Բարսելոնա 6-1 ՊՍԺ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԻրադարձությունՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2016-2017, 1/16 եզրափակիչ
Ամսաթիվ2017 թվականի մարտի 8
ՄարզադաշտԿամպ Նոու մարզադաշտ, Բարսելոնա
Հանդիպման խաղացողՆեյմար (Բարսելոնա ՖԱ)
ՄրցավարԴենիս Այտեկին
Հանդիսական96,290[1]
Եղանակմասամբ ամպամած
13 °C (55 °F)
80% օդի խոնավություն[2]

Բարսելոնա 6-1 ՊՍԺ, հայտնի նաև որպես La Remontada («Քամբեք»)[3], խաղ, որը եղել է 2016-2017 թվականների ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 1/16 փուլի երկրորդ շրջանում և տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 8-ին Բարսելոնա քաղաքի Կամպ Նոու մարզադաշտում։ Բարսելոնան այդ խաղում հաղթել է ՊՍԺ-ին՝ հաղթահարելով նախորդ փուլում ստացած 4 գոլի արգելքը։ Բարսելոնան գումարային 6-5 հաշվով հաղթել է՝ հանդիպումը դարձնելով ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի ամենամեծ քամբեքը[4][5]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հանդիպումը պատմության մեջ 3-րդ անգամ էր, երբ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում թիմերը խաղում էին միմյանց դեմ, որոնց արդյունքում ՊՍԺ-ն պարտություն է կրել 2012-13 և 2014-15 թվականներին տեղի ունեցած հանդիպումների ժամանակ։

Խմբային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու թիմերն էլ հեշտությամբ անցել են խմբային փուլ։ ՊՍԺ-ն խմբային փուլից դուրս է եկել 2-րդ տեղով՝ հավաքելով 9 միավոր, հետ մնալով Արսենալից և առաջ անցնելով Բազելից ու Լուդոգորեցից։ Բարսելոնան խմբային փուլն ավարտել է որպես C խմբի առաջատար՝ առաջ անցնելով Մանչեսթեր Սիթիից, Բորուսիա Մյոնխենգլադբախից և Սելտիկից։ Բարսելոնան երկրորդ տեղից՝ Մանչեսթեր Սիթիից, առաջ է եղել 6 միավորով։

Առաջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2016-2017
2017 թվականի փետրվարի 14
20:45 ԿԵԺ
1/16 փուլ,
1-ին հանդիպում
Ֆրանսիա ՊՍԺ 4 - 0 Բարսելոնա Իսպանիա Պարկ դե Պրենս, Փարիզ
Հանդիսական՝ 46,484[6]
Մրցավար՝ Շիմոն Մարցինյակ (Լեհաստան)
Դի Մարիա Goal 18', Goal 55'
Դրաքսլեր Goal 40'
Կավանի Goal 72'

Մրցաշրջանում թիմերի մեջ առաջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 14-ին Փարիզում՝ Պարկ դե Պրենս մարզադաշտում։ Երկու թիմերն էլ նախորդ խաղերում մեծ հաշվով հաղթանակներ էին տարել․ ՊՍԺԼիգա 1-ում 3-0 հաշվով հաղթել է Բորդոյին, իսկ Բարսելոնան Լա Լիգայում 6-0 հաշվով՝ ընդդեմ Դեպորտիվո Ալավեսի[7][8]։

Անխել դի Մարիան փարիզցիներին առաջ է մղել 18-րդ րոպեին՝ Սամուել Ումտիտիի կատարած խախտումից հետո ստացած ազատ հարվածի արդյունքում։ Յուլիան Դրաքսլերը 40-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2-0՝ գոլային փոխանցումը ստանալով Մարկո Վեռատտիից։ 55-րդ րոպեին՝ տուգանային հրապարակի դրսից կատարված Դի Մարիայի հարվածից հետո, հաշիվը դառնում է 3-0։ Վերջին գոլը 72-րդ րոպեին խփել է Էդինսոն Կավանին՝ ապահովելով 4-0 հաշվով հաղթանակ։ Ամբողջ խաղի ընթացքում Բարսելոնան իրականացրել էր ընդամենը մեկ դիպուկ հարված։

Հանդիպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Բարսելոնա vs ՊՍԺ 6-1 կարևոր պահեր և գոլեր UCL-2016/2017


Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել մարտի 8-ին Բարսելոնայում՝ Կամպ Նոու մարզադաշտում։ Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այդ ժամանակ, թիմերը հաղթել էին իրենց լիգաների նախորդ խաղը․ Բարսելոնան 5-0 հաշվով հաղթել էր Սելտա Վիգոյին, իսկ ՊՍԺ-ն 1-0՝ Նանսին[9][10]։

Հանդիսականների թիվը զարմանալիորեն 96,290[1] էր՝ չնայած դրսի խաղում 4-0 պարտությանը։ Բարսելոնայի առաջին գոլը 3-րդ րոպեին՝ Թոմաս Մենյեի գնդակը հեռացնելուց հետո, գլխով խփել է Լուիս Սուարեսը գրեթե դարսապային գծի մոտից։ 40-րդ րոպեին ՊՍԺ-ի խաղացող Լևեն Կուրզավան ինքնագոլ է խփել՝ փորձելով արգելափակել Անդրես Ինիեստայի հարվածը։ Հաշիվը 3-0 դարձավ այն ժամանակ, երբ Թոմաս Մենյեի կողմից Նեյմարի հանդեպ խախտվեց կանոնները և նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Լիոնել Մեսսին։ Բարսելոնայի՝ հաջորդ փուլ դուրս գալու շանսերը քչացան այն ժամանակ, երբ Էդինսոն Կավանին 62-րդ րոպեին խփեց ՊՍԺ-ի միակ գոլը՝ հաշիվը դարձնելով 3-1․ այդ ժամանակ Բարսելոնային հաջորդ փուլ դուրս գալու համար անհրաժեշտ էր խփել ևս 3 գոլ։ Վերջին րոպեներին՝ 88-րդ և 91-րդ, Նեյմարը խփեց երկու գոլ, որից առաջինը՝ ազատ հարվածից, իսկ երկրորդը՝ 11 մետրանոց հարվածից։ Խաղի վերջին վայրկյաններին Նեյմարը փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, որտեղ էլ 95-րդ րոպեին Սերխի Ռոբերտոն խփեց 6-րդ և վերջին գոլը, ինչի արդյունքում Բարսելոնան գումարային 6-5 հաշվով անցավ հաջորդ փուլ։ Հանդիպումը սոցիալական մեդիայում ներկայացվել է որպես «ապշեցուցիչ», «անհավատալի», «հրաշք»[4][11][12]։

Մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մարտի 8

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2016-2017
20:45 ԿԵԺ
1/16 փուլ,
1-ին հանդիպում

Իսպանիա Բարսելոնա 6 - 1 ՊՍԺ Ֆրանսիա Կամպ Նոու, Բարսելոնա
Հանդիսական՝ 96,290[13]
Մրցավար՝ Դենիս Այտեկին
Լ. Սուարես Goal 3'
Կուրզավա Goal 40' (ինքն․)
Մեսսի Goal 50' (պեն․)
Նեյմար Goal 88'90+1' (պեն․)
Ռոբերտո Goal 90+5'
Կավանի Goal 62'
GK 1 Գերմանիա Մարկ-Անդրե տեր Շտեգեն
CB 14 Արգենտինա Խավիեր Մասկերանո
CB 3 Իսպանիա Ժերար Պիկե Դեղին քարտ in the 23-րդ minute 23'
CB 23 Ֆրանսիա Սամուել Ումտիտի
DM 5 Իսպանիա Սերխի Ռոբերտո Դեղին քարտ in the 36-րդ minute 36'
RM 4 Խորվաթիա Իվան Ռակիտիչ Դեղին քարտ in the 61-րդ minute 61' Փոխարինվել է 84-րդ րոպեին 84'
LM 8 Իսպանիա Անդրես Ինիեստա (ավագ) Փոխարինվել է 65-րդ րոպեին 65'
AM 10 Արգենտինա Լիոնել Մեսսի
RF 12 Բրազիլիա Ռաֆայել Փոխարինվել է 76-րդ րոպեին 76'
CF 9 Ուրուգվայ Լուիս Սուարես Դեղին քարտ in the 67-րդ minute 67'
LF 11 Բրազիլիա Նեյմար Դեղին քարտ in the 64-րդ minute 64'
Պահեստայիններ՝
GK 13 Նիդերլանդներ Յասպեր Սիլեսեն
DF 18 Իսպանիա Ժորդի Ալբա
DF 19 Ֆրանսիա Լյուկա Դին
DF 20 Իսպանիա Սերխի Ռոբերտո Փոխարինվել է 76-րդ րոպեին 76'
MF 7 Թուրքիա Արդա Թուրան Փոխարինվել է 65-րդ րոպեին 65'
MF 21 Պորտուգալիա Անդրե Գոմեշ Փոխարինվել է 84-րդ րոպեին 84'
FW 17 Իսպանիա Պակո Ալկասեր
Մարզիչ՝
Իսպանիա Լուիս Էնրիկե
GK 1 Գերմանիա Քևին Թրապպ
RB 12 Բելգիա Թոմաս Մենյե Փոխարինվել է 90+3-րդ րոպեին 90+3'
CB 5 Բրազիլիա Մարկինյոս Դեղին քարտ in the 90-րդ minute 90'
CB 2 Բրազիլիա Տիագո Սիլվա (ավագ)
LB 20 Ֆրանսիա Լևեն Կուրզավա
CM 25 Ֆրանսիա Ադրիան Ռաբիո
CM 14 Ֆրանսիա Բլեյզ Մատուիդի Դեղին քարտ in the 5-րդ minute 5'
RW 7 Բրազիլիա Լուկաս Մոուրա Փոխարինվել է 55-րդ րոպեին 55'
AM 6 Իտալիա Մարկո Վեռատտի Դեղին քարտ in the 90+4-րդ minute 90+4'
LW 23 Գերմանիա Յուլիան Դրաքսլեր Դեղին քարտ in the 14-րդ minute 14' Փոխարինվել է 75-րդ րոպեին 75'
CF 9 Ուրուգվայ Էդինսոն Կավանի Դեղին քարտ in the 42-րդ minute 42'
Պահեստայիններ՝
GK 16 Ֆրանսիա Ալֆոնս Արեոլա
DF 3 Ֆրանսիա Պրեսնել Կիմպեմբե
DF 19 Կոտ դ'Իվուար Սերժ Օրիե Փոխարինվել է 75-րդ րոպեին 75'
MF 4 Պորտուգալիա Գժեգոժ Կրիխովյակ Փոխարինվել է 90+3-րդ րոպեին 90+3'
MF 10 Արգենտինա Խավիեր Պաստորե
MF 11 Արգենտինա Անխել դի Մարիա Փոխարինվել է 55-րդ րոպեին 55'
MF 21 Ֆրանսիա Հատեմ Բեն Արֆա
Մարզիչ՝
Իսպանիա Ունայ Էմերի

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր[14]
Վիճակագրություն Բարսելոնա Պարի Սեն-Ժերմեն
Խփված գոլեր 6 1
Ընդհանուր հարվածներ 17 7
Դիպուկ հարվածներ 7 3
Սեյվեր 2 2
Գնդակի տիրապետում 65% 35%
Անկյունայիններ 6 4
Կանոնների խախտումներ 16 25
Խաղից դուրս իրավիճակներ 3 5
Դեղին քարտեր 5 5
Կարմիր քարտեր 0 0

Հանդիպումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Քառորդ եզրափակչում Բարսելոնան նորից ծանր պարտություն է կրել՝ հակառակորդի դաշտում այս անգամ 3-0 հաշվով պարտվելով Յուվենտուսին[15]։ Սակայն այս անգամ Բարսելոնան տնային հանդիպման ժամանակ չի կարողացել կրկնել նույն քամբեքը, որը կատարել էր նախորդ փուլում, ինչից հետո տանը 0-0 խաղալով՝ դուրս է մնացել Չեմպիոնների Լիգայից[16]։

ՊՍԺ-ի դեմ տարած հաղթանակի գլխավոր հերսոներից մեկը՝ Նեյմարը, 2017 թվականի օգոստոսին ռեկորդային տրանսֆերային արժեքով Բարսելոնայից տեղափոխվում է ՊՍԺ[17]։ Ըստ լրագրողների կործիքի՝ Նեյմարի՝ Բարսելոնան լքելու գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ ՊՍԺ-ի դեմ տարած հաղթանակից հետո ուշադրության մեծ մասն ուղղված է եղել իր խաղընկերոջը՝ Լիոնել Մեսսիին՝ չնայած Նեյմարի առանցքային դերի[18]։

Նմանատիպ արդյունքներ հաջորդ մրցաշրջաններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ մրցաշրջանում տեղի ունեցող Չեմպիոնների Լիգայի շրջանակներում Բարսելոնան սեփական մարզադաշտում հաղթանակի է հասնում 4-1 հաշվով, սակայն հակառակորդի մարզադաշտում պարտություն է կրում 3-0 հաշվով և դուրս մնում հետագա փուլերից[19][20]։ Չնայած Նեյմարին և մի շարք այլ ֆուտբոլիստներ ձեռք բերելուն՝ ՊՍԺ-ն հաջորդ մրցաշրջանում նորից դուրս է մնացել ՉԼ 1/16 փուլից՝ պարտվելով Բարսելոնայի ախոյանին՝ Ռեալ Մադրիդին։

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 2018-19 թվականների մրցաշրջանի 1/16 փուլում ՊՍԺ-ն առանց վնասվածք ունեցող Նեյմարի նորից դուրս է մնում հետագա փուլերից․ տնային հանդիպման ժամանակ Պարկ դե Պրենս մարզադաշտում 3-1 հաշվով հաղթելով Մանչեսթեր Յունայթեդին՝ ՊՍԺ-ն արտագնա խաղում 2-0 հաշվով պարտություն է կրում և դուրս մնում հետագա փուլերից[21][22]։ Նույն մրցաշրջանի կիսաեզրափակչում Բարսելոնան դուրս է մնում մեկ այլ քամբեքից հետո․ Կամպ Նոուում Լիվերպուլի նկատմամբ 3-0 հաղթանակի հասնելուց հետո Բարսելոնան Էնֆիլդ մարզադաշտում պարտվում է 4-0 հաշվով և դուրս մնում հետագա փուլերից։ Հենց Լիվերպուլն էլ դառնում է Չեմպիոնների Լիգայի այդ մրցաշրջանի հաղթող[23]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Full Time Summary Round of 16 2nd Leg – Barcelona v Paris Saint-Germain» (PDF)։ UEFA.org։ Union of European Football Associations։ 8 March 2017։ Վերցված է 8 March 2017 
  2. «Tactical line-ups - Round of 16 2nd leg - Wednesday 8 March 2017 - Camp Nou - Barcelona»։ UEFA.com։ Union of European Football Associations։ 8 March 2017։ Վերցված է 6 May 2020 
  3. Mundo Deportivo: La remontada ‘escuece’ en Madrid, 10 March 2017 (in Spanish)
  4. 4,0 4,1 «Barcelona 6 PSG 1: Miracle at the Nou Camp as Barca complete greatest ever European comeback in football history!»։ Daily Telegraph։ մարտի 9, 2017։ Վերցված է դեկտեմբերի 20, 2017 
  5. «Europe's biggest second-leg comebacks»։ UEFA։ փետրվարի 26, 2018։ Վերցված է հուլիսի 30, 2018 
  6. «Full Time Summary Round of 16 1st Leg – Paris Saint-Germain v Barcelona» (PDF)։ UEFA.org։ Union of European Football Associations։ 14 February 2017։ Վերցված է 14 February 2017 
  7. «Bordeaux 0–3 Paris Saint-Germain»։ BBC Sport։ փետրվարի 10, 2017 
  8. «Alavés 0–6 Barcelona – Match Report & Highlights»։ Sky Sports։ փետրվարի 11, 2017 
  9. «Barcelona 5–0 Celta Vigo»։ BBC Sport։ մարտի 4, 2017 
  10. «PSG v Nancy Match Report»։ Goal.com։ մարտի 4, 2017 
  11. «Champions League 2017: Barcelona routs Paris Saint-Germain 6–1 in astonishing comeback»։ CNN։ մարտի 9, 2017։ Վերցված է հուլիսի 30, 2018 
  12. «Barcelona shatter PSG as Sergi Roberto caps incredible 6–1 comeback win»։ The Guardian։ մարտի 9, 2017։ Վերցված է հուլիսի 30, 2018 
  13. «Full Time Summary Round of 16 2nd Leg – Barcelona v Paris Saint-Germain» (PDF)։ UEFA.org։ Union of European Football Associations։ 8 March 2017։ Վերցված է 8 March 2017 
  14. «Full Time Report - Round of 16 2nd leg - Wednesday 8 March 2017 - Camp Nou - Barcelona»։ UEFA.com։ Union of European Football Associations։ մարտի 8, 2017։ Վերցված է մայիսի 6, 2020 
  15. «Full Time Summary Quarter-finals 1st Leg – Juventus v Barcelona» (PDF)։ UEFA.org։ Union of European Football Associations։ ապրիլի 11, 2017։ Վերցված է հուլիսի 30, 2018 
  16. «Full Time Summary Quarter-finals 2nd Leg – Barcelona v Juventus» (PDF)։ UEFA.org։ Union of European Football Associations։ ապրիլի 19, 2017։ Վերցված է հուլիսի 30, 2011 
  17. «Neymar: Paris St-Germain sign Barcelona forward for world record 222m euros»։ BBC Sport։ օգոստոսի 3, 2017։ Վերցված է հուլիսի 30, 2018 
  18. «El engaño de Neymar» [The deception of Neymar]։ El País (Spanish)։ օգոստոսի 2, 2017։ Վերցված է հուլիսի 30, 2018 
  19. «Full Time Summary Quarter-finals 2nd Leg – Roma v Barcelona» (PDF)։ UEFA.com։ Union of European Football Associations։ ապրիլի 10, 2018։ Վերցված է հուլիսի 30, 2018 
  20. «Full Time Summary Quarter-finals 1st Leg – Barcelona v Roma» (PDF)։ UEFA.com։ Union of European Football Associations։ ապրիլի 4, 2018։ Վերցված է հուլիսի 30, 2018 
  21. «Manchester United floor PSG as Marcus Rashford’s late penalty caps comeback»։ The Guardian։ մարտի 6, 2019։ Վերցված է մարտի 7, 2019 
  22. «PSG 1-3 Man Utd: Ligue 1 side throw away Champions League lead again»։ Sport։ մարտի 6, 2019։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-08-ին։ Վերցված է մարտի 7, 2019 
  23. «Liverpool 4-0 Barcelona (4-3 agg): Jurgen Klopp's side complete extraordinary comeback»։ BBC Sport։ մայիսի 7, 2019։ Վերցված է մայիսի 7, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]