Բարձր կակաչի համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բարձր կակաչի համախտանիշ (անգլ.՝ tall poppy syndrome), հասարակական ֆենոմեն նկարագրող եզր։ Նկարագրում է ամբոխից տաղանդով և ակնառու հաջողությամբ առանձնացած անձի հանդեպ անբարյացակամությունն ու հարձակումները նրա վրա։ Նման է ուրիշի հաջողության հանդեպ նախանձին և խանդին։ Եզրը լայն օգտագործում ունի բազմաթիվ անգլալեզու երկրներում[1][2][3][4][5]։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Tarquinius Superbus հեղ․՝ ԼոուրենսԱլմա-Թադեմա, թագավորը դափնեպսակ է ստանում, առջևի պլանի կակաչները «Բարձր կակաչի համախտանիշի» այլաբանությունն են

Եզրը սկիզբ է առել Հերոդոտոսի «Պատմությունից» (Գիրք 5, 92 բ), Արիստոտելի «Քաղաքականությունից«), ինչպես նաև Տիտոս Լիվիոսի «Հռոմի պատմություն», Գիրք I։

Aquote1.png Այսպես, Պերիանդրոսը բանբեր ուղարկելով Թրասիբուլոսի մոտ, hարցրել էր, թե ինչ կերպ ինքը կկարողանա առավել ապահով կարգեր հաստատել և քաղաքը լավագույնս կառավարել։ Թրասիբուլոսը, Պերիանդրոսի կողմից առաքված մարդուն քաղաքից դուրս բերելով, նրա հետ մտնում է ցանած արտ։ Արտի միջով քայլելիս, նա անընդնատ հարցնում էր բանբերին՝ Կորնթոսից նրա գալու պատճաոների մասին, ընդ որում, մյուսներից ավելի բարձր աճած հասկ նկատելիս, նա ամեն անգամ պոկում էր այն և պոկածը դեն նետում, մինչև որ այդպիսով նա ոչնչացնում է արտի ամենալավ և ամենախիտ մասը։ Եվ ահա, բանբերին ամբողջ դաշտի միջով անցկացնելուց նետո, առանց որևէ պատասխան տալու, նրան ետ է ուղարկում։ Երբ բանբերը վերադառնում է Կորնթոս, Պերիանդրոսը ուզում է իմանալ նրանից (Թրասիբուլոսի) խորհուրդը։ Բանբերը ասում է, որ ոչ մի ցուցում չի բերել և զարմանում է, որ ինչպե՞ս Պերիանդրոսը կարող էր իրեն ուղարկել խորհուրդ հարցնելու մի մարդուց, որն անմիտ է և ոչնչացնում է իր իսկ ունեցվածքը, և պատմում է այն, ինչ տեսել էր Թրասիբոլլոսի մոտ։ Բայց Պերիանդրոսը, կռահելով կատարվածի իմաստը, և ենթադրելով, որ Թրասիբուլոսը իրեն խորհուրդ էր տալիս սպանել երևելի քաղաքացիներին, իսկույն ևեթ ամեն տեսակի դաժանություն գործադրում է իր քաղաքացիների հանդեպ։
- Հերոդոտոս[6]
Aquote2.png


Արիստոտելը օգտագործել է Հերոդոտոսի պատմությունը «Քաղաքականության» մեջ, բայց դերերը հակառակ փոխած։ Այստեղ Պերիանդրոսն է խորհուրդ տալիս Թրասիբուլոս Միլեթացուն բանբերի միջոցով, որն էլ պատմում է, որ Պերիանդրոսը իր հարցին պատասխան պոկել է կակաչի գլուխը։ Թրասիբուլոսը հասկանում է, որ պետք է ազատվել հայտնի քաղաքացիներից[7]։

Եվս մեկ հղում կակաչների կա Տիտոս Լիվիոսի մոտ՝ Հռոմի բռնակալ Լուկիոս Տարքվինիոս Գոռոզի հետ կապված։ Նրա մոտ մարդ է ուղարկում որդին՝ Սեկտոս Տարքվինիոսը, և հարցնում, թե ինչ անել գրավված Գաբի քաղաքի հետ, այնտեղ լիիրավ իշխանություն սահմանելու համար։ Տարքվինիոսը պատասխանելու փոխարեն գնում է իր այգին, և գավազանի մեկ հարվածով կտրում է ամենաբարձր կակաչների գլուխները։ Բանբերը պատասխան չստանալով վերադառնում է Գաբի և պատմում եղելությունը Սեկտոսին։ Սեկտոսը հասկանում է թե հայրը ինչ է ուզում ասել և սպանել է տալիս Գաբիի բոլոր հայտնի անձանց[8]։

Եզրի օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրը օգտագործվել է դեռևս 1864 թվականին ասպետության շնորհման առիթով ծագած սկանդալի ժամանակ[9]։

Դժվար է նման գերարտոնության համար՝ ինչպիսին է Բրիտանական կայսրության շքանշանը, արդարացում գտնել։ Բայց այս դեպքում նա գրավի իմաստ է ստանում, քանի որ դա տալիս են կամ բացառիկ մարդկանց կամ էլ նրանց, ում սոցիալական վիճակը բավականին ամուր է, և հետևաբար ներկա նախարարին չի անհանգստացնի։ Սա մի տեսակ հրապարակային ընդունում է, որ դուք բարձր կակաչ եք։ Եվ քանի որ մեր օրերում այլևս չեն գլխատում, հետևաբար արժի ձեզ գնել։

Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան վարչապետ ընտրվելը, Մարգարետ Թետչերը ամերիկյան լսարանին իր փիլիսոփայությունը բացատրելիս ասել է՝ «․․․թող ձեր կակաչները վեր աճեն»։ Լուր է տարածվել, թե դրանից հետո նա քթի տակ ասել է՝ «եթե իհարկե արհմիության աշխատակիցներ չեն»[10]։

Արտահայտությունը ԱՄՆ-ում օգտագործվել է քաղաքական նպատակներով և այն, որ Մեծ Բրիտանիան՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի նման իր մեջ կրում է բարձր կակաչի համախտանիշի մշակույթը[11] վիճարկվում էր[12]։

Էություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավատքը տվյալ մշակութային և հասարակական ֆենոմենի ուժին, ինչպես նաև նրա բացասական կողմնորոշմանը, թելադրված է քաղաքականությամբ։ Բարձր կակաչների համախտանիշը անմիջականորեն վերաբերում է նրան, ինչը պահպանողականները, լիբերալները և ազատարարները կոչում են «նախանձի քաղաքականություն»։

Որոշ մեկնաբաններ պնդում են, որ բարձր կակաչի համախտանիշը երևույթ է, որն առավել տարածված է առանձին մշակույթներում։ Այդպիսին են Սկանդինավիայում «Յանտեի օրենքը» (janteloven), Շոտլանդիայում «Ես գիտեի քո հորը», որոնք շատ նման են։ Նման երևույթ գոյություն ունի Նիդեռլանդներում (որտեղ այն կոչվում է «maaiveldcultuur»): Ամերիկայի Միացյալ Նահանգներում Բենջամին Ֆրանկլին Ֆիլլսը, Ամերիկյան Մետաղագործական կոռպոռացիայի նախագահը, քննադատել է այս վարքագիծը, ասելով. «Դուք չեք կարող ամրապնդել մեկին, թուլացնելով մյուսին, և անհնար է թզուկի հասակը երկարացնել հսկայի ոտքը կտրելով»[13]։

Զրոյական գումարի ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ սոցիոլոգներ, մասնավորապես Մաքս Վեբերը, գտնում են, որորոշ սոցիալական խմբերում հեղինակություն և իշխանություն ձեռք բերելը անտագոնիստական խաղ է (խաղ զրոյական գումարով), և այս իրադրությունը կարող է արդարացնել ատելությունը «բարձր կակաչներին»[14]։Նման խմբերում խիստ սահմանափակ են հեղինակությունը, ուշադրությունը, իշխանությունը և նյութական միջոցները, որը կարող են իրար մեջ բաժանել անդամները։ Կարգավիճակը համեմատական մեծություն է և մեկ մարդու կարգավիճակի բարձրացման համար, մեկ այլինը պետք է իջնի։ Մեծ հեղինակությամբ մարդը, մեկ այլ մարդու հեղինակություն ստանալու ճամփին արգելք է։ Այդ պատճառով վեր բարձրացած մարդը վտանգավոր է դառնում մյուսների համար։ Ժողովրդականություն վայելողին սաբոտաժելով, ստորացնելով, կարգավիճակը իջեցնելով հնարավորություն է ստեղծվում փոխել նրա դիրքը խմբային ստորակարգման մեջ։

Զրոյական գումարի այս մոդելը հնարավոր է գտնել փոքր, ֆիքսված ստորադասություն ունեցող խմբերում, որտեղ նոր անդամների առաջխաղացման տեղ փաստացի չկա։ Որպես կանոն սա ձևավորվում է ամերիկյան աղքատ համայնքներում և որոշ ավազակախնբերում[15][16][17] Սրա բարդ համակարգն է խեցգետնի մենթալիտետը, որտեղ աղքատ համայնքի հաջողակ անդամները խմբի մյուս անդամների վարկին վնասակար են դիտվում։ Պատկերացումը հիմնված է այն փաստի վրա, որ դույլից դուրս եկող խեցգետինին ետ են քաշում նրա ընկերները[18], որը հաճախ հանգեցնում է խմբի կոլեկտիվ կործանմանը[19][20][21]

Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիայի Վայիկատո համալսարանում վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բարձր կակաչի համախտանիշը կարող է հանգեցնել կազմակերպության մինչև 20% միջին արտադրողականության նվազմանը, ինչպես նաև բացատրում է, թե ինչու կիբերհետապնդումը կարող է համարվել թագավոր Լուկիոս Տարքվինիոս Գոռոզի ժամանակների սպանությունների ժամանակակից շարունակություն[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Luby Miranda (հունիսի 12, 2017)։ «Why are Australians so laid back?»։ BBC։ Վերցված է նոյեմբերի 22, 2017 
  2. Pryor Lisa (մայիսի 1, 2017)։ «The End of the Australian Dream?»։ New York Times։ Վերցված է նոյեմբերի 22, 2017 
  3. Mitchell Carol Vallone (օգոստոսի 1, 2016)։ «A Cautionary Tale for Tall Poppies and Women Leaders»։ HuffPost։ Վերցված է նոյեմբերի 22, 2017 
  4. «Tall Poppy Syndrome»։ Kiwianarama։ ապրիլի 7, 2009։ Վերցված է նոյեմբերի 22, 2017 
  5. Chougule Pratik (ապրիլի 22, 2017)։ «How America Turned Against Smart Kids»։ The American Conservative։ Վերցված է նոյեմբերի 22, 2017 
  6. Հերոդոտոս, Պատմություն ինը գրքից, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1986
  7. Rackham H. (1944)։ Aristotle in 23 Volumes։ Volume 21։ Cambridge, MA: Harvard University Press 
  8. Livius Titus։ «The Earliest Legends: 1.54»։ The History of Rome, Vol. I։ University of Virginia Library: Electronic Text Center 
  9. Empire (Sydney, NSW : 1850–1875, newspaper), 8 December 1864, p.5.
  10. Comfort Nicholas (1993)։ Brewer's Politics։ Cassell։ էջ 599։ ISBN 0-304-34085-5 
  11. 11,0 11,1 Spacey S. (2015)։ «Crab Mentality, Cyberbullying and 'Name and Shame' Rankings»։ In Press (Waikato University)։ Վերցված է ապրիլի 19, 2015 
  12. Spacey, S. (15 November 2015), Are you "Begging to be Cyberbullied" on LinkedIn?, https://www.linkedin.com/pulse/you-begging-cyberbullied-your-linkedin-profile-simon-spacey, վերցված է 15 November 2015 
  13. «142. Benjamin Franklin Fairless (1890–1962).»։ Respectfully Quoted: A Dictionary of Quotations։ 1989 
  14. Ethics of Interpersonal Relationships։ Karnac Books Ltd։ 2009։ էջ 346։ ISBN 978-1-85575-605-2 
  15. «Relation of Threatened Egotism to Violence and Aggression: The Dark Side of High Self-Esteem» (PDF)։ Psychological Review (American Psychological Association; republished at Emotionalcompetency.com) 103: 5–33։ 1996։ PMID 8650299։ doi:10.1037/0033-295x.103.1.5 
  16. Baumeister Roy F., Boden Joseph M., Smart Laura (1996)։ «Relation of Threatened Egotism to Violence and Aggression: The Dark Side of High Self-Esteem»։ Psychological Review 103 (1): 5–33։ PMID 8650299։ doi:10.1037/0033-295x.103.1.5 
  17. Baumeister, Roy (1997), Evil: Inside Human Violence and Cruelty, p. 167 
  18. Low Robin Boon Peng (2016)։ Good Intentions Are Not Enough: Why We Fail At Helping Others։ World Scientific։ էջ 104։ ISBN 978-981-320-059-3 
  19. Sudipta Sarangi (April 1, 2013)։ «Capturing Indian 'Crab' Behaviour»։ The Hindu։ Վերցված է December 1, 2015 
  20. Massie Santos Ballon (May 14, 2010)։ «Crab Mentality»։ Philippine Daily Inquirer։ Արխիվացված է օրիգինալից September 25, 2013-ին 
  21. Miller Carliss D. (January 2015)։ «A Phenomenological Analysis of the Crabs in the Barrel Syndrome»։ Academy of Management Proceedings (Academy of Management)։ doi:10.5465/AMBPP.2015.13710abstract։ Վերցված է հոկտեմբերի 22, 2018