Բարսեղ Ներսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարսեղ Ներսիսյան
Ծնվել էդեկտեմբերի 30, 1899(1899-12-30) կամ հունվարի 12, 1900(1900-01-12)
ԾննդավայրԱղավնատուն
Մահացել է1937
Ազգությունհայ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Բարսեղ Վասիլի Ներսիսյան (30 դեկտեմբերի, 1899 (12 հունվարի, 1900), Աղավնատուն, ՀԽՍՀ Էջմիածնի շրջանում - 1937), Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման պայքարի մասնակից, կուսակցական և պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1920 թվականի ապրիլից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրան (1933)։ Աշխատանքային և հեղափոխական գործունեությունն սկսել է Ալեքսանդրապոլում (Լենինական)։ Գործուն մասնակցություն է ունեցել 1920 թվականի Ալեքսանդրապոլի մայիսմեկյան ցույցի, ապա՝ ապստամբության կազմակերպմանը։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո աշխատել է Էջմիածնի գավհեղկոմում, ապա եղել գավառի ֆինբաժնի վարիչ։ Դաշնակների 1921 թվականի Փետրվարյան խռովության օրերին ձերբակալվել և բանտարկվել է։ Խռովության ջախջախումից հետո աշխատել է Էջմիածնի գավկոմում և հայկական հրաձգային դիվիզիայի քաղսեկտորում, Դարալագյազի (ներկայիս Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ) գավկոմում և Զանգեզուրի օկրուգկոմում։ Եղել է «Կարմիր ռանչպար» թերթի խմբագիրը։ 1929-1930 թվականներին Ներսիսյան ՀԿԿ Կենտկոմի հրահանգիչ, ապա սեկտորի վարիչ էր։ 1930 թվականի սեպտեմբերից՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի կուլտուրայի, ավելի ուշ՝ արդյունաբերության բաժնի վարիչ, 1933 թվականից՝ Նիժնիվոլգյան երկրամասի մեքենատրակտորային կայանների քաղսեկտորի պատասխանատու հրահանգիչ, ապա՝ պետի տեղակալ։ 1935 թվականից Ստալինգրադի երկրամասի Նիժնի Չերկասյան շրջկոմի առաջին քարտուղար։ Նույն թվականին տեղափոխվել է Ստալինգրադի երկրկոմ՝ կուլտլուս․ բաժնի վարիչ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 258 CC-BY-SA-icon-80x15.png