Բարոն Կորբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարոն Կորբին
Baron Corbin
Կորբինը 2018 թվականին
Իրական անունԹոմաս Փեսթոք
Thomas Pestock
Ռինգային անուն(ներ)Բարոն Կորբին[1]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ125 կգ[1]
Հայտարարվող հասակ1,98 մ[1]
Ծննդյան թվականսեպտեմբերի 13, 1984 (39 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լենեքսա, Կանզաս, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լոնգ Բիչ, Նյու Յորք, ԱՄՆ
ՄարզիչWWE Performance Center[1]
ԴեբյուտՀոկտեմբերի 18, 2012

Թոմաս (Թոմ) Փեսթոք (անգլ.՝ Thomas "Tom" Pestock, սեպտեմբերի 13, 1984(1984-09-13)[2], Lenexa, Ջոնսոն շրջան, Կանզաս, ԱՄՆ), առավել հայտնի Բարոն Կորբին (Baron Corbin) ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), նախկին ամերիկյան ֆուտբոլիստ և նախկին բռնցքամարտիկ։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։

Որպես ամերիկյան ֆուտբոլի պաշտպան հանդես է եկել Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Ինդիանապոլիս Կոլտս» և «Արիզոնա Կարդինալս» ակումբներում[3]։ Սիրողական բռնցքամարտով զբաղվելիս երեք անգամ արժանացել է «Ոսկե ձեռնոց» մրցանակին[4]։ Զբաղվել է նաև գրապլինգով։ «Ռեսլմանիա 32» իրադարձության շրջանակներում նվաճել է Անդրե Հսկայի հիշատակի ամենամյա գավաթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Մարզիկի էջը WWE պաշտոնական կայքում». Բարոն Կորբին
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. https://sports.yahoo.com/nfl/blog/shutdown_corner/post/Fight-Fight-Cardinals-get-chippy-in-practice?urn=nfl-259817
  4. https://web.archive.org/web/20080620143408/http://www.goldengloves.com/results/?c=1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարոն Կորբին» հոդվածին։