն խաղացողների ցանկը[4]։ Մեկ մրցաշրջանի ընթացքում անցնելով ավելի քան 1500 յարդ՝ Սանդերսն ընդամենը 1,457 յարդով է հետ մնացել NFL-ի ռեկորդից։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարրի Սանդերսը ծնվել է 1968 թվականի հուլիսի 16-ին Կանզաս նահանգի Ուիչիտա քաղաքում։ Սովորել է տեղական Wichita North ավագ դպրոցում[5]։ Նա ուսումնառության երկրորդ տարում սկսել է խաղալ ամերիկյան ֆուտբոլ որպես թեյլբեք, բայց հաջորդ տարի տեղը զիջել է իր եղբայր Բայրոնին։ Ռանինբեքի դիրքում առաջին անգամ հայտնվել է ուսուցման վերջին տարվա չորրորդ խաղի ժամանակ։ Վերջին մրցաշրջանի ընթացքում նա յոթ խաղում վաստակել է 1417 յարդ, ինչը նրան ճանաչում է բերել նահանգում։ Այդ խաղերում Սանդերսը միջինը 10,2 յարդ է անցել փորձի համար։

Չնայած հաջողությանը՝ Սանդերսին ռեկրուտները չեն նկատել։ Լինելով նշանավոր մարզիկ՝ նա կարողացել է միայն հրավերներ ստանալ նահանգի Էմպորի համալսարանից, Թալսայի համալսարանից և Ստիլուոտեր նահանգի Օկլահոմա համալսարանից[6]։

Ուսանողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1986-ից 1988 թվականներին Բարրի Սանդերսը խաղացել է «Oklahoma State Cowboys» թիմի 21-րդ համարում, իսկ առաջին երկու տարիներին խաղացել է որպես Թուրման Թոմասին փոխարինող։ 1987 թվականին Սանդերսը գլխավորել է ռեկորդների ազգային վարկանիշը (31,6 յարդ)՝ միաժամանակ հավաքելով ավելի քան 600 յարդ և 8 թաչդաուն։ Քոլեջում իր վերջին տարում Սանդերսը ներառվել է հիմնական կազմում, երբ Թոմասը տեղափոխվել է NFL:

1988 թվականին Սանդերսը անցկացրեց քոլեջի ֆուտբոլի պատմության լավագույն մրցաշրջանը[7]՝ ազգային վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնելով յուրաքանչյուր փորձը յարդերի միջին թվով (7.6)՝ յուրաքանչյուր խաղի համար ավելի քան 200 յարդ և չորս խաղում 300 յարդ։ Բացի այդ, Սանդերսը շարունակել է թիմում կատարել այլ դերեր՝ վաստակելով ընդհանուր առմամբ 516 յարդ։ Արդյունքը մրցաշրջանի ռեկորդային ցուցանիշ է ունեցել՝ 2628 յարդ վազք, 3248 ընդհանուր յարդ, 234 միավոր, 39 թաչդաուն, 37 թաչդաունի ռեկորդային հարված, 5 անընդմեջ խաղ 200 յարդից ավելի, առնվազն երկու թաչդաուն 11 անընդմեջ խաղերում, 9 անընդմեջ խաղերում 3 թաչդաուն։ Սանդերսը վազել է 222 յարդ և վաստակել 5 թաչդաուն`Holiday Bowl-ի երրորդ քառորդում, որոնք վիճակագրության մեջ ներառված չեն[8]։ Սանդերսը շահել է Հեյսմանի մրցանակը՝ որպես մրցաշրջանի նշանավոր ուսանող խաղացող[9]։

Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դետրոյթ Լայոնսը» որպես իր թիմի խաղացող Սանդերսին ընտրել է 1989 թվականի դրաֆտի երրորդ շրջանում[5]՝ մարզիչ Ուեյն Ֆոնտեսի հավանությամբ։ Թիմը պատրաստվում էր ընտրել մեկ այլ Սանդերսի՝ անկյունային դարպասապահ Դիոն Սանդերսին, բայց Ֆոնտեսը համոզել է վերցնել Բարրի Սանդերսին։ Թիմում նա ստացել է 20 համարը, որը նախկինում պատկանել է Լեմ Բարնիին և Բիլի Սիմսին, վերջինս լիգայի լավագույն վազողներից մեկն էր 1980-ականների սկզբին, և Ֆոնտեսը Սանդերսին խնդրել է վերցնել հենց այդ համարը՝ այդ մարզիկի պատվին[10]։

Այն կասկածները, որ Սանդերսի ֆիզիկական ունակությունները անբավարար էին, պարզվեց, որ անհիմն էին։ Սանդերսը շատ լավ էր պաշտպանությունից, և շատ արագ էր դադարեցնում գրավումը։ 173 սմ հասակով և 91 կգ քաշով նրա ծանրությունը հիմնականում բաշխվում էր ոտքերի մկաններում, ինչը ապահովում էր գերազանց արագացում և զանգվածի ցածր կենտրոն։

Ի տարբերություն իր ժամանակի շատ աստղերի՝ Սանդերսը համեստ էր խաղադաշտում և սուլիչի ձայնից հետո հազվադեպ էր զգացմունքներ ցուցադրում։ Վառ ներկայացման փոխարեն նա պարզապես գնդակը փոխանցում էր մրցավարին կամ շնորհավորում թիմին։

1989 թվականին Սանդերսը բաց է թողել մարզումը՝ պայմանագրային վեճերի պատճառով։ Բայց սովորական մրցաշրջանի առաջին խաղում նա անմիջապես հավաքել է 18 յարդ, իսկ չորրորդ վազքի ընթացքում վաստակել է թաչդաուն։ Նա ավարտել է մրցաշրջանը երկրորդ տեղով (առաջատար յարդով և թաչդաունով)՝ հրաժարվելով եզրափակչում խաղալուց և ընդամենը 10 յարդ էր պակաս առաջին տեղից։ Այնուամենայնիվ, նա նվաճել է «Լավագույն նորեկ» կոչումը[11]։

Բարրին «Lions»-ի հիմնական վազորդն էր 1991, 1993, 1994, 1995 և 1997 թվականների փլեյ-օֆֆում։ Թիմի կազմում նա 1991 և 1993 թվականներին նվաճել է NFC կենտրոնի առաջնությունը։ 1991 թվականին «Lions»-ը սահմանել է ռեկորդ՝ հաղթելով տասներկու խաղերում։

1994 թվականին Սանդերսը վաստակել է 1,883 յարդ՝ միջինում 5,7 յարդ։ Այդ տարվա յարդերի ընդհանուր թիվը 2.166 էր, ինչը բերել է նրան լավագույն հարձակողական խաղացողի կոչում։

Բարրի Սանդերսը 1997 թվականի իր լավագույն մրցաշրջանն անցկացրել է ավելի քան 2000 յարդով և դարձել է երրորդ խաղացողը, որը հասել է նման նվաճման՝ զիջելով Օ․ Ջեյ Սիմփսոնին և Էրիկ Դիքերսոնին։ Մրցաշրջանի բացման երկու խաղից հետո, որոնցում Սանդերսը 25 փորձով վաստակել է 53 յարդ, նա սկսել է 14 անընդմեջ խաղերով ռեկորդային շարք՝ հավաքելով յուրաքանչյուրում ոչ պակաս, քան 100 յարդ, այդ թվում երկու անգամ անցկացրել է գնդակը ավելի քան 200 յարդում։ Սանդերսը դարձել է առաջին ռանինբեքը, որը հինգ մրցաշրջանում հավաքել է ավելի քան 1500 յարդ, և միակն է եղել, որ դա արել է ուղիղ չորս մրցաշրջանում։ Իր նվաճումների համար Բարրի Սանդերսը Associated Press-ի կողմից ճանաչվել է լիգայի ամենաարժեքավոր խաղացող՝ այն կիսելով Բրետ Ֆավրի հետ։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի վերջին 1998 մրցաշրջանը Սանդերսն ավարտել է 1491 յարդ արդյունքով։

Չնայած ռեկորդային նվաճումներին՝ «Lions»-ը ու Սանդերսը երբեք չեն նվաճել Սուպերբոուլը[5]։ Թիմը մոտենում էր գավաթին 1991 թվականի մրցաշրջանում, երբ Սանդերսը միջին հաշվով հավաքել է 1885 յարդ և 17 թաչդաուն։ 12 հաղթանակով և 4 պարտություններով «Lions»-ը փլեյ-օֆֆ փուլում հաղթել է «Դալաս Քոուբոյսին» 38-6 հաշվով, ինչը դարձե է Դետրոյթի առաջին հաղթանակը 1957 թվականից ի վեր։ «Lions»-ը կիսաեզրափակչում 41-10 հաշվով պարտվել է «Վաշինգտոն Ռեդսկինսին», Սանդերսը դրանում ընդհանուր առմամբ 59 յարդ է հավաքել։

Իր կարիերայի ընթացքում Բարրի Սանդերսը ամեն մրցաշրջանում ստացել է Pro Bowl-ի կարգավիճակ[5] և ութ անգամ հայտնվել է առաջին All-Pro ցուցակում՝ 1989-1991 և 1993-1997 թվականներին, և All-Pro երկրորդ կազմի անվանացանկում՝ երկու անգամ՝ 1992 և 1998 թվականներին։ Սանդերսը ստացել է Լավագույն հարձակողական խաղացողի տիտղոսը 1994 և 1997 թվականներին, ինչպես նաև ընդգրկվել է 1990-ականների տասնամյակի թիմում։

Կարիերայի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի հուլիսի 27-ին Սանդերսը հրապարակավ հայտարարել է պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալու մասին՝ ֆաքսով նամակներ ուղարկելով հայրենի քաղաքի Wichita Eagle թերթին[12]։ Նա, պահպանելով իր առողջությունը, կարիերայի ընթացքում հավաքել է ընդհանուր առմամբ 15269 յարդ և 99 թաչդաուն՝ այդ ցուցանիշով դառնալով պատմության մեջ երրորդ խաղացողը Ուոլթեր Փեյթոնից և Էմիտ Սմիթից հետո։

Սանդերսի կարիերայի ավարտն անսպասելի էր և շահարկման առիթ է դարձել։ Դրանից ուղիղ երկու տարի առաջ ֆուտբոլիստը թարմացրել էր իր պայմանագիրը «Lions»-ի հետ, որի համաձայն՝ ստորագրվելուց հետո նա վեց տարվա ընթացքում պետք է ստանար 35,4 միլիոն դոլար և 11 միլիոն դոլար։ «Lions»-ը պահանջել էր 5,5 միլիոն դոլար տույժ և հրաժարվելուց հետո դատական հայց էր ներկայացրել Սանդերսի դեմ։ 2000 թվականի փետրվարի 15-ին արբիտրաժը որոշում է կայացրել, որ Սանդերսը պետք է անհապաղ վճարի 1,833 միլիոն դոլար (տույժի մեկ վեցերորդ մասը), իսկ մնացած մասը վճարի յուրաքանչյուր տարվա ընթացքում, որը նա հետ չի բերել ըստ պայմանագրի։ Որոշումից առաջ Սանդերսն առաջարկել է անհապաղ վճարել նախկինում պահանջված 5,5 միլիոն դոլարը թիմից վտարելու համար, բայց «Lions»-ը չեն ընդունել առաջարկը՝ ասելով, որ սպասում են խաղացողի վերադարձին։ Հակառակ դեպքում, թիմը կհարգի իր որոշումը։ Սանդերսի գործակալը առաջարկել է ֆուտբոլիստին վաճառել այլ թիմի, բայց «Lions»-ը հավատարիմ է մնացել իրենց սկզբունքին, իսկ մյուս թիմերը չեն կարողացել բանակցել մինչև պայմանագրի ժամկետը լրանալը[13]։

Տարիներ շարունակ հրաժարվելով իր որոշումը բացատրելուց՝ Սանդերսը հայտնել է, որ պատճառը Lions-ին կորցնելու «ավանդույթն» էր, չնայած նա զգում էր, որ դեռ կարող է կարիերան շարունակել, և Դեթրոյը 5 անգամ հասել փլեյօֆֆ դուրս գալուն, երբ Սանդերսը թիմում էր։ Ֆուտբոլից հեռանալուց առաջ «Lions»-ը մրցաշրջանում ունեցել է 5-11 հաշիվ, ինչը զրկեկ է Սանդերսին հաղթանակին հասնելու կամքից։ Նա դադարել է հավատալուց, որ ամեն ինչ կարող է դեպի լավը գնալ։ Երբ Դեթրոյթը ընտրել է կվոտերբեկ Չարլի Բուտչին 1998 թվականի դրաֆտի երկրորդ փուլի համար և պարզ է դարձել, որ նա կդառնա մրցաշրջանի հիմնական խաղացողը, Սանդերսը, ըստ երևույթին, չի ցանկացել ներգրավվել կվոտերբեկի հերթական անվերջ շրջապտույտի և հարձակողական մարտավարության մեջ։ Նա նաև հրապարակավ քննադատլ է թիմի ղեկավարությանը (առավելագույնը՝ Չուկ Շմիդթը) այն բանի համար, որ նա հրաժարվել է պահպանել Քևին Գլովերին՝ պայմանագրի առավելագույն սահմանաչափի պատճառով։ Գլովերը Սանդերսի ընկերն էր և, նրա կարծիքով թերագնահատվել է։ Սանդերսը նշել է, որ 1998 թվականին, երբ «Lions»-ը պարտվել է Թամպա Բեյին փլեյ-օֆֆում, նրա աչքերում արտասուքներ կային, քանի որ նա զգում էր, որ նա փլեյ-օֆֆում կրկին չի խաղա Դետրոյթի հետ[14]։ Ոմանք ենթադրել են, որ մարզիչ Բրբի Ռոսի վերաբերմունքն է եղել նրա կարիերայի վաղաժամկետ ավարտի պատճառը, բայց Սանդերսը հերքել է այս տեսությունը իր «Barry Sanders: Now You See Him» ինքնակենսագրականում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդերսի որդին՝ Բարրի Ջեյմս Սանդերսը (անգլ.՝ Barry James Sanders, ծնված 1994 թվականի ապրիլի 10-ին), ևս խաղում է ամերիկյան ֆուտբոլ՝ որպես ռանինբեք[15]։ 2009 թվականին նա դարձել է միակ երկրորդ կուրսեցին, որն ընդգրկվել է Tulsa World-ի կողմից նահանգի թիմում[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. Sanders, Barry (2011 թ․ նոյեմբերի 23). «@BarrySanders». Twitter. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին. «When the truth is - I have no middle name. Thus making my son, Barry James Sanders, not a Barry "junior".»
  3. NFL Network (2008 թ․ մայիսի 28). «Top 10 most elusive runners in NFL history». NFL.com. National Football League. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. «Some all-time great players never even reached Super Bowl». NFL.com. National Football League. 2012 թ․ հունվարի 30. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Barry Sanders Career Biography and Statistics». SportHaven.com. Demand Media, Inc. (undated). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. Sanders, Barry; McCormick, Mark E. Now you see him... his story in his own words. — Indianapolis: B. Sanders, Inc., in conjunction with Emmis Books, 2003. — ISBN 1578601398
  7. Merron, Jeff. «Best individual college football seasons». ESPN. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 12-ին. The only serious question when composing this list was "Who’s No. 2?
  8. «1988 Holiday Bowl Summary». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. «Heisman Trophy / 1988 - 54th Award». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 12-ին.
  10. Rank, Adam (2014 թ․ փետրվարի 12). «Throwback Thursday - Wish you could've stayed». National Football League. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
  11. Marron, Jeff. «LT best NFL rookie of all time». ESPN. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 12-ին.
  12. «The Cheap Seats: Finally, Sanders Speaks» Արխիվացված 2007-10-16 Wayback Machine 3 December 2003
  13. [1] Արխիվացված 2013-12-03 Wayback Machine sportsillustrated.cnn.com 02/15/2000.
  14. In Their Own Words, NFL Network
  15. «ESPU 150's Barry J. Sanders commits to Stanford Cardinal - ESPN». Espn.go.com. 2012 թ․ հունվարի 7. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  16. Matt Baker, «In his father’s image: Barry James Sanders is familiar, but for more than his name», Tulsa World, August 30, 2010.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարրի Սանդերս» հոդվածին։