Սադոկ Բարոնչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բարոնչ Սադոկից)
Սադոկ Բարոնչ
լեհ.՝ Sadok Barącz
Դիմանկար
Ծնվել էապրիլի 29, 1814(1814-04-29)[1][2]
ԾննդավայրԻվանո-Ֆրանկովսկ, Ավստրիական կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 2, 1892(1892-04-02)[1][2] (77 տարեկան)
Մահվան վայրՊոդկամենե, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ավստրո-Հունգարիա
Ազգությունհայ
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունԼվովի համալարանի աստվածաբանության ֆակուլտետ
Մասնագիտությունպատմաբան, արխիվագետ, քարոզիչ, ժամանակագիր, բանահավաք և կաթոլիկ քահանա
ԱնդամությունԿրակովի գիտական ​​ընկերություն[1]
 Sadok Barącz Վիքիպահեստում

Սադոկ Բարոնչ (Վիկենտի-Ֆերրեի Պարոնյան, լեհ.՝ Sadok Barącz, ապրիլի 29, 1814(1814-04-29)[1][2], Իվանո-Ֆրանկովսկ, Ավստրիական կայսրություն[1][2] - ապրիլի 2, 1892(1892-04-02)[1][2], Պոդկամենե, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա), լեհահայ պատմաբան, բանասեր[3], աստվածաբանության պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սադոկ Բարոնչը ծնվել է 1814 թվականի ապրիլի 24-ին Ստանիսլավ քաղաքում (ներկայում՝ Իվանո-Ֆրանկովսկ)։ 1831-1833 թվականներին սովորել է Լվովի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1835 թվականին դարձել է դոմինիկյան միաբանության անդամ և ընդունել անունը։ Պաշտոնավարել է նույն օրդենի վանքերում, եղել է աստվածաբանության պրոֆեսոր Լվովում։ 1855 թվականին մշտապես հաստատվել է Լվովի մոտ՝ Պոդկամենե վանքում։ Հրապարակել է մոտ 30 գիրք և բազմաթիվ հոդվածներ։ Կարևոր աշխատություններից են «Լեհաստանի նշանավոր հայերի կենսագրությունը» (1856) և «Հայոց պատմության ակնարկ»-ը (1869)։ Առաջինը բառարանի ձևով պարունակում է 300 նշանավոր լեհահայերի կենսագրությունները, երկրորդը՝ Լեհաստանի և Արևմտյան Ուկրաինայի 40 հայկական գաղթավայրերի համառոտ պատմությունը[3]։ Արժեքավոր են նաև Սադոկ Բարոնչի հետազոտությունները՝ նվիրված Լեհաստանի և Ուկրաինայի մի շարք քաղաքների պատմությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սադոկ Բարոնչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 336