Բարտոլինյան գեղձի կարցինոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարտոլինյան գեղձի կարցինոմա
American journal of obstetrics and gynecology (1920) (14745090456).jpg
Տեսակհիվանդության կարգ

Բարտոլինյան գեղձի կարցինոմա հազվադեպ հանդիպող չարորակ հիվանդություն է։ Կազմում է վուլվայի չարորակ հիվանդությունների 1%-ը։ Բնորոշ է 60 անց կանանց։ Մինչ առաջին ախտանիշերի հայտնվելը ուռուցքը կարող է դառնալ բավակականին շոշափելի չափերով։ Առաջին ախտանիշերից մեկը կարող է լինել ցավը սեռական հարաբերության ժամանակ (դիսպարեունիա)։ Առանձին դեպքերում կինը կարող է շոշափել չափերով մեծացած գեղձը կամ հայտնաբերել խոց ամոթույքի շրջանում։ Բազմաթիվ բժիշկներ պնդում են, որ մեծացած բարտոլինյան գեղձը չարորակ է հետդաշտանադադարային տարիքում՝ մինչ չի ապացուցվել հակառակը։ Մեծանալով՝ ուռուցքը կարող է տարածվել շրջակա հյուսվածքների մեջ (նստաուղիղաղիքային փոսություն, աճուկային ավշային հանգույցներ)։ Բարտոլինյան գեղձի կարցինոմաների մոտ 50%-ը զարգանում են բազմաշերտ տափակ եղջերացող էպիթելից։ Մյուս առանձնահատկություն այն է, որ ուռուցքի աճը տեղի է ունենում գեղձի երեք էպիթելյալ հյուսվածքներից՝ լորձային, եղջերացող, փոփոխական[1]։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտաֆիզիոլոգիան մնում է անհայտ, կարող է կապված լինել վուլվայի և Բարտոլինյան գեղձերի վարակային հիվանդությունների հետ։ Որոշ հետազոտություններ փաստում են, որ Բարտոլինյան գեղձի կարցինոմայի առաջացումը կապված է մարդու պապիլոմա վիրուսի հետ, մասնավորապես 16-րդ տիպի հետ[2]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարտոլինյան գեղձը կարող է տարբերակվել հյուսվածքաբանական հետազոտությամբ[3]։

Վարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարտոլինյան գեղձի կարցինոման հազվադեպ է հանդիպում։ Վաղ ախտորոշումը կարող է կանխել կարցինոմայի տարածումը շրջակա հյուսվածքներում։ Պետք է իրականացնել գեղձի կենսազննում, երբ կնոջ տարիքը բարձր է, կարցինոման կրկնվում է և չի պատասխանում սովարական բուժմանը[1]։ Բուժումը կատարվում է ուռուցքի և անհրաժեշտության դեպքում շրջակա ավշային հանգույցների արմատական վիրահատական հեռացման միջոցով

[4]

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխատեսումը բարենպաստ է, քանի դեռ ավշային հանգույցներում բացակայում են մետաստազները[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարտոլինյան գեղձերը նկարագրվել են խոշոր եղջերավոր անասունների մոտ 1677-ին Կասպեր Բարթլինի կողմից[1]։ Բուժման տարբերակ է վուլվէկտոմիան (ամոթույքի հեռացում), որը ենթադրում է կարցինոմայի հեռացումը շրջակա հյուսվվածքների հետ։ Սովորաբար վերջինիս հետ հեռացվում են նաև աճուկային ավշային հանգույցները։ Երբեմն հեռացվում են նաև հեշտոցի և ուղիղ աղիքի հատվածներ[5]։

Ադենոիդ-կիստոզ կարցինոման Բարտոլինյան գեղձի այլ հազվադեպ հանդիպող չարորակ գոյացություն է, որի ախտանիշերն են կրկնվող ցավերը գեղձի շրջանում։ Բուժումը գոյացության հեռացումն է։ Երբեմն կիրառվում է ճառագայթային բուժում և քիմիոթերապիա[5]։

Illustration of vaginal abscesses.
Բարտոլինյան գեղձի թարախակույտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Heller Debra S., Bean Sarah (2014)։ «Lesions of the Bartholin Gland»։ Journal of Lower Genital Tract Disease 18 (4): 351–357։ ISSN 1089-2591։ doi:10.1097/LGT.0000000000000016 
  2. ZHAN PING, LI GANG, LIU BIN, MAO XI-GUANG (2014-8)։ «Bartholin gland carcinoma: A case report»։ Oncology Letters 8 (2): 849–851։ ISSN 1792-1074։ PMC 4081365։ PMID 25013508։ doi:10.3892/ol.2014.2200 
  3. Di Donato Violante, Casorelli Assunta, Bardhi Erlisa, Vena Flaminia, Marchetti Claudia, Muzii Ludovico, Panici Pierluigi Benedetti (2017)։ «Bartholin gland cancer»։ Critical Reviews in Oncology/Hematology 117: 1–11։ doi:10.1016/j.critrevonc.2017.06.005 
  4. Bhalwal Asha B., Nick Alpa M., dos Reis Ricardo, Chen Chun-Ling, Munsell Mark F., Ramalingam Preetha, Salcedo Mila Pontremoli, Ramirez Pedro T., Sood Anil K. (2016-5)։ «Carcinoma of the Bartholin's Gland: A Review of 33 cases»։ International journal of gynecological cancer : official journal of the International Gynecological Cancer Society 26 (4): 785–789։ ISSN 1048-891X։ PMC 4840054։ PMID 26844611։ doi:10.1097/IGC.0000000000000656 
  5. 5,0 5,1 Clinical gynecologic oncology, Phillip Saia, editor. Chapter 8, Invasive Cancer of the Vulva, Jeanne M. Schilder, and Frederick B. Stehman. Pages 219-244. Elsevier/Saunders.(2012). 978-0-323-07419-3; Access provided by the University of Pittsburgh.