Բարրի Մաբբոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարրի Մաբբոտ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1][2]
Մասնագիտացում՝rower
Երկիր՝ Նոր Զելանդիա[1]
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 19, 1960(1960-11-19)[1][2] (63 տարեկան)
Ծննդավայր՝Carterton, Վելինգթոն, Նոր Զելանդիա
195 սանտիմետր
Քաշ՝90 կիլոգրամ

Բարրի Մաբբոտ (անգլ.՝ James Barrie Mabbott, նոյեմբերի 19, 1960(1960-11-19)[1][2], Carterton, Վելինգթոն, Նոր Զելանդիա), նորզելանդացի թիավար, ով 1980-ականներին հանդես է եկել Նոր Զելանդիայի ակադեմիական թիավարության հավաքականի կազմում։ Լոս Անջելեսում կայացած ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի չեմպիոն, Համերաշխության խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, ազգային նշանակության բազմաթիվ ռեգատաների հաղթող և մեդալակիր։ Հայտնի է նաև որպես սպորտային գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարրի Մաբբոտը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 19-ին, Նոր Զելանդիայի Կարտերտոն քաղաքում։

Ադակեմիական թիավարությամբ սկսել է զբաղվել, երբ սովորում էր Westlake Boys High School ավագ դպրոցում (Օքլենդ), իսկ այնուհետև մարզվել է North Shore Rowing Club ակումբում։

Դիտարկվել է որպես 1980 թվականին Մոսկվայում կայացած Ամառային օլիմպիական խաղերի մասնակցության թեկնածու, որտեղ նա պետք է մասնակցեր երկբերան թիավարման քառյակների ծրագրին, սակայն Նոր Զելանդիան, արևմտյան մի շարք այլ երկրների հետ միասին, քաղաքական պատճառներով բոյկոտել է խաղերը։

1982 թվականին Մաբբոտը դարձել է նորզելանդական ազգային հավաքականի անդամ` որպես միայկան թիավար և մասնակցել է Լյուցերնի համաշխարհային մրցույթին` այստեղ որակավորվելով միայն B եզրափակչում և մրցույթի արդյունքներով զբաղեցնելով 11-րդ տեղը։

1983 թվականին մասնակցել է Դույսբուրգի աշխարհի առաջնությանը, որտեղ երկբերան թիավարման ությնակի մրցույթում շահել է ոսկե մեդալ։

Մի շարք հաջող ելույթների շնորհիվ իրավունք է ստացել երկիրը ներկայացնել Լոս Անջելեսում կայացած 1984 թվականի Օլիմպիական խաղերում։ Չորստեղանի խմբի կազմում, որի մեջ էին նաև թիավարողներ Քևին Լոտոնը, Դոն Սայմոնը, Ռոս Թոնգը և ղեկավար Բրետ Հոլիստերը, նա եզրափակիչ փուլում գրավել է երրորդ տեղը` զիջելով Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի թիմերին` այդպիսով նվաճելով օլիմպիական բրոնզե մեդալ[3][4]։

Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերից հետո Մաբբոտը որոշ ժամանակ մնացել է Նոր Զելանդիայի ակադեմիական թիավարության հավաքականի հետ և շարունակել է մասնակցել միջազգային խոշորագույն ռեգատաների։ Այսպիսով, 1986 թվականին նա ելույթ է ունեցել Էդինբուրգի Համերաշխության խաղերում, որտեղ դարձել է արծաթե մեդալակիր երկբերան թիավարման զույգերի և բրոնզե մեդալակիր` ութնյակների մրցույթում։ Նաև այս մրցաշրջանում նա մասնակցել է Նոթինգհեմում կայացած աշխարհի առաջնությանը, սակայն այստեղ չի կարողացել հայտնվել մրցանակակիրների շարքում` ութնյակի մեջ հայտնվելով յոթերորդ տեղում[5]։

Ավելի ուշ նա սկսել է աշխատել շինարարական բիզնեսում։ Իրեն դրսևորել է նաև որպես մարզական գործիչ` լինելով Նոր Զելանդիայի Թիավարման ֆեդերացիայի հանձնակատարը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Barrie Mabbott
  2. 2,0 2,1 2,2 Barrie Mabbott
  3. Барри Мабботт (անգլ.) — страница на сайте Международного олимпийского комитета
  4. Барри Мабботт – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
  5. BARRIE MABBOTT
  6. «Barrie Mabbott». New Zealand Olympic Committee. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.