Բարսեղ Արծրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարսեղ Արծրունի
Ծնվել էհունիսի 6, 1805(1805-06-06)
Մահացել էհունիսի 6, 1875(1875-06-06) (70 տարեկանում)
Ազգությունհայ
Մասնագիտությունհասարակական գործիչ
Ծնողներհայր՝ Հակոբ Արծրունի

Բարսեղ Հակոբի Արծրունի (հունիսի 6, 1805 - հունիսի 6, 1875, թաղված է Սևանի կղզում), հայ հասարակական գործիչ։

Մասնակցել է 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմին և պարգևատրվել «Արիության համար» արծաթե մեդալով։ 1830 թվականին եղբոր՝ Մկրտիչ Արծրունու հետ կազմակերպել է արևմտահայերի գաղթը (հիմնականում Բայազետի շրջանից) Արևելյան Հայաստան և բնակեցումը Սևանա լճի ավազանում՝ հիմնադրելով Նոր Բայազետը (այժմ՝ Գավառ քաղաք)։ 1838 թվականին գլխավորել է Սևանի ավազանի 30 գյուղերի գյուղացիների հակացարական ելույթը, որի պատճառով շնորհազրկվել և բանտարկվել է։ Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի օրոք եղել է Նոր Բայազետի հոգևոր գործերի վերատեսուչ։ Հիմնել է Նոր Բայագետի արական (1852), ռուսական արական (1855) և օրիորդաց (1867)դպրոցները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png